Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-06-2024 07:20
21-ամյա Ֆիբին՝ Բիլ Գեյթսի դուստրը, պաշտոնապես հաստատել է, որ հանդիպում է Փոլ Մաքքարթնիի թոռան՝ Արթուր Դոնալդի հետ։
28-06-2024 03:16
Վերջին մի քանի օրերի ընթացքում բոլորը քննարկում էին 12-րդ անգամ հայր դարձած Իլոն Մասկին։ Հերթական ժառանգին լույս աշխարհ է բերել միլիարդատիրոջ ընկերության թոփ-մենեջեր Սիոբհան Զիլիսին, որը նրա երկու կրտսեր երեխաների մայրն է։
28-06-2024 02:23
Քիմ Քարդաշյանը կիսվել է կադրերով ֆոտոշարքից, որտեղ նա կրկնել է Մերիլին Մոնրոյի կերպարը։ Քիմն ուղղակիորեն չի հայտնել նկարահանման գաղափարի մասին, սակայն հանրությունը վստահ է՝ պարիկն անդրադարձ է 1950-ականների հայտնի աստղին։
26-06-2024 09:48
Ֆինանսական դժվարությունները ուղղակիորեն ազդում են ռոմանտիկ զուգընկերներ ընտրելու նախասիրությունների վրա. աղքատությունը  կանանց դրդում է ընտրել ոչ թե խիզախ ու ուժեղ, այլ փափուկ և հավատարիմ տղամարդկանց: Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ փողի հետ կապված խնդիրների առկայությունը դրդում է պակաս առնական տղամարդկանց ընտրությանը, նախընտրելի են նրանք, որոնց դեմքն ընդունված է կանացի համարել: Գուցե բացատրությունը այն հատկանիշների մեջ է, որոնք կապված են նման արտաքինի հետ։
26-06-2024 09:29
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաշ կորցնելը կարող է պաշտպանել ճարպակալումից առաջացած քաղցկեղից: Հետազոտողները պնդում են, որ գիրությունը առնչվում է քաղցկեղի առնվազն 13 տեսակի զարգացման ռիսկին: Սա հիմնականում պայմանավորված է հորմոնների, մասնավորապես, էստրոգենի և ինսուլինի ավելցուկային մակարդակով:
26-06-2024 08:05
«Բուրլեսկի թագուհի» Դիտա ֆոն Թիզը դարձել է Ալեքսիս Մաբիլեի շոուի աստղը Փարիզում բարձր նորաձեւության նորաձևության շաբաթվա ընթացքում։ Շոուի եզրափակիչում նա կատարել է իր արդեն խորհրդանշական համարը՝ «Martini Glass», որում նա մերկ պարել է հսկա բաժակի մեջ։  Դիտան այս համարն առաջին անգամ հանրությանը ներկայացրել է 1993 թվականին, երբ նոր էր սկսում իր կարիերան որպես բուրլեսկ շոու պարուհի։
26-06-2024 05:37
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին ուղղված զգուշացում է արել: «Թուրքիայում գտնվող հյուպատոսության անձնակազմի նկատմամբ 2023-ին 42 սեռական ոտնձգություն է իրականացվել, այդ թվում նաև բռնաբարություն: Դեպքերի մեծամասնությունը տեղի է ունեցել ամառային արձակուրդների ընթացքում՝ ծովափում գտնվող զբոսաշրջային հատվածներում»,-նշված է հայտարարությունում:
26-06-2024 02:32
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացվող Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում։ Մրցակիցը Նորվեգիայի թիմն էր, որն առավելության հասավ 70:73 հաշվով։
25-06-2024 10:41
Քայլի Ջենները ցնցող տեսք ուներ Schiaparelli-ի վարդագույն հագուստով Փարիզի նորաձեւության տան հավաքածուի ցուցադրության ժամանակ։ Kylie Cosmetics-ի հիմնադիրը VIP-հյուրերի շարքում էր, որոնք եկել էին դիտելու նորաձեւության շքեղ տան կրեատիվ տնօրեն Դենիել Ռոուզբերիի վերջին ցուցադրությունը։
25-06-2024 07:51
Եթե մարդն արթնանում է գիշերը, բայց առավոտյան իրեն զգոն և հանգստացած է զգում, ապա դա կարող է լինել նորմայի տարբերակ։ Այնուամենայնիվ, ըստ մասնագետների՝ երբեմն գիշերը հաճախակի արթնանալը կարող է վկայել որոշակի պաթոլոգիաների մասին: Մարդը կարող է գիշերը արթնանալ աղմուկի, ննջասենյակի անբավարար մթության, անհարմար ջերմաստիճանի կամ զուգընկերոջ շարժումների պատճառով։ Նաև առողջ քունը կարող է խանգարել գիշերը խմելու կամ ուտելու սովորությանը:
25-06-2024 05:20
Մեծ Բրիտանիայի հանգուցյալ Եղիսաբեթ II թագուհու դուստրը՝ 73-ամյա արքայադուստր Աննան, ընդունվել է հիվանդանոց։ «Արքայադուստրը թեթև վնասվածքներ և ուղեղի ցնցում է ստացել անցած գիշեր իր Գաթքոմբ պարկի կալվածքում տեղի ունեցած միջադեպից հետո: «Նորին թագավորական մեծությունը մնում է Բրիստոլի Սաութմիդ հիվանդանոցում՝ որպես նախազգուշական միջոց, և ակնկալվում է, որ նա կունենա լիարժեք և արագ ապաքինում», - ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ:
25-06-2024 05:14
Փարիզում Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել է Dior նորաձեւության տան նոր հավաքածուի ցուցադրությունը։ Ցուցադրությանը առաջին շարքը զբաղեցրել էին բրենդի հայտնի դեմքերն ու ընկերները։ Նրանց թվում են Նատալյա Վոդյանովան, Ջենիֆեր Լոպեսը, Դեվա Կասելը, Doja Cat–ը, Ռոզամունդ Պայքը, Լետիտիա Կաստան, «Բամբասող աղջիկը» հեռուստասերիալի աստղ Քելլի Ռադերֆորդը, Գրեյս Քելիի թոռան՝ Բեատրիս Կազիրագիի կինը, դերասանուհի Նադյա Տերեշկևիչը և այլք:
24-06-2024 09:56
71-ամյա կինը պատմության մեջ կմտնի որպես գեղեցկության մրցույթի ամենատարեց մասնակից։ Մարիսա Տեյխոն միացել է մյուս մասնակիցներին, որոնք մասնակցում են Հյուսթոնում տեղի ունեցող «Միսս Տեխաս ԱՄՆ» մրցույթին:«Միսս Տիեզերք» կազմակերպությունը վերջերս փոխել է իր կանոնները՝ հանելով 18-ից բարձր տարիքային սահմանափակումները և թույլատրելով մասնակցել ամուսնացած, ամուսնալուծված և հղի կանանց:
24-06-2024 07:26
Ջենիֆեր Լոուրենսը «Կանայք» թրիլլերում կխաղա գլխավոր դերwum, ինչպես նաև հանդես կգա որպես ֆիլմի պրոդյուսեր։ Այս մասին հայտնում է Variety-ն։
24-06-2024 07:08
Ըստ մասնագետների՝ քնի քրոնիկ խանգարումը, որը նկատվում է քնի ապնոէով (քնի ժամանակ շնչառության կարճատև դադար), ոչ միայն հանգեցնում է ուղեղի ծերացման, այլև մեծացնում է սրտանոթային, նյութափոխանակության և նյարդաբանական խանգարումների զարգացման ռիսկը։ Եվ արդյունքում այն նվազեցնում է կյանքի տեւողությունը եւ զգալիորեն վատթարանում կյանքի որակը:
24-06-2024 05:02
Գարնան ամենասպասված ֆիլմերից մեկը ձախողվեց կինոշուկայում և չհայտնվեց բազմաթիվ երկրների մեծ էկրաններին: «Վերադարձ խավար» (Back to Black) կինոնկարի սյուժեն նվիրված է հանրահայտ երգչուհու ուղու սկզբին․ 2000-ականներին Էմի Ուայնհաուս անունը դեռ նոր էր ճանաչելի դառնում: Առաջին ալբոմը նրան մեծ հաջողություն է բերում։ Միաժամանակ նա հանդիպում է իր սիրուն, և այդպես սկսվում է նրա կյանքի դրաման։
24-06-2024 03:16
Աշխարհի 74-րդ ռակետ, թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Մեծ Բրիտանիայի Իսթբորնում ընթացող WTA-500 մրցաշարի որակավորման եզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչի խաղում հայ թենիսիստուհին 7:6 (7:1), 6:2 հաշվով հաղթել է աշխարհի 68-րդ ռակետ, դանիացի Կլարա Տաուսոնին։ Մրցաշարի գործող չեմպիոնն ամերիկացի թենիսիստուհի Մեդիսոն Քիսն է։
22-06-2024 10:29
Բրեդ Փիթը, չնայած Անջելինա Ջոլիի հետ ծանր ամուսնալուծությանը, պատրաստ է նորից ամուսնանալ։ Ինսայդերները հայտնել են, որ նա շուտով ամուսնության առաջարկություն կանի իր սիրելիին՝ Ինես դե Ռամոնին։
22-06-2024 08:31
Չենինգ Թաթումի նախկին կինը՝ դերասանուհի Ջեննա Դյուանը, երրորդ անգամ մայր է դարձել։ 43-ամյա աստղը ուրախ իրադարձության մասին հայտնել է սոցիալական ցանցերում։  Դյուանը հայտարարել է, որ ինքն ու իր սիրելին՝ Սթիվ Քազին դուստր են ունեցել։
21-06-2024 09:53
Էքսեթերի համալսարանի ղեկավարած միջազգային հետազոտողների խումբը պարզել է, որ SMIM1 գենն անջատող գենետիկ տարբերակով օժտված մարդիկ ավելի բարձր մարմնի քաշ ունեն, քանի որ հանգսիտ վիճակում նրանք ավելի քիչ էներգիա են ծախսում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1235 անգամ
21.10.2026
Դիտվել է 388 անգամ
20.10.2026
Դիտվել է 368 անգամ
22.10.2026
Դիտվել է 254 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster