Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ

Ուրվագիծ

25.09.2025

–Չեմ կարող չնայել ու չհիանալ Ձեր դեմքի խաղաղությամբ, նուրբ դիմագծերով, խոշոր աչքերով ու այդ պսպղուն հայացքով,–շուտասելուկի պես արտաբերեց սեղանին մոտեցած երիտասարդը, որն այդ խոսքերը, կարծես, նախօրոք մի քանի անգամ պարապել էր։–Չեմ կարող չհիանալ ու չասել այդ մասին։

Ասաց ու կանգնած տեղում քարացած՝ ակնապիշ նայում էր ինձ։

Բարետես էր, սազող նորաձև հագ ու կապով և բավականին բարձրահասակ։ Բայց որ լայն բացած աչքերով կարծես սկանավորում էր դեմքս, հետո էլ անցավ մատներիս՝ շփոթեցնող ու մի տեսակ պարտավորեցնող թվաց։

–Կարելի՞ է նստել,–անվերջ թվացող զննումից հետո վերջապես հարցրեց երիտասարդը։

–Կներեք, բայց ես մարդու եմ սպասում,–չգիտես ինչու արդարական տոնով պատասխանեցի։

–Միասին սպասե՞նք։

–Շուտով կգա,–շարունակեցի արդարանալ ես։

–Բայց ես, իրոք, չեմ կարող հիմա պարզապես շրջվել ու գնալ։ Ձեր հմայքը կախարդել է։

–Ստիպված եք, որովհետև մարդը, ում սպասում, իմ ընկերն է։

–Պարզապես՝ ընկերը, թե՞․․․

–Որի հետ պատրաստվում ենք շուտով նշանադրվել,–ընդհատված նախադասությունը շարունակեցի ես։

Ասածս կայծակի ազդեցություն ունեցավ․ տղայի ինքնավստահությունը չքվեց, հիացմունքից ճառագող դեմքը շառագունեց, ձայնը նվաղեց։

–Ցավալի է։ Մնում է Ձեզ երջանկություն ցանկանալ,–կարծես ինքն իր համար ասաց երիտասարդը, շրջվեց ու դանդաղ քայլերով հեռացավ։

Ես էլ, սուրճից հերթական կումն ըմպելով, սպասման ձանձրույթից սառած հայացքով հետևում էի հեռացող տղային, մինչև որ նրա ուրվագիծն անհայտացավ տեսադաշտից։

Վերջապես եկավ։ Ինչպես միշտ՝ հևիհև, գործնական տրամադրությամբ, ուշքն ու միտքը՝ հազար տեղ։

–Բարև, քաղցրս, հո շատ չսպասեցրի՞,–հարցրեց իրեն հատուկ կիսաժպիտը դեմքին ու այտիս հերթապահ համբույրը տալով։–Դե, գիտես, դրանցից մինչև կտրվում եմ, ժամեր է տևում։ Հիմա էլ տասը րոպե ունեմ․ սուրճս խմեմ՝ գնամ։

–Դե հա՝ ինչպես միշտ,–ի միջի այլոց արտաբերեցի ես, անկեղծորեն նեղանալով, որ ոչ մազերիս նոր սանրվածքը նկատեց, ոչ էլ՝ երեկ ծննդյանս առթիվ եղբորս նվիրած ականջօղերը։

–Կներես, երեկ չկարողացա գալ։ Էս նախագիծը մնացել է կոկորդիս։ Մի կողմից՝ ժամկետները, մյուս կողմից պատվիրատուներն են խեղդում։ Գիշեր–ցերեկ աշխատում եմ, տեսնեմ՝ կհասցնե՞մ։ Լա՞վ անցավ։ Շա՞տ մարդ էր եկել։

—Մերոնք էին։ Ուրախ անցավ։ Քեզնից էին հետաքրքրվում։

Ու չասացի, որ ամբողջ երեկո տխուր եմ եղել, որ այդպես էլ կարճ ժամանակ անգամ չգտավ մասնակցության համար, որ դա անընդունելի է ու հասկանալի չէ, որ իր հարատև զբաղվածությունն արդեն զավեշտալի է։

–Նախագծիդ համար շատ մի անհանգստանա, ինքդ էլ գիտես, որ ինչպես միշտ՝ ժամանակին ու տեղը–տեղին կհասցնես,–փորձեցի ոգևորել։

–Ամեն ինչ պիտի անեմ, որ գոհացնեմ։ Ախր, գործը գործ է բերում։

Մի քանի բան էլ իր առաջիկա նախագծերից ոգևորված պատմելուց հետո, կտրուկ նայեց ժամացույցին, «ես թռա» ասելով՝ հերթապահ համբույրը տվեց ու գնաց։

–Ազատվեմ՝ կզանգեմ,–նետեց հընթացս։

Չիմացա՝ մոռացավ ծննդյանս նվերը տա՞լ, թե՞ մտքով էլ չէր անցել։

Մի տեսակ չէի ուզում լքել այս սրճարանը, երկրորդ բաժակը պատվիրեցի, իսկ հայացքս ինքնաբերաբար հեռվում փնտրում էր երիտասարդի ուրվագիծը։

Անուշ Ավանյան

Դիտվել է 1784 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Մանկան սիրտ

25.12.2025
Ներկայացվող պատմությունը մանկական կապույտ օրերի, երազանքների, անհագ սիրո մասին է։

Ուրվագիծ

25.09.2025
–Չեմ կարող չնայել ու չհիանալ Ձեր դեմքի խաղաղությամբ, նուրբ դիմագծերով, խոշոր աչքերով ու այդ պսպղուն հայացքով,–շուտասելուկի պես արտաբերեց սեղանին մոտեցած երիտասարդը, որն այդ խոսքերը, կարծես, նախօրոք մի քանի անգամ պարապել էր։

Երկու միայնություն

25.02.2025
Թվաց, թե աղջիկը զգաց այդ ամենը, կիսադեմով հպանցիկ հայացք գցեց իր կողմը, բայց անմիջապես էլ շրջվեց։ Ու դժվար էր համակերպվել իրողությանը, որ այդքան հոգեհարազատ մարդիկ իրականում միմյանց անծանոթ են։

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025
Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Սուտն իրեն մատնում է միշտ

02.12.2020
Աղջիկը քայլում էր ճանապարհի երկայնքով՝ գեղեցիկ, ինչպես փերի: Հանկարծ նկատեց, որ իրեն հետեւում է մի երիտասարդ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-07-2026 08:50
Ավանդաբար, Փարիզի նորաձևության շաբաթից հետո ոլորտի առաջատար դեմքերը մեկնում են Իտալիա, որտեղ Dolce & Gabbana-ն ներկայացնում է իր նորաձևությունը: Ավելի քան մեկ տասնամյակ շարունակ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան իրենց նորաձևության ցուցադրությունները կազմակերպում են երկրի ամենագեղեցիկ անկյուններում՝ ամեն անգամ դրանք վերածելով եռօրյա փառատոնի: Ծրագրում անփոփոխ կերպով ներկայացվում են Alta Gioielleria զարդերի հավաքածուն, Alta Moda կանացի և Alta Sartoria տղամարդկանց հավաքածուները, որոնք բոլորն էլ միավորված են մեկ գաղափարով՝ պատմել ևս մեկ պատմություն Իտալիայի մշակույթի, արհեստների և ավանդույթների մասին:
15-07-2026 08:44
Warner Bros.-ը ներկայացնում է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փորողը» նոր ֆիլմը: Ֆիլմում գլխավոր դերը կխաղա Թոմ Քրուզը, ով անհավանական կերպարանափոխության է ենթարկվել՝ նա 30 տարով «ծերացել» է: Երկրպագուներն ասում են, որ նույնիսկ չեն կարողանում ճանաչել իրենց կուռքին նրա նոր դերում և նրա համար  Օսկար են կանխատեսում:
15-07-2026 08:39
Ամռանը շատերը բողոքում են աչքերի չորությունից, այրոցից, քորից կամ այն զգացումից, կարծես աչքի մեջ ավազ է լցվել։ Ըստ մասնագետների՝ երբեմն պատճառը կապում ենք միայն էկրանի, անքնության կամ հոգնածության հետ, բայց իրականում չոր աչքերի առաջացմանը կարող են նպաստել նաև օդորակիչը, քամին, շոգ ու չոր օդը, ալերգիաները, լինզաները և նույնիսկ այն, որ երկար ժամանակ կենտրոնացած աշխատելիս ավելի քիչ ենք թարթում աչքերը։
15-07-2026 05:57
Զենդայան աստղային համաշխարհային պրեմիերայի ժամանակ մարմնավորել է Աթենասի կերպարը «Ոդիսական»-ից։ 29-ամյա դերասանուհին ուշադրություն է գրավել՝ հմայիչ քանդակազարդ կորսետով ակտիվորեն կեցվածք ընդունելով հուլիսի 17-ին ֆիլմի թողարկումից առաջ կազմակերպված միջոցառման ժամանակ։ Քրիստոֆեր Նոլանի էպիկական ֆիլմում Զենդայան մարմնավորում է Աթենասին՝ իմաստության, պատերազմի և արհեստների հունական աստվածուհուն։ Նրա կերպարը ծառայում է որպես Ոդիսևսի աստվածային հովանավոր և ուղեցույց նրա դժվարին ճանապարհորդության ընթացքում՝ Տրոյական պատերազմից հետո տուն վերադառնալու համար։
15-07-2026 02:04
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի որդեգրված երեխաները՝ Զահարան և Մեդոքսը, աստիճանաբար առաջ են շարժվում իրենց հայտնի հոր ազգանունից պաշտոնապես հրաժարվելու գործընթացով: Page Six-ի համաձայն, երկու զավակներն էլ հայտարարություններ են հրապարակել Los Angeles Daily Journal-ում, որը Կալիֆոռնիայի օրենքներով անվանափոխության գործընթացի պարտադիր քայլ է: 21-ամյա Զահարայի լսումները նշանակված են սեպտեմբերի 28-ին: Եթե մինչև այդ օրը գրավոր առարկություններ չստացվեն, դատավորը կկարողանա վերջնականապես հաստատել նրա՝ Զահարա Մարլի Ջոլիի անունը փոխելու դիմումը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.07.2026
Դիտվել է 589 անգամ
10.07.2026
Դիտվել է 445 անգամ
11.07.2026
Դիտվել է 421 անգամ
09.07.2026
Դիտվել է 408 անգամ
14.07.2026
Դիտվել է 173 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster