Рус. Հայ.
ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ
09:42, 31.10.2026
Եթե կինը քո վրա ընդհանրապես չի նայում, դա նշանակում է, որ նա քեզ հրաշալի տեսնում է։

Դիտվել է 83 անգամ

10:34, 29.08.2026
Կին վարորդը մեր անվտանգության գրավականն է ճանապարհին։ Նրան ղեկին տեսնելիս մենք ավելի կենտրոնացած և ուշադիր ենք դառնում։

Դիտվել է 1345 անգամ

10:49, 22.08.2026
Երկու ընկերուհի՝ իրենց երեխաների մասին.
- Երբ իմ փոքրիկ Գրիքորը գիշերը սկսում է լաց լինել, սկսում եմ օրորոցային երգել, և նա հանգստանում է։
- Առաջ ես էլ էի այդպես անում, բայց հարևաններն ասացին․ «Մարի՛, ավելի լավ է՝ թող երեխան գոռա»։

Դիտվել է 1508 անգամ

12:27, 15.08.2026
Կանայք կարող են սովորել ամեն ինչ՝ ինչպես գումար վաստակել, մեքենա վարել, երեխաներ մեծացնել, ծառեր տնկել... Դրա համար միայն մեկ բան է պետք՝ անհաջող ամուսնություն։

Դիտվել է 1571 անգամ

10:24, 08.08.2026
– Ինչո՞ւ են կանայք նախընտրում ամուսնանալ զինվորականների հետ։
–Որովհետև նրանք արդեն գիտեն ինչպես կերակուր պատրաստել, նորոգել, անկողին հավաքել, լավ առողջություն ունեն և սովոր են հրամաններ կատարել։

Դիտվել է 2165 անգամ

10:56, 25.07.2026
Խոստացավ Արարիչը տղամարդուն, որ իր ճաշակի կին կարող է գտնել աշխարհի ցանկացած անկյունում, իսկ այնուհետև Երկիրը ստեղծեց գնդաձև։

Դիտվել է 2165 անգամ

10:18, 11.07.2026
Կնոջը վրդովեցնում է այն, որ տղամարդը միայն մեկ բան է ուզում իրենից, բայց երբ տղամարդը դա չի ուզում, նա շատ ավելի է զայրանում։

Դիտվել է 2297 անգամ

09:26, 31.05.2026
Եթե կինը հաջողակ է, անդիմադրելի և կյանքից գոհ, դա նշանակում է, որ նա ինչ-որ մեկից վրեժ է լուծում։

Դիտվել է 2586 անգամ

09:48, 24.05.2026
Կինը տղամարդու նկատմամբ երկու պարտականություն ունի միայն.
1. Հանգստացնել նրան, երբ նա նյարդային է։
2. Նյարդայնացնել, երբ նա հանգիստ է։

Դիտվել է 2551 անգամ

10:49, 28.02.2026
Պարադոքս. ժամանակակից կանայք կեղծամներ են կրում, մազերը ներկում, արհեստական թարթիչներ և եղունգներ դնում, մարմնի պլաստիկ շտկումներ ու դեմքի լիֆթինգ անում, կրծքերի սիլիկոնային իմպլանտներ տեղադրում... և դեռ բողոքում են, որ այսօր դժվար է հանդիպել իսկական տղամարդու։

Դիտվել է 3091 անգամ

12:44, 31.01.2026
Յուրաքանչյուր վրդովված կնոջ հետևում կանգնած է մի տղամարդ, ով բացարձակապես պատկերացում չունի, թե ինչ սխալ է գործել...

Դիտվել է 3262 անգամ

10:22, 10.01.2026
Դե արի ու հասկացի կանանց․ նախ նրանք վախեցնում են մորը, որ կամուսնանան, ապա՝ ամուսնուն, որ կգնան մոր մոտ...

Դիտվել է 3597 անգամ

09:59, 13.12.2025
Կնոջը երջանիկ լինելու համար միայն մեկ բան է պետք։ Բայց ամեն օր՝ նորը։

Դիտվել է 3726 անգամ

11:24, 15.11.2025
- Ինչո՞վ է զբաղվում ձեր ամուսինը։
- Կանանց է գեղեցկացնում
- Ձեր ամուսինը պլաստիկ վիրաբո՞ւյժ է, թե՞ կոսմետոլոգ։
- Նա գինու–կոնյակի գործարանի տնօրեն է։

Դիտվել է 3987 անգամ

13:32, 08.11.2025
–Ես ինչպե՞ս կարող եմ ամուսնանալ մի տղամարդու հետ, որը ստում է։
–Ախր, աղջի՛կ ջան, այդպես դու հաստատ պառաված օրիորդ կմնաս։

Դիտվել է 3995 անգամ

10:32, 25.10.2025
-Ի՞նչով է տարբերվում ուժեղ ամուսնը թույլիկից։
- Թույլ ամուսնու կինը նրանից խլում է աշխատավարձը, մինչդեռ ուժեղն ինքն է այն տալիս։

Դիտվել է 4069 անգամ

10:00, 11.10.2025
- Գիտե՞ք, երբեմն այնքան եմ երազում ատամնաբույժ դառնալու մասին։
- Ինչո՞ւ։
- Միայն նրանք կարող են կնոջը ստիպել բերանը փակել։

Դիտվել է 4189 անգամ

12:00, 04.10.2025
Տղամարդու բողոքը․
- Վերջին երեք տարվա ընթացքում ես արդեն հինգ անգամ խոստացել եմ ամուսնանալ իր հետ, բայց այդքանը նրան դեռ էլի բավարար չէ...

Դիտվել է 4137 անգամ

10:07, 27.09.2025
Կինը վերադարձավ գործուղումից, ստուգեց ջրաչափի ցուցմունքն ու հասկացավ, որ ամուսինն այդ ամբողջ ընթացքում տանը չի գիշերել։

Դիտվել է 3959 անգամ

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2026 10:13
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։ 
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1837 անգամ
27.10.2026
Դիտվել է 386 անգամ
28.10.2026
Դիտվել է 325 անգամ
29.10.2026
Դիտվել է 256 անգամ
30.10.2026
Դիտվել է 215 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster