Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Այս հոտը քաղցկեղի հիմնական ախտանիշններից է. ստուգեք ինքներդ ձեզ

03.11.2023

Հիվանդությունը չխորացնելու և հաջող բուժման հնարավորություն թողնելու համար արժե ուշադրություն դարձնել նույնիսկ պակաս ուշագրավ բաներին։

Քաղցկեղն անկասելի աճում է։ Անցյալ տարի մոլորակի ավելի քան 19 միլիոն մարդու մոտ քաղցկեղ է ախտորոշվել: Այս թին, իրոք, մածելու տեղիք է տալիս: Չարորակ ուռուցքը կարող է հայտնվել մարմնի ցանկացած մասում, ուստի մասնագետները երբեք չեն դադարում հիշեցնել, թե որքան կարևոր է ախտորոշել և դիմել բժշկի առաջին իսկ հնարավոր ախտանիշների դեպքում: I կամ II փուլում հայտնաբերված ուռուցքները շատ ավելի բուժելի են, քան հետագա փուլերում:

Հիվանդների պատմության հիման վրա հայտնաբերվել են ուռուցքաբանության հիմնական ախտանիշները, այդ թվում.

• Անընդհատ հոգնածության զգացում
• Մարմնի ջերմաստիճանի բարձրացում
• Վատ ախորժակ և դրանից բխող քաշի հանկարծակի կորուստ
• Փափուկ հյուսվածքներոմ կամ գեղձերում գոյացություններ
• Ավշային հանգույցների մեծացում
• Ցավ մարմնում և գլխում
• Համակարգման կորուստ
• Խալերի չափի կամ գույնի փոփոխություն:

600x400

Քաղցկեղի յուրաքանչյուր տեսակ ունի իր «ազդանշանները», ուստի չպետք է աչք փակել դրանց վրա և մասնագետի մոտ գնալը հետաձգել, մանավանդ, որ վերջերս բժիշկները կրկին ահազանգ են խփել։ Նրանք նախազգուշացնում են, որ սարկոման (շարակցական հյուսվածքի քաղցկեղ), լիմֆոման (ավշային համակարգի քաղցկեղ), գլիոման (ուղեղի քաղցկեղ) և մի քանիսին կարելի է միավորվել մեկ շատ տարօրինակ ախտանիշով:

Ոչ վաղ անցյալում համացանցում հայտնվեց բրիտանացի Ալեքս Սևիջի պատմությունը, ով նշում էր, որ մի քանի անգամ արթնացել է այրվող ռետինի հոտից։ Նա խուճապի մեջ արթնացրել է իր հարսնացու Աննային՝ անհանգստանալով, որ տանն ինչ-որ տեղ հրդեհ է մոլեգնում, բայց ի զարմանս իրեն՝ աղջիկն ընդհանրապես ոչինչ չի զգացել։ Տեղի ունեցածը լրջորեն վախեցրել է տղամարդուն, իսկ հետո նա դիմել է մասնագետների օգնությանը։ Վերջիններս կատարել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (MRI) և նրա մոտ ախտորոշել գլիոբլաստոմա՝ ուղեղի քաղցկեղի ագրեսիվ տեսակ:

600x400

Նման դեպք տեղի է ունեցել նաև անգլիուհի Յասմին Կլապի հետ։ Նա պատմել է, որ երկար ժամանակ իրեն հետապնդում էր այրված հացի հոտը։ Կինը դա զգացել է ամենուր՝ տանը, աշխատավայրում և, նույնիսկ, փողոցում։ Երբ դրանով ապրելն անտանելի է դառնում, Յասմինը գնում է հիվանդանոց, որտեղ ուսումնասիրությունից հետո նրա մոտ ախտորոշվում է IV փուլի գլխուղեղի քաղցկեղ: Քլապն ավելի ուշ հիշում է, որ գործընկերները հաճախ ասում էին իրեն, որ «մի քանի րոպեով անջատվում է», իսկ հետո վերադառնում իրականություն, կարծես ոչինչ չի եղել: Ի դեպ, նման «դադարները» ևս կարող են սարսափելի ախտորոշման նախանշաններ լինել, ուստի չպետք է անտեսել դրանք։

Հետևե ՛ք ձեզ։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1292 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 491 անգամ
03.05.2024
Դիտվել է 238 անգամ
04.05.2024
Դիտվել է 181 անգամ
07.05.2024
Դիտվել է 135 անգամ
08.05.2024
Դիտվել է 121 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster