Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-08-2023 10:23
Սեխը կարող է վնասել հղի կամ կերակրող կանանց և թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց առողջությանը։ Բացի այդ, բժիշկները խորհուրդ չեն տալիս երեխաներին ու տարեցներին վաղահաս մրգեր ուտել։
09-08-2023 10:19
Բրիտանական Վուսթերշիր նահանգի Ռեդիչ քաղաքի 100-ամյա բնակչուհին նշել է տարեդարձը և անվանել իր երկարակեցության գաղտնիքը: Բրիտանուհին կարծում է, որ երկար կյանք է ապրել՝ շնորհիվ իր սիրելի գազավորված ըմպելիքի։ Կինը շաբաթական խմում է առնվազն 24 շիշ գազավորված ըմպելիք, ինչպես նաև շատ սուրճ է խմում վեց ճաշի գդալ շաքարով և սիրում է կարմիր գինի։
09-08-2023 10:05
10-ամյա Էմին Հյուսիսային Կարոլինայի նահանգից մահացավ հուլիսի 11-ին քաղցկեղից։ Մահվանից 12 օր առաջ նրա հարազատներն իրականացրին աղջկա բաղձալի երազանքը։ «Երեխաների մեծ մասը ցանկանում է գնալ Դիսնեյլենդ։ Բայց Էմին ցանկանում էր ամուսնանալ, դառնալ մեկի կինն ու երեք երեխա ունենալ»,- ասել է Ալինա Էդվարդսը դստեր մասին: Փեսացուի դերում աղջկա դպրոցական ընկերն էր։
09-08-2023 04:27
33-ամյա Ռիտա Դակոտան Telegram ալիքի բաժանորդներին պատմել է, որ ամուսնու՝ Ֆեդոր Բելոգայի հետ պսակադրության խորհուրդն է ընդունել։ Արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի ուղղափառ եկեղեցիներից մեկում։
09-08-2023 02:09
Աշխարհի նախկին առաջին ռակետ, դանիացի Կարոլին Վոզնյացկին հաղթանակով մեկնարկեց Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացվող WTA-1000 մրաշարում։ Երկու երեխաների ծնվելուց հետո 3 տարի եւ 8 ամիս բաց թողած 33-ամյա թենիսիստուհին առաջին շրջանում մրցեց աշխարհի 115-րդ ռակետ, ավստրալացի Կիմբերլի Բիրելի հետ եւ առավելության հսավ 6:2, 6:2 հաշվով։
08-08-2023 11:15
Ռիո դե Ժանեյրոյում մահացել է մեր հայրենակցուհի, բրազիլիական սերիալներից հայտնի դերասանուհի Արասի Բալաբանյանը։ Արասի Բալաբանյանը չի ամուսնացել և երեխաներ չի ունեցել։
08-08-2023 11:11
Իմաստության ատամները հաճախ մարդու համար խնդիրներ են առաջացնում և պետք է հեռացվեն։ Եթե ատամները սեղմված են և մնում են լնդի կամ կոշտ ծնոտի հյուսվածքի տակ, դա կարող է առաջացնել բորբոքային պրոցես կամ հանգեցնել լնդերի այտուցման: Ըստ մասնագետների՝ ատամներ նաև հեռացվում են, երբ դրանց մակերեսին խորը կարիես է առաջանում կամ բարդ հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են՝ պուլպիտը և պարոդոնտիտը։
08-08-2023 11:01
LELO-ն թողարկում է նոր շիճուկ՝ սեռական հաճույքը բարձրացնելու համար: Շիճուկը, որի արժեքը 29 դոլար է, փարթամ գել է, «որն օգնում է հասնել ավելի հզոր, երկարատեւ օրգազմի»: 
08-08-2023 10:53
Երկարատեւ հիվանդությունից հետո 58 տարեկանում մահացել է լուսանկարիչ Բրայան Ռենդալը՝ հայտնի հոլիվուդյան դերասանուհի Սանդրա Բալոքի նշանածը։ Նա տառապում էր ամիոտրոֆիկ սկլերոզով, հազվադեպ հիվանդություն, որն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Այս ախտորոշմամբ կյանքի միջին տեւողությունը երկուսից հինգ տարի է, սակայն նա ապրել է ավելի քան կես դար:
08-08-2023 01:30
Գրիգորի Լեպսը կնոջից բաժանվելուց հետո նոր ընկերուհի է գտել։ 61-ամյա երգիչը պատմել է, որ այժմ բաց հարաբերությունների մեջ է 20-ամյա մի աղջկա հետ, որի անունը չի նշել։ «Ընկերուհի ունեմ, հավատարիմ եմ նրան, ինչքա՞ն փոքր է ինձնից, մոտ 40 տարի։ Ինձ չի հետաքրքրում, թե նա ինչ է անում, նրան չպետք է հետաքրքրի, թե ես ինչ եմ անում: Մենք ազատ մարդկանց պես ենք»,- նշել է երգիչը։
03-08-2023 08:12
Դասական պաղպաղակը բարձր կալորիականությամբ դեսերտ է շաքարի և ճարպի բարձր պարունակության շնորհիվ։ Հետևաբար, դրա օգտագործումը պետք է սահմանափակվի ավելորդ քաշ ունեցող, նյութափոխանակության խանգարումներ ունեցող մարդկանց համար։ Եթե ունեք շաքարային դիաբետ կամ նախադիաբետ ախտորոշում, ապա ավելի լավ է զերծ մնալ պաղպաղակից։ Սա հատկապես վերաբերում է ջեմով, կարամելով կամ շոկոլադով պաղպաղակին։
03-08-2023 08:00
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա կինը՝ Սոֆին, հայտարարել են, որ բաժանվում են 18 տարվա համատեղ կյանքից հետո։ «Ինչպես միշտ, մենք մնում ենք հարազատ մարդիկ՝ կապված միմյանց հանդեպ սիրով ու հարգանքով, այն ամենի հանդեպ, ինչ կառուցել և շարունակելու ենք կառուցել միասին»,- գրել է 51-ամյա վարչապետը։
03-08-2023 05:17
Արտասահմանյան տաբլոիդները հայտնում են, որ Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ՝ Քայլի Ջեների սիրավեպը դերասան Թիմոտի Շալամետի հետ ընդամենը 7 ամիս անց ավարտվել է։
03-08-2023 01:07
Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Ալբանիայում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում տարավ երկրորդ հաղթանակը։ Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 73։48 հաշվով պարտության մատնեց Կոսովոյի հավաքականին: Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 3-ին' մրցելով Ալբանիայի հետ:
02-08-2023 12:52
Առանց մասնագետի հետ խորհրդակցելու վիտամիններ ընդունելը կարող է վնասակար լինել առողջության համար։ Ամենավտանգավորը A և D վիտամինների ավելցուկն է։ Դրանք կարող են կուտակվել ճարպային բջիջներում ու լյարդում, հանգեցնել տոքսինների կուտակման և օրգանների աշխատանքի խանգարմանը։
02-08-2023 12:42
Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում օգոստոսի 6-ին բեմ կբարձրանա Ջ. Պուչինիի վերջին գլուխգործոցը` Տուրանդոտ օպերան՝ նշանավոր սոպրանո, Հայաստանի վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանի գլխավոր դերակատարմամբ: Այս բեմելը առանձնահտուկ է, քանի որ Ա. Մխիթարյանը առաջին անգամ է անդրադառնում Տուրանդոտին։
02-08-2023 12:36
Balenciaga նորաձեւության տունը ներկայացրել է ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Հուփերթին որպես ապրանքանիշի նոր դեսպան։ «Balenciaga-ն» կրքի եւ արվեստին նվիրվածության պատմություն է: Ես միշտ հավատացել եմ, որ նորաձեւությունն արվեստ է, եւ ես շատ ուրախ եմ, որ այս պատմության մի մասն եմ»,- ասել է Հուփերթը:
02-08-2023 03:02
57-ամյա Սինդի Քրոուֆորդն ակնառու ապացուցուցել է, որ իզուր չէ թոփ մոդել են համարում. նա վերստեղծել է 1992 թվականին նկարահանված Pepsi-ի լեգենդար գովազդը։ Տեսահոլովակի սյուժեն և Քրոուֆորդի կերպարն ամբողջությամբ պատճենված են երեսուն տարի առաջվա գովազդից։ Մոդելը դուրս է գալիս սպորտային մեքենայից՝ սպիտակ վերնաշապիկով և կարճ ջինսե շորտերով:
02-08-2023 02:11
Ռուս երգչուհի Ժասմինը որոշել է վաճառել ավելի քան հինգ միլիոն ռուբլի արժողությամբ իր հագած հագուստը։ Համապատասխան տեղեկատվությունը հայտնվել է Oskelly օրիգինալ շքեղ իրերի վերավաճառքի և գնման առցանց հարթակի կայքում։
31-07-2023 09:42
Ամերիկացի գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ ութ պարզ առողջ սովորությունների հետևելը կարող է ավելի քան երկու տասնամյակով մեծացնել կյանքի տևողությունը: Ըստ Health-ի՝ այս սովորությունների թվում են ֆիզիկապես ակտիվ լինելը, օփիոիդների չարաշահումից, ծխելուց և պարբերաբար խմելուց խուսափելը, սթրեսը կառավարելը, առողջ սնվելը, բավարար քունը և դրական սոցիալական հարաբերությունների պահպանումը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1267 անգամ
21.10.2026
Դիտվել է 422 անգամ
20.10.2026
Դիտվել է 385 անգամ
22.10.2026
Դիտվել է 287 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster