Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ոչ միայն փաստերի իմացություն. խելացի մարդու 7 բնորոշիչ

07.03.2025

Ի՞նչն է մարդուն իսկապես խելացի դարձնում: Կարելի է ենթադրել, որ բարձր IQ–ն, էրուդիցիան և բարդ խնդիրներ լուծելու կարողությունը։ Բայց իրականում ինտելեկտը միայն գլխում արագ հաշվարկելու կամ շատ փաստեր հիշելու կարողությունը չէ: Դա մտածողության, ճկունության, իրազեկման և աշխարհին հարմարվելու ունակության համակարգ է՝ միաժամանակ ինքդ քեզ հետ կապի մեջ մնալով:

Հոգեբանները ներկայացրել են, թե իրականում ինչ չափանիշներ են խոսում մարդու մտավոր կարողությունների մասին։

1. Հարցեր տալու կարողություն

Իսկապես խելացի մարդիկ չեն վախենում խոստովանել, որ ինչ-որ բան չգիտեն։ Նրանք ոչ միայն սպառում են տեղեկատվությունը, այլև վերլուծում այն և տալիս ճշտող հարցեր։ Նրանց մտածողությունը հիմնված է հետաքրքրասիրության և աշխարհի հանդեպ խոր հետաքրքրվածության վրա:

արցեր տալով՝ մարդը ոչ միայն ընդլայնում է իր մտահորիզոնը, այլև զարգացնում քննադատական մտածողությունը։ Սա այն է, ինչը տարբերում է խորը բանականությունը մակերեսային գիտելիքներից:

2. Սեփական տեսակետը փոխելու ունակություն

Բանականությունը ճկունություն է: Խելացի մարդը կարող է ընդունել, որ սխալվել է, եթե նոր տվյալներ ի հայտ գան։ Նա գիտի, թե ինչպես տեսնել իրավիճակը տարբեր տեսանկյուններից, վերլուծել և խմբագրել իր կարծիքը։
Մտածողության ճկունությունն օգնում է խուսափել ծայրահեղություններից, չկառչել մեկ գաղափարից և ավելի հավասարակշռված որոշումներ կայացնել։

3. Սեփական հույզերն ընկալելու և կառավարելու ունակություն

Գիտակցված զգացմունքայնությունն ինտելեկտի կարևոր ցուցանիշ է: Իրապես խելացի մարդը չի ճնշում զգացմունքները, բայց նաև թույլ չի տալիս, որ դրանք կառավարեն իրեն։

Զգացմունքային հասունությունը օգնում է ձեզ չհակազդել իմպուլսիվ, չներքաշվել կործանարար կոնֆլիկտների մեջ և գիտակցաբար ընտրել ձեր արձագանքները դժվար իրավիճակներում։

4. Միայնակ մնալու հակում

600x400

Ինքն իր հետ մենակ մնալու կարողությունը և առանց արտաքին խթանների մնալու վախի բացակայությունը խոսում է ներքին բավարարվածության մասին։ Խելացի մարդիկ գնահատում են մենությունը, քանի որ այն նրանց ժամանակ է տալիս վերլուծելու իրենց մտքերը, հասկանալու իրենց զգացմունքները և կախված չլինելու արտաքին գնահատականներից:

Միայնությունը մեկուսացում չէ, այլ ինքդ քեզ և աշխարհն ավելի խորը հասկանալու հնարավորություն։

5. Կասկածելու և ինքնամփոփելու հակում

Որքան բարձր է ինտելեկտը, այնքան ավելի հաճախ է մարդը տալիս այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ «Ինչու՞ եմ ես այդպես մտածում», «Իսկ եթե սխալվո՞ւմ եմ», «Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ անել»:

Ամփոփվելը օգնում է ձեզ աճել, սովորել սխալներից և չխրվել սահմանափակ համոզմունքների մեջ:

6. Հումորի զգացում

Հեգնանքը, ենթատեքստերի հետ խաղալը, կյանքի պարադոքսալ բնույթը նկատելու կարողությունը՝ այս ամենը վկայում է ճկուն և զարգացած ինտելեկտի մասին։ Խելացի մարդիկ գիտեն ծիծաղել, այդ թվում՝ իրենց վրա։

Հումորը պարզապես զվարճանք չէ, այլ գործիք, որը թույլ է տալիս դժվար պահեր ապրել առանց դրամատիզացիայի:

7. Ինքնուրույնությունը պահելու կարողություն

Իսկական բանականությունը ոչ միայն գիտելիք է, այլ նաև խորը ներքին ամբողջականություն: Խելացի մարդիկ չեն փորձում տեղավորվել այլ մարդկանց ակնկալիքների մեջ, նրանք գիտակցում են իրենց արժեքները և ապրում են դրանց համաձայն։

Խելացի լինել չի նշանակում ամեն ինչ իմանալ։ Սա նշանակում է կարողանալ մտածել, վերլուծել, զգալ և փոփոխությունների այս աշխարհում հավատարիմ մնալ ինքդ քեզ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3959 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գրպաններով զուգագուլպաներ

08.10.2025
Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում Coperni-ի ցուցադրությանը Դեմի Լովատոն ապշեցուցրեց ներկաներին՝ սև բոդիով և 467 դոլար արժողությամբ յուրօրինակ զուգագուլպաներով։

Բրազիլական գեղեցկության մրցույթների 16-ամյա աստղը գտնվել է մահացած

26.09.2025
Ողբերգությունը ցնցել է տեղի բնակիչներին։ Երիտասարդ գեղեցկուհուն մահացած գտել են կիսակառույց տանը։ Նախորդ օրը նա ընկերների հետ գնացել էր բար։

Սուրճի գույնի կենսունակություն. ինչպես կրել կարամել, կապուչինո, էսպրեսո և մոկա

10.09.2025
2025 թվականին սուրճի գույները դառնում են աշնանային զգեստապահարանի հիմնական գույները՝ առաջարկելով թարմ հայացքով և բազմակողմանիությամբ անդրադառնալ դասականին:

ԱՄՆ դատարանն արգելել է քանդել այն տունը, որտեղ Մերիլին Մոնրոն ապրել է մահից առաջ

04.09.2025
ԱՄՆ դատարանն արգելափակել է Մերիլին Մոնրոյի Լոս Անջելեսի տան քանդումը՝ մերժելով տան նոր սեփականատերերի խնդրանքը։

Ջենիֆեր Լոպեսը երեւանյան համերգին ստիպեց իր հետ երգել, սեր խոստովանեց Հայաստանին 

04.08.2025
Համաշխարհային ճանաչում վայելող փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը օգոստոսի 3-ին առաջին անգամ մենահամերգով հանդես եկավ Երևանում։

Դուբայում հաշմված մոդելը գիտակցության է եկել. ակնկալվում է, որ նա անուններ կհնչեցնի

19.07.2025
Ոմանք վստահ են, որ նույնիսկ եթե աղջիկը իրեն վիրավորողների անունները տա, դա չի ազդի իրավիճակի վրա։ Նա կհայտնվի բանտում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-10-2025 13:19
Գեղասահքի կրկնակի աշխարհի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևան խոսել է լուրջ առողջական խնդիրների մասին: Իր YouTube ալիքում 25-ամյա մարզուհին անկեղծորեն խոստովանել է. հաջորդ տարի երկու ոտքերի բարդ վիրահատություն է տանելու: «Ես շատ ծանր վալգուս ունեմ, որը խանգարում է իմ առօրյա կյանքին: Ես երկար չեմ կարողանում քայլել, չեմ կարողանում վազել, չեմ կարողանում երկար ցատկել», - կիսվել է գեղասահորդուհին:
24-10-2025 13:06
Մոդել Բիանկա Բալտին, ով անցյալ տարի հայտարարել էր, որ ունի ձվարանների երրորդ փուլի քաղցկեղ, ցանկացել է մասնակցել Victoria's Secret-ի վերջին նորաձևության ցուցադրությանը, բայց մերժում է ստացել։ 41-ամյա Բիանկա Բալտին պատմել է, որ նամակ է գրել Victoria's Secret-ին՝ խնդրելով ընդգրկվել ցուցադրությանը։ Իր նամակում մոդելը բացատրել է, որ որոշել է գնալ այս քայլը կատարել՝ քաղցկեղով տառապող այլ կանանց ոգեշնչելու համար։
24-10-2025 11:28
«The Kardashians» սերիալի վերջին դրվագում Քիմ Քարդաշյանը բժիշկներից սարսափելի լուր ստացավ. ՄՌՏ հետազոտության ժամանակ փոքր անևրիզմ է հայտնաբերվել։ Արդյունքները իմանալուց հետո 45-ամյա աստղը պայթեց լաց լինելով և խոստովանեց, որ դրա համար մեղադրում է... Քանյե Ուեսթից իր դժվար ամուսնալուծության հետևանքով առաջացած սթրեսը։ «Ինչո՞ւ, գրողը տանի, սա ինձ հետ է պատահում», - հուսահատ հարցրեց Քիմը։
24-10-2025 03:42
Քլոե Քարդաշյանը, ինչպես միշտ, անկեղծ է։ «The Kardashians» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում 40-ամյա աստղը բացահայտեց, որ ավելի քան երեք տարի սեռական հարաբերություն չի ունեցել։ Ընտանիքի ընկեր Սայմոն Հաքի հետ զրուցելիս, որը խոսում էր Ջուլիա Ֆոքսի մասնակցությամբ Lemme-ի նոր գովազդային արշավի մասին, Քլոեն իմացավ, որ դերասանուհին չորս տարի սեռական հարաբերություն չի ունեցել։ Նա պատասխանեց առանց ամաչելու նշույլի. «Եվ ես ավելի քան երեք տարի սեռական հարաբերություն չեմ ունեցել», - ասաց Քլոեն՝ ցնցելով Սայմոնին։
24-10-2025 02:20
Սոցիալական ցանցերը պայթել են նոր վիրուսային միտումով. օգտատերերի կարծիքով, տղամարդու ժպիտը կարող է «որոշել նրա առնանդամի չափը»։ Դեյվիդ Քորենսվեթի երկրպագուներից մինչև Հյու Ջեքման, «մեծ չափսի ժպիտը» (ինչպես այն անվանվել է) ենթադրաբար փոխանցում է տղամարդու վստահությունը և թաքնված ինքնավստահությունը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկեմբեր 2025 թ․

01.10.2025
Առաջին երկու շաբաթները կանցնեն նահանջող Պլուտոնի գերիշխանության ներքո, և դրանք մարտահրավերներով լի կլինեն։ Սակայն հոկտեմբերի երկրորդ կեսը դրական շրջադարձ կբերի։

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.10.2025
Դիտվել է 2492 անգամ
21.10.2025
Դիտվել է 363 անգամ
22.10.2025
Դիտվել է 289 անգամ
23.10.2025
Դիտվել է 199 անգամ
24.10.2025
Դիտվել է 157 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster