Գունագեղ և անսովոր զուգագուլպաների թրենդը վերադարձավ երեք տարի առաջ և այդ ժամանակվանից ի վեր իր դիրքերը չի զիջել։ Սկզբում նորաձևության սիրահարները նախընտրում էին կոնտրաստային կարմիր գույները, բայց 2024/2025 սեզոնում դրանք փոխարինվեցին ավելի նուրբ և սառցե երանգով, իսկ 2026 թվականի գարունը մենք կդիմավորենք մոխրագույնով։
Ոչ վաղ անցյալում բոլորը խոսում էին հագեցած կարմիր և մուգ բորդո գույնի զուգագուլպաների մասին: Դրանցով դիմավորեցինք Նոր տարվա գիշերը, այն համադրվում էր երեկոյան զգեստների հետ և հեշտությամբ ներառվում առօրյա զգեստապահարանում: Այնուհետև հերթը հասավ նուրբ կապույտ երանգներին, և նուրբ ոճերին՝ ժանյակով և նախշերով: Սակայն այժմ նորաձևության սիրահարներն ավելի ու ավելի հաճախ են դիմում այլ գույնի: Եվ դա մոխրագույնն է:
Այո, այն ավելի չեզոք տեսք ունի, քան հրե երանգները կամ երկնագույնը, բայց կերպարը պակաս ոճային չի դարձնում։ Մոխրագույնի հմայքը հենց իր բազմակողմանիության մեջ է։ Այս երանգի զուգագուլպաները կարելի է համադրել ոչ միայն չեզոք հիմքի, այլև լուսավոր կամ նույնիսկ պայծառ հանդերձանքի հետ։ Դրանք հիանալի միավորող տարր են՝ մեղմացնելով հակադրությունները և տեսքին հաղորդելով նուրբ, նրբագեղ խորություն։
Մոխրագույնը, ինչպես գիտենք, կատարյալ թիմային խաղացող է։ Այն գեղեցիկ համադրվում է գույների լայն տեսականու հետ։ Պատկերացրեք, որ այս երանգի համադրությունը տաք շոկոլադի, հյութալի կիտրոնի, ուրախ նարնջի, մուգ կանաչի, թագավորական մանուշակագույնի կամ հանգիստ կապույտի հետ։ Տարբերակները անվերջ են։ Օրինակ՝ Jason Wu–ի և Tory Burch–ի ցուցադրություններին մոդելները քայլում էին կիսաթափանցիկ ծխագույն զուգագուլպաներով, որոնք ճշգրտորեն համապատասխանում էին նրանց զգեստների ու կիսաշրջազգեստների երանգին։ Սա ստեղծում էր անթերի, երկարավուն ուրվագծի տպավորություն։
Սակայն խորհուրդ է տրվում դիտարկել ոչ միայն բարակ տարբերակները: Բրդից կամ հաստ գործվածքով զուգագուլպաներն իսկական փրկություն են նրանց համար, ովքեր չեն կարողանում ցրտին անգամ բաժանվել կարճ կիսաշրջազգեստներից և զգեստներից: Դրանք կարող են լինել հարթ կամ ունենալ գեղեցիկ, ծավալուն հյուսվածք, ինչպիսիք են՝ պարանե կամ կողավոր: Այս զուգագուլպաները ոչ միայն տաքացնում են ձեզ, այլև դառնում են հետաքրքիր դետալ՝ ձեր կերպարին ավելացնելով հետաքրքիր բաղադևիչ և հարմարավետություն:
16-11-2026 13:19 Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39 Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36 Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47 Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58 Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին: