| ՄԵԿ ՏՈՂՈՎ | 12-05-2023 10:05 Լայնածավալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կին գիտնականները գրեթե երկու անգամ ավելի քիչ են ֆինանսավորում են ստանում, քան իրենց տղամարդ գործընկերները: Բացի այդ, նրանք հազվադեպ են երկրորդ դրամաշնորհներ ստանում՝ իրենց գիտական աշխատանքը շարունակելու համար:
|  |
|
|
12-05-2023 09:17 Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965թ.) ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Կաննի դասականներ» (Cannes Classics) ծրագրում և ցուցադրվելու է փառատոնում։ Վերականգնված տարբերակում համատեղվել են ֆիլմի բնօրինակ հայերեն և ռուսերեն ձայնուղիները՝ ստեղծելով ֆիլմի երկլեզու տարբերակն առաջին անգամ։
|  |
|
|
12-05-2023 02:27 47-ամյա ավստրալացի երգչուհի Սիան (իսկական անունը՝ Սիա Քեյթ Իզոբել Ֆյուրլեր) ամուսնացել է իր սիրելիի՝ Դեն Բերնադի հետ։ Սա Սիայի առաջին ամուսնությունը չէ. 2014 թվականին աստղն ամուսնացել է ռեժիսոր Էրիկ Անդերս Լանգի հետ, սակայն երկու տարի անց երգչուհին ամուսնալուծության հայց է ներկայացրել։
|  |
|
|
11-05-2023 10:46 Թեև ինտելեկտի բարձրացման համար «կախարդական հաբ» չկա, կան մթերքներ, որոնք կարող են մեծացնել կենտրոնացումը և ամրացնել կարճաժամկետ հիշողությունը: Դրանցից են, օրինակ, ընկույզը, թեյն ու սուրճը, ինչպես նաև նախաճաշի համար՝ շիլան:
|  |
|
|
11-05-2023 10:36 Victoria`s Secret-ի ներքնազգեստի նորաձեւության ցուցադրությունը 5 տարվա ընդմիջումից հետո վերադառնում է «Համաշխարհային շրջագայություն» վավերագրական ֆիլմով: կինոնկարը, որը եթեր դուրս կգա այս աշնանը, խոստանում է «միավորել նորաձեւությունը, կինոն, արվեստն ու մշակույթը»:
|  |
|
|
11-05-2023 07:41 Լեզվի կարճ սանձիկը կամ անկիլոգլոսիան կարող է նորածինների մոտ կրծքով կերակրվելու խնդիրների պատճառ դառնալ, իսկ ավելի մեծ տարիքում՝ թլիկության։ Լեզվի կարճ սանձիկ ախտորոշումը նորածինների մոտ դնում է նեոնատոլոգը կամ կրծքով կերակրման մասնագետը, նկատելով, որ երեխան դժվարությամբ է կուրծք վերցնում։
|  |
|
|
11-05-2023 02:51 Բոլորը հիշում են «Հմայվածները» կուլտային սերիալը, որը ցուցադրվել է 1998-ից 2006 թվականներին։ Գլխավոր հերոսները վերամիավորվել են 17 տարի անց՝ Փարիզի Մանգայի և գիտաֆանտաստիկայի ցուցահանդեսում։ Շենեն Դոհերթին, Հոլլի Մարի Քոմբսը և Ռոուզ Մակգոուանը համատեղ լուսանկար են արել, որում անճանաչելի են նախկին Պրյուն, Փայփերը և Փեյջը։ Սա զարմանալի չէ, քանի որ կախարդ քույրերից յուրաքանչյուրն իրական կյանքում ստիպված է եղել բազմաթիվ դրամաների միջով անցնել:
|  |
|
|
11-05-2023 01:57 Սելենա Գոմեսը կրկին միայնակ է. նրա սիրելին՝ Էնդրյու Թագգարտը հանությանը ներկայացել է նոր ընկերուհու հետ։ Պապարացիները երգչուհու նախկին սիրեցյալին լուսանկարել են նոր ուղեկցուհու ընկերակցությամբ։
|  |
|
|
10-05-2023 11:10 Խորվաթիան, Մոլդովան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Չեխիան, Իսրայելը, Պորտուգալիան, Շվեդիան, Սերբիան եւ Նորվեգիան «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում են։ Այս մասին պարզ դարձավ՝ մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքներով։ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի օրը, որը տեղի է ունենալու մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ համերգը կայանալու մայիսի 13-ին։
|  |
|
|
10-05-2023 11:04 79-ամյա օսկարակիր դերասան Ռոբերտ Դե Նիրոն հաստատել է, որ ծնվել է իր յոթերորդ երեխան։ Այս մասին հայտնել են դերասանի ներկայացուցիչները։ Հիմա աստղային ընտանիքի ավագ եւ կրտսեր երեխաների տարբերությունը 51 տարի է։
|  |
|
|
09-05-2023 11:04 Չինաստանի Գուանչժոուի համալսարանի սոցիոլոգները պարզել են, որ սթրեսադիմացկուն, ընտանեկան բարձր մոտիվացիա ունեցող հմուտ աշխատակիցներն ավելի շատ են աշխատում, քան մյուսները:
|  |
|
|
09-05-2023 05:18 Պլաստիկ սպասքը կարող է վտանգավոր լինել, եթե դրա մեջ տաք խորոված է դրված։ Երբ պլաստիկը շփվում է տաք մսի հետ, սկսում են տոքսիններ արտազատվել։ Հատկապես վնասակար է «PS 6» մակնշմամբ պոլիստիրոլից պատրաստված սպասքը։
|  |
|
|
09-05-2023 03:22 Վահանաձև գեղձի բարորակ հանգույցները բուժման կարիք չունեն, դրանք ենթական են ուղղակի հսկողության. տարին մեկ անգամ պետք է իրականցնել հերթական հետազոտությունը, իսկ չարորակ հանգույցների մոտ 90 տոկոսն էլ ունենում են բարի ընթացք: Ժամանակին հայտնաբերելու և վիրահատության ուղղորդելու դեպքում բուժառուների մոտ գրանցվում է 100 տոկոսով լավացում:
|  |
|
|
09-05-2023 02:27 Tiktok-ի բլոգերները պնդում են, որ բանանի կեղևները դեմքին քսելը կօգնի ազատվել կնճիռներից և կփոխարինի բոտոքսի ներարկումներին։
|  |
|
|
09-05-2023 01:10 Երբ բավարարված ենք մեր զուգընկերոջ հետ կյանքից, երբեք չենք մտնի ուրիշի անկողի եւ չենք քննարկի նրանց անձնական կյանքը՝ ճիշտ կամ սխալ առումով: Մնան կարծիք է հայտնել սեքս-բլոգեր Թերեզա Փանչոյանը՝ նշելով, որ սեքսի եւ ցանկությունների մասին բացահայտ խոսելու մարդու կարողությունը նույնպես մարդու հասունության եւ կրթվածության յուրօրինակ նշան է։
|  |
|
|
08-05-2023 10:02 Ճապոնական Cellato ապրանքանիշը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել աշխարհի ամենաթանկ պաղպաղակի համար. դրա մեկ բաժինն արժե 880 000 իեն (6700 դոլար): Այն պատրաստված է կաթով, երկու տեսակի պանրով, ձվի դեղնուցով, վրան լցված է պարմեզան պանիր, սպիտակ տրյուֆել, տրյուֆելի յուղ և ուտելի ոսկու թիթեղներ։
|  |
|
|
08-05-2023 09:56 Գիտնականները նոր հետազոտություն են անցկացրել, որի համաձայն, զույգերը, որոնք միասին են կառավարում իրենց ֆինանսները, կարող են ավելի երկար ապրել սիրո և համաձայնության մեջ։ Ամուսնական զույգերը, որոնք համատեղ բանկային հաշիվներ ունեն, ոչ միայն լավ հարաբերություններ ունեն, այլև ավելի քիչ են վիճում փողի համար և ավելի լավ են վերաբերվում նրան, թե ինչպես են կառավարվում տան ֆինանսները։
|  |
|
|
08-05-2023 09:53 Հարավկորեական Բազային եկամտի կուսակցության անդամ Են Խե Ինը մամուլի ասուլիս է անցկացրել իր երկամյա որդուն գրկած, որպեսզի դատապարտի երկրի «առանց երեխաների» քաղաքականությունը: Սեուլում Ազգային ասամբլեայում իր ելույթի ժամանակ Ենը խոսել է այնպիսի հասարակության ստեղծման մասին, որում երեխաներն ու ծնողները հասարակական վայրերում իրենց օտար չզգան։
|  |
|
|
08-05-2023 05:08 Ամերիկացի սննդաբանները խորհուրդ են տալիս նախաճաշին սննդակարգում ավելի շատ սպիտակուցներ ներառել՝ չվերացող ճարպային շերտը այրելու համար։ Նրա խոսքով՝ նիհարելու համար պետք է նախաճաշին հավկիթ ուտել, նաև վարսակի ալյուր՝ հատապտուղներով։ Խորհուրդ է տրվում նաև շատ միրգ օգտագործել։ Ճարպերն այրելու համար օգտակար են թարմ սմուզիները, կանաչ յոգուրտները, ինչպես նաև կտավատի սերմերը և չիան։
|  |
|
|
08-05-2023 02:16 «Շատ տարօրինակ գործեր»-ի հեղինակներ Մեթ և Ռոս Դաֆերները սոցիալական ցանցերում հայտարարել են, որ շոուի վերջին հինգերորդ սեզոնի նկարահանումները հետաձգվել են Ամերիկայի սցենարիստների գիլդիայի (WGA) գործադուլի պատճառով:
|  |
|
|
|
|
|