Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-10-2022 10:34
«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը ելույթ է ունենալու հանրահայտ անգլիացի երգիչ, երգահան Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում: 
05-10-2022 10:29
105-ամյա ամերիկուհի Ժենեւյեւա Ֆրիրը բացել է իր երկարակեցության գաղտնիքը: Նա նվազագույն քանակությամբ դեղեր է ընդունում, գրեթե ամեն օր ծովամթերքներ է ուտում։ «Մեր բարի Տերն ինձ ինչ-որ բան է տվել։ Սա է այն ամենը, ինչ կարող եմ ասել»,- ավելացրել է Ֆրիրը։
05-10-2022 10:26
Miso Robotics Inc ընկերությունը Փասադենայում գործարկել է Flippy 2 ռոբոտը, որն ավտոմատացնում է կարտոֆիլի, սոխի եւ այլ մթերքների խորը տապակման գործընթացը։ Խոշոր ռոբոտային թեւը, որը կառավարվում է տեսախցիկների եւ արհեստական բանականության միջոցով, սառցարանից վերցնում է սառեցված կարտոֆիլը եւ այլ մթերքներ, ընկղմում տաք յուղի մեջ եւ այնուհետեւ դնում պատրաստի ուտելիքը սկուտեղի վրա:
05-10-2022 08:38
Կիտրոնի հյութն ու կարագը գրեթե ցանկացած կերակուր ավելի համեղ են դարձնում, վստահ են համացանցի օգտատերերը: 
05-10-2022 00:45
Իրինա Շեյքն իր դեբյուտm է նշել Փարիզում կայացած Chanel-ի շոուում։ «Այս անակնկալը, կարծում եմ, կապված է գործակալության փոփոխության հետ։ Անշուշտ, The Society-ն ցանկանում է հեռանալ նեպոտիզմից և մշտական ընկերներից, ինչպիսիք են Դոնատելլան [Վերսաչեն] և Ռիկարդո [Տիշին]: Իսկ Chanel-ն իր հերթին կարողացել է լավ գործարք առաջարկել»,- մեկնաբանել է ռուսական Vogue-ի նախկին գլխավոր խմբագիր Քսենյա Սոլովյովան։
04-10-2022 10:34
Չարժե ժամանակ վատնել հարաբերությունները կարգավորելու վրա, եթե առաջին ժամադրությունն անհաջող է ստացվել, գտնում են հոգեբանները։ «Եթե մարդը ձեզ դուր չի եկել, պետք չէ արդարացումներ գտնել։ Եթե նա այնքան զգայուն է, որ չի կարող տանել ուրիշների մերժումը, պետք է աշխատի իր վրա»,-վստահեցնում են նրանք։
04-10-2022 09:18
Գիտնականները պարզել են, որ մղձավանջները, որոնք ստիպում են մարդուն արթնանալ գիշերվա կեսին, ոչ միայն տհաճ փորձառություն են, այլ նաև ապագայում լուրջ հիվանդության զարգացման հնարավոր նշան կարող են լինել: Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները ենթադրում են, որ մտածողության և հիշողության հետ կապված խնդիրների (ինչը վկայում է դեմենցիայի սկզբի մասին) առաջացումից մի քանի տարի և նույնիսկ մի քանի տասնամյակ առաջ մարդը կարող է սկսել մղձավանջներ ունենալ:
04-10-2022 07:48
Այլ մարդկանց հետ շփման դժվարություններ ունեցող մարդն էլ ավելի մեծ դժվարություններ կունենա ընտանի կենդանի պահելու դեպքում։ «Մի կողմից՝ կենդանին լրացնում է հույզերի անբավարարությունը, բայց մյուս կողմից փոխարինում է դրանք, այսինքն՝ մարդը կենտրոնանում է կենդանու վրա եւ դադարում ձգտել էմոցիոնալ կապի այլ տեսակների։ Կենդանին ասես դուրս է մղում այդ խնդիրը»,- բացատրում են մասնագետները։
04-10-2022 05:25
Գրքի հինգերորդ երևանյան փառատոնը, որն անցկացվել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը: «Պոեզիա» անվանակարգում հավասար միավորներով հաղթող են ճանաչվել Կարեն Անտաշյանը և Մարինե Պետրոսյանը, «Արձակ» անվանակարգում պարգևատրվել է Տիգրան Պասկևիչյանը, «Դրամատուրգիա» անվանակարգում՝ Աննա Դավթյանը, «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում՝ Խաչիկ Գրիգորյանը:
04-10-2022 01:28
Անցած կիրակի L'Oréal Paris կոսմետիկ բրենդն անցկացրել է իր հինգերորդ ցուցադրությունը Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում։ Էնդի Մաքդաուելը, Եվա Լոնգորիան, Կոկո Ռոչան և այլք ամբիոն բարձրացան տարբեր նորաձևության բրենդների հանդերձանքով, որոնց հետ համագործակցում է գեղեցկության ապրանքանիշը, իսկ հանդիսատեսների թվում էր սուպերմոդել Նաոմի Քեմփբելը: Նոր շոուն նվիրված էր էմանսիպացիայի և կանանց ինքնագնահատականի բարձրացման թեմային։
03-10-2022 12:13
Սննդաբանները նշել են արագ սննդի ուտեստներ, որոնք համարվում են ամենաապահովը։ Նրանց կարծիքով՝ թունավորման ամենացածր ռիսկն առկա է պիցցա կամ բուրգերներ ուտելու դեպքում, իսկ շաուրման ամենահավասարակշռված բաղադրությունն ունի։ Միաժամանակ, բժիշկները զգուշացրել են, որ արագ սննդի հաճախակի օգտագործումը հանգեցնում է մի շարք քրոնիկական հիվանդությունների սրման, ինչպես նաև քաշի ավելացման ռիսկի։
03-10-2022 12:06
Էնդրյու Դոմինիկի «Շիկահեր» (Blonde) ֆիլմը քննադատության է ենթարկվել իր դաժանության և սեքսիզմի համար։ Քննադատները Մերլին Մոնրոյի կենսագրությունը ներկայացնողը համարել են «ամենազզվելի ֆիլմերից մեկը»։ 
03-10-2022 11:43
Մասնագետների կարծիքով՝ ավելի լավ է սուրճը չխառնել կալցիումով ու երկաթով հարուստ մթերքների հետ։ Բանն այն է, որ սուրճը պարունակում է թիանիտներ, որոնք խմիչքին դառը համ են հաղորդում եւ աղիներում կապում են կալցիումն ու երկաթը։ Օրինակ, կալցիումը հիմնականում կաթնամթերքի մեջ է: Եթե կաթնամթերքն օգտագործենք միայն սուրճի հետ, ապա կլանումը կնվազի, եւ կալցիումի պակաս կարող է առաջանալ:
03-10-2022 11:32
Դերասանուհի Մարինե Պետրոսյանը Գատչինայի (Ս.Պետերբուրգ) «Գրականություն եւ կինո» XVIII միջազգային կինոփառատոնում ստացել է լավագույն դերասանուհի մրցանակը՝ Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմում Աքիրի դերը լավագույնս ներկայացնելու համար։
03-10-2022 02:20
Ֆրանսիայում Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է լիբանանյան Elie Saab ապրանքանիշի գարուն-ամառ նոր հավաքածուն։ Նորաձևության ցուցադրությանը, ի թիվս այլոց, ներկա են եղել Մոնիկա Բելուչին, Եվա Լոնգորիան, Իզաբելի Ֆոնտանան, Սառա Ռաֆերտին։
30-09-2022 11:32
Սննդաբանները բացահայտել են, թե ինչ օգուտներ կարող է բերել օրգանիզմին սովորական մաստակը․ այն կարող է օգնել հավասարակշռել ալկալիների և թթուների գործողությունը, ինչպես նաև լավ ազդեցություն է ունենում բերանի խոռոչի միջավայրի վրա ու բարելավում մարսողական գործընթացը:
30-09-2022 11:15
Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Մեծ Բրիտանիայի տարրական դպրոցներում ուսումն սկսելով առողջ քաշով՝ այն ավարտում է ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ։ Ընդորում՝ տղաներն աղջիկներից ավելի հաճախ են ավելորդ կիլոգրամներ հավաքում, վկայում են տվյալները։
30-09-2022 10:45
«ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Հոբելյանական 20-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» խորագիրը: Այս տարի փառատոնը Հայաստանում կհյուրընկալի 10 երկրի ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի, այդ թվում՝ Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:
30-09-2022 02:40
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաքենզի Սքոթը, ամուսնալուծվում է իր երկրորդ ամուսնուց՝ Դեն Ջևիտից, հարսանիքից երկու տարի չանցած։ Ջուիթը որպես ուսուցչուհի է աշխատել այն դպրոցում, որտեղ սովորել են Բեզոսի և Սքոթի երեխաները։
30-09-2022 01:37
Դերասանուհի Մարիա Շումակովան, ով հայտնի է «Քաղցր կյանք» հեռուստասերիալով, ամուսնացել է։ 33-ամյա դերասանուհու ընտրյալը Comedy Club Production-ի աշխատակից Սլավա Գուսևն է։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 449 անգամ
20.10.2026
Դիտվել է 419 անգամ
22.10.2026
Դիտվել է 318 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster