Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

7 սխալ՝ ինտիմ գոտու խնամքի հարցում

25.09.2024

Ժամանակակից կանայք կոսմետոլոգներից ոչ պակաս են տեղյակ դեմքի խնամքի բոլոր նրբություններին։ Բայց երբ խոսքը վերաբերում է ինտիմ գոտու խնամքին, բացահայտվում են գիտելիքների պակաս: Ինչպիսի՞ միջոցներ ընտրել այս նուրբ հատվածը զգուշորեն մաքրելու համար: Օճառի առկայությունը բաղադրության մեջ լա՞վ է, թե՞ վատ: Խոնավեցնող միջոց է պե՞տք, թե՞ ոչ։ Ներկայացնում ենք ամենատարածված սխալները և նշում, թե ինչպես ամեն ինչ ճիշտ անել:

Մոռանալ մաքրության մասին

Հիգիենան առողջության գրավականն է։ Մենք այս արտահայտությունը հիշում ենք մանկուց։ Իսկ ինտիմ հատվածի դեպքում այս կանոնը գործում է 100%-ով։ Դրա անտեսումը կարող է առաջացնել անհանգստություն, քոր և մրմուռ ու հանգեցնել առողջական խնդիրների:

Չափից ավելի մաքրում

Այնուամենայնիվ, ամեն ինչ լավ է չափի մեջ: Մասնագետները խորհուրդ են տալիս լոգանք ընդունել և, համապատասխանաբար, ինտիմ հատվածը մաքրել օրական մեկ-երկու անգամ։ Այս պարագայում ոչ մի դեպքում չպետք է օգտագործեք հակասեպտիկ կամ հակաբակտերիալ բաղադրիչներով, ինչպես նաև բաղադրության մեջ օճառ կամ սպիրտ պարունակող միջոցներ: Բանն այն է, որ այս հատվածքի միկրոֆլորան շատ փխրուն է, և չափից ավելի մաքրումը կարող է խախտել դրա հավասարակշռությունը: Ուստի կարեւոր է ընտրել խոնավեցնող հատկություն ունեցող ինտիմ հիգիենայի միջոցներ։

Ամեն ինչի համար մեկ միջոցի օգտագործում

Մեր մարմնի ինտիմ գոտիներն ունեն յուրահատուկ միկրոֆլորա՝ թթվային pH ներքին սեռական օրգաններում և չեզոք pH՝ արտաքինում, ուստի այս հատվածները մաքրելլիս անհրաժեշտ են դրանց համար նախատեսված միջոցներ: Սովորական ցնցուղի գելերն ու օճառներն ունեն pH >8 ալկալիություն, ուստի դրանք բացարձակապես հարմար չեն ինտիմ հատվածը խնամելու համար: Դրանք կարող են փոխել թթվայնության մակարդակը և խախտել միկրոֆլորայի հավասարակշռությունը։ Բացի այդ, մարմնի համար նախատեսված միջոցները հաճախ պարունակում է բուրմունքներ և ներկանյութեր, որոնք կարող են առաջացնել գրգռվածություն և ալերգիա:

Այսպիսով, ինտիմ խնամքի միջոցներ ընտրելիս ուշադրություն դարձրեք, որ բաղադրությունը չպարունակի.

• օճառ,
• ալկոհոլ,
• հակասեպտիկ բաղադրիչներ,
• ներկանյութեր։

Սպունգների օգտագործում

Թաց սպունգները և ճիլոպները հիանալի միջավայր են բակտերիաների համար: Բացի այդ, դրանք հարմար չեն նուրբ հատվածները լվանալու համար, քանի որ կարող են մեխանիկորեն վնասել մաշկը ու գրգռվածություն առաջացնել։

Անհարմարության անտեսում 

Գրեթե յուրաքանչյուր կին ինտիմ հատվածում զգում է չորություն և քոր: Դրա պատճառները շատ են՝ սկսած անհարմար ներքնազգեստից և մազահեռացման հետևանքներից մինչև սթրես ու հորմոնալ անհավասարակշռություն: Ինչ էլ որ լինի հիմնական պատճառը, պատշաճ խնամքը, որը ներառում է նուրբ մաքրում և խոնավացում, կօգնի վերացնել անհանգստությունը ինտիմ գոտում: Կարևոր է. եթե ախտանիշները չեն անհետանում, այլ ավելանում են, ինքնաբուժությամբ մի զբաղվեք և դիմեք մասնագետի։

Մոռալ խոնավացման մասին

Ինտիմ հատվածների մաշկի խոնավացումը նույնքան կարևոր քայլ է, որքան չոր դեմքի մաշկի խնամքը: Նույնիսկ, եթե դուք ընտրում եք ինտիմ հիգիենայի համար նուրբ մաքրող միջոց, խորհուրդ է տրվում այն համադրել հատուկ կրեմի հետ։ Կարևոր է, որ այն պարունակի բաղադրիչներ, որոնք հանգստացնում, վերացնում են գրգռվածությունը, սնուցում և փափկեցնում են նուրբ հատվածի մաշկը:

 Անհարմար ներքնազգեստի ընտրություն

600x400

Ներքնազգեստն առաջին հերթին պետք է լինի մաքուր և հարմարավետ։ Սինթետիկ նյութից պատրաստված գեղեցիկ, բայց կիպ կամ ձգող ներքնազգեստը կարող է հարել և անհանգստություն պատճառել՝ առաջացնելով ներաճած մազերի ու նույնիսկ մեխանիկական պզուկների ձևավորում, քանի որ նման ներքնազգեստը թույլ չի տալիս խոնավությունը մաշկի մակերևույթից գոլորշիանա ու հաճախ հանգեցնում է բակտերիալ վարակների։ Հենց դրա պատճառով է, որ մազահեռացումից հետո խորհուրդ չի տրվում անմիջապես սինթետիկ ներքնազգեստ հագնել։ Առօրյա կյանքի համար մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել հարթ բնական գործվածքներից պատրաստված հարմարավետ մոդելներ՝ առանց ժանյակի կամ ամուր առաձգական ժապավենների: Եթե ցնցուղից հետո անհարմարավետ ներքնազգեստի պատճառով տհաճ զգացողություն եք ունենում, ապա անպայման ձեր մաշկին խոնավեցնող կրեմ քսեք՝ գրգռվածությունը վերացնելու համար:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7350 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026
Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին

27.08.2026
Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-09-2026 12:44
Նատալյա Վոդյանովան վեցերորդ անգամ մայր է դարձել։ 44-ամյա սուպերմոդելը դուստր է ունեցել։ Ուրախալի լուրը տարածել է «Քեյթ Բլանշ» Telegram ալիքը, որը նշում է, որ աղջիկը ծնվել է բոլորովին վերջերս։ Ալիքի տվյալներով՝ երեխան նման է և՛ Նատալիային, և՛ նրա ամուսնուն՝ Անտուան Արնոյին։
07-09-2026 12:35
Փարիզի Louis Vuitton հիմնադրամում տեղի է ունեցել երիտասարդ դիզայներների համար նախատեսված LVMH մրցանակի  արարողությունը: 2400 դիմորդների շարքում հաղթանակ շնորհվել է Բելգիացի դիզայներ Ջուլի Կեգելսին, որը ստացել է 400,000 եվրո գլխավոր մրցանակը և մեկ տարվա մենթորություն շքեղության հսկա LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի փորձագետների հետ, որը տիրապետում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Louis Vuitton-ը, Guerlain-ը, Dom Pérignon-ը և Sephora-ն:
07-09-2026 12:32
Փորձագետների խումբը, որը ցուցաբերում է լիակատար միաձայնություն, պարտադիր չէ, որ ընդունի ամենահուսալի որոշումը։ Ընդհակառակը, բարդ իրավիճակներում անհամաձայն կարծիքների առկայությունը կարող է նշան լինել, որ մասնակիցներն ավելի քիչ են ենթարկվում փոխադարձ ազդեցության։ Այս եզրակացությանն են եկել Տուլուզի համալսարանի, CNRS-ի և Լիդսի համալսարանի հետազոտողները։
07-09-2026 11:42
Իտալիայի ափին շարունակվում է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը։ Ամեն օր միջազգային կինոաստղերը ներկայացնում են իրենց նոր ֆիլմերը, որոնք շուտով կմրցեն ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերի և մրցանակների համար։
07-09-2026 10:36
Նատալի Փորթմանը երրորդ անգամ մայր է դարձել։ Աղբյուրների համաձայն՝ երեխան ծնվել է անցյալ ամիս, իսկ մի քանի օր առաջ Փորթմանին և նրա ընկերոջը՝ Տանգի Դիստաբլին, նկատել են Փարիզի փողոցներում՝ նորածնին գրկած։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.09.2026
Դիտվել է 1309 անգամ
02.09.2026
Դիտվել է 377 անգամ
07.09.2026
Դիտվել է 347 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster