Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024

Անշուշտ, բոլորիդ արդեն հոգնեցրել է այս նահանջող Մերկուրին, բայց ի՞նչ կարող ենք անել՝ այն իրոք ամսվա առաջին կեսին կմարի ամեն դրականը։ Իսկ դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև:

Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:


Խոյ

Դեկտեմբերին Խոյերը չպետք է վախենան նախաձեռնող և ավելի վճռական լինել՝ տարեվերջին հաջողությամբ կավարտեք հին գործերը և կպատրաստվեք նորերը կյանքի կոչելու։ Դեկտեմբերին օրերը լի կլինեն խիզախությամբ և էմոցիոնալ վերելքներով, ուստի ամենակարևորը դրական ալիքի վրա մնալն է, նույնիսկ, եթե ամսվա վերջում մի փոքր դանդաղեցնեք ձեր գործողությունները և դժվար դառնա կամային ջանքեր գործադրումը։

Եթե դեկտեմբերի առաջին կեսին ամեն ինչ հեշտ կստացվի, ապա ամսվա վերջում Խոյերը կնկատեն, որ որոշ բաներ ճեղքեր են տալիս, ուստի ավելի լավ է շտապել և իրականացնել պլանները մինչև հոգնածության վրա հասնելը:

• Բարենպաստ օրերը՝ 1, 3, 15, 16, 23, 24, 28
• Անբարենպաստ օրերը՝ 7, 9, 18, 22, 26, 30

Ցուլ

2024 թվականի դեկտեմբերին Ցուլերին խորհուրդ է տրվում որոշակիորեն կշռադատել և հետաձգել որոշումներ կայացնելը։ Ամսվա առաջին կեսն իրադարձությունների առումով այնքան էլ հագեցած չի լինի, այնպես, որ ստիպված կլինեք ինքներդ դրանցով հանդես գալ ու ազատ ժամանակը լրացնելու բան փնտրել։ Հարմար շրջան է ձեր հոբբիներն ու հետաքրքրությունները հիշելու, սիրելիների հետ շփումը վայելելու համար։
Դեկտեմբերի երկրորդ կեսին անելիքներն ավելի կշատանան, գուցե աշխատանքի որոշ առաջարկներ կստացվեն՝ կապված անցյալում եկամտների ստացման աղբյուրների հետ։ Խորհուրդ է տրվում բաց չթողնել այդ հնարավորությունները, քանի որ Ցուլերը բավարար ռեսուրսներ կունենան առաջադրանքները կատարելու հանելու համար։

• Բարենպաստ օրերը՝ 7, 8,14, 21, 22, 30, 31
• Անբարենպաստ օրերը՝ 1, 2, 18, 25, 29

Երկվորյակ

Երկվորյակները դեկտեմբերին չեն կարողանա հանգստանալ՝ ծանրաբեռնված կլինեն գործերով, թեկուզ ոչ շատ դժվար, բայց շատ։ Այս նշանի ներկայացուցիչներին կզայրացնի եռուզեռը, այդ թվում՝ Ամանորը։

Ուստի խորհուրդ աստղերից՝ ուշադրություն դարձրեք ժամանակի կառավարմանը։ Կազմակերպեք ձեր ժամանակը և տարածքն այնպես, որպեսզի ձեր աշխատանքային գործընթացները հնարավորինս արդյունավետ լինեն: Գործընկերների կամ ընկերների ակտիվ ներգրավվածությունը կօգնի, եթե այդ խնդիրները ոչ թե մասնագիտական, այլ կենցաղային բնույթ ունեն։ Այդ դեպքում ամեն ինչ լավ կանցնի, եւ Երկվորյակները թեթև սրտով ու բարձր տրամադրությամբ կընթանան դեպի տոները։

• Բարենպաստ օրերը՝ 1, 2, 11, 12, 15, 16, 28
• Անբարենպաստ օրերը՝ 7, 9, 20, 23, 26, 30

Խեցգետին

Խեցգետինները 2024 թվականի դեկտեմբերին տհաճություն կզգան՝ ակնկալելով հնարավոր անախորժությունները։ Ինչ-որ պահի նրանք իրենց ողջ գործերից կնախընտրեն խաղաղ հանգիստը՝ հուսալով, որ իրենց որոշ գործեր և տնային պարտականություններ կկարգավորվեն առանց իրենց մասնակցության։

Դեկտեմբերի ամենավերջին չկատարված գործերն անպայման կվերադառնան։ Խեցգետիններն այս ամիս մեծ պահանջարկ կունենան։ Նշանի ներկայացուցիչները մաս–մաս կլինեն՝ փորձելով ամենուր ժամանակին հայտնվել։ Դեկտեմբերին անհրաժեշտ է խելամտորեն պլանավորել գործերը և խնայողաբար ծախսել սեփական ռեսուրսները։

• Բարենպաստ օրերը՝ 8, 12, 17, 18, 21, 22
• Անբարենպաստ օրերը՝ 2, 3, 27, 29

Առյուծ

Առյուծները 2024 թվականի դեկտեմբերին շրջապատված կլինեն ուշադրությամբ և իրենց կզգան որպես տիեզերքի կենտրոն։ Հրե նշաններն այդպիսին են:

Աստղերն այս ամիս առասպելական հաջողություններ չեն նախատեսել Առյուծի համար: Բայց դուք կարող եք օգտվել պահից և ժամանակ անցկացնել սիրելիների կամ ընկերների հետ, մինչ կենդանակերպի մյուս նշանները զբաղված կլինեն առօրյայով:

• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 10, 11, 15, 16, 28
• Անբարենպաստ օրերը՝ 8, 9, 22, 25, 30

Կույս

Դեկտեմբերին Կույսերի համար ամենակարևորը լավատեսությունը չկորցնելն է լարված մթնոլորտի պատճառով, որը կստեղծի շրջապատը։ Պետք է հասկանանք, որ ոչ բոլորին է բախտ վիճակվել տարեվերջին էներգիայով լի մնալ։ Շատ մարդիկ արդեն մինչ դեկտեմբեր ամիսը բավականին սպառվել են, ի տարբերություն Կույսերի: Ուստի կարևոր է կարողանալ աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Բայց թույլ մի տվեք, որ նրանք նստեն ձեր պարանոցին, հակառակ դեպքում դուք կարող եք ծայրահեղ լինել: Կույսեր, օգնեք ուրիշներին, բայց, այնուամենայնիվ, պահպանեք ձեր առաջնահերթությունները։ Սա կարևոր է տոներից առաջ էներգիա չկորցնելու համար։

• Բարենպաստ օրերը՝ 4, 6, 17, 18, 31
• Անբարենպաստ օրերը՝ 1, 10, 11, 23, 27

Կշեռք

Կշեռքները ստիպված կլինեն 2024 թվականի դեկտեմբերին ակտիվ աշխատել և նրանք կկարողանան հանգիստ շունչ քաշել միայն Ամանորի գիշերը տոնական սեղանի շուրջ նստելիս։ Բայց նման նտամադրվածությունը դրական ազդեցություն կունենա՝ ամսվա վերջին ձեր ջանքերն անպայման արդյունք կտան։ Միակ բանը, որ կարող է խանգարել, Կշեռքների կասկածներն են, որ այս հաջողությունն արդյոք անհրաժե՞շտ է: Սիրելիների հետ շփվելիս Կշեռքներն ավելի լավ է ակտիվ լինեն, բայց ի պատասխան նույնը չսպասեն։

• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 8, 11, 23, 24, 27
• Անբարենպաստ օրերը՝ 13, 16, 18, 30

Կարիճ

Կարիճները նույնպես նրանց թվում են, ում համար 2024 թվականի դեկտեմբերը զարմանալիորեն հանգիստ և չափված կլինի։ Այո, նրանք այլևս ցանկություն չեն ունենա չափից դուրս ակտիվ լինելու։ Կենդանակերպի այս նշանի կյանքում 2024 թվականի վերջին ամիսը խաղաղություն կբերի, ինչի շնորհիվ հաջորդ տարին կկարողանաք դիմավորել առանց նյարդայնության ու իրարանցման։

Ստեղծված դադարն ավելի լավ է օգտագործել կացարանը բարեկարգելու, ստեղծագործական կարողությունները դրսևորելու և զբաղվելու այն ամենով, ինչը հաճույք է պատճառում Կարիճներին։

• Բարենպաստ օրերը՝ 8, 9, 13, 18, 22, 26, 27
• Անբարենպաստ օրերը՝ 3, 5, 7, 24, 25, 31

Աղեղնավոր

Աղեղնավորների համար ամբողջ դեկտեմբերը նման կլինի մեկ շարունակական տոնի՝ պայծառ, ուրախ, աղմկոտ, զվարթ: Բայց ինչ-որ պահի եռուզեռից հոգնածություն կհայտնվի, մինչդեռ 31-ը դեռ չի եկել։

Այս ամիս ստիպված կլինեք նաև կարգավորել փաստաթղթերի հետ կապված կիսատ գործերը։

• Բարենպաստ օրերը՝ 1, 2, 10, 12, 17, 25, 30
• Անբարենպաստ օրերը՝ 6, 9, 18, 19, 26, 28

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար 2024 թվականի դեկտեմբերը հանգիստ ու անշտապ կլինի։ Բայց դուք պետք է պատրաստվեք նրան, որ նման հանգստությունը երկար չի տևի, և մինչև ամսվա վերջ կսկսվեն փոփոխություններ սիրելի մարդկանց հետ հարաբերություններում։ Հնարավոր են փոքր կոնֆլիկտներ, որոնց մեծ մասը կավարտվի զինադադարով։ Վեճերի պատճառ կարող է լինել այն, որ Այծեղջյուրները անձնական ծրագրերը նախընտրում են ուրիշներից։

• Բարենպաստ օրերը՝ 8, 11, 19, 21, 22
• Անբարենպաստ օրերը՝ 4, 13, 17, 26

Ջրհոս

2024 թվականի դեկտեմբերին Ջրհոսներին խորհուրդ է տրվում ուշադիր պլանավորել բոլոր գործողությունները, որպեսզի ստիպված չլինեն դուրս գալ և իմպրովիզներ անել, եթե հայտնաբերվի առաջադրանք, որը ժամանակին չի կատարվել:

Եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի, ապա տարեվերջը միայն դրական էմոցիաներ ու բավարարվածություն կբերի դրա հաջող ավարտից։

• Բարենպաստ օրերը՝ 1, 8, 10, 22, 29, 30
• Անբարենպաստ օրերը՝ 3, 9, 15, 18, 27, 28

Ձկներ

Ձկների համար 2024 թվականի դեկտեմբերը ռոմանտիկայի և ստեղծագործության ամիս է: Խորհուրդ է տրվում չզսպել ձեր մղումները և փորձարկել ձեր ունակությունները բոլորովին այլ հոբբիներում. աստղերը կնպաստեն դրան: Անսովոր փորձերը կարող են լավ արդյունքներ բերել։

Ձկները նաև կարող են հույս դնել պարգևատրումների վրա: Հագեցած աշխատանքային տարին իզուր չի անցնի՝ արվածը վերջապես գնահատվի։

Այս նշանի մարդկանց չի կարելի հրաժարվել ընկերական հավաքներից, որոնցում կարող են լինել ուշադրության կենտրոնում։ Նման պահերին հաջող պատահական ծանոթության հնարավորությունը մեծ է։

• Բարենպաստ օրերը՝ 3, 4, 8, 9, 18, 19, 23
• Անբարենպաստ օրերը՝ 6, 7, 13, 14, 17, 25։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 9802 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-06-2026 10:50
Հեռուստահաղորդավարուհի և մոդել Թայրա Բենքսը դատական հայց է ներկայացրել Netflix-ի դեմ՝ հոսքային ծառայությանը մեղադրելով զրպարտության մեջ «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի շոուի մասին պատմող «Reality Check: Inside America's Next Top Model» վերնագրով վավերագրական ֆիլմի համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Թայրա Բենքսը հարցազրույց է տվել վավերագրական ֆիլմի համար, որը տևողությունը 3.5 ժամից կրճատվել է մինչև 16 րոպե, նրա խոսքերը կտրվել են համատեքստից և խմբագրվել՝ աղավաղելով դրանց սկզբնական իմաստը։
16-06-2026 10:49
Քեթի Փերին բացառիկ մեկնաբանություն է արել իր հնգամյա դստեր՝ Դեյզի Դաուի մասին, ում ծննդաբերել է նախկին սիրեցյալ Օռլանդո Բլումից։ Երգչուհին ասել է, որ հպարտ է երեխային իր ցույց տված օրինակով։ «Կարծում եմ, երբ մայրերը կարողանում են լինել իրնութույն՝ զգալով հնարավորինս աջակցություն և չթաքցնելով իր իրական «ես»-ը, դա միշտ լավ օրինակ է իրենց երեխաների համար։ Եվ ես ուրախ եմ լինել իմ գեղեցիկ դստեր համար օրինակ՝ որպես ուժեղ, հավասարակշռված, խելացի, զվարճալի և մի փոքր յուրօրինակ կին», - ասել է Փերին People-ին տված հարցազրույցում։
16-06-2026 10:46
57-ամյա Ռենե Զելվեգերը երկար դադարից հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը առջև։ Դերասանուհին Tribeca կինոփառատոնում ներկա է գտնվել «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը, որը նվիրված էր ֆիլմի 25-ամյակին։ Զելվեգերը կարմիր գորգով անցել է ամբողջությամբ սև հագուստով և գլխարկով։
16-06-2026 01:01
Պոլինա Գագարինան և Սերգեյ Լազարևը թողարկեl են «Happy End» երգը, որը և՛ սրտաճմլիկ է, և՛ պարային։ Արտիստները վաղուց են ընկերներ և միշտ երազել են միասին երգ թողարկել, ու հիմա նրանց ծրագրերը իրականացել են։ Հունիսի առաջին շոգ օրերին Լազարևն ու Գագարինան ներկայացրին իրենց նոր հիթը։
16-06-2026 00:04
94 տարեկան հասակում հունիսի 12-ին կյանքին հրաժեշտ է տվել ամերիկացի հայտնի դերասան Ռոնի Շելը: Նրա մահվան մասին հայտնել է Page Six-ը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 477 անգամ
11.06.2026
Դիտվել է 370 անգամ
10.06.2026
Դիտվել է 364 անգամ
16.06.2026
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster