| ՄԵԿ ՏՈՂՈՎ | 29-05-2024 11:29 Քլոե Քարդաշյանը և Tatti Lashes ապրանքանիշը ներկայացրել են թարթիչների իրենց նոր հավաքածուն։ «Ես սիրում էի աշխատել Tatti Lashes-ի հետ. ես ուզում էի ստեղծել թարթիչների հավաքածու, որը կմարմնավորեր իմ ոճը և մարդկանց հնարավորություն ընձեռեր արտահայտվելու», - ասել է Քլոեն DailyMail.com-ին: «Մենք ստեղծել ենք երեք գերբազմակողմանի թարթիչներ, որոնք ձեզ կօգնեն և՛ ցերեկը, և՛ գիշերը»:
|  |
|
|
29-05-2024 11:21 Քանիե Ուեսթը եւ նրա կինը՝ Բյանկա Ցենսորին նորից Իտալիայում են։ Զույգն օրերս ժամանել է Ֆլորենցիա։ Բյանկան քաղաքի փողոցներում հայտնվել է հերթական արտառոց հագուստով՝ սպիտակ ատլասե բոդիով, եւ իրեն ծածկել է բարձով։ Բարձով կերպարով Բյանկան Ֆլորենցիայում հայտնվել էր նաեւ անցյալ տարի, Եվրոպա կատարած իրենց սկանդալային ուղեւորության ժամանակ, երբ քննադատության էր արժանացել անպարկեշտ տեսքի համար։
|  |
|
|
29-05-2024 03:18 Մի քանի օր անց այն բանից հետո, երբ Մադոննան բաժանվեց իր բռնցքամարտիկ ընկերոջից՝ Ջոշ Պոպերից, հայտնի դարձավ, որ երգչուհին նոր սիրավեպ ունի։ Մադոննայի ներկայիս բոյֆրենդը նույնպես բռնցքամարտիկ է և, ինչպես նախորդը, նրա տարիքի գրեթե կեսն է (նա 34 տարեկան է, իսկ փոփ-դիվան՝ 65)։ Երիտասարդի անունը Ռիչարդ Ռիակպրո է։
|  |
|
|
29-05-2024 02:31 2024 թվականի մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ 40-ամյա Ալսուն ամուսնալուծության հայց է ներկայացրել իր ամուսնուց՝ գործարար Յան Աբրամովից։ Երգչուհին դեռ չի մեկնաբանել, թե ինչ է կատարվում, սակայն նրա շրջապատի անանուն ինսայդերները«КП»-ին կիսվել են աստղային զույգի բաժանման մանրամասներով։ Աբրամովը Ալսուին սկսել է դավաճանել ոչ թե երեկ, այլ ավելի քան 10 տարի առաջ։
|  |
|
|
28-05-2024 10:35 Սննդաբանները շաքարն անվանել են վնասակար՝ նշելով, որ դրա չարաշահումը հանգեցնում է ինսուլինի կտրուկ արտազատման և, որպես հետևանք, արյան շաքարի մակարդակի բարձրացման։ Նրանք նաև սպիտակ ալյուր պարունակող բոլոր մթերքները դասակարգել է նիհարելու համար վնասակարների շարքին։ Վնասակար են նաև արագ սնունդը, կետչուպը և մայոնեզը։ Խորհուրդ է տրվում դիետայի ընթացքում բացառել կծու, յուղոտ և աղի մթերքները, հատկապես՝ պահածոները, երշիկեղենը և կիսաֆաբրիկատները։
|  |
|
|
28-05-2024 10:06 Լյուքս դասի հաճույքների LELO ապրանքանիշը ներկայացրել է իր «Սեքսի ապագան 2024 թվականին» զեկույցը։ «Անկախ նրանից, թե ինչպես է մարդը վերաբերվում մարդկանց և տեխնոլոգիաների միջև հարաբերությունների հեռանկարին, մի բան անխուսափելի է թվում. մի աշխարհում, որտեղ սեքս-խաղալիքները կառավարվում են թվային կերպով, որտեղ մարդիկ հարաբերություններ են ստեղծում հավելվածների միջոցով, պարզ է, որ շուտով գրեթե բոլորը որոշ չափով կմասնակցեն այս իրականությանը»,-նշում են հեղինակները։
|  |
|
|
28-05-2024 09:10 Լյարդի ճարպային հիվանդությունը՝ ստեատոզը ժամանակակից բժշկության կարևոր խնդիրներից է։ Հիվանդացությունը տարեցտարի աճում է ոչ միայն մեծահասակների, այլև դեռահասների շրջանում։ Այս հիվանդության տարածվածությունը աշխարհի ամբողջ բնակչության շրջանում կազմում է 25-35 տոկոս, դիաբետով հիվանդների մոտ՝ 80 տոկոս։
|  |
|
|
28-05-2024 08:52 Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի 15-ամյա դուստր Վիվիենը հրաժարվել է հոր ազգանունից։ Բրոդվեյի նոր՝ «Վտարվածները» մյուզիքլի պաստառում, որի վրա աղջիկն աշխատել է իր աստղ մոր հետ, նա նշված է որպես «Վիվյեն Ջոլի», այլ ոչ թե «Վիվիեն Ջոլի-Փիթ»: Դեռևս պարզ չէ, թե Վիվիենն իրավական կերպո՞վ է փոխել իր անունը, թե օգտագործում է այն որպես կեղծանուն:
|  |
|
|
28-05-2024 06:45 43-ամյա Քիմ Քարդաշյանը դարձել է չինական Vogue-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Լուսանկարները հայտնվել են հրապարակման սոցիալական ցանցերում։ Գործարար կինն անճանաչելի կերպարանափոխվել է ստեղծագործական թիմի աշխատանքի շնորհիվ։ Առաջին շապիկին Քիմը կիսաշրջված կեցվածք է ընդունել կապույտ շուշաններից պատրաստված անսովոր գլխազարդով։
|  |
|
|
27-05-2024 11:23 Սելենա Գոմեսը Կաննի կինոփառատոնում արժանացել է «Լավագույն դերասանուհու» կոչման իսպանական «Էմիլիա Պերես» ֆիլմում կատարած դերի համար։ Նա պարգեւը կիսել է ֆիլմի գործընկերների՝ Կառլա Սոֆիա Գասկոնի, Ադրիանա Պասի եւ Զոի Սալդանայի հետ։
|  |
|
|
27-05-2024 11:07 38-ամյա Լեդի Գագան՝ հոլիվուդյան ամենահայտնի շիկահերներից մեկը, որոշել է կտրուկ փոփոխություններ անել։ Երգչուհին մազերը թխահեր է ներկել, կտրել խոպոպները և նոր կերպարով հայտնվել իր համանուն համաշխարհային շրջագայության մասին պատմող ֆիլմի` «The Chromatica Ball»-ի պրեմիերային։
|  |
|
|
27-05-2024 10:34 Կտավատի սերմերի ամենօրյա օգտագործումն օգնում է իջեցնել արյան ճնշումը դրա պարունակած ալֆա-լինոլենաթթվի շնորհիվ: Այս մթերքը հարուստ է նաև բջջանյութով, որը խթանում է մարսողությունը։ Այնուամենայնիվ, ըստ մասնագետների՝ օգուտ ստանալու համար անհրաժեշտ չէ օրական երեք ճաշի գդալ կտավատի սերմ ուտել։ Ձեր սննդակարգի որակը կբարելավվի, եթե դուք կանոնավորապես փոքր քանակությամբ սերմեր ավելացնեք մածունին, շիլային կամ թխվածքներին։
|  |
|
|
27-05-2024 09:48 Ստամոքսի խոցն առաջին հերթին դրսևորվում է որպես որովայնի վերին հատվածում այրվող ցավ: Որովայնի վերին հատվածում ցավն առավել ուժեղ է լինում դատարկ ստամոքսի ժամանակ, իսկ ուտելուց կամ այրոցի դեմ դեղամիջոցներ ընդունելուց հետո այն փոքր-ինչ նվազում է։ Ընդհանուր առմամբ, ըստ մասնագետների՝ ախտանշանները կախված են խոցի տեղայնացումից, սակայն կարելի է հայտնաբերել պեպտիկ խոցային հիվանդության մի քանի ընդհանուր դրսևորումներ: Օրինակ՝ որովայնի փքվածություն, փորկապություն, սրտխառնոց, հաճախակի քաղց։
|  |
|
|
27-05-2024 06:56 Անջելինա Ջոլին դարձել է Vogue Japan-ի նոր համարի հերոսուհին։ Կադրերում դերասանուհին պատկերված է Ճապոնիա կատարած ուղեւորության ժամանակ։ Հարցազրույցում Ջոլին կիսվել է իր տպավորություններով, ինչպես նաև խոսել է իր Atelier Jolie նորաձեւության ապրանքանիշի վրա աշխատելու մասին։ «Իմ թուլությունն ու ուժն այն է, որ ես զգացմունքային եմ»,- ասել է Անջելինա Ջոլին։
|  |
|
|
24-05-2024 11:07 Ինտերակտիվ պոռնոգրաֆիան փչացնում է հարաբերությունները, զգուշացնում են փորձագետները։ Վիրտուալ իրականության պոռնոգրաֆիան՝ սեքսի իրատեսական այլընտրանքը, որը ստեղծվել է արհեստական ինտելեկտի առաջընթացի միջոցով, գնալով ժողովրդականություն է վայելում: Թեեւ օգտատերերը պնդում են, որ դա նույնքան իրական է, որքան իրական սեքսը, վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սեքսի տեխնոլոգիան կարող է ջնջել իրականության եւ ֆանտազիայի սահմանը, ինչը կարող է վնասել հարաբերություններին եւ հանգեցնել տհաճ հետեւանքների:
|  |
|
|
24-05-2024 11:00 Ավելորդ քաշ ունեցող կամ ճարպակալող դեռահասները քնի սահմանափակումից հետո ավելի խոցելի են լինում բացասական ճանաչողական ազդեցությունների նկատմամբ: Սահմանափակ քնից հետո ավելորդ քաշ ունեցող կամ ճարպակալող պատանիները ունեն ուշադրության ավելի ցածր միավորներ (միջին 80,0) համեմատած առողջ քաշ ունեցող դեռահասների հետ (միջին 88,4): Բավարար քնից հետո տարբերություններ չեն հայտնաբերվել:
|  |
|
|
24-05-2024 10:16 Բրեդ Փիթը հաղթել է նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ իր դառը դատական պայքարի ևս մեկ փուլ՝ իրենց համասեփականություն բիզնեսը վերահսկելու համար: Լոս Անջելեսի Գերագույն դատարանը որոշել է, որ «Մալեֆիսենտի» աստղը պետք է հաջորդ ամսվա ընթացքում ներկայացնի «իր ձեռքի տակ կամ խնամակալության տակ գտնվող բոլոր ոչ արտոնյալ փաստաթղթերը»։ Այսպիսով, Բրեդի խնդրանքը՝ տեսնել Ջոլիի ստորագրած չբացահայտման համաձայնագրերը, բավարարվել է։
|  |
|
|
24-05-2024 09:11 Մասնագետները նշել են, որ գարնանը սառեցված բանջարեղենը, մրգերն ու հատապտուղները կարող են փոխարինել թարմին, քանի որ դրանք պահպանում են առողջ մանրաթելային և վիտամին-հանքային համալիրներ։ Խորհուրդ է տվում նախապատվությունը տալ այն մթերքներին, որոնք անհրաժեշտ են աշխատունակությունը պահպանելու և օրգանիզմը սեզոնային հիվանդություններից պաշտպանելու համար։
|  |
|
|
24-05-2024 02:20 Իտալական ծագումով ամերիկացի դերասանուհի և մոդել Ջուլիա Ֆոքսը Watch What's Happening Live շոուին եկել է բաց հանդերձանքով: 34-ամյա մոդելը հանրության առաջ դուրս է եկել պոլիէթիլենից կարված զգեստով, որի տակից երևացել է նրա ներքնազգեստը։
|  |
|
|
23-05-2024 12:28 Գերմանացի գրող Ջենի Էրպենբեկը «Կայրոս» (Kairos) վեպի համար դարձել է 2024 թվականի Միջազգային Բուքերյան մրցանակի (The International Booker Prize 2024) դափնեկիր, որը շնորհվում է անգլերենով գրականության ոլորտում։
|  |
|
|
|
|
|