Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-09-2023 11:31
Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել է Ալբերտա Ֆերետիի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը, որի գլխավոր հայտնագործությունը եղել է Քրիստի Թերլինգթոնի 19-ամյա դուստրը՝ Գրեյս Բերնսը։ Նա առաջին անգամ է մասնակցել նորաձեւության ցուցադրության։
23-09-2023 11:27
42-ամյա Ռամի Մալեկն ու 27-ամյա Էմմա Քորինը հանդիպում են. պապարացիները բռնացրել են աստղերին համբուրվելիս՝ Լոնդոնի այգիներից մեկում։ Ըստ ականատեսների՝ զույգը «անսահման երջանիկ և սիրահարված» տեսք է ունեցել։ Դերասանները չեն թաքնվել անցորդների հնարավոր հայացքներից ու չեն զսպել իրենց զգացմունքները։
23-09-2023 07:35
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի թիմն արգելել է նրան շփվել լրագրողների հետ։ Նշվում է, որ նման որոշում է կայացվել երգչուհու սոցցանցերում արված էքսցենտրիկ գրառումների պատճառով։ Սփիրսի շրջապատը կարծում է, որ նա պատրաստ չէ հարցազրույց տալ։
23-09-2023 03:43
Դերասանուհի Ագատա Մուչենիեցը և Պավել Պրիլուչնին, ովքեր ամուսնալուծվել են մի քանի տարի առաջ, շարունակում են միասին դաստիարակել երկու երեխաների։ Տղաները շատ ժամանակ են անցկացնում հոր և նրա երկրորդ կնոջ՝ Զեփյուռ Բրուտյանի հետ։ Նա պարբերաբար նկարներ և տեսանյութեր է տարածում իր խորթ որդու և խորթ դստեր հետ սոցիալական ցանցերում, ինչին Ագատան չէր կարող չարձագանքել. Մուչենիցեն Բրուտյանին մեղադրել է PR-ի մեջ։
22-09-2023 10:05
Եթե մայրական դեպրեսիվ ախտանշաններն ավելանում են հետծննդյան շրջանում, երեխայի մոտ աճում է վարքային և ուսումնական խնդիրների ռիսկը: Այս եզրակացության են եկել Կալիֆորնիայի համալսարանի (ԱՄՆ) հոգեբանները։ Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, երեխաների մոտ նկատված խանգարումները, որոնց մայրերը տառապում էին հետծննդյան շրջանում աճող դեպրեսիայից, մեծացնում են դպրոցական վատ արդյունքների և հետագա կյանքի ընթացքում վարքի ու զգացմունքների հետ կապված խնդիրների ռիսկերը:
22-09-2023 10:01
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր սկսել են սովորել մինչև տասը տարեկանը, ունեն մայրենի մակարդակով օտար լեզու սովորելու ամենամեծ հնարավորությունը։ Պարզվել է, որ օտար լեզվի քերականությունը լավագույնս սովորում են մանկության և պատանեկության տարիներին։ 18 տարի անց արագ սովորելու կարողությունը մնում է, բայց մայրենիի մակարդակին հասնելն ավելի դժվար է։
22-09-2023 09:20
Սոֆի Թերները հայց է ներկայացրել Ջո Ջոնասի դեմ, ով արգելում է նրան տեսնել իր դուստրերին և տանել Մեծ Բրիտանիա։ Հստակեցվում է նաև, որ Ջո Ջոնասը վերցրել է իր երկու դուստրերի փաստաթղթերը և հրաժարվում է դրանք վերադարձնել Սոֆիին։
22-09-2023 02:53
Երգչուհի Հալսին հանդիպում է դեռահաս հեռուստաաստղ Ավան Ջոգիայի հետ: 28-ամյա Հալսիին և 31-ամյա Ավան Ջոգիային տեսել են ձեռք-ձեռքի բռնած և համբուրվելիս Կալիֆոռնիայում ժամադրության ժամանակ:
22-09-2023 02:25
Քեյթ Մոսին կրկին նկատել են իր սիրելիի՝ կոմս Նիկոլաս ֆոն Բիսմարկի ընկերակցությամբ, չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել ութ տարվա հարաբերություններից հետո նրանց բաժանման մասին: Խոսակցությունները սկսվել են մի քանի շաբաթ առաջ. ֆոն Բիսմարկին հուլիսին նկատել էին մոդել Կամիլա Ռոուի հետ հյուրանոց մտնելիս: Նախօրեին 49-ամյա Քեյթ Մոսին և 36-ամյա Նիկոլայ ֆոն Բիսմարկին նկատել էին Միլանում Fendi շոուին ուղեւորվելիս։
20-09-2023 10:54
Քիմ Քարդաշյանը շատ ժամանակ է անցկացնում ամերիկացի ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերի ընկերակցությամբ։ Ըստ ինսայդերների՝ նրանք վերջերս ավելի են մտերմացել։ Ըստ լուրերի՝ զույգին միասին նկատել են նաև մայիսին. ականատեսների վկայությամբ նրանք միասին են եղել Ritz-Carlton հյուրանոցում։
20-09-2023 08:57
Լեոնարդո Դի Կապրիոն և «Ծաղկավոր լուսնի սպանողները» ֆիլմում նրա գործընկեր Լիլի Գլադստոնը դարձել են բրիտանական Vogue-ի հոկտեմբերյան շապիկի հերոսները: Դերասանները մասնակցել են ֆոտոշարքի և խոսել Մարտին Սկորսեզեի պատմական դրամայի մասին։
20-09-2023 01:34
56-ամյա Պամելա Անդերսոնը դարձել է Fashion ամսագրի նոր համարի աստղը։ Հրապարակման սոցիալական ցանցերում հայտնվել են սկզբնական լուսանկարները։ Պամելան տեսախցիկի առջեւ է հայտնվել առանց որևէ շպարի։ «Ես սիրում եմ արտառոց բան անել, ես զգում եմ, որ սա իմ կյանքի նոր գլուխն է», - լրագրողներին ասել էր Պամելան՝ պատասխանելով դիմահարդարման բացակայության մասին հարցին:
20-09-2023 01:04
Արիանա Գրանդեն և Դալթոն Գոմեսը որոշել են պաշտոնապես դադարեցնել իրենց ամուսնությունը։ 30-ամյա փոփ աստղը երեկ ամուսնալուծության հայց է ներկայացրել 28-ամյա անշարժ գույքի գործակալի դեմ, Գոմեսն իր հերթին հակնդեմ հայց է ներկայացրել:
20-09-2023 00:41
Մոսկվայի դատարանը գրանցել է վիրաբույժ Թիմուր Խայդարովի հայցն ընդդեմ երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի և նրա դստեր՝ Տատյանա Պլաքսինայի։ Աստղային վիրաբույժը հայտի մեջ նշում է, որ ռուս երգչուհին իր մասին կեղծ տեղեկություններ է տարածել, որոնք վարկաբեկում են բժշկի պատիվն ու արժանապատվությունը։
19-09-2023 10:21
Ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» կենսագրական ֆիլմը՝ ատոմային ռումբի ստեղծողի՝ Ռոբերտ Օպենհայմերի մասին, դարձել է կինոյի պատմության մեջ իր ժանրի ամենաշատ եկամուտ ունեցած ֆիլմը։ Կինոնկարն առաջ է անցել «Բոհեմական ռապսոդիա»-ից (910 մլն դոլար)՝ վարձույթում հավաքելով 912,7 մլն դոլար։
19-09-2023 10:13
Համերգի ժամանակ Ադելը պատահաբար իր ընկերոջը՝ Ռիչ Փոլին, անվանել է իր ամուսնուն՝ իրենց գաղտնի հարսանիքի մասին խոսակցություններ առաջացնելով։ Համերգի հյուրերից մեկը բղավել է. «Կամուսնանա՞ս ինձ հետ»: Ի պատասխան՝ 35-ամյա երգչուհին պատասխանել է. «Դուք չեք կարող ամուսնանալ ինձ հետ։ Ամուսինս այսօր այստեղ է»:
19-09-2023 05:18
Չիոմա Ննադին նշանակվել է բրիտանական Vogue-ի խմբագրության ղեկավար և Էդվարդ Էննինֆուլի իրավահաջորդը, ով պաշտոնը լքել է այս տարվա հունիսին, ըստ տեղեկությունների՝ Աննա Վինտուրի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Նշանակվելով Մեծ Բրիտանիայի կայքի խմբագիր, Լոնդոնում ծնված Չիոմա Ննադին կդառնա Vogue-ի պատմության մեջ առաջին սևամորթ կինը, որը կգլխավորի ամսագիրը 1916 թվականի հիմնադրումից ի վեր:
19-09-2023 02:49
Վիկտորյա Բոնիի մայրը դստեր պլաստիկ վիրահատությունից հետո քիչ է մնացել սրտի կանգ ունենա։ Աստղը դիմել է համացանցի օգտատերերին. նա կոչ է արել դադարեցնել իր հասցեին քննադատության տարափը։
19-09-2023 01:54
Հայտնի է դարձել, որ Հյու Ջեքմանը բաժանվում է կնոջից՝ Դեբորա-Լի Ֆերնեսից։ 54-ամյա դերասանը, ով մարմնավորել է Ռոսոմախին, և 67-ամյա դերասանուհին ամուսնացած էին 27 տարի և մեծացրել են երկու որդեգրված երեխաների։ Ամուսնալուծության մասին հայտարարությունում զույգը նշել է, որ ցանկանում են բաժանվել բարեկամաբար և երախտապարտ են միմյանց՝ միասին անցկացրած տարիների համար:
18-09-2023 10:36
Կալիֆորնիայի Սանտա Կրուզի համալսարանի ամերիկացի գիտնականները նոր ապացույցներ են գտել մարդու հոգեկան աշխարհի համար շների հետ շփվելու օգուտների մասին: Մասնավորապես, ընտանի կենդանու հետ շփումն օգնել է կամավորներին զգալիորեն բարձրացնել իրենց տրամադրությունը և թեթևացնել տագնապը, ի տարբերություն երկու մյուս խմբեր, որոնց թույլ չէր տրվել շփվել իրենց սիրելի կենդանիների հետ: 
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1264 անգամ
21.10.2026
Դիտվել է 420 անգամ
20.10.2026
Դիտվել է 385 անգամ
22.10.2026
Դիտվել է 286 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster