Հայտնվել են կանանց «միայնակության վրա հիմնված բիզնես» կառուցողներ, եւ չի բացառվում, որ նրանց հաշվարկները դուրս գան ավելի քան թիրախային... Կարեւոր չէ, թե ինչ իրավիճակում ու պատճառներով է կինը միայնակ, նրանք բոլորն էլ, բարձ արտադրող ամերիկյան սպիտակեղենային ընկերություններից մեկի կարծիքով, ունեն նույն բանի կարիքը' զգալու, որ իրենք միայնակ չեն անկողնում: Այս միտքն է ծնունդ տվել Boyfriend անունով բարձին, որը կարող է «գրկել» ամուսնուց կամ զուգընկերոջից բաժանված կանանց, դեռ չամուսնացած, ընկեր էլ չունեցող աղջիկներին, «համոզել», որ նրանք այնքան էլ միայնակ չեն: Իհարկե, չի բացառվում նաեւ, որ տղամարդկանց մտքով անցնի նման բարձ նվիրել իրենց կանանց գործուղման մեկնելուց առաջ, բայց այս դեպքում նրանք լավ կանեն, եթե զգույշ գտնվեն: Ասում են' Boyfriend-ի հետ քնելը բավականին հարմարավետ է. գրկում է ամբողջ գիշեր, չի խռացնում, վերմակն իր վրա չի քաշում, չի հրում… Մի խոսքով' նման բարձ ունեցող կանայք կարող են գայթակղվել իրենց միայնակությամբ եւ տղամարդկանց հիշել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
27-04-2026 13:56 Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57 Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
24-04-2026 00:13 Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22 Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: