Մեքսիկայում կայացել է «Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչը։ Հաղթող է ճանաչվել դանիացի Վիկտորյա Կյաեր Թեիլվիգը։ Մրցույթի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ հաղթող է դառնում Դանիայի ներկայացուցիչը։
«Սկսվում է նոր դարաշրջան, շնորհավորում ենք Դանիային՝ մեր 73-րդ «Միսս Տիեզերք»–ին, թող ձեր թագավորությունը ոգեշնչի ամբողջ աշխարհի կանանց և նրանց տա մեծ հնարավորություններ», - իր սոցցանցի էջում աղջկան շնորհավորել են մրցույթի կազմակերպիչները:
Վիկտորիան 21 տարեկան է, նա պարուհի է, ձեռնարկատեր և կենդանիների պաշտպան, ով ապագայում նախատեսում է իրավաբան դառնալ։
Եզրափակիչում տիտղոսի համար պայքարում էին նիգերիացի Չիդիմմա Ադետշինան, մեքսիկացի Մարիա Ֆերնանդա Բելտրանը, Թաիլանդից Սուչատա Չուանգսրին և վենեսուելացի Իլեանա Մարկեսը։
28-ամյա Իլեանան, ով երեխա ունի, սեփական ռեկորդ է սահմանել՝ նա դարձել է առաջին մայրը, ով մրցույթում հայտնվել է լավագույն հնգյակում:
Այս տարի նաև առաջին անգամ մրցույթին թույլատրվել է մասնակցել 28 տարեկանից բարձր կանանց։ Բեատրիս Նջոյան դարձավ 40-ամյա առաջին մասնակիցը, ով դուրս է եկել մեծ եզրափակիչ:
Ընդհանուր առմամբ գեղեցկության մրցույթին մասնակցել են 130 տիտղոսակիր աղջիկներ ամբողջ աշխարհից։ Մասնակիցներից մեկը՝ պանամացի 19-ամյա մոդել Իտալի Մորուն, հեռացվել է մրցույթից իր թույլ տված սխալի համար։ Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել 19-ամյա Ռեա Սինգան, ով համացանցում քննադատության է ենթարկվել իր անհարմար հագուստի համար։
04-05-2026 10:06 Նաստյա Կամենսկիխը և Պոտապը բաժանվել են։ Նրանք լուրը հայտնել են իրենց սոցցանցերի էջերում։ «20 տարի առաջ մենք սկսեցինք մեր ճանապարհը որպես ստեղծագործական զույգ, որը ժամանակի ընթացքում վերածվեց ինչ-որ ավելիի։ Բայց վաղ թե ուշ ամեն ինչ ավարտվում է։ Մենք խնդրում ենք ըմբռնում և հարգանք մեր որոշման համար», - նշել են նրանք՝ մեջբերելով իրենց երգից «Անկախ նրանից, թե ինչպես եք նայում դրան, մենք զույգ չենք» տողը։
04-05-2026 10:03 Նյու Յորքում կայացել է երեկույթ՝ նվիրված մայիսի 5-ին Vogue ամսագիրի կազմակերպած Met Gala-ին: Միջոցառմանը ներկա են եղել Իրինա Շեյքը, Նիկոլ Քիդմանը, Ջորջինա Ռոդրիգեսը, Քենդալ Ջենները, Քրիս Ջենները, Նինա Դոբրևը, Սերենա Ուիլյամսը, Վիտորիա Չերետին, Աննա Վինտուրը, Ռոմեո Բեքհեմը, Էշլի Գրեհեմը և շատ ուրիշներ:
04-05-2026 02:16 «Միլիոնանոց գաղտնիք» հաղորդման ժամանակ Լերա Կուդրյավցևան ԴՆԹ թեստ է անցկացրել Ֆիլիպ Կիրկորովի համար՝ ստուգելու այն վարկածը, որ նրա հայրը արտաամուսնական որդի ունի: Թեստը նախատեսված էր պարզելու, թե արդյոք Կիրկորովներն արյունակցական կապ ունե՞ն երաժիշտ Ալեքսանդր Մատվեևի հետ, ով նախկինում ենթադրել էր, որ նա կարող է լինել հանգուցյալ Բեդրոս Կիրկորովի որդին: Թեստի արդյունքները ցույց տվել, որ Կիրկորովների և Մատվեևի միջև արյունակցական կապ չկա։
01-05-2026 11:55 Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56 Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: