Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

6 անսպասելի բոնուս, որոնք ստանում եք, եթե ձեր սիրտը կոտրված է

08.01.2025

Սիրելիի հետ բաժանումը կարող է դժվար և տխուր լինել, նույնիսկ, եթե այն նախաձեռնվել է ձեր կողմից։ Այնուամենայնիվ, վերականգնողական շրջանը կարող է բուժիչ և օգտակար լինել:

1. Ավելի շատ ժամանակ եք ունենում ինքներդ ձեզ համար

Սիրային սերտ հարաբերությունները բնութագրվում են միաձուլմամբ. ես դու եմ, դու՝ ես, և մենք ոչ ոքի կարիքը չունենք: Համատեղ դուք ունեք տուն, սնունդ, ժամանց, ընկերներ, երբեմն, նույնիսկ, աշխատանք: Եվ սա հիանալի է, բայց երբեմն սահմաններն այնքան են լղոզվում, որ մոռանում ես, թե ինչ ես սիրում և ինչի մասին ես երազում:

Երբ նման հարաբերություններն ավարտվում են, թվում է, թե դուք կորցրել եք ոչ միայն սիրելիին, այլեւ ինքներդ ձեզ։ Դուք այլևս չգիտեք, թե ինչ եք ուզում, ինչ եք սիրում և ինչի մասին երազում։

Հարաբերությունների միջև տեղի ունեցող դադարը հիանալի հնարավորություն է ինքներդ ձեզ հետ լինելու, անհրաժեշտ եզրակացություններ անելու և ապագայի պլաններ նախանշելու համար:

2․ Ավելի շատ ժամանակ է հայտնվում ընկերների համար

600x400

Ո՞վքեր են գալիս պիցցա ուտելու, երկար ձեզ հետ նստում խոհանոցում՝ ուշադիր լսելով ձեր բողոքները, ձեզ հրավիրում կինոթատրոն և ամեն կերպ ձեզ շեղում տխուր մտքերից։ Իհարկե՝ ընկերները։

Երբ մենք հարաբերությունների մեջ ենք, հաճախ մեր ընկերների մասին մտածում ենք որպես մարդկանց, ում հետ կարող ենք զվարճանալ: Բայց նրանցից լավագույնները կաջակցեն ձեզ միայնության դժվարին պահերին։ Եվ հենց այս պահերին ես հասկանում, որ ընկերներն այն ընտանիքն են, որն ինքդ ես ընտրում ես քեզ համար: Օգտագործեք այս ժամանակը միասին ավելի շատ ժամանակ անցկացնելու, գնահատեք ջերմ հարաբերությունները և փոխադարձեք ստացածը:

3․ Դուք դառնում եք ավելի ուժեղ և ճկուն

Բաժանումը միշտ կորուստ է, իսկ կորուստը՝ բավականին լուրջ սթրես։ Եվ յուրաքանչյուր մարդ յուրովի է տանում նման սթրեսը։

Նրանք, ովքեր կորուստ են ունեցել, գիտեն, թե ինչ է նշանակում գիշերն անհույսությունից դառնորեն լաց լինելը, անընդհատ անհաջող ժամադրության գնալը, ինքնավստահության ու երջանիկ ապագայի հույսի կորուստը:

Բայց, վերապրելով բոլոր դժվարությունները, դուք դառնում եք ավելի ուժեղ և սկսում ձեզ հաղթող զգալ: Եվ այս զգացողության հետ մեկտեղ միշտ գալիս է ձեր կյանքը փոխելու վստահությունն ու ուժը:

4․ Տիրապետում եք ներելու կարողությանը

Հնարավոր է՝ ձեզ դավաճանել են։ Եվ միանգամայն բնական է զայրանալը և խաբեբայի համար ամենավատը ցանկանալը:

Այնուամենայնիվ, որքան ավելի շատ կենտրոնանաք այս բացասական զգացողությունների վրա, այնքան ավելի շատ կմնաք անցյալում և ձեզ հնարավորություն չեք տա առաջ շարժվել: Բայց այս զգացմունքները նույնպես անցնում են, ընդ որում այն ժամանակ, երբ ամեն ինչ բոլորին ներելու ուժ եք գտնում՝ անցյալը թողնելով անցյալին։

Կոտրված սիրտը վատ է: Կորուստը հաղթահարելը, ներելու և առաջ գնալու կարողությունը՝ լավ:

5․ Սկսում եք ավելի լավ հասկանալ մարդկանց

600x400

Մեկ անգամ անցնելով ծանր բաժանման միջով, դուք երբեք մնան իրավիճակում հայտնված մեկին չեք ասի․ «Մոռացիր, նա չարժե նման անհանգստությունների»:

Յուրաքանչյուր մարդու կյանքում գոնե մեկ անգամ պատահել է նույնը, ինչ ձեզ հետ։ Այս փորձառությունը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ ուրիշներին և գտնել ճիշտ մխիթարական խոսքեր: Ի դեպ, դժբախտ սիրո մասին անհանգստություններից ելնելով, դուք կարող եք գտնել նոր ընկերներ և գուցե, նույնիսկ, նոր սեր:

6․ Հասկանում եք, թե իրականում ինչպիսի զուգընկեր է ձեզ հարկավոր

Երբ երիտասարդ եք, անփորձ ու միամիտ, դուք չունեք պոտենցիալ զուգընկերոջ համար հստակ չափանիշներ։ Ավելի շուտ դուք առաջնորդվում եք կատարյալ տղամարդու մասին կարծրատիպերով՝ բարձրահասակ, խելացի, հաջողակ, համարձակ։ Այդպես էլ ընտրում եք նրան, ով համապատասխանում է դրանց:

Իսկ հետո պարզվում է, որ ձեր նախասիրությունները որոշակիորեն տարբերվում են ընդհանուր ընդունվածներից: Օրինակ՝ ձեզ դուր են գալիս ցածրահասակ, տաղանդավոր, հմայիչ կամ, նույնիսկ, միամտորեն թեթև մարդիկ։ Հարաբերությունները չեն դիմանում իրականության հետ բախմանը և փլուզվում են։

Փոխարենն այս փորձառության շնորհիվ դուք սկսում եք ավելի լավ հասկանալ, թե ում եք ցանկանում տեսնել ձեր կողքին: Իսկ երբ հանդիպում եք նման մարդու, երջանիկ ելքի հավանականությունը զգալիորեն մեծանում է։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2682 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մեծանուն մարդիկ՝ երջանկության մասին. լավագույն մտքերի ընտրանի

08.03.2025
Սիրելի Լեդիներ, շնորհավորում ենք մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով և միանում բոլոր այն բարեմաղթանքներին, որոնք այսօր կլսեք ձեր սիրելիներից, մտերիմներից։ Դրանցում, անխոս, ամենաշատ հնչող մաղթանքներից է երջանկությունը, ինչը ևս ցանկանում ենք ձեզ։

6 անսպասելի բոնուս, որոնք ստանում եք, եթե ձեր սիրտը կոտրված է

08.01.2025
Սիրելիի հետ բաժանումը կարող է դժվար և տխուր լինել, նույնիսկ, եթե այն նախաձեռնվել է ձեր կողմից։ Այնուամենայնիվ, վերականգնողական շրջանը կարող է բուժիչ և օգտակար լինել:

Ճանապարհ դեպի երջանկություն

31.12.2024
Հինգ հոգի իմաստունից վերցրեցին երջանկության քարտեզը և ճանապարհ ընկան երջանկություն փնտրելու։

Ինչպես պահել ցանկություն, որպեսզի այն անպայման իրականանա․ անհրաժեշտ մեթոդներն ու քայլերը

26.12.2024
Շատերը գիտեն ցանկության ուժի մասին: Ինչպե՞ս անել, որ ցանկությունը միայն երազանք չմնա, այլ իրականանա։

Ապագա ամուսնալուծության 4 նախանշան

18.12.2024
Ինչպե՞ս հասկանալ՝ ամուսնությունը կարելի՞ է փրկվել, թե՞ այն դատապարտված է փլուզման:

Ինչու են հաջողակ մարդիկ միայնակ․ հոգեբաների բացատրությունը

06.12.2024
Հասնելով կարիերայի բարձունքներին՝ մարդը հաճախ դատարկություն և մենակություն է զգում, երբ ծանոթների, մտերիմների և ընկերների հետ շփումն ավելի ու ավելի պակաս հաճելի է դառնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-03-2025 11:00
Հեյլի Բիբերը մտածում է դատական հայց ներկայացնել իրեն քննադատողների դեմ, ովքեր համացանցում իր մասին կեղծ տեղեկություններ են տարածում։ Ըստ TMZ-ի՝ որոշումը կայացվել է բացասական գովազդի նոր ալիքից հետո: Առցանց կրկին քննարկվում է նրա ենթադրյալ շարունակական վեճը Սելենա Գոմեսի հետ, իսկ վերջերս YouTube-ում հայտնվել է մի քանի մասից կազմված հետաքննություն, ըստ որի Հեյլին մանկուց հետապնդել է Ջասթինին և օգտագործել իր կապերը նրա հետ ամուսնանալու համար:
20-03-2025 10:46
50-ամյա Լեոնարդո Դի Կապրիոն գերազանցում է սեփական ռեկորդները՝ դերասանը գրեթե մեկուկես տարի հանդիպում է մոդել Վիտորիա Սերետիի հետ։ Նրա համար սա պարկեշտ ժամանակաշրջան է, քանի որ վերջին մի քանի տարիներին նա ձեռնոցների պես փոխում է իր զուգընկերուհիներին։ Ավելին, հենց աղջիկների 25 տարեկանը լրանում էր, դերասանը լքում էր նրանց։ Բայց Վիտորիան բացառություն էր։ Այս տարի նա արդեն 27 տարեկան կլինի։ Հայտնի է, որ դերասանը չի շտապում ամուսնանալ:
20-03-2025 10:35
Հետազոտությունները ցույց են տվել, որ «կեսգիշերայինները», որոնք ուշ են քնում, այսպես կոչված «երեկոյան քրոնոտիպերը» կամ «բուերը», ավելի հավանական է, որ տառապեն դեպրեսիայի ախտանիշներից, քան «արտույտները»՝ վաղ արթնացողները կամ «առավոտյան քրոնոտիպերը»:
20-03-2025 10:29
Քանյե Ուեսթը լրիվ խելքը թռցրել է. մի շարք թվիթներում նա թիրախավորել է Ջեյ Զիին և Բեյոնսեին և պնդել, որ կարծում է, որ իր երեխաները ներգրավված են սեռական թրաֆիքինգի մեջ՝ մի շարք ստոր մեղադրանքներ ներկայացնելով իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի ընտանիքի դեմ:
20-03-2025 02:58
Հյու Միտչելը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթերը և գաղտնիքների պալատը» ֆիլմում Քոլին Քրիվիի դերով, հեռացել է դերասանությունից և գնացել է իր հերոսի հետքերով՝ զբաղվելով լուսանկարչությամբ: Այսօր 35-ամյա Միտչելը հաջողությամբ աշխատում է այս ուղղությամբ՝ մասնագիտանալով լանդշաֆտային լուսանկարչության մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.03.2025
Դիտվել է 911 անգամ
14.03.2025
Դիտվել է 621 անգամ
15.03.2025
Դիտվել է 567 անգամ
18.03.2025
Դիտվել է 393 անգամ
19.03.2025
Դիտվել է 292 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster