Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ

Երկու միայնություն

25.02.2025

–Քեզ մեկ էլ ե՞րբ կտեսնեմ։

–Կզանգեմ․․․

Արդեն ավանդույթ դարձած հրաժեշտի ձև էր, երբ ամեն անգամ առավոտյան դուրս էր գալիս Մարինեի տնից։ Ու այդ «կզանգեմ»-ը կարող էր ձգվել մեկ, երկու շաբաթ։ Երբեմն՝ ավելի երկար՝ կախված հանգամանքներից ու տրամադրությունից։

Բայց վերջին շրջանում այս ավանդույթին ավելացել է ևս մեկ կրկնվող երևույթ․ փոքրիկ, մեկ սենյականոց բնակարանի դուռը փակելուն պես, մտքերն էլի Նարեի հետ են՝ կարոտով, հույզերով, ակնածանքով ու, չգիտես ումից կամ ինչից, նեղացվածությամբ լի։

Անուն–ազգանունը պատահաբար իմացավ․ բանկում իր հերթին սպասելիս, ինքնաբերաբար լսեց մեղեդային ձայն։ Նայեց ձայնի ուղղությամբ ու․․․կարկամեց՝ «Ինքն» է։ Դե, ամեն անգամ, երբ Ամուրն անսպասելի նետահարում է, քեզ հենց այդպես էլ թվում է, թե «Ինքն» է, որ կա, ում փնտրում էիր այդքան տարիներ։

Սոցցանցերում հեշությամբ գտավ․ պարզվեց բավականին ակտիվ է՝ կիսվելով իր մասնագիտական խորհուրդներով (մանկաբույժ է) և, երբեմն՝ հրաշալի գրված պատմություններով, որոնք տարբերվում էին իրենց գեղարվեստականությամբ, գեղեցիկ լեզվամտածողությամբ ու ընդհանրացնող ասելիքով։

Համացանցում անմիջապես ընկերացան։ Ընդհանրությունները շատ–շատ էին․ գրեթե հարյուր տոկոսանոց համընկնումներ սիրած քաղաքների, գրողների, երաժշտական ստեղծագործությունների, անգամ՝ խոհանոցային նախասիրությունների։ Իսկ նրա պատմվածքները կարդալիս, ամեն անգամ ուզում էր ասել․ «Արի՝ գրկեմ, ապրե՛ս»։ Ու երկար կարող էին գրելով զրուցել ամենատարբեր թեմաներից։

Խնդիրն այն էր, որ ինքը համացանցում սեփական լուսանկարներն այդպես էլ չէր տեղակայել, ու «ընկերները», հաճույքով խորանալով հետաքրքիր զրույցների մեջ, այդպես էլ չէին պատկերացնում, թե ով է իրականում էկրանից այն կողմ։ Ու երբ մի օր ավտոբուսում հանդիպեց Նարեին, առաջին ակնթարթին կարկամեց, իսկ երկրորդ միտքն էր՝ «Արի՛, գրկեմ»։

Թվաց, թե աղջիկը զգաց այդ ամենը, կիսադեմով հպանցիկ հայացք գցեց իր կողմը, բայց անմիջապես էլ շրջվեց։ Ու դժվար էր համակերպվել իրողությանը, որ այդքան հոգեհարազատ մարդիկ իրականում միմյանց անծանոթ են։
Բնականաբար, իջավ այն կանգառում, որտեղ և՝ Նարեն։ Անելիքը պարզ էր․ կմոտենա, կներկայանա, կասի, որ համացանցային ընկերներ են, ու․․․պետք է, որ ամեն ինչ հարթ ընթանար։ Բայց արի ու տես, որ փողոցում մոտենալ ու ներկայանալը, պարզվեց, այդքան էլ հեշտ չէ։ Իրեն ամոթխածներից չես համարի, երկչոտ չէ, սակայն, ուղեկցեց Նարեին մինչև մոտակա շենքը, որի վրա ինչ–որ «Ակումբ» էր գրված, ու հայացքով էլ հրաժեշտ տվեց։

Մի օր էլ որոշեց այդ ակումբ գնալ։ Դե՝ առիթ կգտնի ու կշփվեն։ Պարզվեց՝ ինտելեկտուալ խաղերի ակումբ է, որտեղ թիմեր են ձևավորվում ու սպասում իրենց հերթին։ Չհասցրեց։ Պազվեց, որ Նարեն իր մշտական ձևավորված թիմն ունի, ու ամեն անգամ միասին են մրցման մասնակցում։ Իր հերթին էլ՝ դեռ շատ կար։ Փոխարենն առիթ ունեցավ ըմբոշխնելու աղջկա դյութիչ կերպարը, նուրբ դիմագծերը, կարապի հիշեցնող ճկուն շարժումները, կենսուրախ ժպիտն ու լույս ճառագող սաթ աչքերը։ Մի պահ նույնիսկ խանդեց այդ թիմի տղաներին, խոժոռվեց, բայց ժամանակի հետ անցավ մտավախությունը՝ շփումները, կարծես, իրոք, թիմային–ընկերական էին։ Առավել ևս՝ խաղից հետո Նարեին ոչ ոք չուղեկցեց դեպի տուն։ Միայն ինքը, այդպես էլ որևէ խաղի չմասնակցելով, հետևեց աղջկան մինչև կանգառ, մտովի հրաժեշտ տվեց, ու սկսեց կռիվ տալ ինքն իր հետ․ «Վախկո՛տ, անվճռակա՛ն, պատանյա՛կ․․․»։

Նման դեպքերն էլի կրկնվեցին։ Անգամներից մեկն էլ՝ երաժշտական դպրոցի մոտ էր, բայց այս անգամ իրավիճակն ավելի բարդ էր․ Նարեն տասը–տասներկու տարեկան մի տղայի դիմավորեց, ջութակի պատյանը ձեռքից վերցրեց, ու զվարթ զրուցելով երկար զբոսնում էին մոտակա այգում։

Երկատված վիճակն անտանելի էր դառնում։ Համացանցում՝ հոգեհարազատ ընկերներ, կյանքում՝ խորթ–անծանոթներ։ Այդպես էլ գրեց։ Պատմեց, որ տարբեր անգամներ հանդիպել է ու վարանել մոտենալ։ Որ, թերևս, Նարեն իրեն նկատել է՝ այնքան շատ են եղել առիթները։ Առաջարկեց հանդիպել ու իրական կյանքում ևս շփվել։
Ինչպե՞ս գլխի չէր ընկել ու հենց սկզբից նման առաջարկ չէր արել։ Ցանցում գրելով ամեն ինչ այնքա՜ն հեշտ ստացվեց․․․

Բայց պատասխանն այնքան էլ ոգևորիչ չէր։ «Կներե՛ք, ես այնքան զբաղված եմ, որ նման հանդիպումների ժամանակ չեմ ունենում»,–իրեն հատուկ նրբանկատությամբ գրեց Նարեն։

Լավ գիտեր, որ կնոջը հասնելու տղամարդկանց հաղթաթղթերից են համառությունն ու հետևողականությունը։ Պետք է նաև առավել հոգատարություն և ուշադրություն դրսևորել ու էլի շատ–շատ աշխատող գործիքներ։ Բայց այս դեպքում դարձյալ վարանեց ու այլևս գործնական քայլերի չդիմեց։ Մեծ էր վերջնական մերժում ստանալու ու եղած շփումն էլ կորցնելու վախը։

Իսկ Մարինե՞ն։ Այս պարզսիրտ, հոգատար, համեստ ու փխրուն կերպարը, որ զերծ էր հեռու գնացող ակնկալիքներից, ուրախանում էր օրվա՝ իրեն տվածով, ուշադիր լսում էր  զրուցակցին, փորձում կարծիքներ արտահայտել, հարկ եղած ժամանակ՝ լռել։ Ապրում էր ինքն՝ իր ու կյանքի հետ համերաշխ, և երբեք չէր հարցնում․ «Բա մենք ո՞վ ենք իրար համար»։

Ո՞վ։ Հիշեց հայտնի երգի բառերը․ «Պարզապես՝ հանդիպել են երկու միայնություն»։

Հրաչ Նազոյան

Դիտվել է 2607 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ուրվագիծ

25.09.2025
–Չեմ կարող չնայել ու չհիանալ Ձեր դեմքի խաղաղությամբ, նուրբ դիմագծերով, խոշոր աչքերով ու այդ պսպղուն հայացքով,–շուտասելուկի պես արտաբերեց սեղանին մոտեցած երիտասարդը, որն այդ խոսքերը, կարծես, նախօրոք մի քանի անգամ պարապել էր։

Երկու միայնություն

25.02.2025
Թվաց, թե աղջիկը զգաց այդ ամենը, կիսադեմով հպանցիկ հայացք գցեց իր կողմը, բայց անմիջապես էլ շրջվեց։ Ու դժվար էր համակերպվել իրողությանը, որ այդքան հոգեհարազատ մարդիկ իրականում միմյանց անծանոթ են։

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025
Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Սուտն իրեն մատնում է միշտ

02.12.2020
Աղջիկը քայլում էր ճանապարհի երկայնքով՝ գեղեցիկ, ինչպես փերի: Հանկարծ նկատեց, որ իրեն հետեւում է մի երիտասարդ:

Սա վե՞րջն է, թե' սկիզբը

10.07.2020
Աղջիկն, իրոք, շփոթվեց, բառեր չգտավ ասելու։ Իսկ մտքում հնչում էին րոպեներ առաջ արտաբերած իր խոսքերը․ «Բոլոր լավ և վատ բաներն էլ մի օր վերջանում են»։

Դե՝ իհարկե

25.11.2019
«Ես քեզ պե՞տք եմ»,- Կարինեի անսպասելի այս հարցը մեխվել ու բաց չէր թողնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-10-2025 10:51
Դեմի Մուրը շարունակում է կոտրել տարիքի և կանացիության վերաբերյալ կարծրատիպերը: 62-ամյա դերասանուհին միջազգային ճանաչում է ստացել «Substance» ֆիլմում իր դերի համար, որը պատմում է երիտասարդությամբ տարված հասարակության մեջ երիտասարդությանը հուսահատորեն կառչած միջին տարիքի աստղի մասին։ Դերասանուհին լուսանկարվել է Glamour ամսագրի համար, որը նրան ներառել է «Տարվա կանայք» ցանկում: Անկեղծ հարցազրույցում Դեմին հայտարարել է «տարեց կանանց դեսեքսուալացման» և հասարակության կողմից պարտադրված պատկերացումների դեմ պայքարելու մտադրության մասին:
23-10-2025 05:58
Սիրելի ֆիլմերի ընտրությունը կարող է շատ բան բացահայտել մարդու մասին: Գիտնականների միջազգային խմբի կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն, ուսանողների ֆիլմերի ժանրի նախասիրությունները կապված են նրանց անհատականության գծերի հետ, որոնք չափվում են «Մեծ հնգյակի» կողմից, որը ներառում է էքստրավերտություն, համաձայնության զգացում, բարեխղճություն, սթրեսի նկատմամբ խոցելիություն և փորձառությունների նկատմամբ բացություն:
23-10-2025 01:04
28-ամյա Քայլի Ջենները, որը 2019 թվականին դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ ինքնուրույն միլիարդատերը, նշել է իր ընկերության՝ Kylie Cosmetics-ի ծննդյան օրը: 2015 թվականին հիմնադրված  հենց այս ընկերությունն էր, որը Քայլիին բերեց նրա հսկայական հաջողությունը: Ապրանքանիշի 10-ամյակը նշելու համար Ջենները կազմակերպել է հսկայական երեկույթ՝ հրավիրելով ընկերներին և ընտանիքին: Ներկաների թվում էին նրա քույրերը՝ Քիմ և Քլոե Քարդաշյանները, և Քենդալ Ջենները: Նրա ընկերուհի Հեյլի Բիբերը, ով կրկին առցանց մրցում է Սելենա Գոմեսի հետ, նույնպես ներկա էր:
22-10-2025 11:23
Քիմ Քարդաշյանը նշել է իր 45-ամյակը իսկական հոլիվուդյան ոճով: Ռեալիթի շոուի աստղը Փարիզում կայացած երեկույթին մասնակցել է շքեղ վինտաժային Givenchy Haute Couture զգեստով, որը Նաոմի Քեմփբելը կրել է 1997 թվականին ցուցադրության ժամանակ: Քիմը շարունակում է իր սերը արխիվային նորաձևության նկատմամբ. իր նոր՝ «All's Fair» շոուի պրեմիերային Disney+-ում, նա նախկինում կրել էր John Galliano for Dior-ի վինտաժային զգեստ։ Պրեմիերայից հետո աստղը և նրա ընկերները տոնել են ծնունդը լեգենդար փարիզյան Crazy Horse կաբարեում, որտեղ երեկույթը շարունակվել է մինչև ուշ գիշեր։
22-10-2025 10:40
Երիտասարդ տարիքում հաստ աղիքի քաղցկեղի դեպքերի աճի իրական պատճառը նստակյաց ապրելակերպն է: Այս մասին հայտնել են Սենթ Լուիսի (ԱՄՆ) Վաշինգտոնի համալսարանի ուռուցքաբանները։ Երկար տարիներ հաստ աղիքի քաղցկեղը համարվում էր տարեցների հիվանդություն։ Սակայն վերջին 30 տարիների ընթացքում հիվանդությունը երիտասարդացել է։ Հաստ աղիքի քաղցկեղի զարգացման հիմնական խթանը ոչ առողջ ապրելակերպը, մասնավորապես՝ ֆիզիկական ակտիվության պակասն է։ Երիտասարդներն այժմ ավելի շատ ժամանակ են անցկացնում նստած, քան նախկինում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկեմբեր 2025 թ․

01.10.2025
Առաջին երկու շաբաթները կանցնեն նահանջող Պլուտոնի գերիշխանության ներքո, և դրանք մարտահրավերներով լի կլինեն։ Սակայն հոկտեմբերի երկրորդ կեսը դրական շրջադարձ կբերի։

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.10.2025
Դիտվել է 2356 անգամ
21.10.2025
Դիտվել է 305 անգամ
22.10.2025
Դիտվել է 237 անգամ
23.10.2025
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster