Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ

Ուրվագիծ

25.09.2025

–Չեմ կարող չնայել ու չհիանալ Ձեր դեմքի խաղաղությամբ, նուրբ դիմագծերով, խոշոր աչքերով ու այդ պսպղուն հայացքով,–շուտասելուկի պես արտաբերեց սեղանին մոտեցած երիտասարդը, որն այդ խոսքերը, կարծես, նախօրոք մի քանի անգամ պարապել էր։–Չեմ կարող չհիանալ ու չասել այդ մասին։

Ասաց ու կանգնած տեղում քարացած՝ ակնապիշ նայում էր ինձ։

Բարետես էր, սազող նորաձև հագ ու կապով և բավականին բարձրահասակ։ Բայց որ լայն բացած աչքերով կարծես սկանավորում էր դեմքս, հետո էլ անցավ մատներիս՝ շփոթեցնող ու մի տեսակ պարտավորեցնող թվաց։

–Կարելի՞ է նստել,–անվերջ թվացող զննումից հետո վերջապես հարցրեց երիտասարդը։

–Կներեք, բայց ես մարդու եմ սպասում,–չգիտես ինչու արդարական տոնով պատասխանեցի։

–Միասին սպասե՞նք։

–Շուտով կգա,–շարունակեցի արդարանալ ես։

–Բայց ես, իրոք, չեմ կարող հիմա պարզապես շրջվել ու գնալ։ Ձեր հմայքը կախարդել է։

–Ստիպված եք, որովհետև մարդը, ում սպասում, իմ ընկերն է։

–Պարզապես՝ ընկերը, թե՞․․․

–Որի հետ պատրաստվում ենք շուտով նշանադրվել,–ընդհատված նախադասությունը շարունակեցի ես։

Ասածս կայծակի ազդեցություն ունեցավ․ տղայի ինքնավստահությունը չքվեց, հիացմունքից ճառագող դեմքը շառագունեց, ձայնը նվաղեց։

–Ցավալի է։ Մնում է Ձեզ երջանկություն ցանկանալ,–կարծես ինքն իր համար ասաց երիտասարդը, շրջվեց ու դանդաղ քայլերով հեռացավ։

Ես էլ, սուրճից հերթական կումն ըմպելով, սպասման ձանձրույթից սառած հայացքով հետևում էի հեռացող տղային, մինչև որ նրա ուրվագիծն անհայտացավ տեսադաշտից։

Վերջապես եկավ։ Ինչպես միշտ՝ հևիհև, գործնական տրամադրությամբ, ուշքն ու միտքը՝ հազար տեղ։

–Բարև, քաղցրս, հո շատ չսպասեցրի՞,–հարցրեց իրեն հատուկ կիսաժպիտը դեմքին ու այտիս հերթապահ համբույրը տալով։–Դե, գիտես, դրանցից մինչև կտրվում եմ, ժամեր է տևում։ Հիմա էլ տասը րոպե ունեմ․ սուրճս խմեմ՝ գնամ։

–Դե հա՝ ինչպես միշտ,–ի միջի այլոց արտաբերեցի ես, անկեղծորեն նեղանալով, որ ոչ մազերիս նոր սանրվածքը նկատեց, ոչ էլ՝ երեկ ծննդյանս առթիվ եղբորս նվիրած ականջօղերը։

–Կներես, երեկ չկարողացա գալ։ Էս նախագիծը մնացել է կոկորդիս։ Մի կողմից՝ ժամկետները, մյուս կողմից պատվիրատուներն են խեղդում։ Գիշեր–ցերեկ աշխատում եմ, տեսնեմ՝ կհասցնե՞մ։ Լա՞վ անցավ։ Շա՞տ մարդ էր եկել։

—Մերոնք էին։ Ուրախ անցավ։ Քեզնից էին հետաքրքրվում։

Ու չասացի, որ ամբողջ երեկո տխուր եմ եղել, որ այդպես էլ կարճ ժամանակ անգամ չգտավ մասնակցության համար, որ դա անընդունելի է ու հասկանալի չէ, որ իր հարատև զբաղվածությունն արդեն զավեշտալի է։

–Նախագծիդ համար շատ մի անհանգստանա, ինքդ էլ գիտես, որ ինչպես միշտ՝ ժամանակին ու տեղը–տեղին կհասցնես,–փորձեցի ոգևորել։

–Ամեն ինչ պիտի անեմ, որ գոհացնեմ։ Ախր, գործը գործ է բերում։

Մի քանի բան էլ իր առաջիկա նախագծերից ոգևորված պատմելուց հետո, կտրուկ նայեց ժամացույցին, «ես թռա» ասելով՝ հերթապահ համբույրը տվեց ու գնաց։

–Ազատվեմ՝ կզանգեմ,–նետեց հընթացս։

Չիմացա՝ մոռացավ ծննդյանս նվերը տա՞լ, թե՞ մտքով էլ չէր անցել։

Մի տեսակ չէի ուզում լքել այս սրճարանը, երկրորդ բաժակը պատվիրեցի, իսկ հայացքս ինքնաբերաբար հեռվում փնտրում էր երիտասարդի ուրվագիծը։

Անուշ Ավանյան

Դիտվել է 1825 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Մանկան սիրտ

25.12.2025
Ներկայացվող պատմությունը մանկական կապույտ օրերի, երազանքների, անհագ սիրո մասին է։

Ուրվագիծ

25.09.2025
–Չեմ կարող չնայել ու չհիանալ Ձեր դեմքի խաղաղությամբ, նուրբ դիմագծերով, խոշոր աչքերով ու այդ պսպղուն հայացքով,–շուտասելուկի պես արտաբերեց սեղանին մոտեցած երիտասարդը, որն այդ խոսքերը, կարծես, նախօրոք մի քանի անգամ պարապել էր։

Երկու միայնություն

25.02.2025
Թվաց, թե աղջիկը զգաց այդ ամենը, կիսադեմով հպանցիկ հայացք գցեց իր կողմը, բայց անմիջապես էլ շրջվեց։ Ու դժվար էր համակերպվել իրողությանը, որ այդքան հոգեհարազատ մարդիկ իրականում միմյանց անծանոթ են։

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025
Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Սուտն իրեն մատնում է միշտ

02.12.2020
Աղջիկը քայլում էր ճանապարհի երկայնքով՝ գեղեցիկ, ինչպես փերի: Հանկարծ նկատեց, որ իրեն հետեւում է մի երիտասարդ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-07-2026 11:48
Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53
Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59
«Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55
Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18
Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.07.2026
Դիտվել է 1503 անգամ
21.07.2026
Դիտվել է 389 անգամ
22.07.2026
Դիտվել է 347 անգամ
24.07.2026
Դիտվել է 206 անգամ
25.07.2026
Դիտվել է 205 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster