Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-04-2023 10:50
Աշխարհահռչակ դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան առաջին անգամ Երևանում հանդես կգա մենահամերգով: Ապրիլ 21-ին ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում կայանալիք մենահամերգը բարեգործական է, տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի Հայաստանի մարզերում դասական երաժշտության բնագավառում խոստումնալից հայ երեխաների կրթական ծրագրերի աջակցությանը: 
18-04-2023 10:45
Միչիգանից ամերիկյան ընտանիքում 130 տարվա մեջ առաջին անգամ դուստր է ծնվել։ Նրան անվանել են Օդրի։ Վերջին անգամ ընտանիքում աղջիկ է հայտնվել միայն 1885 թվականին։ Քերոլին Քլարկը պատմել է, որ սկզբում չի հավատացել, երբ ամուսինն իրեն պատմել է ընտանեկան նման հատկանիշի մասին։ Բայց նրա ծնողները հաստատել են, որ 130 տարի ուղիղ գծով դուստր չեն ունեցել։
18-04-2023 10:39
Վինտաժային բայքերական բաճկոնները կրկին թրենդային են։ Դրանք հայտնի են ոչ միայն Z սերնդի ներկայացուցիչների շրջանում: Օրերս 76-ամյա Շերն ապացուցեց, որ այս միտումը կարող է գործել ցանկացած տարիքում։ Լեգենդար երգիչը Chevalier-ի հատուկ ցուցադրության ժամանակ քայլել է բայքերական բաճկոնով։
17-04-2023 10:03
SM-Clinic-ի ընդհանուր բժիշկ և սննդաբան Ելենա Տիխոմիրովան ասել է, որ գարնանային ավիտամինոզ առասպել է, որը ծնվել է հեռավոր անցյալում, երբ ամառային և ձմեռային սննդի զամբյուղները շատ տարբեր էին բաղադրությամբ:
17-04-2023 10:01
Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Յայլյանը երկամարտի 196 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր:
17-04-2023 09:55
Բրիտանացի մաթեմատիկոսները մեծ ջանքեր են գործադրել տղամարդու օրգազմի հուսալի բանաձեւ ստեղծելու համար: «Ամենակարեւոր հետեւությունն այն է, որ չափազանց շատ հոգեբանական գրգռվածությունը սեռական ակտի սկզբում կարող է կանխել գագաթնակետին հասնելը»,-ասել է հետազոտության համահեղինակ, դոկտոր Կոնստանտին Բլյուսը: «Պարզ ասած՝ մեր բացահայտումները կարելի է ամփոփել այսպես՝ շատ ջանք մի թափեք»:
17-04-2023 09:11
Քիմ Քարդաշյանն անակնկալ է մատուցել իր ավագ դստերը՝ Նորթին՝ նրան և իր ընկերուհիներին տանելով Լաս Վեգաս՝ Քեթի Փերիի համերգին։ Համերգի ժամանակ Քեթի Փերին, ինչպես ակնկալվում էր, բեմ է կանչել Նորթին։ Նա խոստովանել է, որ ինը տարեկանում արդեն սիրված տիկտոկեր դարձած աղջկա երկրպագուն է, և հրավիրել է նրան ցուցադրելու իր պարային հմտությունները։
17-04-2023 05:15
Հայտնի են դարձել այն կատարողների անունները, ովքեր կգլխավորեն Չարլզ III թագավորի թագադրման պատվին համերգը՝ Քեթի Փերին, Անդրեա Բոչելին և Լայոնել Ռիչին։ Ելույթ կունենան նաև Take That-ը, սըր Բրին Տերֆելը, Ալեքսիս Ֆրենչը և Ֆրեյա Ռայդինգսը։
15-04-2023 08:59
Բարձր ինքնագնահատական ունեցող մարդիկ հավատում են, որ իրենք ավելի լավն են կամ գերազանցում են ուրիշներին։ Նրանք հակված են գերագնահատել իրենց կարողությունները, ձեռքբերումները եւ չափազանց ինքնավստահ են, ինչը կարող է լինել թաքնված հոգեբանական տրավմայի կամ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների նշան:
15-04-2023 02:04
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը ստորագրել է «Սրտի զարկերի պաշտպանության մասին» (Heartbeat Protection Act) օրենքը, որն արգելում է հղիության վեցերորդ շաբաթից հետո աբորտի անցկացումը։
14-04-2023 09:58
Մեկ ժամ ծիծաղը կարող է օգնել այրել մինչև 350 կիլոկալորիա, քանի որ ծիծաղն ակտիվացնում է մինչև 80 մկան: Երբ մարդը ծիծաղում է, նրա շնչառության տեսակը փոխվում է, ուղեղում, օրգաններում ու հյուսվածքներում թթվածնի նյութափոխանակության բարձրացում է նկատվում, թոքերի ծանրաբեռնվածությունը վերանում է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ լավատես մարդիկ զգալիորեն ավելի քիչ են ենթարկվում վիրուսային հիվանդությունների։
14-04-2023 09:43
DFC Intelligence վերլուծական ընկերության ուսումնասիրության համաձայն՝ տեսախաղերի համաշխարհային լսարանը հասել է 3,7 միլիարդի: Եվ, չնայած այն հանգամանքին, որ աշխարհի բնակչության գրեթե կեսը տեսախաղեր է խաղում, վերլուծաբաններն այս թվի միայն 10 տոկոսին են անվանում «իսկական» խաղացողներ։ Այդպիսի գեյմերները ընդամենը մոտ 300 միլիոն են։
14-04-2023 07:16
93 տարեկանում մահացել է բրիտանացի դիզայներ և նորաձևության խարհրդանիշ Մերի Քուանտը, ով համարվում էր կարճ կիսաշրջազգեստի ստեղծողը։ Նորաձևության դիզայները մահացել է Սուրեյի իր տանը:
14-04-2023 05:14
Երգչուհի Լեդի Գագան պաշտոն է ստացել Սպիտակ տանը. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նրան նշանակել է Մշակույթի և արվեստի կոմիտեի համանախագահ։
14-04-2023 02:55
Time ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային ցուցակը, որում ներառվել են գործարար Իլոն Մասկը, ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, երգչուհի Բեյոնսեն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը։
13-04-2023 09:30
Կանանց մոտ դեպրեսիայի և սրտանոթային ռիսկի միջև կապը նկարագրել են Տյումենի բժշկական համալսարանի (TMU) գիտնականները: Ըստ նրանց՝ դեպրեսիվ խանգարումները շատ հաճախ համակցում են սրտի, արյան անոթների և նյութափոխանակության համակարգի վտանգավոր պաթոլոգիաների մի ամբողջ շարքի հետ։
13-04-2023 09:14
Մարդու առաջընթացը սոցիալական սանդուղքով եւ ուրիշների հետ շփումը կախված է բամբասանքներից՝ անկախ բնակության երկրից: Բամբասանքները, այսինքն՝ հասարակության մեջ շրջանառվող «ոչ պաշտոնական» տեղեկատվությունը, հիմնականում մարդու հեղինակության մասին, ավանդաբար համարվում են տեղեկատվության ամենաքիչ հուսալի եւ քիչ կարեւոր աղբյուրը: Այնուամենայնիվ, հաճախ հենց դրանք են ընկած միջանձնային եւ նույնիսկ գործարար հարաբերությունների հիմքում:
13-04-2023 07:19
Հոգեբանները պարզել են, որ մեր սպասումները եւ աշխարհի մասին պատկերացումներն ազդում են թարմ հիշողության վրա։ Մեր հիշողությունը խաբում է մեզ եւ ստեղծում կեղծ հիշողություններ՝ դրանք որպես իրական մատուցելով։ Դրանք հիմնված են իրական դեպքերի վրա, սակայն ամեն անգամ, երբ մենք ինչ-որ բան ենք հիշում, ուղեղը նորից վերստեղծում է պատմությունը եւ հաճախ աղավաղում այն։
13-04-2023 05:24
Սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Գոհար Հակոբյանն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Հայաստանում։ Բելառուսում ստեղծագործող երգչուհու երևանյան մենահամերգը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ապրիլի 15-ին:
13-04-2023 01:36
Դերասաններ Զենդայան և Թոմ Հոլանդը ժամադրություն են կազմակերպել Լոնդոնի Հեմփթոն Քորթ պալատում։ Էքսկուրսավար Թրեյսի Բորմանը Twitter-ում լուսանկար է հրապարակել Զենդայայի և Թոմ Հոլանդի հետ և ասել, որ ուրախ է նրանց հետ քայլել Լոնդոնի Հեմփթոն Քորթում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 427 անգամ
20.10.2026
Դիտվել է 391 անգամ
22.10.2026
Դիտվել է 288 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster