Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-08-2023 05:15
Մեգան Մարքլը պատրաստվում է վերադառնալ սոցիալական ցանցեր և գումար աշխատել գովազդային ինտեգրացիաների վրա։ Նշվում է, որ նրա մեկ գրառուման արժեքը կկազմի 1 մլն դոլար։
28-08-2023 02:21
Բրիթնի Սփիրսը հայտնվել է պապարացիների խցիկների առջև սնվելու համար Թաուզանդ Օուքս կատարած  գիշերային այցի ժամանակ։ Նա եղել է անհայտ տղամարդու ընկերակցությամբ։ Շատերը ճանաչել են այն նույն տղամարդը, ում հետ Սփիրսը հանդիպել էր անցյալ շաբաթ: Այժմ աստղի երկրպագուները կասկածում են, որ նա նոր սիրավեպ ունի, որը սկսվել է ամուսնու՝ Սեմ Ասգարիից բաժանվելուց ընդամենը մեկ շաբաթ անց։
25-08-2023 11:20
Որոշ դիետոլոգներ կարծում են, որ կաթով սուրճն անառողջ է, սակայն ոչ բոլորն են համաձայն նման պնդումների հետ։ Կարծիք կա, որ սուրճի և սպիտակուցային կազեինի համադրությունը կաթում առաջացնում է որոշակի նյութ, որը վատ է ներծծվում և բացասաբար է անդրադառնում մարսողական համակարգի վրա:
25-08-2023 03:36
Քանյե Ուեսթի կնոջ մերկ կերպարները բարկացրել են իտալացիներին. Ֆլորենցիայի բնակիչները վրդովված են. նրանք այլևս չեն կարողանում նայել Բիանկիի թափանցիկ վերնազգեստներին ու զուգագուլպաներին, ինչպես նաև այն, ինչ նրանց տակ չի թաքցվում։ «Հուսով եմ՝ իշխանությունները նրանց դուրս կշպրտեն»,- այսպես են արձագանքում տեղի բնակիչները։
25-08-2023 02:17
«Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը երկրորդ անգամ հայր է դարձել: ԱՄՆ-ում ծնվել է Ռոլանդի ու Գայանե Հովհաննիսյանի դուստրը:
25-08-2023 01:13
Մոնիկա Բելուչին հայտնվել է Harper`s Bazaar Spain-ի շապիկին։ 58-ամյա իտալացի դերասանուհին գլամուրային կերպարում ապշեցուցիչ տեսք ունի։
24-08-2023 10:32
Մադոննան ցանկանում է, որ Բրիթնի Սփիրսը միանա իր «Տոնակատարությունների տարեդարձի» համաշխարհային շրջագայությանը: Նախկինում շրջագայությունը հետաձգվել էր Մադոննայի հոսպիտալացման պատճառով, սակայն 65-ամյա երգչուհին վերադարձել է փորձերին։ Մադոննան ցանկանում է վերամիավորվել 41-ամյա Սփիրսի հետ՝ նշելու իրենց համատեղ հիթի՝ Me Against the Music-ի, առաջիկա 20-ամյակը 2023 թվականի հոկտեմբերին:
24-08-2023 10:12
Վերքը սպիրտով մշակելու ավանդական մեթոդով մաշկը կոշտանում է և հետաձգվում է ապաքինումը, զգուշացնում են է վիրաբույժները։ Ալկոհոլ պարունակող ըմպելիքներն ագրեսիվորեն են ազդում մաշկի վնասված հատվածի վրա, խաթարում են միկրոֆլորան և խանգարում բուժմանը։ Միայն մակերեսային (15 միլիմետրից պակաս) և արյունահոսող վերքերը կարող են ինքնուրույն բուժվել։ Եթե մարդը վիրավորվել է ժանգոտված մեխից կամ այլ կեղտոտ սուր առարկայից, պետք է դիմել բժշկի:
24-08-2023 05:40
37-ամյա Իրինա Շեյքը «տպավորված է Թոմ Բրեյդիով», - վկայակոչելով իր աղբյուրներին նշում է People-ը․ «Նա նրա երազանքների տղան է: Նա սիրում է հանդիպել նրա հետ»,- գրում է ամսագիրը հավելոլով, որ եթե ամառը մոտենում է ավարտին, ապա նրա ու Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու  սիրավեպը, որը սկսվել է ոչ այնքան վաղուց, միայն թափ է հավաքում։
24-08-2023 03:29
Դերասանուհի Հոլլի Բերին 8 տարվա դատական պայքարից հետո պաշտոնապես բաժանվել է երրորդ ամուսնուց՝ Օլիվիե Մարտինեսից։ Հոլլի Բերին և Օլիվիե Մարտինեսը երկու տարվա ամուսնությունից հետո հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին 2015 թվականի հոկտեմբերին։ Մեկ տարի անց դատավարությունը դադարեցվել է, քանի որ նախկին ամուսինները չեն կարողացել լուծել իրենց ընդհանուր որդու՝ 9-ամյա Մատեոյի խնամակալության հարցերը։
24-08-2023 02:26
Լեոնարդո Դի Կապրիոն լուսանկրել են իտալացի մոդել Վիտտորիա Սերետիի հետ զբոսնելիս։ 48-ամյա դերասանն ու 25-ամյա մոդելը շրջել են Սանտա Բարբարայում ու պաղպաղակ կերել։
23-08-2023 10:32
Ավստրալիայի 148 կիլոգրամ կշռող բնակչուհին դիետայի շնորհիվ կորցրել է իր քաշի կեսը: Նիհարելու համար Օլգա Բաբացանին սկսել է կանոնավոր քայլել, ինչպես նաև հետևել 1:1 սննդակարգին։ Կինը սահմանափակել է իր սննդի կալորիականությունն օրական 800-ով: Բացի այդ, նա հրաժարվել է արագ սննդից և սկսել ուսումնասիրել առողջ սննդակարգի էությունը:
23-08-2023 10:26
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ վեյփ ծխող երիտասարդների մոտ բրոնխիտի և շնչառության պակասի հավանականությունը մեծանում է։ Վերջին 30 օրվա ընթացքում էլեկտրոնային ծխախոտ ծխողների մոտ բրոնխիտի ախտանիշների առաջացման վտանգը կրկնակի բարձր է եղել, իսկ շնչահեղձությունը՝ 78%-ով։
23-08-2023 10:17
Լույս աշխարհ է եկել Ալեքսիս Օհանյանի ու թենիսի լեգենդ Սերենա Ուիլյամսի երկրորդ երեխան. զույգը դուստր է ունեցել, որին անվանել են Ադիրա Ռիվեր։
23-08-2023 07:39
41-ամյա բրիտանա-ամերիկացի դերասանուհի Սիեննա Միլլերը հղի է։ Այս մասին հայտնի է դարձել People հրատարակությունից, որի թղթակիցներն աստղին լուսանկարել են իսպանական Իբիցայի լողափերից մեկում։
23-08-2023 02:23
Ամերիկյան Կանզաս նահանգում տեղական թերթի 98-ամյա համասեփականատեր Ջոան Մեյերը մահացել է նրա տանը ոստիկանների իրականացրած խուզարկության հաջորդ օրը: Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է դժվարությամբ տեղաշարժվող կինը վիճաբանում իրավապահների հետ՝ ջանալով վռնդել նրանց։
22-08-2023 06:50
Անընդհատ սթրեսը հանգեցնում է մարմնի հյուծման և հիվանդությունների, զգուշացնում են բժիշկները։ Սթրեսի դեպքում մակերիկամներն արտադրում են ադրենալին հորմոն, որը խթանում է իմունային համակարգը: Եթե սթրեսը երկարաձգվի, սրտանոթային համակարգը կսկսի տուժել։ Այս դեպքում ճնշումը բարձրանում է, անոթների տոնուսը վատանում է, սիրտը մաշվում է։
22-08-2023 06:41
320 գրամ քաշով ծնված փոքրիկը դուրս է գրվել Սանկտ Պետերբուրգի մանկական քաղաքային բազմապրոֆիլ կլինիկական բարձրագույն բժշկական տեխնոլոգիաների մասնագիտացված կենտրոնից։ Երեխան ծնվել է հղիության 22-րդ շաբաթում և բուժման մեջ է եղել ավելի քան վեց ամիս։ Բժիշկների օգնության շնորհիվ նա մեծացել է, քաշ հավաքել, սկսել ինքնուրույն շնչել և ուտել։
22-08-2023 04:56
Ուռուցքաբանական հիվանդություններն օդակաթիլային չեն, և հնարավոր չէ արյան կամ թքի միջոցով քաղցկեղով հիվանդանալ։ Ըստ մասնագետների՝ չարորակ ուռուցք կարող է զարգանալ միայն մեկ բջջից, որը ձեռք է բերել անկառավարելի բազմանալու հատկություն, սակայն կորցրել է ապոպտոզի կարողությունը:
22-08-2023 03:00
Մայլի Սայրուսի մայրը՝ Թիշ Սայրուսը, կրկին ամուսնացել է։ Նրա ընտրյալը դերասան Դոմինիկ Պերսելն է։ Արարողությունը, որի ժամանակ Մայլիին վստահվել է հարսնաքրոջ դերը, տեղի է ունեցել Մալիբուում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1266 անգամ
21.10.2026
Դիտվել է 421 անգամ
20.10.2026
Դիտվել է 385 անգամ
22.10.2026
Դիտվել է 286 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster