Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-06-2023 11:32
Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին կիսաեզրափակիչում 6:2, 7:6 (9:7) հաշվով պարտության մատնեց աշխարհի 14-րդ ռակետ, բրազիլացի Բեատրիս Հադադ-Մայային։  Եզրափակիչում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի աշխարհի 43-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովան, որը հաղթել էր աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկային։
09-06-2023 11:30
Ինքնավար կենցաղային տեխնիկան, ինչպիսին է փոշեկուլ ռոբոտը, մարդկանց կարող է զրկել տանն աշխատանքից ստացվող բավականության զգացողությունից։ Այդ զգացողությունը կյանքի իմաստի կարեւոր աղբյուր է։ Տունը հավաքելը մարդուն կարող է ավելի երջանիկ դարձնել՝ լցնելով հոգու դատարկությունը, գրել է EurekAlert-ը։
09-06-2023 07:39
Variety-ի փոխանցմամբ՝ «Էմիլին Փարիզում» ֆիլմի նոր եթերաշրջանի նկարահանումները, որոնք պետք է սկսվեին ամռան վերջին, Ամերիկայի սցենարիստների գիլդիայի անդամների գործադուլի պատճառով դադարեցվել են։ Նկարահանումները նախատեսվում է սկսել մինչեւ աշնան վերջ, սակայն Netflix ծառայության ներկայացուցիչները, որտեղ թողարկվում է սերիալը, չեն մեկնաբանել իրավիճակը։
09-06-2023 06:51
Ջոնի Դեփը չի ցանկանում վերադառնալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆրանչայզին, քանի որ Disney կինոստուդիան չի աջակցել նրան Էմբեր Հերդի հետ վեճի ժամանակ։ Այս մասին հայտնում է DailyMail-ը՝ վկայակոչելով դերասանի ընկերներին։
09-06-2023 05:44
Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ գիտաշխատող Նաիրա Ազատյանի «Երիտասարդ ենթակարմիր աստղակույտերի որոնում և ուսումնասիրություն» աշխատանքը տեղ է գտել Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 2022թ-ի լավագույն (հաղթանակած) թեկնածուական թեզերի թվում։ 
09-06-2023 01:47
72-ամյա դերասան Բիլ Մյուրեյը հանդիպում է 43-ամյա երգիչ-երգահան Քելիսի (ամբողջական անունը՝ Քելիս Ռոջերս-Ջոնս), ով իրենից փոքր է 30 տարով։
08-06-2023 10:23
Նախկին թագավորական ծովային հետեւակ Էլոն Միզոնը փոստային ինդեքսների վիճակախաղում մրցանակ է շահել կնոջ շնորհիվ, ով ստորագրել է մասնակցելու համար մահից անմիջապես առաջ: 77-ամյա բրիտանացին 4 մլն դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդից ստացել է 493 076 դոլար: Միզոնը շահումն անվանել է «հրաշք»:
08-06-2023 10:15
Ումեոյի համալսարանի (Շվեդիա) գիտնականները հերքել են տղամարդկանց եւ կանանց հոտառական ունակությունների տարբերությունները:
08-06-2023 03:49
83-ամյա Ալ Պաչինոն, ով պնդել է ԴՆԹ թեստ անցկացնել, համակերպվել է սիրելիի հղիությանը։ Հայտնի ռեժիսորը խոստովանել է, որ շատ հուզված է երեխայի սպասումով. մեծ տարիքում նա այլեւս հայր դառնալու հույս չուներ։
08-06-2023 01:41
Մարզական ընտանիքում նոր համալրում կա. գեղասահքի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ելենա Ռադիոնովան և Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Կոնստանտին Կուչաևը պաշտոնապես ամուսին և կին են դարձել։
08-06-2023 00:54
Մոդել Սոֆյա Մարտինովան, ով աշխատում է Coach, Marc Jacobs, Fendi, Jil Sander, Dolce & Gabbana, Loewe, Giambattista Valli, Alexander McQueen, Miu Miu ապրանքանիշերի հետ և 2020 թվականին դարձել է Dior օծանելիքի դեմքը, հայտարարել է նախկին սիրելի՝ բլոգեր Դանիլա Ֆիլիպովի, կողմից ենթարկվող ցհալածանքների մասին։
07-06-2023 11:36
Անվանվել են գեղեցկության սրահների ամենատարածված ծառայությունները: Մատնահարդարումը և պեդիկյուրը մնում են ամենատարածված ընթացակարգերը, քանի որ դրանք պահանջում են մշտական թարմացում: Երկրորդ կարևոր ընթացակարգը վարսահարդարումն է: Չնայած, որ համաճարակից հետո այս ծառայության պահանջարկը նվազել է, այն շարունակում է մնալ ամենապահանջվածներից մեկը։ Մեկ այլ պրոցեդուրա, առանց որի չի կարելի երկար ապրել, մազերի ներկումն է։ Չորրորդ ամենատարածվածը՝ դեմքի մերսումն է։
07-06-2023 11:32
Chloe նորաձեւության տունը հայտարարել է Անջելինա Ջոլիի հետ համագործակցության եւ նրա Atelier Jolie հագուստի ապրանքանիշի առաջին հավաքածուի ստեղծման մասին։ Կապսուլային հավաքածուն, ըստ ֆրանսիական նորաձեւության տան, ոգեշնչված է Անջելինայի զգեստապահարանով և «գովերգելու է կանացիությունը»։
07-06-2023 11:27
Ջոնի Դեփին մոտ կանգնած ինսայդերը պատմել է, որ դերասանը «հպարտանում է» իր դստերով՝ Լիլի-Ռոզով, ով նկարահանվել է սկանդալային «Էյֆորիա» հեռուստասերիալում։ Շոուն քննադատության են ենթարկել թե՛ քննադատները, թե՛ հեռուստադիտողները՝ մեղադրելով այն չափազանց անկեղծ լինելու մեջ. սերիալում կան բազմաթիվ մերկ կադրեր Լիլի-Ռոուզի կատարմամբ, ցուցադրվում են նաև բռնության տեսարաններ։ Ըստ ինսայդերի՝ Ջոնիին դուր է գալիս, որ իր դուստրը ինքնուրույն է ստեղծում իր կարիերան և մարտահրավեր է նետում իրեն՝ «ստանձնելով իր համար հետաքրքիր և ուժերը փորձարկող դերեր»։
07-06-2023 11:07
Նորաձեւության ինդուստրիայի «սեքսուալություն» նշմարմամբ ընդհանուր վեկտորը, 2000-ականների զվարճալի տեխնիկան հաղթականորեն վերադարձել է առաջին պլան՝ այն է հագուստի տակից երեւացող վարտիքը: Եվ այժմ արդեն դիզայներներ Dolce & Gabbana-ն եւ Վիկտորյա Բեքհեմը հիմնականում օգտագործում են դրանք իրենց գարուն-ամառ հավաքածուներում։
07-06-2023 01:12
Ավստրալիայում ներման է արժանացել Քեթլին Ֆոլբիգը, որը 20 տարի նստել է բանտում իր չորս երեխանեի սպանության համար: Քննության վարկածով՝ Ֆոլբիգը 1989-1999թթ. ընթացքում խեղդամահ է արել իր երեխաներին։ Սակայն իրեղեն ապացույցներ եւ հետքեր չէին հայտնաբերվել։ Մեղադրանքը կառուցվել էր անուղղակի հանցանշանների հիման վրա՝ գրառումներ կնոջ օրագրում, որոնցում նա իրեն մեղադրում էր փոքրիկների մահվան մեջ։ Ամբողջ դատավարության ընթացքում Ֆոլբիգը պնդել է, որ անմեղ է, եւ որ իր երեխաները մահացել են բնական պատճառներից։
06-06-2023 14:03
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը Չիկագոյում ելույթ ունենալիս միջատ է կուլ տվել։ Նա խեղդվել է տասնյակ հազարավոր երկրպագուների աչքի առաջ «Սոլջեր Ֆիլդ» ֆուտբոլային ստադիոնի բեմում։ Սվիֆթը ստիպված է եղել հազալ, դադարեցնել շոուն եւ կուլ տալ միջատին: «Մմմ, համեղ է», - կատակել է նա եւ ծիծաղել:
06-06-2023 14:01
Victoria`s Secret աշխարհահռչակ բրենդի հայ մոդել Ռուբինա Խանզադյանը պատրատվում է հարսանիքին: Մոդելն ինստագրամյան էջում կիսվել է «սթորիներով», որոնցում երեւում է, թե ինչպիսի «Bride to be» արարողություն են ընկերուհիները կազմակերպել իր համար: «Սա լավագույն ճանապարհորդությունն էր, որի մասին ես կարող էի երազել»,-գրել է Ռուբինան:
06-06-2023 06:44
Էմմա Ուոթսոնը, ով վերջերս է բաժանվել ընկերոջից՝ Բրենդոն Գրինից, նոր սիրավեպ ունի։ Ավելի վաղ 33-ամյա դերասանուհուն նկատել էին Վենետիկում անհայտ տղամարդու հետ ժամադրության ժամանակ։ Ըստ տաբլոիդների՝ նրանք նստել են ջրային տաքսի և միասին ընթրել ռեստորանում։ The Sun-ի լրագրողները պարզել են դերասանուհու ենթադրյալ ընկերոջ ինքնությունը. պարզվել է, որ նա ամերիկացի գործարար Ռայան Ուոլսն է։
06-06-2023 05:48
Ինչպես հայտնում է Page Six-ը՝ հղում անելով ֆրանսիական Voici ամսագրին, Նատալի Պորտմանի ամուսինը՝ 45-ամյա պարող և պարուսույց Բենջամեն Միլփիեդը, դավաճանում է կնոջը 25-ամյա բնապահպան Կամիլ Էթյենի հետ։ Հրատարակության տվյալներով՝ օսկարակիր դերասանուհին ամուսնու արկածների մասին իմացել է դեռ մարտին։ Դերասանուհին ցանկանում է բարեկամաբար լուծել բոլոր խնդիրները հանուն երեխաների՝ 12-ամյա Ալեֆի և 6-ամյա Ամալիայի։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 424 անգամ
20.10.2026
Դիտվել է 388 անգամ
22.10.2026
Դիտվել է 287 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster