Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-09-2022 11:06
Էներգիան ափսեի մեջ. հոգնածության դեմ պայքարող 5 մթերք․ 1. վարսակի փաթիլներ, 2. յոգուրտ, 3. լոբի, 4. նուռ, 5. հապալաս։
23-09-2022 10:52
Բրիտանուհին առնետներին սովորեցրել է նկարել եւ բացել է իր սեփական խանութը, որտեղ վաճառում է շղթաներ, կախազարդեր, գուլպաներ, ժամացույցներ եւ իր ընտանի առնետների կողմից ստեղված նկարները։
23-09-2022 08:59
Ջոնի Դեփը հանդիպում է, Էմբեր Հերդի դեմ հայտնի գործով իր փաստաբանական խմբի անդամ Ջոել Ռիչիի հետ: People ամսագիրը նշում է, որ դատական գործի ընթացքում Ռիչին մի քանի անգամ ներկայացել է դատարան' դերասանին աջակցություն ցուցաբերելու համար:
23-09-2022 01:36
Մինչ «Գահերի խաղի» երկրպագուները դիտում են սագայի պրիքվելը՝ «Վիշապի տունը» սերիալը, որն արդեն գերազանցել է հանրաճանաչության բոլոր ռեկորդները, հեռուստահաղորդավար Ջեյմս Քորդենը և The Late Late Show-ի թիմը հանրությանը ներկայացրեցին իրենց ֆանտաստիկ տարբերակը. Քիմ Քարդաշյանի, Քրիս Ջեների և Քայլի Ջեների մասնակցությամբ: Hulu-ում ընտանիքի ռեալիթի շոուն ոչ ավելի վատ գնահատականներ է հավաքում, ինչը նշանակում է, որ ազդեցիկ կլանների՝ Թարգարիների և Քարդաշյանների հանդիպումը անխուսափելի էր։ Արդյունքը Թարգաշյաններն էին:
22-09-2022 08:53
Մարդիկ, որոնք հաճախ են միջին տարիքում մղձավանջներ տեսնում, ավելի ուշ տարիքում թուլամտութան ախտորոշում ստանալու ավելի մեծ հավանականություն ունեն, նշվել է Բիրմինգհեմի համալսարանի հետազոտությունում: Մղձավանջները կարող են դառնալ տարածված երեւույթ մի քանի տարվա կամ անգամ տասնամյակների ընթացքում՝ մինչեւ թուլամտությանը բնորոշ՝ հիշողության եւ մտածողության հետ կապված խնդիրների առաջացումը։
22-09-2022 08:50
Հնդկաստանում կինը ծեծելով սպանել է նշանածին՝ իր ինտիմ լուսանկարները հրապարակելու համար: Զույգը միասին էր երկու տարի եւ պատրաստվում էր ամուսնանալ։ Սակայն մի օր հարսնացուն գտել է իր ինտիմ լուսանկարները սոցցանցերում, որոնք հրապարակել է իր նշանածը։
22-09-2022 08:08
57-ամյա Բրուկ Շիլդսը դարձել է Քիմ Քարդաշյանի Skims ներքնազգեստի  ապրանքանիշի նոր դեմքը։ Դերասանուհին նկարահանվել է կրծկալների նոր հավաքածուի գովազդում, որը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 27-ից։ Այն կներառի 15 տարբեր մոդելներ՝ չեզոք գույներով: Շիլդսի հետ արշավում նկարահանվել են նաև Ջուլիետ Լյուիսը, Չելսի Հենդլերը, Ինդիա Մուրը, Բեքի Ջին և Քեսսին:
22-09-2022 02:04
Շակիրան նկարահանվել է ամերիկյան Elle-ում և հարցազրույց է տվել, որում առաջին անգամ մեկնաբանել է ֆուտբոլիստ Ժերար Պիկեից բաժանումը. աստղերը բաժանվել են հունիսին ավելի քան 10 տարվա ամուսնությունից հետո՝ Պիկեի դավաճանությունների պատճառով: Հարցազրույցներից մեկում Շակիրան խոստովանել է, որ ընդհանուր առմամբ ապրում է իր կյանքի դժվարին պահը՝ որդիների խնամակալության համար պայքար, ինչպես նաև հարկերից խուսափելու մեղադրանքներ։
22-09-2022 01:12
Շիոֆրա Օ`Լիրին դարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր նախագահ։ Միջազգային կառույցի գոյության ընթացքում առաջին անգամ է, որ նրա ղեկավարը կին է դարձել։ Օ՝Լիրին պաշտոնը կստանձնի 2022 թվականի նոյեմբերի 1-ից։
21-09-2022 10:30
Հետեւել, թե ինչպես են ծանոթները երեկույթներից լուսանկարներ տեղադրում սոցիալական ցանցերում, կարող է վնասակար լինել հոգեվիճակի համար, ապացուցել են ԱՄՆ գիտնականները։ Նայել, թե ինչպես են բոլորը զվարճանում, տհաճ է, հատկապես, եթե մարդն ինքը դա չի անում։ Սա հանգեցնում է իրականության խեղաթյուրված ընկալման եւ սեփական կյանքից դժգոհության:
21-09-2022 09:55
Արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, դեմ առ դեմ հանդիպում է խնդրել Մեծ Բրիտանիայի նոր միապետ Չարլզ Երրորդից, որպեսզի նախքան Կալիֆոռնիա մեկնելը հարթի առկա տարաձայնությունները: Ամերիկուհին նամակ է ուղարկել թագավորին՝ խնդրելով անձնական հանդիպում, ինչը գնահատվում է որպես բավականին «համարձակ» քայլ:
21-09-2022 08:51
Կենդանակերպի 4 նշան, որոնց հետ մտերմանալն ամենադժվարն է. Ցուլ, Կույս, Կարիճ, Աղեղնավոր:
21-09-2022 07:40
Անգլիացի հետազոտողների խումբը եկել է այն եզրակացության, որ զգալի թվով երեխաներ գիշերն արթնանում են, որպեսզի ստուգեն իրենց հեռախոսների ծանուցումները: Սոցիալական ցանցերի ինտենսիվ օգտագործումը կարող է հանգեցնել այնպիսի խանգարման, որը երիտասարդների համար ավելի ու ավելի դժվար է դարձնում հեռախոսները մի կողմ դնելը:
21-09-2022 03:58
Բրեդ Փիթն իր քանդակները ցուցադրել է Տամպերեի (Ֆինլանդիա) Սառա Հիլդենի արվեստի թանգարանում։ Հոլիվուդյան դերասանն առաջին անգամ է հանրության առաջ ցուցադրում իր ստեղծագործությունները։ «Իմ աշխատանքններն այն մասին են, թե որտեղ եմ սխալվել իմ հարաբերություններում»,- ասել է նա։
20-09-2022 11:07
Տղամարդիկ աշխատավայրում կանանցից ավելի հաճախ են սիրախաղեր անում պաշտոնի բարձրացման համար, եւ նրանց թվում ամենաակտիվը ինքնասիրահարված եւ անինքնավստահ աշխատակիցներն են ցածր պաշտոններում: Մի շարք փորձարկումներից հետո նման եզրակացության են եկել Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:
20-09-2022 09:24
«Օպերայի ուրվականը» խորհրդանշական բրոդվեյան մյուզիքլը կփակվի պրեմիերայից 35 տարի անց։ Մյուզիքլի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 1988 թվականին։ Այն դարձել է Բրոդվեյի պատմության ամենաերկարակյաց արտադրությունը։ Ինչպես զգուշացրել են թատրոնի դերասանները, 2023 թվականի հունվարին ներկայացումը կդառնա 35 տարեկան, իսկ փետրվարի 18-ին կկայանա դրա վերջին ներկայացումը։
20-09-2022 08:27
Grazia ամսագրի խմբագիրները նշել են աշնանային տաբատի ամենանորաձև մոդելները։  Մասնագետներն առաջին հերթին առանձնացրել են կարգո տաբատները, որոնք անցյալ սեզոնին հայտնի դարձան իրենց հարմարավետ գրպանների շնորհիվ։ Ցանկում ներառված են ցածր բարձրությամբ և ոտքերի կտրվածքներով մոդելները: Բացի այդ, կաշվե տաբատներն ու տղամարդու ոճը ևս ակտուալ են:
20-09-2022 07:14
Քնի կորստի կումուլյատիվ հետեւանքները կարող են վնաս պատճառել առողջությանը։ Մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ ջուր խմել առավոտյան կամ օրվա կեսին, հակառակ դեպքում հնարավոր են սրտի հետ կապված խնդիրներ։
20-09-2022 06:31
Կարծում էիք, թե Քանյե Ուեսթը ևս մեկ տարի կտառապեր Քիմ Քարդաշյանից և Ջուլիա Ֆոքսից բաժանման համար։ Պարզվում է՝ այդպես չէ: Ռեփերն արդեն նոր կիրք է գտել։ Եվ այս անգամ ոչ թե անանուն գեղեցկուհու, այլ իսկական աստղի։ Քանյեի ընտրյալը մոդել և Victoria՝s Secret-ի հրեշտակ Քենդիս Սվեյնփոլն է։
19-09-2022 10:21
Սաուդյան Արաբիայից 63-ամյա Աբու Աբդուլլահը կյանքի ընթացքում ամուսնացել և բաժանվել է 53 կնոջ հետ։ Տղամարդը պատմել է, որ այս կերպ փորձել է գտնել մի կնոջ, ով կարող էր իրեն հոգեկան հանգիստություն տալ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 456 անգամ
20.10.2026
Դիտվել է 419 անգամ
22.10.2026
Դիտվել է 324 անգամ
26.10.2026
Դիտվել է 87 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster