Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-03-2023 10:36
Լոս Անջելեսի Dolby Theatre-ում ամփոփվել են «Օսկար» կինոմրցանակի արդյունքները: Լավագույն ֆիլմ է ճանաչվել «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից»-ը, լավագույն դերասանուհի՝ Միշեյ Յեոն («Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից»), լավագույն դերասան՝ Բրենդան Ֆրեյզերը («Կետը»)։
13-03-2023 08:56
25-ամյա արգենտինացի բլոգեր Սոֆի Մաուրեն ամուսնացել է ինքն իր հետ, իսկ մեկ օր անց ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ հայտարարելով, որ այլևս չի կարողանում ամուսնացած կարգավիճակում լինել:
13-03-2023 07:02
Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը պատմել է, որ լացել է իր կազմվածքի վերաբերյալ քննադատության պատճառով, որը փոխվել է գայլախտի բուժման ընթացքում։ «Ես ստում էի։ Նոր լուսանկարներ էի հրապարակում ու ասում. «Չեմ պատրաստվում քննադատությանը լուրջ վերաբերվել»։ Ասում էի, որ դա ինձ չի անհանգստացնում: Որովհետև շատ էի ուզում, որ մեկ ուրիշը կարողանար ավելի հանգիստ վերաբերվել նման մեկնաբանություններին», - կիսվել է Գոմեսը:
13-03-2023 05:06
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի նահանգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Բեզրուկովն ամուսնացել է ռեժիսոր Աննա Մատիսոնի հետ։ Այս մասին նա հայտնել է իր անձնական բլոգում եւ ցույց տվել նկարներ հաղորդությունից։
13-03-2023 02:50
ԱՄՆ Մինեսոտա նահանգի բնակչ 27-ամյա Լեւի Աքսթելին մեղադրանք է առաջադրվել մանկական սեռական ոտնձգությունների համար նախկինում դատապարտված 77-ամյա Լոուրենս Սքալիին մահացու ծեծի ենթարկելու համար, ով, տղամարդու կարծիքով, նախկինում անհանգստացրել է իր փոքրիկ դստերը։
10-03-2023 08:22
Ամերիկյան Չիկագո քաղաքի 47-ամյա բնակչուհին՝ Քեշա անունով, մանկուց սկսել է զուգարանի թուղթ ուտել և չի կարողանում կանգ առնել։ Քեշան սկսել է զուգարանի թուղթ ուտել 6-րդ դասարանում այն բանից հետո, երբ ինչ-ինչ հանգամանքների բերումով ստիպված է եղել տեղափոխվել տատիկի և մորաքրոջ մոտ։ Դա հոգեբանական տրավմայի է ենթարկել աղջկան, և հանգստանալու համար նա սկսել է զուգարանի թուղթ ուտել։ Այդ ժամանակվանից Քեշան ամեն օր ուտում է զուգարանի թղթի մոտ 75 թերթ։
10-03-2023 08:12
Եթե դուք անընդհատ ուտում եք միևնույն մթերքները, ապա կարող եք զգալ սննդանյութերի պակաս օրգանիզմում։ Ըստ դիետոլոգների՝ սննդակարգը պետք է պարունակի սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր պարունակող մթերքներ։ Պետք է ամեն օր փոխել սննդամթերքը․ այսօր մենք մի բան ենք ուտում, վաղը՝ մեկ այլ բան։ Եթե առավոտյան արդեն կերել ենք, ապա երեկոյան այլ բան ենք օգտագործում։
10-03-2023 08:03
Չինացի գիտնականներն ապացուցել են, որ ավելի մեծ տարիքում ընկերների հետ կանոնավոր հանդիպումները մեծացնում են կյանքի տեւողությունը։ 80 տարեկանից բարձր մարդկանց համար ամենօրյա շփումը կրկնակի անգամ նվազեցնում է մահվան ռիսկը:
10-03-2023 05:05
Ճապոնիայի ոստիկանությունը կալանավորել է երեք մարդու, ովքեր կասկածվում են սուշի ահաբեկչության մեջ:Բոլոր 3 կալանավորվածենրը պատկանում են սուշի ռեստորանների այցելուների նույն թիմին։ Նրանք կասկածվում են հիգիենայի եւ հասարակական կարգի կանոնները խախտելու մեջ՝ կապված սոցիալական ցանցերում վերջերս տեղի ունեցած ֆլեշմոբի հետ, որի ժամանակ օգտատերերը գալիս են կոնվեյերային սուշի ռեստորաններ եւ փչացնում ուրիշի ուտելիքը։ 
10-03-2023 01:26
20-ամյա ամերիկացի դերասանուհի Ջեննա Օրտեգան, ով հայտնի է դարձել «Չորեքշաբթի» սերիալի գլխավոր դերի շնորհիվ, դարձել է Elle USA-ի շապիկի հերոսուհին։
09-03-2023 09:27
Քաղցկեղի չորս ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել. հազ, գլխացավ, ցավ, հոգնածություն:
09-03-2023 09:23
Ընդհանրապես ընդունված է, որ ոսկին ամենահազվագյուտ եւ ամենաթանկարժեք մետաղներից է։ Դա, անշուշտ, այդպես է, բայց մեկ այլ մետաղ՝ ռոդիումը, ակնհայտորեն ավելի բարձր տեղ է զբաղեցնում երկու կատեգորիաներում: Այն հազվագյուտ մետաղ է պլատինի ընտանիքից, որը չի փոխազդում թթվածնի հետ։ Արդյունքում, այն դիմացկուն է կոռոզիայի եւ օքսիդացման հանդեմ:
09-03-2023 07:49
«Գահերի խաղի» սագայի գլխավոր դերերից մեկի 41-ամյա դերակատար Նատալի Դորմերը գաղտնի հարսանիք է կազմակերպել։ Դերասանուհու ընտրյալը 39-ամյա դերասան Դեյվիդ Օուքսն է, ով առավել հայտնի է «Վիկինգները․ Վալհալա» ֆիլմով։
09-03-2023 02:37
Սուպերմոդել Կարա Դելևինն ավելի քան չորս ամիս է, ինչ անցնում է կախվածությունից բուժման12 քայլից բաղկացած ծրագիր: Այս մասին նա խոսել է Vogue ամսագրին տված հարցազրույցում, որը կհրապարակվի ապրիլյան համարում։ Ինչպես խոստովանել է մոդելը, իրեն սթափ ապրելակերպի են մղել անցյալ տարվա սեպտեմբերին հրապարակված՝ պապարացիների կադրերը, որտեղ իրեն ոչ այնքան ադեկվատ է պահում Լոս Անջելեսի օդանավակայանում։
09-03-2023 01:43
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը իրենց դստերը` Լիլիբեթին, կնքել են  գաղտնի արարողության ժամանակ Մոնտեչիտոյում։ Բացի այդ հաղորդվում է, որ մկրտության արարողությանը՝ զույգի ներկայացուցիչը Լիլիբեթին առաջին անգամ  արքայադուստր է անվանել։
07-03-2023 10:26
Հոգեբաններն ապացուցել են, որ մութ եռյակի անհատականության գծերը կապված են հարաբերություններում մանիպուլյացիաների օգտագործման հետ: Մութ եռյակը բնորոշվում է բացասական գծերով՝ նարցիսիզմ, մաքիավելիզմ եւ փսիխոպատիա։ Նարցիսիզմը կապված է մեծամտության, ինքնասիրահարվածության եւ էմպատիայի բացակայության հետ։ Մաքիավելիզմը ներառում է մանիպուլյատիվություն եւ ուրիշներին շահագործելու ցանկություն, ինչպես նաեւ բարոյականության եւ խաբեության ցինիկ անտեսում: Փսիխոպատիայի հիմնական հատկանիշներն են հակասոցիալական վարքագիծը, իմպուլսիվությունը, եսասիրությունը եւ անսրտությունը:
07-03-2023 07:59
Երկուշաբթի Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Stella McCartney-ի աշուն-ձմեռ հավաքածուն, որին մասնակցել են Թինա Կունակին, Ջեսիկա Ալբան, Ավրիլ Լավինը, Նոա Սայրուսը, ճապոնական Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Դելո Ռուսոն, մոդել Սառա Սամպայոն և այլ հայտնիներ:
07-03-2023 07:42
Հրաժարվելով մսից՝ մարդիկ հաճախ հանդիպում են սննդակարգում սննդանյութերի պակասի։ Սա նշանակում է, որ մկանները կարող են թուլանալ, իսկ իմունային համակարգը՝ վատթարանալ։ Բայց ամենատարածված խնդիրը արյունաստեղծության խախտումն է և, որպես հետևանք, արյան կարմիր բջիջների և հեմոգլոբինի մակարդակի նվազում։ Դրա պատճառով զարգանում է անեմիա՝ հատուկ պայման, երբ հյուսվածքներն ավելի քիչ թթվածին են ստանում:
07-03-2023 02:50
Քորթնի Քարդաշյանը կտրուկ փոխել է մազերի գույնը և ներկել դրանք շիկահեր։ Դատելով համացանցի մեկնաբանություններից՝ երկրպագուները լիովին հիացած են կերպարի նման փոփոխությամբ։
07-03-2023 02:34
Hermes-ի ստեղծագործական տնօրեն Նադեժ Վանխի-Ցիբուլսկին հասարակ, բայց հզոր աշնանային նորաձեւ հայտարարություն է արել` ստեղծելով միաերանգ կերպար: «Ինչպես ծառի մակերեսի տակ կա երկրորդ մաշկ՝ նման կեղեւանման գործվածքի, այնպես էլ մշտական երկխոսություն կա նյութերի, գույների, դետալների միջեւ»,-հայտարարել է նորաձևության տունը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-07-2026 10:45
Մեծ Բրիտանիայում մահապատժի ենթարկված վերջին կինը՝ Ռութ Էլիսը, հետմահու պայմանական ներում է ստացել, հաղորդում է BBC News-ը: Որոշումն ընդունվել է նրա հարազատների բազմամյա արշավից հետո, որոնք պնդում էին, որ Էլիսը ընտանեկան բռնության զոհ է դարձել: Էլիսը կախաղան է բարձրացվել 1955 թվականին լոնդոնյան Հոլոուեյ բանտում՝ իր սիրեցյալի՝ Դևիդ Բլեյքլիի սպանության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո: Նա գնդակահարել էր տղամարդուն Հեմփսթեդի փաբերից մեկի մոտ՝ դավաճանություններով ու բռնությամբ ուղեկցվող բարդ հարաբերություններից հետո:
09-07-2026 06:48
Ուիլ Սմիթը և Ջադա Փինքեթը վերամիավորվել են 2016 թվականի բաժանումից հետո: People-ի տվյալներով՝ դերասանները միասին են ապրում մոտ երկու տարի և շարունակում են իրենց հարաբերությունները՝ անցյալում թողնելով հին դժգոհությունները: Չնայած կնոջ անհավատարմությանը՝ Ուիլ Սմիթը վերադարձել է իր ընտանիքի մոտ:
09-07-2026 05:52
Թուրք դերասանուհի Էջե Իրթեմի մահը դարձել է վերջին ամսվա ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հեռուստադիտողներին «Լոռամրգի շերբեթ» սերիալից հայտնի աստղը մահացել է իր ծննդյան օրվանից կարճ ժամանակ անց: Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով բժշկական փորձագետներին, հաղորդել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Դիահերձումից և նմուշների մանրամասն վերլուծությունից հետո 35-ամյա դերասանուհու մահվան պաշտոնական պատճառը նշվել է ալկոհոլային թունավորումը:
09-07-2026 04:57
Իլյուչիկների ընտանիքը Ռուսաստանի ամենամեծերից մեկն է. ամուսիններ Ելենան և Վալերին այժմ 16 երեխայի ծնողներ են: Զույգի իններորդ որդին ծնվել է Մոսկվայի ծննդատանը: Բժիշկները անկեղծորեն խոստովանում են, որ լրջորեն մտահոգված էին մոր առողջության համար, քանի որ սա Ելենայի տասնվեցերորդ ծննդաբերությունն էր: Բայց ամեն ինչ կատարյալ է ընթացել. բազմազավակ մայրը հաղթահարեց է իր խնդիրը, և երեխան ծնվել է առողջ և ուժեղ:
09-07-2026 01:03
56-ամյա Ջենիֆեր Լոպեսը, որը վերջերս ժամանել էր Փարիզ՝ Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում, մասնակցել է Zuhair Murad-ի նորաձևության ցուցադրությանը: Երգչուհին և դերասանուհին ցուցադրությանը մասնակցել է քրոջ՝ Լինդայի հետ և սոցիալական ցանցերում կիսվել է իր կերպարի լուսանկարներով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.07.2026
Դիտվել է 704 անգամ
03.07.2026
Դիտվել է 370 անգամ
07.07.2026
Դիտվել է 263 անգամ
08.07.2026
Դիտվել է 158 անգամ
09.07.2026
Դիտվել է 110 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster