Շոկոլադը հայտնի է իր դրական հատկություններով: Դրանց թվում առաջինը երեւի թե այն է, որ շոկոլադը բարձրացնում է երջանկության հորմոնի քանակը օրգանիզմում:
Իսկ այ շոկոլադե ֆոնդյուն մրգերի, շոկոլադի, մոմերի ու ռոմանտիկայի մի իսկական համաձուլվածք է' ստեղծված իսկ և իսկ սիրահար զույգերի համար. այն խթանում է զգացմունքները:
Շոկոլադե ֆոնդյու պատրաստելու համար Ձեզ պետք է ընդամենը հարմար ամանակալ, որի տակ հնարավոր է մոմ դնել ջերմաստիճանը պահելու համար (կգտնեք խոհանոցային պարագաներ վաճառող գրեթե բոլոր խանութներում), կերամիկական ափսե, 100 գր շոկոլադե սալիկ, մեկ բաժակ սերուցք: Շոկոլադը պետք է հալեցնել շոգեբաղնիքում, քանի որ կրակի վրա այն կարող է ուղղակի այրվել: Ավելացնել սերուցքը, կարելի է նաև լցնել մի քիչ ալկոհոլ, որը պարզապես թեթև համ կհաղորդի ֆոնդյուին: Այդ ամենը տեղափոխեք մատուցման ափսեի մեջ և տակը դրեք սովորական փոքրիկ մոմ. այն մի որոշ ժամանակ տաք կպահի ֆոնդյուն:
Ֆոնդյուի մեջ թաթախել կարելի է ելակ, կտրատած բանան, արքայախնձոր, դեղձ, թխվածքաբլիթ, վաֆլի և այլն: Այս համեղ ֆոնդյուի հետ հիասքանչ կլինի շամպայնը կամ բելիսը:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: