Victoria’s Secret-ի շքեղ վերադարձը
18.10.2024
Ինչպե՞ս անցավ Victoria's Secret-ի առաջին ցուցադրությունը վեց տարվա դադարից հետո:
Նյու Յորքում կայացավ Victoria's Secret-ի առաջին ցուցադրությունը 2018 թվականից ի վեր։ Տասնյակ թոփ մոդելներ և աշխարհահռչակ աստղեր կրկին հավաքվել էին բեմահարթակում՝ ցուցադրելու ներքնազգեստի նոր հավաքածուն։
Victoria's Secret-ի շոուները հայտնի են ոչ միայն հրեշտակի թևերով, որոնք կրում են մոդելները, այլև հանրաճանաչ արտիստների կատարումներով։ Շոուի պատմության մեջ առաջին անգամ երաժիշտների ցանկն ամբողջությամբ բաղկացած էր կանանցից։ Երեկոյի գլխավոր հերոսը 78-ամյա Շերն էր, ով կատարել է իր երկու կուլտային հիթերը՝ Strong Enough և Believe: Երգչուհուն կուլիսներում աջակցում էր նրա երիտասարդ զուգընկերը՝ Ալեքսանդր Էդվարդսը։
Բեմահարթակում փայլել է նաեւ Իրինա Շեյքը։ Վերջին անգամ նա Victoria's Secret-ի պոդիումով քայլել էր, երբ հղի էր իր դուստր Լիայով։ Այժմ 38-ամյա ռուս մոդելը հանդիսատեսին գերել է իր կատարյալ կազմվածքով՝ աստղերով զարդարված կիսաթափանցիկ սև բոդիով և երկար թիկնոցով։
Շոուն եզրափակել է 50-ամյա Թայրա Բենքսը, ում էներգիան վայրկյանների ընթացքում հուզել է հանդիսատեսին։ Ոճաբանները նրա համար ընտրել են բավականին փակ կերպար՝ կազմված կորսետից ու լեգինսներից։
Victoria's Secret-ի խոսնակն ավելի վաղ People ամսագրին ասել էր, որ «2024 թվականի շոուն կներկայացնի հենց այն, ինչ պահանջում են մեր հաճախորդները՝ գլամուր, բեմահարթակ, նորաձևություն, զվարճանք, թևեր, ժամանց: Եվ այդ ամբողջն այն հզոր ոսպնյակի միջոցով, որն այսօր արտացոլում է ապրանքանիշը»:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1129 անգամ
Читать на русском
|