| ՄԵԿ ՏՈՂՈՎ | 25-04-2023 07:45 Գիտնականները քաղցկեղի վաղ փուլերում ախտորոշման նոր համակարգ են ստեղծել։ Ֆլորիդայի նահանգի համալսարանի քիմիկոսների թիմը նոր թեստ է մշակել՝ հայտնաբերելու այնպիսի ուռուցքային մարկերներ, որոնք կապված են քաղցկեղի մի քանի տեսակների հետ:
|  |
|
|
25-04-2023 03:01 Զենդայան ելույթ է ունեցել Coachella-ում այն բանից հետո, երբ հայտարարել է, որ հեռանում է երաժշտությունից: Աստղը բեմ է բարձրացել շոուի երաժիշտ Լաբրինթի ժամանակ և նրա հետ միասին կատարել «Էյֆորիա» սերիալի All of Us and I'm Tired երգերը, որում նա գլխավոր դեր է խաղում։
|  |
|
|
25-04-2023 00:52 Ավստրալացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ տղամարդիկ, ովքեր իրենց ավելի առնական են համարում, դժվար թե իրենց կյանքում կրճատեն մսի օգտագործումը կամ անցնեն բուսական մթերքներից բաղկացած դիետայի։
|  |
|
|
21-04-2023 10:27 «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետը, որի եվրատեսիլյան «Future Lover» երգն արդեն սիրվել է աշխարհի տարբեր երկրներում, Wiwiblogs-ի հարցման արդյունքում համարվել է այս տարի անցկացվող մրցույթի ամենասիրված կին արտիստը:
|  |
|
|
21-04-2023 09:59 Հայաստանի կառավարությունն հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթին: Մասնավորապես կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար պարտադիր զինծառայության ժամկետը կազմում է 6 ամիս։
|  |
|
|
21-04-2023 05:33 Վերջերս Ռիտա Դակոտան հայտարարեց, որ երկրորդ անգամ չի ձգտում պսակադրության, և նրա սիրելին՝ բլոգեր Ֆեդոր Բելոգայը, համաձայնեց դրա հետ: Բայց օրերս սոցիալական ցանցերում երգչուհին սկսեց աննկատ ակնարկել, որ մտափոխվել է։ Դակոտան բոլոր սոցցանցերում հայտարարել է, որ ամուսնանում է ու հսկայական ծաղկեփնջի ֆոնին ցույց է տվել ադամանդե մատանին։
|  |
|
|
21-04-2023 04:24 Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Տաթեւ Հակոբյանը երկամարտի 226 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր (104+122): Մ23 Եվրոպայի փոխչեմպիոնը պոկում վարժությունում արժանացավ փոքր արծաթե մեդալի, հրումում՝ փոքր բրոզե մեդալի:
|  |
|
|
21-04-2023 01:38 Չորեքշաբթի երեկոյան Նյու Յորքում տեղի ունեցավ Mugler նորաձեւության տան եւ մասսայական շուկայի հսկա H&M-ի երկար սպասված համագործակցության համաշխարհային շնորհանդեսն ու ցուցադրությունը։ Հրավիրված աստղերի և մոդելների թվում էին՝ Պամելա Անդերսոնը, Քլոե Սևինին, Լուրդ Լեոն, Charli XCX-ը, Թոնի Գարնը, Դևոն Լի Կարլսոնը, Իրինա Շեյքը, Եվա Հերցիգովան, Կարա Թեյլորը և այլք։
|  |
|
|
20-04-2023 12:02 Համացանցում հայտնվել է Կաննի 76-րդ կինոփառատոնի պաստառը, որում պատկերված է ֆրանսիացի դերասանուհի Քեթրին Դենյովը։ Այն հրատարակել է Variety-ն։ Պաստառի վրա պատկերված է Դենյովի սեւ-սպիտակ կադրը «Հանձնվել» ֆիլմից, որի ռեժիսորն Ալեն Կավալյերն է։
|  |
|
|
20-04-2023 11:55 Սննդաբանները շոգեխաշած միսը համարվում է ամենաքիչ անառողջը։ Միս տապակելը միշտ ավելի շատ, այսպես կոչված, քաղցկեղածին միացություններ է առաջացնում, որոնք այտուցներ են ձևավորում։ Խորհուրդ է տվում շոգեխաշածին ավելացնել համեմունքներ, ինչպիսիք են քրքումը կամ պղպեղը, որպեսզի սնունդն ավելի առողջ լինի:
|  |
|
|
20-04-2023 11:50 Ամերիկացի ինֆլուենսերը կտրել է լեզվի մի մասը, որպեսզի «ավելի լավ» համբուրվի, եւ այժմ նա պնդում է, որ իր սիրային կյանքն ավելի լավն է, քան երբեւէ։ Ռոշել Գարեթը, ով առցանց հայտնի է Xehli G անվամբ, հայտնել է, որ հեռացրել է իր լեզվի սանձիկը՝ հյուսվածք, որը կապում է լեզուն բերանի ստորին հատվածին: «Վիրահատությունից առաջ ես զգում էի, որ իրականում ոչ մեկին չեմ համբուրել», - ասել է 22-ամյա աղջիկը:
|  |
|
|
20-04-2023 11:38 Հայտնի «Մթնշաղ» ֆիլմը սերիալ կդառնա: 2008 թվականի վամպիրների եւ մարդագայլերի մասին հայտնի «Մթնշաղ» ֆիլմը կցուցադրվի Lionsgate TV-ով։ Variety-ն հաստատել է, որ սերիալը հիմնված կլինի Սթիվենի Մայերսի համանուն վեպի վրա։
|  |
|
|
20-04-2023 02:06 Առաջարկել է Յուլիա Պերեսիլդին արժանանացնել «Ռուսաստանի հերոսի» կոչման «Մարտահրավեր» ֆիլմում գլխավոր դերի համար, որը նկարահանվել է տիեզերքում, սակայն պրոֆեսիոնալ տիեզերագնացները քննադատել են այս գաղափարը։
|  |
|
|
19-04-2023 10:53 Միաժամանակ մի քանի գործ անելու կարողությունը, շատ բաներ միաժամանակ ստանձնելու ցանկությունը կարող է վտանգավոր լինել հոգեկան առողջության համար։ Ամեն ինչ, ամենուր և անմիջապես անելու սովորությունը հանգեցնում է նյարդային համակարգի հյուծման, հուզական այրման, դեպրեսիայի և նևրոզի: Ըստ մասնագետների՝ շատ ավելի արդյունավետ է առաջնահերթությունները ճիշտ սահմանել՝ առանձնացնել առաջնային ու երկրորդական բաները, մի բան լավ անել, հետո անցնել հաջորդ գործին:
|  |
|
|
19-04-2023 10:46 Ամստերդամի համալսարանի աշխատակիցները ուշագրավ օրինաչափություն են հայտնաբերել. իրադարձությունից մի քանի վայրկյան անց մարդու մոտ ի հայտ են գալիս այդ իրադարձության մասին կեղծ պատկերացում-հիշողություններ։
|  |
|
|
19-04-2023 10:44 Հրապարակվել է Playboy-ի հանգուցյալ աստղ Աննա Նիկոլ Սմիթի բուռն կյանքի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմի թրեյլերը։ Այն շոշափում է մի քանի անձնական պահեր, այդ թվում՝ նրա ամուսնությունը 89-ամյա միլիարդատեր Ջ.Հովարդ Մարշալի հետ։
|  |
|
|
19-04-2023 08:50 Հնդկական VD Global ընկերությունը, որն զբաղվում է ալմաստների արդյունահանմամբ և վերամշակմամբ, Հուջարաթի նահանգում հայտնաբերել է, այսպես կոչված, մատրյոշկա-ալմաստ, որն իրենից ներկայացնում է ալմաստ, որի ներսում ազատ շարժվում է ևս մեկ ալմաստ։
|  |
|
|
19-04-2023 02:59 Ինսայդերները բացահայտել են Քայլի Ջեների և Թիմոթի Շալամեի սիրավեպի նոր մանրամասներ, որոնց մասին խոսակցությունները հայտնվեցին անցյալ շաբաթ։ Աստղերը փորձում են թաքցնել իրենց հարաբերությունները, սակայն նրանց մեկ անգամ չէ, որ նկատել են միասին։ Ինչպես նշում է Entertainment Tonight-ը, զույգն իսկապես հանդիպում է, սակայն նրանց հարաբերությունները դեռ չի կարելի լուրջ անվանել։
|  |
|
|
18-04-2023 11:02 HBO հեռուստաալիքը ներկայացրել է «Էյֆիրիայի»-ի հեղինակ Սեմ Լևինսոնի «Կուռքը» սերիալի նոր թրեյլերը՝ Լիլի-Ռոզ Դեփի և ռեփեր The Weeknd-ի գլխավոր դերակատարմամբ: Նախագիծը կմեկնարկի հունիսի 4-ից։
|  |
|
|
18-04-2023 10:56 Քյոլնի (Գերմանիա) Մաքս Պլանկի մետաբոլիկ հետազոտությունների ինստիտուտի գիտնականները Յեյլի համալսարանի (ԱՄՆ) հետ համատեղ պարզել են ճարպային և քաղցր սննդի ազդեցությունն ուղեղի վրա։ Չափումները ցույց են տվել, որ ուղեղը վերականգնվում է չիպսերի և այլ վնասակար մթերքների օգտագործման միջոցով: Այն ենթագիտակցորեն սովորում է նախապատվությունը տալ հենց այդպիսի մթերքներին: Ուղեղի այս փոփոխությունների շնորհիվ մենք անգիտակցաբար միշտ կնախընտրենք շատ շաքար ու ճարպ պարունակող մթերքներ։
|  |
|
|
|
|
|