Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 6-12-ը 2025 թ․
06.01.2025
Մեզ թվում է, որ ավելի լավ է տարին սկսել մաքուր էջից կամ հենց առաջին երկուշաբթիից, բայց' ոչ։ Այդպես չի լինում: Ուստի, ուշադիր ուսումնասիրեք աստղագուշակը․ այն պարունակում է խորհուրդներ, թե ինչպես կարող են Կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչներ առանց որևէ խնդրի կամ դժվարության մտնել 2025 թվական։
Խոյ
Աստղերը զգուշացնում են, որ այս նշանի համար շաբաթվա ընթացքում իրավիճակը բարենպաստ կլինի։ Բայց դուք ստիպված կլինեք ակտիվ լինել՝ չնայած արձակուրդներին և ընդհանուր հանգստին։ Միայն այդպես կարող եք օգուտ քաղել և շահել բառացիորեն այն ամենից, ինչ ձեզ շրջապատում է: Լսեք ձեր ինտուիցիային։ Հիշեք բոլոր չիրականացված գաղափարները. հավանական է, որ հենց հիմա կգտնեք հաջող լուծումներ, որոնք կօգնեն դրանք կյանքի կոչել: Երեքշաբթի ստիպված կլինեք բախվել մի հարցի հետ, որը երկար ժամանակ ծանրաբեռնում է ձեզ, դա գրեթե անկասկած կապված կլինի ձեր անձնական կյանքի և հարաբերություններում առաջացող խնդիրների հետ։ Շաբաթվա կեսը բարենպաստ է խոշոր ձեռքբերումների համար։ Հանգստյան օրերին ուշադրություն դարձրեք երեխաներին՝ միասին խաղացեք, գնացեք կինո։
Ցուլ
Ցուլերին հիանալի ստեղծագործական շաբաթ է սպասվում։ Արվեստի հետ կապված ամեն ինչ բարենպաստ է՝ այցելություններ թանգարաններ, ցուցահանդեսներ, թատրոն։ Գրքեր կարդալը կլինի որպես ամենօրյա ծես։ Անգամ այն սերիալները, որոնք դիտում եք տոնական օրերին, փորձեք ընտրել՝ ելնելով կադրերի գեղեցկությունից և էսթետիկայից։ Այս ամենը հետաքրքիր ծանոթություններ ու հաջողություն կբերի ոչ միայն ձեր անձնական կյանքում, այլև գործնական։ Շաբաթվա առաջին կեսը հարմար է նաև քաղաքից դուրս ճամփորդությունների համար։ Հինգշաբթի հնարավոր է ֆինանսական բնույթի առաջարկ կստանաք, սակայն աստղերը զգուշացնում են, որ ավելի լավ է երեք անգամ մտածեք նախքան ձեր համաձայնությունը տալը։ Խաբեության մեծ հավանականություն կա։ Հանգստյան օրերին դուք կարող եք ապահով կերպով վերահսկել ինքներդ ձեզ՝ հետևեք սիրած սննդակարգին, որը միշտ օգնում է, և ավելի շատ քայլեք:
Երկվորյակ
Երկվորյակներն այս շաբաթ բացարձակապես չպետք է կորցնեն իրականության հետ կապը: Զգույշ եղեք, որպեսզի ցանկալին իրականության տեղ չընդունեք։ Մի գայթակղվեք, նույնիսկ, եթե նման ցանկություն առաջանա։ Գործեք առավելագույն կենտրոնացվածությամբ: Զգուշորեն ընտրեք ձեր նպատակը և անհրաժեշտության դեպքում կարգավորեք գործողությունները: Շաբաթվա առաջին օրերին թույլ մի տվեք ձեզ ներքաշել ընտանեկան վեճերի մեջ։ Չորեքշաբթի օրվանից կարգավորեք ձեր սննդակարգը, հետևեք խմելու ռեժիմին և վերադարձեք լիարժեք մարզումների։ Ուրբաթ օրը վերահսկեք ձեր ծախսերը և ինքնաբուխ գնումներ մի արեք։ Հանգստյան օրերին պետք է, հնարավորության դեպքում, խուսափել ճամփորդություններից, նույնիսկ, փոքր ուղևորություններից։ Ավելի լավ է այս օրերն անցկացնել տանը։
Խեցգետին
Խեցգետին նշանի ներկայացուցիչներն այս շաբաթ, ինչպես ասում են, մեծ պահանջարկ կունենան։ Հանկարծ բոլորը կսկսեն իսկապես ձեր ուշադրության կարիքը ունենալ՝ ընտանիքը, ընկերները, գործընկերները և, նույնիսկ, նախկին դասընկերները: Չնայած հետարձակուրդային տրամադրություններին, այս ժամանակահատվածում դուք ակտիվորեն կզբաղվեք աշխատանքով։ Ինչ-որ պահի նույնիսկ ցանկություն կառաջանա հանկարծակի թողնել ամեն ինչ ու ընդհանրապես փոխել աշխատավայրը կամ, անգամ, գործունեության ոլորտը։ Մի հուզվեք, եթե մինչև հունվարի վերջ ցանկությունը չվերանա, ապա հանգիստ սկսեք գնալու տեղ փնտրել։ Ուրբաթ օրը մտերիմների հետ ավելի մեղմ եղեք ու նրանց վրա վայրկենական կամ կուտակված ագրեսիա մի դրսևորեք։ Հանգստյան օրերին վերադարձեք առողջ ապրելակերպին, քայլեք մաքուր օդում։
Առյուծ
Հունվարի սկզբին Կենդանակերպի Առյուծ նշանի ներկայացուցիչներն առաջին տեղում կդնեն հանրային շահերը։ Բայց միևնույն ժամանակ մի մոռացեք ձեր անձնական նպատակների և երազանքների մասին։ Երկուշաբթի ժամանակ հատկացրեք ձեր գործնական և ընկերական հարաբերություններն ամրապնդելու համար: Երեքշաբթի օրը բարենպաստ է կարճատև ճանապարհորդությունների համար։ Հինգշաբթի հանկարծակի կցանկանաք ցուցաբերել աննախադեպ մեծահոգություն: Աստղերը խորհուրդ են տալիս՝ զերծ մնացեք այդ մղումից, այժմ մեծ ժեստերանելու ժամանակը չէ։ Ուրբաթ օրը կարող են անսպասելի գործեր ընկնել ձեր վրա, որոնք մեծ մտավոր ջանքեր կպահանջեն։ Հնարավորության դեպքում կիսեք ծանրաբեռնվածությունը գործընկերների հետ: Հանգստյան օրերին մի տարվեք դահուկներով և սահնակով սահելով՝ դրանց համար սա շատ վտանգավոր ժամանակահատված է:
Կույս
Այս շաբաթ աստղերը խորհուրդ են տալիս Կույսերին սպասողական մոտեցում ցուցաբերել և չընկնել ակնթարթային արդյունքների հետևից։ Դրանք հասանելի կլինեն, բայց մի փոքր ուշ։ Շաբաթվա առաջին կեսը կարող է շատ սթրեսային լինել ինչպես գործնական, այնպես էլ անձնական հարաբերություններում։ Հնարավոր են աննշան անախորժություններ աշխատավայրում, թռիչքների ուշացումներ ճանապարհորդելիս և ոչ բարենպաստ առողջական վիճակ։ Հինգշաբթի օրը զգուշացեք գործընկերների հետ գաղափարական տարաձայնություններից կամ սիրելիների հետ կոնֆլիկտներից։ Հիասթափության բարձր ռիսկ կա: Շաբաթվա վերջում կենտրոնացեք ձեր պլանների վրա և ոչ մի քայլ մի շեղվեք դրանցից։ Ցույց տվեք առավելագույն համառություն և կամք՝ ձեր բոլոր նպատակներին հասնելու համար։ Հանգստյան օրերին, ըստ ձեր աստղագուշակի, դուք ոչ թե պարզապես հաճելի, այլ ճակատագրական ծանոթություն կունենաք։ Բաց մի՛ թողեք անձնական երջանկության ձեր հնարավորությունը:
Կշեռք
Այս նշանի ներկայացուցիչներին ամենաբարեկեցիկ շաբաթը չի սպասվում։ Ուստի կարևոր ձեռնարկումներն ու լուրջ խոսակցությունները հետաձգեք ավելի ուշ։ Հանգիստ եղեք այն փաստի առնչությամբ, որ որոշ գործողություններ և նախագծեր կարող են դադարեցվել: Երեքշաբթի դուք կարող եք շատ վրդովվել կենցաղային անախորժություններից։ Փորձեք զսպել ձեր զգացմունքները, ձեր մտերիմներին մի արտահայտեք այն ամենը, ինչ մտածում եք, առավեկ ևս՝ ագրեսիվ կերպով։ Համբերատար եղեք։ Հինգշաբթի օրը շատ աշխատանք է լինելու։ Հաջողությունն ու պարգևը կհետևեն, եթե դուք շարունակեք ընթացքը: Ուրբաթ օրն անսպասելի խոչընդոտ կառաջանա՝ խելացի եղեք ու ոչ ստանդարտ լուծում գտեք։ Հանգստյան օրերին ժամանակ մի՛ խնայեք կրեատիվության համար, դա կօգնի լրացնել ձեր կենսունակությունը:
Կարիճ
Շաբաթվա առաջին կեսին կենտրոնացեք կարևոր փաստաթղթերի պատրաստման, նոր նախագծերի մեկնարկի և գործնական կապեր հաստատելու վրա։ Հետո ինչ, որ արձակուրդային տրամադրությունները դեռ շարունակվում են: Դուրս եկեք տոնական տրամադրությունից և մտեք աշխատանքային ռիթմի մեջ՝ թեկուզ դանդաղ, բայց հաստատ և վստահելի։ Թույլ մի տվեք, որ ձեր զգացմունքները ձեզ մոլորեցնեն: Հինգշաբթի օրը մեծ է կոնֆլիկտի հավանականությունը, որի մեջ կարող եք ներքաշվել խորամանկությամբ և ձեր ցանկությանը հակառակ։ Լսեք ձեր ներքին ձայնին, դա կօգնի ձեզ խուսափել որոգայթներից: Ուրբաթ օրը բարենպաստ է ճանապարհորդության համար։ Կիրակի սրտանց խոսեք սիրելիի հետ. հարցրեք, թե ի՞նչն է նրան անհանգստացնում, կիսվեք ձեր փորձառությամբ, ներողություն խնդրեք հին դժգոհությունների համար:
Աղեղնավոր
Աղեղնավորների համար շաբաթվա սկիզբը կարող է ամենավարդագույնը չլինել, բայց մի անհանգստացեք դրա համար։ Մինչեւ շաբաթավերջ ամեն ինչ լավ կլինի։ Կարևորը՝ ռիսկի մի դիմեք և մի ներգրավվեք մոլախաղերի մեջ: Ուշադիր հաշվարլեք ամեն ինչ, երկու անգամ մտածեք որոշումներից առաջ և գործեք բոլոր նախազգուշական միջոցներով: Հատկապես զգույշ եղեք տեխնոլոգիայի հետ կապված: Ավելի շատ ուշադրություն դարձրեք բնության, բույսերի հետ շփվելուն, շան հետ քայլելուն կամ կատվի հետ խաղալուն. այժմ բնության ցանկացած էներգիա շահավետ է: Երեքշաբթի և չորեքշաբթի հատկապես բարենպաստ է սպորտով զբաղվելու հնարավորություն գտնելը։ Շաբաթվա երկրորդ կեսը նվիրեք ամեն ինչ կարգի բերելուն՝ շրջակայքը, թղթերը, մտքերը։ Ուրբաթն Աղեղնավորների համար ամենակոնֆլիկտային օրն է, մի ենթարկվեք չարակամների սադրանքներին։
Այծեղջյուր
Այս շաբաթը Այծեղջյուրներին տրված է, որպեսզի վերլուծեն ու վերագնահատեն այն, ինչ կատարվում է իրենց կյանքում։ Գնահատեք ձեր ցանկությունները. որքանո՞վ է այն, ինչ անում եք վերջին շրջանում, ձեզ ավելի մոտեցնում դրանց: Գնահատեք հնարավորություններն ու հեռանկարները: Հաշվի առեք ժամանակի գործոնը: Երեքշաբթի և չորեքշաբթի նոր աշխատանքային պարտավորություններ մի՛ ստանձնեք և մի՛ արեք ինքնավստահ հայտարարություններ։ Ուրբաթ օրը խուսափեք նախանձող ընկերների հետ շփվելուց։ Մի հավատացեք ասեկոսեներին և մի ստեղծեք խանդի տեսարաններ. գուցե ինչ-որ մեկը միտումնավոր փորձում է վիճ գցել ձեր և ձեր սիրելիի միջև: Բայց ինքներդ էլ սկանդալի առիթ մի տվեք: Հանգստյան օրերը բարենպաստ են ճանապարհորդության համար, և կարևոր չէ, թե կոնկրետ որտեղ եք գնում կամ թռչում, ամենակարևորը՝ մի մոռացեք մաքուր օդում զբոսանքների մասին:
Ջրհոս
Ջրհոսներին այս շաբաթ ավելի շատ վառ ու նշանակալի իրադարձություններ են սպասվում անձնական կյանքում, այլ ոչ թե աշխատանքային կամ սոցիալական ոլորտում: Ազատ զգացեք ժամադրության գնալու և հաճելի մարդկանց հետ շփվելուն ավելի շատ ժամանակ տրամադրել համար: Messenger-ի խոսակցություններն ու տեսազանգերը այն չեն, ինչ ձեզ հիմա պետք է: Միայն անձնական շփում։ Չորեքշաբթի ժամանակ հատկացրեք նոր բան սովորելու համար։ Հինգշաբթի օրը նախաձեռնող մի եղեք և փորձեք լիազորությունները փոխանցել այլոց։ Թույլ մի տվեք, որ առանց աշխատավարձի բարձրացման ձեր վրա լրացուցիչ պարտականություններ դրվեն։ Հանգստյան օրերին ծայրահեղ զգույշ եղեք կրակի և էլեկտրականության հետ կապված։ Այս օրերին ավելի լավ է երեխաներին ավելի շատ ուշադրություն դարձնեք՝ նրանց հետ կինոթատրոն գնացեք կամ միասին ձնեմարդ պատրաստեք։ Ամեն ինչ լավ կլինի, և դուք կստանաք ուժի և եռանդի լիցք։
Ձկներ
Աստղերն այս նշանի ներկայացուցիչներին խստորեն խորհուրդ են տալիս դադարել անհանգստանալ ամեն մանրուքի համար։ Այժմ Ձկների համար առավել քան երբևէ կարևոր է ներդաշնակություն և խաղաղություն գտնել իրենց հետ։ Ժամանակ հատկացրեք ձեր հոգևոր զարգացմանը: Երեքշաբթի և չորեքշաբթի ավելի ուշադիր եղեք ձեր սիրելիների նկատմամբ, ավելի շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ, բայց լուրջ և անկեղծ խոսակցություններ մի վարեք։ Ցանկացած անզգույշ խոսք կարող է սխալ մեկնաբանվել, և իրավիճակը արագ կշրջվի ձեր դեմ։ Հինգշաբթին ձեր փաստաթղթերը կարգի բերելու, փաստաբանի հետ խորհրդակցելու կամ բժշկի այցելելու օր է: Ուրբաթ օրը լավ է սպորտ վերադառնալու համար։ Շաբաթվա երկրորդ կեսին բարենպաստ է գրքեր գրելը, գիտական աշխատանքով զբաղվելը, բանակցություններ վարելը, գործուղումների գնալը։
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 845 անգամ
Читать на русском
|