Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Դու սիրում ես, նա՝ ոչ․ ինչպես հաղթահարել սա

06.03.2025

Հոգեբաններն առաջարկում են հրահանգներ, թե ինչպես չեզոքացնել տառապանքը և հնարավորություն տալ ձեզ գտնել փոխադարձ սեր։

Ոմանց համար սերն ասոցացվում է գեղեցիկ ռոմանտիկ հեքիաթի հետ, իսկ ոմանց համար այն դառնում է մղձավանջ։ Անպատասխան սերը ցավալի ու տանջող զգացում է։ Կարծում ենք՝ շատերը ծանոթ են դրան։

Անպատասխան սիրո և մերժվածության զգացումը բոլորն էլ տարբեր կերպ են փորփում հաղթահարել։ Որոշ մարդիկ անմիջապես փորձում են նոր հարաբերություններով «մոռանալ իրենց հետ տեղի ունեցածը», իսկ ոմանք ցուցաբերում են դիտավորյալ անտարբերություն կամ, ընդհակառակը, անզուսպ մոլագար ուրախություն: Բայց դուք չպետք է խաբեք ինքներդ ձեզ, մերժված լինելը ցավ է պատճառում:

Քայլ 1. Ընդունեք խնդիրը

Ընդունեք, որ ձեզ մերժել են. սա կլինի անտանելի զգացմունքներից ազատվելու առաջին քայլը։ Մարդիկ, ովքեր կարողանում են ընդունել մերժման փաստը և ուժ են գտնում վերլուծելու ներքին փորձառությունների ողջ մղձավանջը, ի վերջո դառնում են ավելի հասուն, ավելի լիարժեք և ազատ:

Դուք պետք է կարողանաք ինքներդ ձեզ ասել. «Ես հուսահատված եմ և ոչինչ չեմ կարող անել այս հարցում»: Նման իրավիճակում հուսահատ զգալն անկեղծորեն ավելի բնական է, քան ձևացնելը, թե ոչինչ չի պատահել: Դա նույնն է, ինչ փորձում ես աշխարհին ապացուցել, որ դու սրտին գնդակ ստացած տերմինատոր ես:

Գտեք մեկին, ում հետ կկարողանաք կիսել ձեր ցավը: Մի վախեցեք՝ և կիսվեք այդ մասին մտերիմի կամ հոգեբանի հետ:

Շատ ավելի շատ մարդիկ են ապրել մերժված լինելու զգացումը, քան դուք կարծում եք:

Քայլ 2. Մի ճնշեք ձեր զգացմունքները

Դուք կարող եք զգալ ցավ, զայրույթ, հուսահատություն և անօգնականություն: Շատ մարդիկ, երբ բախվում են ցավալի փորձություններին, փորձում են կոնսերվացնել, սառեցնել դրանք։ Եվ այդպես զգացմունքները պահպանվում են երկար ժամանակ, բայց դրանք ինքնուրույն չեն անհետանում, այլ մնում են ներսում։

Մնալով ներսում, մերժված, ինչպես դուք, դրանք հաճախ կարող են պայթել հոգեսոմատիկ խանգարումների տեսքով։ Կարիք չկա դրանք ձեր ներսում կրել։ Ի վերջո, ձեր զգացմունքները ոչ մի տեղ չեն անհետացել, ինչը նշանակում է, որ դրանք, այսպես թե այնպես, կձգտեն դուրս գալ ամենաանպատեհ պահին՝ զայրույթի անսպասելի պոռթկումի, մանրուքների պատճառով դյուրագրգիռության կամ ամենափոքր բաների պատճառով արցունքների տեսքով:

Այս արձագանքները ձեզ նույնպես անհավասարակշռված կթվանին, այնպես որ մի փակվեք: Ավելի լավ է դեմ առ դեմ դիմակայել հուսահատությանը։

Քայլ 3. Պատճառները ձեր մեջ մի փնտրեք

600x400

Շատ հաճախ մերժման հետ կապված զայրույթը կարող է ուղղված լինել դեպի ներս: Դուք մերժվել եք տղամարդու կողմից, և զգում եք, որ դա տեղի է ունեցել, քանի որ ձեզ հետ ինչ-որ բան այն չէ: Այնուամենայնիվ, մերժումը ձեր մեղքը չէ: Այն մարդը, ում հավանել էիք, չէր կիսում ձեր զգացմունքները ոչ այն պատճառով, որ նա այդքան յուրօրինակ էր, իսկ դուք՝ թերությունների մի ամբողջական փաթեթ: Մենք պարզապես չենք կարող բոլորին գոհացնել, նույնիսկ, եթե դա ի սրտե ցանկանանք:

Եթե դուք զայրացած և վիրավորված եք մեկի հանդեպ, ով մերժել է ձեզ, փորձեք երկար չանդրադառնալ այդ զգացմունքներին: Հասկացեք, որ այդ զգացմունքները հավերժ չեն տևում:

Մերժման ցավը կարող է ժամանակավորապես խանգարել ձեզ այլ մարդկանց հետ շփվելուց, հնարավոր է սկսեք վախենալ, որ նոր հարաբերություններում ձեր զգացմունքները կարող են կրկին մերժվել: Բայց այս վախը կանցնի։

Իսկ եթե ոչ, և ցավի զգացումը շարունակում է հետապնդել և հյուծել ձեզ, ապա արժե օգնություն խնդրել:

Հնարավոր է՝ պատահական չէ, որ դուք ընտրում եք հենց այն տղամարդկանց, ովքեր մերժել են ձեր զգացմունքները։ Պարզեք, թե ինչու է դա տեղի ունենում: Եթե կյանքում ինչ-որ սցենար կրկնվում է կանոնավոր հաճախականությամբ, ուրեմն դա ինչ-որ բանի համար է պետք։

Քայլ 4. Ըմբռնում, որ դուք ավելիին եք արժանի, քան տառապանքը

Հասկացեք, որ եթե ձեր ժամանակը ծախսվում է տառապանքի կամ անհաջող փորձերի վրա՝ հասնելու մեկի սիրուն, ով չի կիսում ձեր զգացմունքները, ապա երբեք չեք գտնի մեկին, ով կսիրի ձեզ: Փորձեք մոռանալ ձեր նախկին սիրուն, անկախ նրանից, թե դա ձեր առաջինն էր, թե չորրորդը:

Քայլ 5. Մի փորձեք փոխվել

Պարտադիր չէ, որ դուք դառնաք այն մարդը, ում կարծում եք, որ ձեր հավանած տղամարդը ցանկանում է տեսնել իր կողքին: Եթե ձեր զգացմունքներն անմիջապես մերժվեցին, մի փորձեք ստիպել մարդուն սիրահարվել ձեզ՝ ձեր մեջ ինչ-որ բան փոխելով, դա դժվար թե օգնի: Նրանք սիրում են ոչ թե ինչ-որ բանի համար, այլ ինչ-որ մեկին՝ իրենց արժանիքներով ու թերություններով:

Դա տվյալ պահին է, որ կարող է թվալ, թե աշխարհում միայն ցավ ու հուսահատություն կա, բայց կանցնի ժամանակ, և դուք կզարմանաք՝ տեսնելով, որ այլևս չեք զգում անպատասխան սիրո տանջանքները: Իսկ հետո ինքներդ որոշեք, թե արդյոք եկե՞լ է ժամանակը նոր հարաբերությունների համար, որոնցում երկու հոգի սեր կզգան։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 4578 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
10-06-2026 12:24
44-ամյա դերասանուհի Սիեննա Միլլերը և 29-ամյա դերասան Օլի Գրինը նշանադրվել են: E! News-ի փոխանցմամբ՝ զույգը որոշել է նշանադրվել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
10-06-2026 12:17
51-ամյա Եվա Լոնգորիան վերամիավորվել է իր երկրորդ ամուսնու՝ 44-ամյա նախկին բասկետբոլիստ Թոնի Փարքերի հետ՝ ամուսնալուծությունից 15 տարի անց։ Հիշեցնենք, որ Եվա Լոնգորիան և NBA-ի լեգենդ Թոնի Փարքերն ամուսնացել են 2007 թվականին, բաժանվել 2010 թվականին, իսկ մեկ տարի անց պաշտոնապես ամուսնալուծվել։ Բաժանման պատճառը մարզիկի բազմաթիվ դավաճանություններն էին. դերասանուհին նրա հեռախոսում հայտնաբերել էր այլ կանանցից (այդ թվում՝ իր բասկետբոլի թիմակիցներից մեկի կնոջից) ստացված հաղորդագրություններ։
10-06-2026 02:26
Y2K դարաշրջանի (զրոյականների) հայտնի սադրիչ թրենդը պաշտոնապես վերադարձել է նորաձևություն՝ գրավելով ցուցադրություններն ու փողոցները: Դա ներքնազգեստն է, որը դուրս է ցցվում հագուստի տակից, հաղորդում է Daily Star-ը:
10-06-2026 01:31
Դերասանուհի Լիզա Մորյակը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը, մտահոգություն է հայտնել իր ամուսնուն այլ կանանց կողմից հնարավոր ուշադրության վերաբերյալ: Նա որպես մտահոգության պատճառ նշել է Անդրեասյանիч Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը և նրա քաշի  նկատելի կորուստը: Մորյակը սոցիալական ցանցերում դիմել է պոտենցիալ մրցակիցներին. «Սարիկին տանը հղի կին է սպասում: Եվ եթե ուզում եք նրա հետ սելֆի անել, խնդրում եմ՝ ամուր մի՛ գրկեք նրան: Մի՛ հպվեք կամ ամուր մի՛ քաշեք դեպի ձեզ, մի՛ ասեք. «Դու այնքան ես նիհարել, թույլ տուր քեզ կերակրեմ»: Ես հասկանում եմ, որ նա գեղեցիկ է, բայց ֆանատիզմ մի ցուցաբերեք», - հայտարարել է դերասանուհին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1013 անգամ
04.06.2026
Դիտվել է 408 անգամ
05.06.2026
Դիտվել է 382 անգամ
06.06.2026
Դիտվել է 349 անգամ
09.06.2026
Դիտվել է 213 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster