| ՄԵԿ ՏՈՂՈՎ |
18-10-2024 09:35 Շոկոլադե դարչնագույնը աշնան թրենդային գույնն է։ Մուգ շոկոլադագույնով հարուստ երանգը հայտնվել է Bottega Veneta-ից եւ Miu Miu-ից մինչեւ Ferragamo եւ Courreges աշուն/ձմեռ 2024 հավաքածուների մեծ մասում։
|  |
|
|
18-10-2024 09:33 Հարվարդի բիզնեսի դպրոցի հետազոտությունը ցույց է տվել, որ ընտանեկան գործերը կարող են հարաբերությունների խզման պատճառ դառնալ զույգերի համար։ Հետազոտության համաձայն՝ մասնակիցների 25 տոկոսը հայտնել է, որ բաժանման հայց է ներկայացրել «տանը կատարվող աշխատանքի առիթով առկա տարաձայնությունների» պատճառով։
|  |
|
|
18-10-2024 05:47 Մեգան Մարքլը և արքայազն Հարին գույք են ձեռք բերել Եվրոպայում: Մի քանի տարի առաջ Կալիֆոռնիա տեղափոխված զույգը տուն է գնել թագավորական ընտանիքին ավելի մոտ՝ Պորտուգալիայում։ Ինչպես նշում է Daily Mail-ը, Պորտուգալիայում անշարժ գույք գնելը կարող է թույլ տալ զույգերին «ոսկե վիզա» ստանալ, ինչը նրանց հնարավորություն կտա առանց վիզայի մուտք գործել Եվրամիության Շենգենյան գոտի:
|  |
|
|
18-10-2024 02:06 Մրայա Քերին հայտարարել է, որ Ձայնագրման ակադեմիան իրեն խաբել է այն բանից հետո, երբ իր փայլուն կարիերայի ընթացքում արժանացել է ընդամենը հինգ «Գրեմմի» մրցանակի՝ չնայած 34 անվանակարգերի, իսկ վերջին անվանակարգը ստացել է 15 տարի առաջ: Fantasy հիթի կատարող 55-ամյա երգչուհին, ով վերջերս վերստեղծել է իր All I Want For Christmas Is You ալբոմի շապիկը, այդ մասին անկեղծորեն խոսել է Las Culturistas փոդքասթի վերջին թողարկման մեջ:
|  |
|
|
16-10-2024 11:44 Սուր շնչառական վարակները աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են՝ ներառելով՝ գրիպի, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը, և այլ վիրուսային հարուցիչներ, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Դրանք կարող են ընթանալ ծանր և առաջացնել բարդություններ, ինչպիսիք են՝ թոքաբորբը, բրոնխիտը, ականջաբորբը և այլն։ Բարդությունների զարգացման առավել խոցելի խումբ են երեխաները՝ հատկապես կյանքի առաջին տարիների ընթացքում, տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձիք:
|  |
|
|
16-10-2024 11:23 Ջիջի և Բելլա Հադիդ քույրերը սենսացիաներ են դարձել Victoria's Secret-ի 2024 թվականի նորաձևության ցուցադրության ժամանակ։ Խորհրդանշական շոուն տեղի է ունեցել Նյու Յորքի Victoria's Secret-ի առաջատար խանութում վեց տարվա դադարից հետո: Ջիջին բացել է խորհրդանշական շոուն, որն առաջին անգամ ցուցադրվել է 1995 թվականին՝ կրելով պաստելային վարդագույն թևեր և մետաքսյա վարդագույն կոստյում:
|  |
|
|
16-10-2024 10:30 Շերը բեմ է բարձրացել Blackpink-ի Թայլայի և Լիզայի հետ Նյու Յորքում Victoria's Secret-ի նորաձևության ցուցադրության ժամանակ։ 78-ամյա փոփ թագուհին միացել է Թայլային և Լիզային՝ որպես բրենդի առաջին ամբողջովին կին երաժշտական կազմ:
|  |
|
|
16-10-2024 09:46 Վարսակի ալյուրը հարուստ է սննդարար նյութերով, ինչպիսիք են՝ երկաթը, B խմբի վիտամինները, սպիտակուցը և օգնում է նվազեցնել խոլեստերինը: Մասնագետները վարսակի ալյուրն անվանել են իդեալական սնունդ «վատ» խոլեստերինը նվազեցնելու համար, քանի որ այն պարունակում է լուծելի բետա-գլյուկան մանրաթել, որն օգնում է վերահսկել ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը: Բայց դա անելու համար հարկավոր է ամեն օր վարսակի ալյուր ուտել, ինչը ապացուցվել է հետազոտություններով։
|  |
|
|
16-10-2024 01:50 Ջենիֆեր Էնիսթոնը նկարահանվել է Pvolve ֆիթնես ապրանքանիշի գովազդում, որի դեսպանն է արդեն մի քանի տարի, և ցույց է տվել, թե որքան լավ ֆիզիկական պատրաստվածություն ունի։ Գովազդի համար 55-ամյա դերասանուհին կեցվածք է ընդունել սև բոդիով, իսկ տեսանյութում հայտնվել է սպորտային հագուստով՝ լեգինսներով և կրծկալներով՝ բացահայտելով իր անթերի որովայնը։
|  |
|
|
15-10-2024 11:00 Հայտնի է դարձել, որ Էշթոն Քաթչերն ու Միլա Կունիսը մտադիր են հեռանալ Հոլիվուդից։ Այս մասին հայտնում է In Touch Weekly-ն՝ հղում անելով անանուն աղբյուրին։ Ինսայդերն ասել է, որ P.Diddy–ի հետ սկանդալը զգալի հարված է հասցրել Քաթչերի հեղինակությանը: Սրա պատճառով նա կատաղած է։ Զույգը լրջորեն մտածում է Եվրոպա տեղափոխվելու և նոր կյանք սկսելու մասին։
|  |
|
|
15-10-2024 10:55 Արդեն երկրորդ անգամ Նոբելյան մրցանակը շնորհվում է հայ գրողի որդու: Բժշկագիտության ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակն ստացած ամերիկաբնակ գիտնական Արտեմ Փաթափությանը սփյուռքահայ հայտնի գրող, թարգմանիչ, խմբագիր Սարգիս Վահագնի որդին է: Իսկ այս տարի տնտեսագիտության ոլորտի Նոբելյան երեք մրցանակակիրներից մեկը՝ Տարոն Աճեմօղլուն, «Արևելք»-ի տեղեկություններով, պոլսահայ հայտնի բանաստեղծուհի Իրմա Աճեմյանի որդին է:
|  |
|
|
15-10-2024 10:50 Հանգիստ վիճակում միջինը րոպեում 70 զարկով սրտի կծկումներ ունեցող մարդն օրական 100 հազար 800 տրոփյուն կունենա: Մեկ տարվա ընթացքում դա կկազմի մոտավորապես 36,8 միլիոն, իսկ 77,5 տարվա կյանքի միջին տևողությամբ՝ մոտավորապես 2,85 միլիարդ սրտի հարված:
|  |
|
|
15-10-2024 10:34 76 տարեկան հասակում մահացել է կուբայական ծագմամբ իսպանացի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Մայրա Գոմես Քեմփը։ Այս մասին հայտնում է La Vanguardia-ն։ Հրատարակության տվյալներով՝ Քեմփը սայթաքել է իր ննջասենյակում և մոտ մեկ օր պառկած մնացել հատակին, մինչև իրեն հայտնաբերելը։ Դրանից հետո նրան հոսպիտալացրել են, սակայն դերասանուհուն փրկել չի հաջողվել։
|  |
|
|
15-10-2024 10:32 Ադրիանա Լիման հաղթական վերադառնում է Victoria's Secret-ի պոդիում' նորաձևության բրենդից հեռանալու մասին հայտարարությունից վեց տարի անց: Մինչ այդ նա 20 տարի համագործակցել էր Victoria's Secret-ի հետ: Սուպերմոդելի վերադարձի մասին ազդարարվել է Victoria's Secret-ի Instagram-ի էջում նոր զվարճալի տեսանյութով։
|  |
|
|
14-10-2024 10:02 ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024թ․ հունվար-մայիս ամիսներին ամուսնությունների թիվը եղել է 6324, ամուսնալուծություններինը՝ 1835։
|  |
|
|
14-10-2024 09:49 ԱՄՆ Կոլորադո նահանգում տան վաճառքից հետո սառցախցիկում մարմնի մասեր են հայտնաբերվել, որը, պարզվել է, պատկանել է տան նախորդ սեփականատիրոջ 16-ամյա դստերը, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
|  |
|
|
14-10-2024 04:08 Բրազիլացի սուպերմոդել և դերասանուհի Ժիզել Բունդհենը բաց լուսանկարվել է Zara նորաձևության ապրանքանիշի գովազդային արշավի համար։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա Instagram-ի էջում։ 44-ամյա մոդելը փորձել է իտալացի դերասանուհի Մոնիկա Վիտիի կերպարը։
|  |
|
|
14-10-2024 02:56 Քիմ Քարդաշյանի 11-ամյա դուստրը՝ Նորթ Ուեսթը, դժգոհել է, որ մայրն իր համար կերակուր չի պատրաստում։ Interview ամսագրի հարցազրույցում նրա աստղային մայրը նրան մի շարք հարցեր է տվել։ «Լավ, լուրջ հարց։ Ինչպե՞ս եմ ես պատրաստում»,- հարցրել է Քիմը։ Նորթը պատասխանել է. «Դու վաղուց չես պատրաստել մեզ համար»։ Նրա խոսքով՝ միակ բանը, որ Քիմը պատրաստել է երեխաների համար, պանրով մակարոնն է։
|  |
|
|
14-10-2024 02:14 Քանյե Ուեսթի նախկին օգնական Լորեն Պիսիոտտան դատական հայց է ներկայացրել ռեփերի դեմ՝ նրան մեղադրելով բռնաբարության մեջ։ Միջադեպը, նրա խոսքով, տեղի է ունեցել մի քանի տարի առաջ Փ. Դիդդիի հետ ձայնագրման ժամանակ, ով մեղադրվում է մարդկանց թրաֆիքինգի և մարմնավաճառության մեջ ներգրավվելու մեջ:
|  |
|
|
12-10-2024 11:44 Շվեյցարական դատարանը որոշել է, որ աշխատողները կարող են զուգարան գնալ միայն ընդմիջումների ժամանակ, գրում է HuffPost-ը։ Ինչպես նշել են աշխատանքի տեսուչները, իրենք տեղեկություն են ստացել, որ Jean Singer & Cie SA գործարանի աշխատողներին պարտավորեցրել են զեկուցել զուգարան իրենց յուրաքանչյուր այցի մասին, ուստի ղեկավարությունն այս գործողությունը հավասարեցրել է հերթափոխի ժամանակ ընդմիջումներ անելու հետ:
|  |
|
|