Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2024 08:27
Ինդոնեզիայում հսկա պիթոնը կուլ է տվել կնոջը, որին մեկ օր անց գտել են նրա ստամոքսում, հայտնել է BBC-ն։ 4 երեխաների մայր 50-ամյա Ֆարիդան անհետացել է Կալեմպանգ գյուղի իր տան մերձակա անտառում։ Կինը գնում էր շուկա՝ իր այգում աճեցրած բանջարեղենը վաճառելու։
11-06-2024 08:25
Շվեյցարացի գիտնականները որոշել են աշխարհին առաջարկել շոկոլադի բոլորովին նոր և շատ ավելի առողջարար բաղադրատոմս։ Դրանում կակաոյի հատիկների մասնաբաժինը զգալիորեն ավելացել է, ինչի շնորհիվ վերջնական արտադրանքն ավելի օգտակար և էկոլոգիապես մաքուր է դարձել:
11-06-2024 07:34
Ածխաջրեր պարունակող որոշ մթերքներ հատկապես օգտակար են սննդակարգին հետևելու շրջանում, նշում են սննդաբանները: Բոլոր մակրոէլեմենտները կենսական նշանակություն ունեն օրգանիզմի համար՝ անկախ նպատակից՝ լինի դա ճարպային զանգվածի կորուստ, մկանային զանգվածի ավելացում, թե քաշի պահպանում։ Ածխաջրերի վտանգի մասին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ժողովրդական թյուր կարծիք։
11-06-2024 05:29
Տունը, որտեղ տեղի են ունեցել «Տանը մենակ» ֆիլմի նկարահանումներն Իլինոյս նահանգի Ուինետկա քաղաքում, վաճառքի հանվելուց կարճ ժամանակ անց գնորդ է գտել: Տունը վաճառքի է հանվել մայիսի 24-ին, 5,25 մլն դոլարով, իսկ մայիսի 31-ին հայտարարվել է, որ վաճառողն ու գնորդը պայմանագիր են կնքել: 
11-06-2024 02:39
Ռիհաննան երկար ժամանակ անց առաջին անգամ ցուցադրել է իր իսկական մազերը՝ առանց երկարացման կամ պարիկի, երբ պապարացիները բռնել են նրան Նյու Յորքում։ 36-ամյա գործարարն ու երգչուհին չի էլ հարդարել իր կարճ, շեկ մազերը։
10-06-2024 08:25
Առավոտյան առողջարար ըմպելիքների ցանկը գլխավորում է ջուրը, հավաստիացնում են սննդաբանները։ Նրանք խորհուրդ է տալիս ևս վել երկու ըմպելիք, որոնք կօգնեն առույգանալ․ սուրճը կարելի է փոխարինել ճարճատուկով ըմպելիքով, որը շատ ավելի առողջարար է, չի պարունակում կոֆեին, ունի միզամուղ ազդեցություն, օրգանիզմին ապահովում է առողջարար վիտամիններով և հանքանյութերով: Էներգիա կարող է հաղորդել նաև կակաոն, որը  պարունակում է բնական հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են սերոտոնինի՝ հաճույքի հորմոնի, ինչպես նաև կալցիումի, մագնեզիումի, ֆոսֆորի և երկաթի առաջացմանը։
10-06-2024 08:20
Հետազոտությունները ցույց են տալիս, որ չիլի պղպեղում պարունակվող հիմնական կենսաակտիվ միացությունը՝ կապսաիցինը, առողջության, հատկապես սրտանյութափոխանակության առողջության համար խոստումնալից օգտակարություն ունի։ Այն կարող է օգնել ճարպակալման, շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարում:
10-06-2024 08:16
Novel Concepts Medical ընկերությունը հայտնել է Իսրայելի իր լաբորատորիաներում բեկումնային արդյունքներ ստանալու մասին, որոնք ցույց են տալիս, որ նրա բուսական հիմքով բանաձևը ավելի քան 99%-ով նվազեցրել է կրծքագեղձի և թոքերի քաղցկեղի բջիջների կենսունակությունը:
10-06-2024 03:02
Չարլզ III-ի կինը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Կամիլան, հրաժարվել է սեղմել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ՝ Բրիջիթի ձեռքը։ Անհարմար իրավիճակը ստեղծվել է Ֆրանսիայի Վերս-սյուր-Մեր կոմունայում, որտեղ պետությունների ղեկավարների կանայք ծաղիկներ են դրել 1944 թվականին Նորմանդիայի դեսանտի մասնակից բրիտանացի զինվորների հուշակոթողին։
10-06-2024 02:57
38-ամյա դերասան Ռոբերտ Պատինսոնը և 32-ամյա Սուկի Ուոթերհաուսը, ովքեր վերջերս ծնողներ են դարձել, ամուսնացել են։ Արարողությանը ներկա են եղել միայն զույգի հարազատներն ու մտերիմները։
07-06-2024 07:53
Լոլիկի հյութն աներևակայելի առողջարար է, քանի որ բացի վիտամիններից և հանքանյութերից այն պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են բջիջներն ազատ ռադիկալների վնասումից, նվազեցնում խոլեստերինի մակարդակը և նպաստում սրտի ու անոթների առողջությանը։ Լոլիկի հյութը, սակայն, կարող է վատթարացնել գաստրիտի ախտանշանները և վտանգավոր լինել երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց համար։ 
07-06-2024 07:48
Անցյալ տարի Անգլիայում ռեկորդային թվով հիվանդների մոտ ախտորոշվել է սուսանակ, հայտնել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության գործակալությունը: Ախտորոշված դեպքերի թիվն աճել է 7,5%-ով։ Սիֆիլիսի դեպքերն աճել են 9,4%-ով՝ վերջին տասնամյակի ընթացքում սիֆիլիսով վարակման դեպքերի թիվը կրկնապատկվել է։ Ընդհանուր առմամբ, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, ներառյալ սեռական ճանապարհով փոխանցվող մի քանի տարբեր վարակների ախտորոշումներն աճել են 4,7%-ով:
07-06-2024 07:45
Չինացի գիտնականների խումբը հայտնաբերել է երկարակեցության գեն, որը կարող է պոտենցիալ մեծացնել մարդու կյանքի տևողությունը և օգնել պայքարել վնասատուների դեմ: Միտոքոնդրիումները, որպես բջջի էներգետիկ կենտրոններ, առանցքային դեր են խաղում բջջային էներգիայի արտադրության մեջ և սերտորեն առնչվում են ծերացման գործընթացին:
07-06-2024 03:07
Comedy Club հեռուստատեսային նախագծի ռեզիդենտ և համավարող, 43-ամյա Գարիկ Խարլ ամուսնացել է երրորդ անգամ՝ Կատերինա Կովալչուկի հետ, ում հետ հանդիպել է հարսանիքից երեք տարի առաջ: 31-ամյա Կատերինա Կովալչուկի համար այս ամուսնությունն առաջինն է։
07-06-2024 02:02
«Շանելը հաստատում է Վիրջինի Վիարդի հեռանալը նրա հետ հինգ տարվա բեղմնավոր համագործակցությունից հետո՝ որպես նորաձեւության հավաքածուների գեղարվեստական ղեկավար: Այս ընթացքում նրան հաջողվել է թարմացնել տան ծածկագրերը՝ պահպանելով Chanel-ի ստեղծագործական ժառանգությունը՝ նորաձեւության տան, որում նա անցկացրել է գրեթե 30 տարի»,- մեջբերel է Le Figaro թերթը մամուլի հաղորդագրությունից։
06-06-2024 16:39
41-ամյա երգչուհի Սաթի Կազանովան սպասում է իր առաջնեկին։ Նա իր հղիության մասին խոսել է Instagram-ում՝ հրապարակելով տեսանյութ, որում կլորացված փորով կեցվածք է ընդունել։ Սաթի Կազանովայի խոսքով՝ ինքն ու ամուսինը յոթ տարի փորձել են երեխա ունենալ։
06-06-2024 16:35
Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը շշուկներ է առաջացրել երգիչ Ջո Ջոնասի հետ սիրավեպի մասին, ով իրենից փոքր է 27 տարով։ Այս մասին հայտնում է Page Six-ը։ Լրագրողների տեղեկություններով՝ Դեմի Մուրը Ջո Ջոնասին հանդիպել է մայիսին՝ Ֆրանսիայի հարավում։ Պապարացիները դերասանուհուն նկատել են փոփ երգչի հետ, երբ նրանք ճաշում էին Լազուրյան ափի Hotel du Cap հյուրանոցում:
06-06-2024 09:50
Հայաստանում 16-69 տարեկան բնակչությունը աղի օրական սպառման թույլատրելի նորման գերազանցում է ավելի քան 2 անգամ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հավելելով «Իսկ եթե աղի սպառման քանակը կրճատենք մինչև 5 գրամ, ապա' 15 տարի անց մեր երկրում սրտի իշեմիկ հիվանդություններից մահացության դեպքերը կնվազեն շուրջ 12 հազարով»:
06-06-2024 07:58
Քիմ Քարդաշյանին քննադատել են դստեր՝ Նորթի՝ «Առյուծ արքան» մյուզիքլի կերպարը կրկնօրինակելու համար։ ERL-ը մոր եւ դստեր համար նախագծել է անսամբլներ, որոնցից 10-ամյա աղջիկը ընտրել է դեղին մորթով պատված գլխարկ եւ համապատասխան սպորտային տաբատ:
06-06-2024 07:00
Հայտնի ամերիկացի դերասան, մոդել, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ ֆիլմը հաղթել է հայկական «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնում։ «Բարձրանալով խորքից» (Deep Rising) Ֆիլմը հաղթել է լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին անվանակարգում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1237 անգամ
21.10.2026
Դիտվել է 390 անգամ
20.10.2026
Դիտվել է 368 անգամ
22.10.2026
Դիտվել է 256 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster