Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-09-2023 03:05
Ջո Ջոնասը պաշտոնապես ամուսնալուծության հայց է ներկայացրել Սոֆի Թերներից՝ այն լուրերի ֆոնին, որ զույգը «լուրջ խնդիրներ» է ունեցել իրենց ամուսնության մեջ: Այժմ հայտնի է դարձել, որ 34-ամյա երաժիշտն ու 27-ամյա դերասանուհին պաշտոնապես բաժանվում են։
06-09-2023 02:44
Աշխարհի 6-րդ ռակետ Կորի Գաուֆը դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Ամերիկացի թենիսիստուհին մրցեց աշխարհի 21-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ եւ առավելության հասավ 6:0, 6:2 հաշվով։ 
05-09-2023 10:54
Ռուս դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովի և դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) դուստրը՝ դերասանուհի Տատյանա Սպիվակովան, բարձրացել է Արարատի գագաթը: «Մայրիկ ջան, ես կատարեցի մեր ցանկությունը», -ինստագրամյան էջում հայերեն գրել է Սպիվակովան:
05-09-2023 08:13
Ընդունելով պահածոյացված մթերքների օգտակար հատկությունները՝ չպետք է մոռանալ այն վնասների մասին, որոնք կարող են առաջանալ դրանք օգտագործելիս։ Պահածոյացման, մարինացման և մուրաբայի պատրաստման գործընթացում ավելացվում է աղ, շաքար, քացախ՝ առողջության և կանացի գեղեցկության հիմնական թշնամիները։
05-09-2023 08:08
Քորթնի Քարդաշյանը, ով ամուսնու՝ Blink-182 թմբկահար Թրևիս Բարքերի հետ սպասում է համատեղ առաջնեկին, հոսպիտալացվել է։ Տեղեկանալով այդ մասին՝ երաժիշտը չեղարկել է եվրոպական շրջագայությունը և առաջիկա ելույթները Գլազգոյում, Բելֆաստում, Դուբլինում ու վերադարձել ԱՄՆ։
05-09-2023 05:38
Չինաստանի Ֆուցզյան նահանգում ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, որը որոշել է անսովոր կերպով տիրանալ iPhone 14 Plus սմարթֆոնին էլեկտրոնիկայի խանութներից մեկում. նա կրծելով պոկել է մետալարը, որով սմարթֆոնն ամրացված է եղել վաճառասեղանին, որպեսզի այն չգողանան։
05-09-2023 02:04
Սուպերմոդել և Victoria`s Secret-ի նախկին հրեշտակ 42-ամյա Ալեսանդրա Ամբրոսիոն բաժանվել է ընկերոջից՝ Ռիչարդ Լիից, երկու տարվա հարաբերությունից հետո: Զույգին վերջին անգամ միասին տեսել են հունիսին, իսկ մոդելի արձակուրդների ժամանակ Իբիցայում ու դստեր՝ Անյայի, 15-ամյակին Ռիչարդին չեն տեսել։ Նրանք նաև այս տարվա հունվարից չեն հայտնվել միմյանց սոցցանցերում։
04-09-2023 10:10
Վենետիկի կինոփառատոն 2023-ի բացման արարողությանը երեք դերասանուհիներ հայտնվել են Saint Laurent-ի միանման զգեստներով։ Միլենա Սմիթը, Վիտորիո Զունինո Չելոտոն և Քրիստինա Ֆոգազին կարմիր գորգի վրա են դուրս եկել երկար սև զգեստներով և ֆրանսիական Saint Laurent Pre Fall 2023 հավաքածուի ձեռնոցներով։
04-09-2023 05:21
Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի 1/8 եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը մրցեց աշխարհի 21-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որն առավելության հասավ 3:6, 6:3, 6:1 հաշվով։ Շվյոնտեկը զրկվեց առաջին ռակետի կոչումից: Օստապենկոյի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆը։
04-09-2023 04:30
Այս տարի Ջորջիո Արմանին իր բրենդի ամենամյա հատուկ ցուցադրությունը համընկեցրել է Վենետիկի կինոփառատոնի հետ՝ հարգանքի տուրք մատուցելով քաղաքին, որի հետ դիզայներյն հարուստ պատմություն է կապում: «Մեկ գիշեր Վենետիկում» միջոցառումը տեղի է ունեցել Արսենալում՝ նավաշինարանների և արհեստանոցների հին համալիրում, որը գտնվում է քաղաքի արևելքում:
04-09-2023 02:26
Ջո Ջոնասը և Սոֆի Թերները ամուսնալուծվում են չորս տարվա ամուսնությունից հետո։ Զույգն արդեն վեց ամիս է, ինչ «լուրջ խնդիրներ» է ապրում իրենց հարաբերություններում։ Միևնույն ժամանակ, վերջին երեք ամիսների ընթացքում Ջոն գրեթե միայնակ է հոգ տանում Սոֆիից երկու դուստրերի մասին, այն դեպքում, երբ նրա Jonas Brothers խումբը հյուրախաղերի էր Միացյալ Նահանգներում:
04-09-2023 01:17
Սվետլանա Խորկինան ափսոսում է, որ ծննդաբերել է 40 տարեկանում. «Մենք պետք է ամեն ինչ անենք ժամանակին»: Չնայած այն հանգամանքին, որ հղիությունն ու ծննդաբերությունը մարզուհու համար հեշտ են եղել, այժմ նա որոշ դժվարություններ է ապրում, որոնցից կարելի էր խուսափել։
02-09-2023 09:52
Չինաստանի Հունան նահանգի Չժանցզյա քաղաքի 24-ամյա բնակչուհի Սյաո Շենը ժամանակավորապես կորցրել է աջ աչքի տեսողությունը՝ չափազանց երկար նայելով բջջային հեռախոսի էկրանին։ Միաժամանակ նա ուներ կարճատեսության բարձր աստիճան։ Օգոստոսի 23-ին՝ աշխատանքից հետո, կինը հայտնաբերել է, որ մի աչքն ընդհանրապես չի տեսնում։ Հաջորդ օրը նրա տեսողությունը վերադարձել է, բայց նա անմիջապես դիմել է բժշկի։
02-09-2023 07:09
Սելին Դիոնի քույրը՝ Կլոդետը, հարցազրույց է տվել Canada`s Hello!-ին։ Նա խոսել է 55-ամյա երգչուհու առողջական վիճակի մասին, ում մոտ ախտորոշվել է անբուժելի նյարդաբանական խանգարում՝ մկանային կոշտության համախտանիշ։ Կլոդետի խոսքով՝ այժմ Սելին Դիոնն անում է «ամեն ինչ՝ ապաքինվելու համար», քանի որ նա «ուժեղ կին է»։
02-09-2023 05:00
24-ամյա Լիլի-Ռոզ Դեփը երկար ժամանակ հաջողությամբ համագործակցում է Chanel նորաձեւության տան հետ։ Իսկ այժմ մոդելը դարձել է Première ժամացույցների գովազդային արշավի դեմքը։ Chanel-ը վերաթողարկում է հանգուցյալ Ժակ Հելեի նախագծած խորհրդանշական ժամացույցը, որն առաջին անգամ շուկա է ներկայացվել 1987 թվականին: Première վաճառքում կհայտնվի սեպտեմբերին։
02-09-2023 04:05
Միրանդա Քերը հայտարարել է, որ հղի է. 40-ամյա մոդելը տեղեկացրել է, որ սպասում է չորրորդ որդուն։ Նա կլորացած փորով լուսանկար է հրապարակել Snapchat մեսենջերում, որի հիմնադիրը ամուսինն է՝ 33-ամյա միլիարդատեր Էվան Շպիգելը։
02-09-2023 02:47
Աշխարհի առաջին ռակետ Իգան Շվյոնտեկը դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին երրորդ շրջանում մրցեց աշխարհի 145-րդ ռակետ, սլովենացի Կայա Յուվանի հետ եւ առավելության հասավ ընդամենը 49 րոպեում, 6:0, 6:1 հաշվով։
01-09-2023 11:23
Դիետոլոգների կարծիքով՝ խաղողի օգտագործումը կօգնի պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը, ինչպես նաև բարելավել մարդու ճանաչողական կարողությունները։ Խաղողը պարունակում է ավելի քան 1600 օգտակար միացություններ։ Մարմնի համար անհրաժեշտ նյութերով ամենահարուստն են խաղողի կորիզներն ու կաշին։ Խաղողի հակաօքսիդանտ միացությունները օգնում են նվազագույնի հասցնել ուղեղի օքսիդատիվ սթրեսը, որը պաշտպանում է նրան տարիքի հետ ճանաչողական անկումից և հիշողության կորստից։
01-09-2023 11:18
Սեպտեմբերի 1-ն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նշում են որպես Գիտելիքի միջազգային օր։
01-09-2023 11:12
Մեկ տարի առաջ Քլոե Քարդաշյանը եւ Տրիստան Թոմփսոնը փոխնակ մոր օգնությամբ որդի ունեցան։ Ծնվելուց անմիջապես հետո Քլոեն եւ Տրիստանը չգիտեին, թե ինչ անվանել երեխային, ուստի ծննդյան վկայականում նրա անունը նշված էր որպես «Baby Kardashian»: Բայց անցել է ավելի քան մեկ տարի (մասնավորապես՝ 13 ամիս), եւ Քլոեն պաշտոնապես փոխել է որդու անունը։ Հիմա նա Տատում Թոմփսոն է։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1266 անգամ
21.10.2026
Դիտվել է 421 անգամ
20.10.2026
Դիտվել է 385 անգամ
22.10.2026
Դիտվել է 286 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster