Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանայք ըստ Forbes-ի
13.12.2024
Ո՞վ է նրանցից թիվ մեկը:
Forbes ամսագիրը ներկայացրել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ամենամյա վարկանիշը։ Այն ներառում է երաժիշտներ, քաղաքական գործիչներ, գործարար կանանանց, շատ ուրիշների։
Աշխարհի առաջատար կանանց թոփ 10-ը, ըստ խմբագության, ունի հետևյալ տեսքը.
1. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ
2. Քրիստին Լագարդ, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ
3. Ջորջիա Մելոնի՝ Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ
4. Կլաուդիա Շեյնբաում, Մեքսիկայի նախագահ
5. Մերի Բարրա՝ General Motors-ի գործադիր տնօրեն
6. Էբիգեյլ Ջոնսոն, Fidelity Investments-ի նախագահ
7. Ջուլի Սվիթ, Accenture, գործադիր տնօրեն
8. Մելինդա Գեյթս, բարերար և Բիլ Գեյթսի նախկին կինը
9. Մաքենզի Սքոթ, գրող, բարերար, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը
10. Ջեյն Ֆրեյզեր, Citigroup-ի գործադիր տնօրեն:
Շոու բիզնեսի ներկայացուցիչներին հաջողվել է հայտնվել վարկանիշային ցուցակի առաջին կեսում։ Ըստ այդմ, ամենաբարձր հորիզոնականում է Թեյլոր Սվիֆթը՝ նա զբաղեցրել է 34-րդ տեղը։ Երգչուհին, ընդհանուր առմամբ, ընդգրկված է տարեվերջյան բոլոր վարկանիշներում իր անհավանական հաջող կարիերայի և համաշխարհային շրջագայության շնորհիվ։
Բեյոնսեն հայտնվել է 43-րդ տեղում։ Բայց նա դժվար թե տխրի, քանի որ ավելի վաղ ճանաչվել էր 21-րդ դարի մեծագույն փոփ աստղ։
Երգչուհի Ռիհաննան վարկանիշային աշյուսակում զբաղեցրել է 76-րդ տեղը։ Նա իր վերջին ալբոմը թողարկել է դեռևս 2016 թվականին, և այդ ժամանակից ի վեր ակտիվորեն և հաջողությամբ աշխատում է կոսմետիկայի ու հագուստի իր բրենդերի՝ Fenty Beauty-ի և Savage x Fenty-ի վրա:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 800 անգամ
Читать на русском
|