Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես նորաձև տեսք ունենալ. խորհուրդներ Սելենա Գոմեսի ոճաբանից

23.07.2025

Հուլիսի 22-ին դերասանուհի, երգչուհի, բարերար և սոցիալական ցանցերի աստղ Սելենա Գոմեսը դաձավ 33 տարեկան: Ներկայացնում ենք Սելենայի անթերի տեսքի գաղտնիքները և կիսվում նրա ոճաբան Քեյթ Յանգի պարզ հնարքներով, որոնք ցանկացած կնոջ կօգնեն իրեն Հոլիվուդյան աստղ զգալ:

Քեյթ Յանգը Հոլիվուդի ամենահայտնի և ազդեցիկ մասնագետներից մեկն է, և նրա հաճախորդներն ամեն տարի ընդգրկվում են ոճային հագնված աստղերի վարկանիշներում: Ներկայացնում ենք Քեյթի հիմնական կանոնները, ով Սելենա Գոմեսից բացի աշխատել է այնպիսի հայտնիների հետ, ինչպիսիք են Մարգո Ռոբին, Դակոտա Ջոնսոնը, այլք:

Ֆիլմերից ոգեշնչված

300x400

Նորաձևության և ոճի մեջ ոգեշնչումը կարևոր է, և Քեյթ Յանգը խորհուրդ է տալիս այս կարևոր մասը վերցել ֆիլմերից. «Կարծում եմ՝ կանայք հատկապես ոգեշնչվում են դերասանուհիներից, քանի որ նրանք նույնպես մարդիկ են: Ամսագրերում լուսանկարները գեղեցիկ են, բայց չափազանց իդեալականացված: Ֆիլմերում մենք տեսնում ենք իրական մարմիններ, բարդ կերպարներ, և ավելի հեշտ է նույնականանալ դրանց հետ»:

Սևից չենք վախենում

300x400

Totalblacklook-ը Քեյթ Յանգի ֆիրմային այցեքարտն է, և նա դրանով է հանդես գալիս գրեթե բոլոր հասարակական միջոցառումներին: Նույնիսկ առաջին հայացքից ամենահասարակ հագուստով՝ սև վերնաշապիկներով և նեղ ջինսերով, նա աննկատ չի մնում:

Երբեմն Քեյթը սև կերպարները «կոտրում» է մեկ բաղադրիչով՝ ընձառյուծի գույնի բաճկոնով կամ ավազե տրենչքոթով:

Ընտրում ենք պարզ կոշիկներ...

300x400

Նույնիսկ կարմիր գորգի վրա դուրս գալիս, որը անպայման մեկ օրից ավելի քննարկվում է լրատվամիջոցներում, ոճաբանը աստղերին ներկայացնում է ամենալակոնիկ կոշիկներով և սանդալներով. «Որոշ կոշիկներ կարող են շեղել ուշադրությունը կերպարից կամ, օրինակ, կարճացնել ոտքերը: Բացի այդ, հիշեք, որ լուսանկարներում դրանք այլ տեսք ունեն, քան կյանքում, և ավելի լավ է ընտրել պարզ և հստակ ձևեր»:

... Եվ այն «հարմարեցրեք» ձեզ

Մի մոռացեք, որ ոչ միայն սպեղանիները կարող են ձեզ փրկել բշտիկներից, այլև կոշիկի գելային կամ սիլիկոնային կպչանները։

«Դուք միշտ չէ, որ հարմարավետ եք զգում կոշիկներով, կամ չափը մի փոքր մեծ է, քան ձեզ անհրաժեշտ է, և այս ամենը պատճառ չէ դրանցից հրաժարվելու համար: Ներդիրներն ու կպչաններն իսկապես օգնում են, պարզապես մի քանիսը ձեզ հետ վերցրեք»:

Ավելի շատ ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ

300x400

«Մարդկանց մեծ մասը ժամանակ չի հատկացնում առավոտյան հագնվելու համար։ Նրանք պարզապես ինչ-որ բան են հանում պահարանից, քանի որ շտապում են։ Հետո գնումներ են կատարում ինչ-որ մեկի հետ, ով նույնպես դրա կարիքն ունի, կամ որովհետև զեղչ կա։ Ավելի շատ ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ։ Նշանակեք գնումներ կատարելու համար օր, լուսանկարվեք տարբեր հագուստներով, բայց ոչինչ մի՛ գնեք. վերադարձեք մեկ օր անց, եթե հասկանաք, որ ինչ-որ բան իսկապես դուր է գալիս», - ասում է Քեյթ Յանգը։

Հիշե՛ք ձեր ցանկությունները

300x400

Ոճաբանը խորհուրդ է տալիս նախևառաջ մտածել ոչ թե թրենդների և նորաձևության, այլ ձեր մասին. «Ոճը շատ անհատական է, և ոչինչ չի ստացվի, մինչև այն չհամադրեք ձեզ հետ: Մենք բոլորս տարբեր ենք՝ տարբեր կերպարներ, տարբեր ճակատագրեր: Կարծում եմ՝ ամենակարևոր է հագնել միայն այն հագուստը, որում ձեզ հիանալի եք զգում: Եվ երբ ձեր ձեռքերում նոր պայուսակ եք պահում, չպետք է մտածեք, որ ուրիշները կասեն. «Վա՜յ», այլ հասկացեք, թե որքան ներդաշնակ եք դրա հետ»:

Եվ զգույշ եղեք զարդերի հետ

300x400

Քեյթը խորհուրդ է տալիս հիշել բոլոր հնարավոր աքսեսուարների մասին, բայց չափից շատ չկրել.
«Շատ կարևոր է հիշել հավասարակշռության մասին։ Եթե ձեր պայուսակն ամբողջությամբ բյուրեղներից է, ապա անպայման պետք չէ միաժամանակ մի քանի մատանի կրել»։

Բացի այդ, ոճաբանը վստահ է, որ որոշ զարդեր տարիք են ավելացնում. «Վզնոցները կարող են ձեզ շատ ծեր ներկայացնել, և դուք պետք է շատ զգույշ լինեք նման տարրերի հետ: Օրինակ, եթե դուք 30 տարեկան եք և ադամանդե վզնոց եք կրում, դա կարող է ձեզ կրկնակի ծեր մատուցել»:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 534 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երիտասարդացնող դիմակներ' ալոեի հյութից. բաղադրատոմսեր

31.07.2025
Եթե Ձեր մաշկը չորացել է, գույնը խամրել է կամ մեկ ուրիշ պատճառով այն ձեզ դուր չի գալիս, ապա ալոեի հյութն իսկական փրկություն է Ձեզ համար:

Ինչպես նորաձև տեսք ունենալ. խորհուրդներ Սելենա Գոմեսի ոճաբանից

23.07.2025
Հուլիսի 22-ին դերասանուհի, երգչուհի, բարերար և սոցիալական ցանցերի աստղ Սելենա Գոմեսը դաձավ 33 տարեկան: Ներկայացնում ենք Սելենայի անթերի տեսքի գաղտնիքները և կիսվում նրա ոճաբան Քեյթ Յանգի պարզ հնարքներով:

Ծիրանի օգուտներն ու վնասները

27.06.2025
Ծիրանը ոչ միայն համեղ միրգ է, այլև շատ առողջարար։ Ահա ծիրանի հիմնական օգտակար հատկությունները մարդկանց համար։

Հագուստի 5 երանգ, որոնք հիանալի համադրվում են ջինսերի հետ

31.05.2025
Եթե սև դենիմի հետ կարելի է կրել բացարձակապես ցանկացած գույն, իսկ բեժի հետ՝ գրեթե ամեն ինչ, ապա կապույտը կարող է մեզ մտածելու տեղիք տալ։

Ինչպես ապահովել լողախցիկի կատարյալ մաքրություն

07.05.2025
Պարզ եղանակներ՝ լողախցիկը մաքուր և գրավիչ պահելու համար։

Չափազանց վաղ. ինչու են որոշ մարդկանց մազերը ճերմակում 18 տարեկանից

09.04.2025
Մելանինն այն պիգմենտն է, որից բաղկացած են մարդու մազերը: Երբ այն օրգանիզմում դադարում է արտադրվել, մազերը կորցնում են գույնը և դառնում թափանցիկ, այսինքն՝ ճերմակ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-08-2025 10:06
Շատերը կարծքում են, թե կորյակների առաջացումը դեռահասներին հատուկ խնդիր է, սակայն քիչ չեն հասուն մարդիկ, ովքեր նույնպես ունեն այս խնդիրը: Երկու դեպքում էլ պատճառները գրեթե նույնն են՝ բակտերիաներ, մաշկի ճարպի գերարտադրություն, հորմոնալ փոփոխություններ, ծխախոտ, գենետիկ նախատրամադրվածություն:
01-08-2025 09:59
Տոկիոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ կնոջ մարմնի հոտը կարող է ազդել տղամարդկանց վարքագծի վրա՝ նրանց դարձնելով ավելի հանգիստ և նույնիսկ բարձրացնելով կանացի գրավչության ընկալումը, բայց միայն ցիկլի որոշակի օրերին։ Հետազոտողների կարծիքով՝ թևատակերի բույրը հատկապես գրավիչ է դառնում ձվազատման ժամանակ՝ երբ բեղմնավորման հավանականությունն ամենաբարձրն է։ Հենց այդ ժամանակ է, որ կնոջ մարմինը արտազատում է հատուկ միացություններ, որոնք սովորական քրտինքը վերածում են նուրբ քիմիական ազդանշանի։
01-08-2025 09:56
Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ ամենօրյա քայլքի տեմպի ավելացումը կարող է զգալիորեն նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը: Պարզվել է, որ օրական ընդամենը 15 րոպե արագ քայլելը գրեթե 20%-ով նվազեցրել է վաղաժամ մահվան ռիսկը: Միևնույն ժամանակ, երեք ժամ դանդաղ քայլելն ունեցել է ավելի քիչ արտահայտված պաշտպանիչ ազդեցություն: Քայլելու տեմպն ամենամեծ ազդեցությունն է ունեցել սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկի վրա:
01-08-2025 09:53
2300-ամյա մումիֆիկացված կնոջ նախաբազուկների վրա կենդանիների ֆանտաստիկ նախշերը նոր տեղեկություններ են բացահայտում հին Սիբիրում դաջվածքների արվեստի մասին։ Նոր լուսանկարը ցույց է տվել, որ վարպետ նկարիչը օգտագործել է նախկինում անհայտ դաջվածքների գործիք՝ նախշերը ձեռքով մի քանի փուլով կիրառելու համար։
01-08-2025 01:10
Սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոյի դուստրը ստացել է իր առաջին կինոդերը: 16-ամյա Անյան նկարահանվել է «Մալիբու» կարճամետրաժ YouTube ֆիլմում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2025 թ․

01.08.2025
Ամսվա առաջին տասնօրյակը կլինի հետադարձ Մերկուրիի ճնշման տակ, բայց օգոստոսի 11-ին այն կավարտի իր «սխալ» շարժումը, և ամեն ինչ ավելի հեշտ կդառնա։ Դիմացեք, մենք անպայման կհաղթահարենք։

LADYNEWS TV
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Օդերով» երգի տեսահոլովակը։ Նոր աշխատանքը երգչուհին համահեղինակել է A. Chilla-ի հետ, ռեժիսորն է Աղավնի Մանուկյանը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
31.07.2025
Դիտվել է 26984 անգամ
28.07.2025
Դիտվել է 837 անգամ
30.07.2025
Դիտվել է 384 անգամ
29.07.2025
Դիտվել է 345 անգամ
01.08.2025
Դիտվել է 345 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster