Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-09-2022 03:25
Մոսկովյան եկեղեցու ֆոնին անպարկեշտ արտահայտություններ պարունակող երգի կատարման համար սկանդալից հետո ռուս երգչուհի Կլավա Կոկան փոխել է իր՝ «Пьяную домой» հիթի տեքստը։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ դատախազությունը ստուգելու է արտիստուհուն։ Ըստ ամենայնի, հետագա անախորժություններից խուսափելու համար Կլավա Կոկան որոշել է «հարբած» բառը փոխարինել «զվարճալի» բառով։
12-09-2022 10:28
Նյու Յորքում ցուցադրվել է Fendi-ի նոր հավաքածուն՝ նվիրված Baguette-ի լեգենդար պայուսակի 25-ամյակին: Ներկա են եղել բազմաթիվ աստղային հյուրեր՝ Սառա Ջեսիկա Փարքերը, Քիմ Քարդաշյանը, Քեյթ Մոսը, Նաոմի Ուոթսը, Քրիստի Թարլինգթոնը, Նատալյա Դայերը, Լիլի Ալենը, Մոդ Ապատոուն, Կարլի Քլոսը, Գրեյս Ջոնսը, Վինի Հարլոուն և այլք։
12-09-2022 10:21
Կենդանակերպի որոշ ներկայացուցիչներ չեն շտապում ամուսնանալ, նույնիսկ եթե գտել են ճիշտ մարդուն։ Ընդհանրապես նրանք նախընտրում են ինտիմ հարաբերություններ վայելել՝ առանց մատին ամուսնական մատանու: Դրանց թվում առավել աչքի են ընկնում Ջրհոսները, Երկվորյակներները և Աղեղնավորները։
12-09-2022 10:18
Սեղանի մոտ խորհուրդ է տրվում խուսափել յուղոտ մթերքների հետ ալկոհոլ օգտագործելուց, քանի որ նման համադրությունը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վիճակի վրա։ Միևնույն ժամանակ, ամենավնասակար համադրությունը փրփրացող ալկոհոլային խմիչքներն են և շատ յուղոտ և աղի մթերքները:
12-09-2022 10:04
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտարարել է «Ավատար» չորրորդ ֆիլմի նկարահանումների մեկնարկի մասին։ Բացի այդ, Քեմերոնը հայտնել է «Ավատար 3»-ի նկարահանումները շարունակելու մասին։ Միաժամանակ ռեժիսորն ակնարկել է, որ չնայած այն բանին, որ «Ավատար 2»-ը հետարտադրական փուլում է, «ամեն ինչ լավ է ընթանում»։
12-09-2022 09:57
Ձեռքերի խիստ չորությունը կարող է ահազանգել ենթաստամոքսային գեղձի խնդիրների կամ կանդիդոզի մասին, իսկ մաշկի կապտավուն երանգը նշում է արյան խախտված շրջանառության, ինչն էլ, իր հերթին, սրտի խնդիրների մասին։
10-09-2022 11:15
Նյու Յորքում ընթացող «Մեծ սաղավարտի» տարվա հերթական մրցաշարի' ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղերի եզրափակիչում կմրցեն Լեհաստանից Իգա Սվիատեկան և Թունիսից Օնս Յաբուրը: Այդ հանդիպումը կկայանա Նյու Յորքի կենտրոնական կորտում' Արթուր Այշ ստադիոնում' սեպտեմբերի 10-ին:
10-09-2022 10:41
+12 °C-ից ցածր եւ +21 °C-ից բարձր ջերմաստիճանը կարող է բացասական ազդեցություն ունենալ հոգեկանի վրա եւ ագրեսիա հրահրել սոցցանցերում։ Հետազոտության ժամանակ ամենաքիչ ագրեսիվ թվիթերը գրվել են +15°C-ից +18°C ջերմաստիճանում: Երբ դրսում +30 °C-ից ավելի տաք է եղել, համացանցում շատ ավելի մեծ ատելություն է գրանցվել:
10-09-2022 07:54
Վատ տեսողությունը կարող է լինել շաքարախտի, լյարդի վնասման և այլ լուրջ հիվանդությունների ախտանիշներից մեկը, նշում են նյարդաբանները։ Ըստ նրանց՝ վատ տեսողությունը կարող է լյարդի ախտահարման նշան լինել, անոթային պաթոլոգիաների և շաքարային դիաբետի ախտանիշ, որի դեպքում ցանցաթաղանթը վնասված է։ Որոշ մարդիկ բախվում են մեկ այլ խնդրի՝ նրանք լայնացած բիբ ունեն: Ամենից հաճախ այս վիճակը ազդանշան է տալիս հորմոնալ համակարգի խանգարման մասին։
10-09-2022 02:47
Կալիֆոռնիայում տղամարդը ձերբակալվել է սպանության համար։ Նա սրով կտրել է կնոջ գլուխը: Կասկածյալը, որի անունը չի հաղորդվում, ճանաչում էր տուժողին։ Նրանց հարաբերությունների բնույթը, ինչպես նաեւ սպանության դրդապատճառները դեռեւս չեն հաղորդվում։
10-09-2022 01:21
Դատախազությունը կստուգի Կլավա Կոկուին տաճարի կողքին կարճ զգեստով «անպարկեշտ երգերի» պատճառով։ Կլավային ստուգելու են երկու հոդվածով՝ «Մանր խուլիգանություն» Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.1 և «Խղճի և կրոնի ազատության իրավունքի խախտում» Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածով՝ Գիտելիքի օրը Վլադիվոստոկում «Ես, մենք, վագրը» փառատոնում ունեցած ելույթից հետո։
09-09-2022 09:58
Բավականաչափ քանակությամբ բանջարեղենի եւ մրգերի կանոնավոր գործածումը, որոնք հարուստ են սննդային թելքերով եւ վիտամիններով, գրեթե 10 տոկոսով նվազեցնում է մահվան ռիսկը: Այդ մասին ասված է ճապոնացի գիտնականների խմբի զեկույցում:
09-09-2022 09:41
Spice Girls խմբի նախկին անդամ Մել Սին խոստովանել է, որ այն օրերին, երբ խումբն իր փառքի գագաթնակետին էր, դեպրեսիա եւ սնվելու հետ կապված խանգարումներ է ունեցել ու գրեթե ինքնասպանության է հասել:  48-ամյա Մելանի Չիշոլմն ասել է, որ խմբի հանրաճանաչ լինելը բացասաբար է անդրադարձել իր հոգեկան եւ ֆիզիկական առողջության վրա: Նա նշել է, որ խմբի անդամներն ամեն ինչում ենթարկվել են մենեջերներին, որոնք հաճախ քննադատել են աղջիկներին'մասնավորաբար ավելորդ քաշի համար:
09-09-2022 08:01
Տաք ցնցուղը և պարանոցի, քունքերի ու ճակատի մերսումը կօգնեն թեթևացնել ցավը միգրենի նոպաների ժամանակ։ Ըստ մասնագետների՝ հանգստությունն ու անդորրը կօգնեն թեթևացնել միգրենի ցավը. մարդը պետք է հանգցնի լույսերը և ազատվի բարձր ձայներից: Վիճակը մեղմելու ևս մեկ միջոց տաք լոգանքն է:
09-09-2022 07:51
Եղիսաբեթ II թագուհին 70 տարի եղել է Մեծ Բրիտանիայի կառավարող միապետը, ինչը նրան դարձնում է պատմության մեջ երկրորդ ամենաերկար կառավարող միապետը: Բրիտանիայի թագավորական ինստիտուտն ունի թագուհու մահվան դեպքում ծրագիր, ինչպես նաեւ հաստատված իրավահաջորդության գիծ, թե ով պետք է հաջորդը նստի գահին:
09-09-2022 02:46
Այս ամռանը լուր տարածվեց, որ Էմիլի Ռատակովսկին չորս տարվա ամուսնությունից հետո բաժանվում է ամուսնուց՝ Սեբաստիանից։ Պատճառը՝ ամուսնու դավաճանություններն են եղել: Այս ողջ ընթացքում նախկին ամուսինները չեն խոսել իրենց ամուսնալուծության մասին: Էմիլին վերջապես որոշել է հաստատել այս լուրը: Նա ասել է, որ հին բարքերով տղամարդիկ սիրաշահում են կանանց, գրավում, կապում իրենց, կարծես կանայք իրենց են պատկանում:
08-09-2022 11:44
Ռուս հայտնի երգչուհի Մաշա Ռասպուտինային Թուրքիայում գնումներ կատարելիս թալանել են։ Նա կորցրել է գումար և փաստաթղթեր։ Դեպքը տեղի է ունեցել երգչուհու՝ Ռուսաստան մեկնելուց մեկ օր առաջ։ Ներկայումս գողացված փաստաթղթերը վերադարձվել։ Ռասպուտինան շուտով կկարողանա Թուրքիայից վերադառնալ Ռուսաստան։
08-09-2022 11:38
Netflix ամերիկյան հայտնի մեդիաընկերության և վրացի լեգենդար շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլիի միջև դատական վեճն ավարտվել է համաձայնությամբ: Պայմանագրի մանրամասները հայտնի չեն։ Գափրինդաշվիլին վեճի շրջանակներում Netflix-ից պահանջել է 5 մլն դոլար։ Նշենք, որ դատական գործի առարկան հայտնի «Թագուհու քայլը» հեռուստասերիալի դրվագն էր, որտեղ ասվում է, որ Գափրինդաշվիլին երբեք չի մրցել տղամարդկանց հետ, ինչը չի համապատասխանում իրականությանը։
08-09-2022 11:28
Կանադական նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անքնությամբ տառապող տարեց մարդիկ ավելի մեծ ռիսկի են ենթարկվում՝ հիշողության եւ երկարատեւ ճանաչողական խանգարումների, ինչպիսիք են դեմենցիան:
08-09-2022 11:23
Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս է եկավ ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին մրցեց ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի (8) հետ եւ առավելության հասավ 6:3, 7:6 (7:4) հաշվով։ Եզրափակիչի ուղեգրի համար Իգա Շվյոնտեկը կհանդիպի Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոյի (6) հետ։ Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ֆրանսիացի Կարոլին Գարսիան եւ թունիսցի Օնս Ժաբերը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 456 անգամ
20.10.2026
Դիտվել է 419 անգամ
22.10.2026
Դիտվել է 324 անգամ
26.10.2026
Դիտվել է 88 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster