Հայտնի է «Միսս Երկիր-2024» մրցույթի հաղթողը
11.11.2024
«Միսս Երկիր-2024»–ի թագակիր է դարձել ավստրալուհի Ջեսիկա Լեյնը։
Ավստրալիան միացել է այն երկրների ցանկին, որոնց ներկայացուցիչները տարիների ընթացքում հաղթել են «Մեծ քառյակում»։ Բացի «Միսս Երկիր»–ից այստեղ մտնում են «Միսս Տիեզերքը», «Միսս Աշխարհը», «Միսս Ինտերնացիոնալը»։
Նոյեմբերի 9-ին Ֆիլիպիններում կայացավ «Միսս Երկիր» մրցույթի եզրափակիչը։ Բեմում հայտարարվեց ոչ միայն «Միսս Երկիր» տիտղոսակիրը, այլ նաև այլ հաղթողները՝ «Միսս Երկիր Oդ», «Միսս Երկիր Ջուր», «Միսս Երկրի Կրակ» անվանակարգերում։
«Միսս Երկիր» Ջեսիկա Լեյն
«Միսս Երկրի Օդ» Գրաֆնհիլդուր Հարալդսդոտտիր՝ Իսլանդիայից
«Միսս Երկրի Կրակ» Նիվա Անտեզանա՝ Պերուից
«Միսս Երկրի Ջուր» Բեա Միլան-Վինդորսկին ԱՄՆ-ից
Մրցույթի գլխավոր հաղթող ճանաչված 21 ամյա Ջեսիկա Լեյնը գեղեցկության մրցույթներում նոր անուն չէ: Ավելի վաղ՝ օգոստոսին, աղջիկը նվաճել էր «Միսս Երկիր Ավստրալիա» թագը։ Նրա հիմնական առաջնահերթությունն ու կյանքի գործը շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունն է։
Sunshine Coast-ի համալսարանի ուսանողուհին ասում է, որ ինքը միշտ եղել է գործի մարդ: Ջեսիկան սերտորեն համագործակցում է ավստրալական Amazing Grace ոչ առևտրային կազմակերպության հետ, որը սնունդ և ջուր է տրամադրում Ֆիլիպինների անապահով երեխաներին: Աղջիկը հույս ունի, որ իր օրինակը կոգեշնչի մյուսներին փոխել իրենց վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ։
«Որպես «Միսս Երկիր» մրցույթի մասնակից Ավստրալիայից, ես կարող եմ հիշել իմ փորձառությունները և այն ճանապարհորդությունը, որն ինձ այստեղ բերեց. իմ ամեն քայլը ինձ տանում էր դեպի «Միսս Երկիր» մրցույթը»,–նշել է Ջեսիկան:
«Իմ նվիրվածությունը շրջակա միջավայրի կայունությանն աներևակայելի կարևոր է ինձ համար և հիմնված է մեր մոլորակի ու նրա անհավատալի էկոհամակարգերի հանդեպ խորը հարգանքի վրա: Ես ոգեշնչվում եմ Ավստրալիայի բնիկ ժողովուրդների իմաստությունից, ովքեր հոգացել են այս հողի համար հազարավոր տարիներ: Նրանց ավանդույթներն ու գործելակերպը մարմնավորում են խորը կապ բնության հետ, և նրանց ժառանգությունը շարունակում է առաջնորդել ինձ իմ առաքելության իրականացման գործում: Որպես բնապահպան լրագրող իմ աշխատանքի շնորհիվ ես պարտավորվում եմ կիսվել պատմություններով, որոնք ընդգծում են մեր երկրի պաշտպանության կարևորությունը: Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր ձայն կարևոր է այս պայքարում, և մենք միասին կարող ենք ուրիշների մեջ սեր սերմանել մեր մոլորակի հանդեպ, որը կոգեշնչի նրանց ճիշտ գործողություններ ձեռնարկել: Եկեք հարգենք երկիրը, հարգենք նրա պատմությունը և աշխատենք ավելի պայծառ, ավելի կայուն ապագայի համար՝ ի նպաստ բոլորի», - գրել է թագակիր ավստրալուհին մրցույթի եզրափակիչից առաջ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1005 անգամ
Читать на русском
|