Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Անընդհատ քննադատու՞մ եք ինքներդ ձեզ: Հոգեբանները բացատրել են, թե ինչու է դա վտանգավոր

11.10.2023

Որտեղի՞ց է գալիս այս ներքին քննադատը, որը երբեք չի հոգնում կրկնել այն, ինչը մենք չենք ավարտել, որտեղ ենք սխալներ թույլ տվել և ինչ արդյունքների դեռ չենք հասել: Ահա թե այս դրսևորումն ինչպես են բացատրում հոգեբանները։

Ինչո՞ւ ենք մենք ինքներս մեզ արժեզրկում

Ինքնընկալման հիմնական գործոնն այն միջավայրն է, որում մենք հայտնվել ենք՝ ծնողները և մեզ շրջապատող մարդիկ: Այստեղից է, որ մենք պատկերացում ենք կազմում մեր մասին։ Եվ երբեմն դա լիովին սխալ է:

Օրինակ՝ վերադառնանք դպրոցական տարիներ։ Պատկերացնենք, որ աշակերտն իր օրագրում երկու գնահատական է բերել՝ գերազանց և բավարար։ Ծնողները, ամենայն հավանականությամբ, նույնիսկ ուշադրություն չեն դարձնի գերազանց գնահատականին, բայց վատը կնկատեն։ Վատագույն դեպքում երեխային կսաստեն, լավագույն դեպքում՝ միասին ուղիներ կփնտրեն իրավիճակը շտկելու համար։

Երեխան, ենթագիտակցական մակարդակում, այս կանոններն ընկալում է որպես միակ ճիշտ որոշում։ Ավելին, ավագ սերնդի ներգրավվածությունը ամենակարեւորն է, որ ունենք մինչեւ 7-11 տարեկանը։ Եվ եթե մեծահասակները նախատելիս, քննադատելիս և պատժելիս ավելի շատ էմոցիաներ են ցուցաբերել, ապա հենց սա է դառնում գոյատևման հիմնական ռազմավարությունը: Մենք այն հասցնում ենք մինչև հասուն տարիք. մեր ծնողներն արդեն առանձին են ապրում և այլ կերպ են շփվում մեզ հետ, բայց ներսում քննադատը շարունակում է խոսել։

Կարո՞ղ է ինքնաքննադատությունը դրական ազդեցություն ունենալ

Մյուս կողմից, կան բազմաթիվ հաջողակ մարդկանց օրինակներ, ովքեր ինքնաքննադատության շնորհիվ էլ ավելի լավն են դարձել։ Նրանք չեն կարող կանգ առնել ձեռքներումների վրա՝ շունչ քաշելու և իրենց գովաբանելու համար, այլ անընդհատ ավելի ու ավելի հեռուն են գնում։ Դրանից էլ գալիս է հաջողությունը, համբավը և ճանաչվածությունը:

Սակայն, եթե խոսենք այս մարդկանց հետ, դժվար թե նկատենք, որ նրանք երջանիկ են։ Ի վերջո, յուրաքանչյուրի ներսում կա «բավարար չէ, ավելին է պետք» զգացումը, և դրա հետ մեկտեղ՝ սեփական անձի ոչ համարժեք ընկալումն ու կատարված աշխատանքի արդյունքը վայելելու անկարողությունը: Շատերը կարծում են, որ ավելիին հասնելով՝ կանգ կառնեն և կգոհանան իրենցով։ Ցավոք՝ ոչ։

Ինչ անել?

600x400

Հոգեբաններն առաջարկում են ինքնօգնության երեք ռազմավարություն։

Առաջին քայլն այն է, որ սկսեք նկատել ձեր ներքին քննադատին: Շատերը, արժեզրկելով իրենց ձեռքբերումները, դրանք չեն էլ նկատում։ Իսկ ոմանք նույնիսկ կարծում են, որ դա լավ արդյունքների հասնելու միակ ճանապարհն է։ Ընդ որում, ինքնաքննադատությունը կարող է արդյունավետ լինել միայն մինչև 25 տարեկանը, քանի դեռ մեր հոգեկանը ձևավորման փուլում է։ Հետո դա ավելի շատ խանգարում է, քան օգնում:

Երկրորդ քայլը ձեր մտքերի հետ աշխատելն է: Դա անելու համար արժե հասկանալ, որ քննադատը քո մի մասն է միայն, այլ ոչ թե ամբողջը։ Սովորեք ճանաչել իրականությունը և ձեր քննադատական մասին դիմակայել փաստերով, այլ ոչ թե ձեր մասին երևակայություններով:

Օրինակ՝ ձեր ներքին քննադատն ասում է. «Ուրիշներն այնքան բան են անում, իսկ դու պառկել ու ոչնչի չես հասնի»։ Վիճել այս փաստի հետ՝ նշանակում է կոնֆլիկտի մեջ մտնել ինքդ ձեզ հետ։ Սա չարժե անել։ Ավելի լավ է նախ ընդունել փաստը, ապա դրա վրա մանրամասներ ավելացնել։

Ահա կատարյալ պատասխանը. «Ուրիշներն այնքան շատ բան են անում, իսկ ես պարկած եմ: Այո, հիմա այդպես է։ Բայց միայն այն պատճառով, որ վերջին մեկուկես շաբաթում ես մեծ ծանրաբեռնվածություն եմ ունեցել։ Այսօր ես վերականգնվում եմ, իսկ վաղը կսկսեմ նոր ձեռնարկումներ, իմ ժամանակացույցն արդեն կազմված է»։

Երրորդ քայլը ձեր դրական կողմերը նկատելն է։ Մտածեք, թե ինչ հատկություններ են օգնում ձեր «ես»-ի կայացմանը, աճել և զարգանալ: Փորձեք կենտրոնանալ դրանց վրա և նկատել ավելի շատ դրական կողմեր։

Ի դեպ, կան մի շարք հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ խրախուսման արդյունավետությունը շատ անգամ ավելի բարձր է, քան քննադատությունն ու պատժելը։ Այսինքն, եթե դուք չեք գովում ձեզ ձեր ձեռքբերումների համար, ապա ձեր մոտիվացիան ամեն անգամ կընկնի, և ձեր անհանգստությունը կաճի:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7005 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ներել դավաճանությունը. գործնական առաջարկություններ և հոգեբանի 4 խորհուրդ

30.10.2026
Պարզենք, թե ինչպես ներել անհավատարմությունը, պահպանել հարաբերությունները և չկորցնել ինքներս մեզ։

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-11-2026 15:42
Լուրերը ճշմարիտ դուրս եկան. 15 տարվա ընկերությունից հետո Ջոան Սմոլսը և Քենդիս Սվեյնփոլը բաժանվել են: Cutting Room Floor փոդքասթի ժամանակ Ջոանը խոստովանել է, որ իր ընկերուհուց բաժանվելը պայմանավորված էր մի տղամարդով՝ ամերիկյան ֆուտբոլիստ Թոմ Բրեդիով: Սմոլսն ու Բրեդին հանդիպում էին մոտ ութ ամիս: Բաժանումից հետո առցանց լուրեր սկսեցին շրջանառվել, որ մարզիկն արդեն գտել է նոր ընկերուհի՝ Քենդիս Սվեյնփոլին՝ Ջոանի նախկին լավագույն ընկերուհուն: Նրանք երկուսն էլ Victoria's Secret-ի հրեշտակներ են և տարիներ են միասին անցկացրել ինչպես ցուցադրությունների ժամանակ, այնպես էլ դրանից դուրս:
28-11-2026 09:47
Lululemon-ի հիմնադիր Չիպ Ուիլսոնը սկանդալային հայտարարություններ է արել կանանց մասին: Դա տեղի է ունեցել վերջերս Axis Connects-ի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության համաժողովում, որտեղ Ուիլսոնը հրավիրված էր որպես խոսնակ: Սակայն նրա ելույթը շուտ ավարտվել է, երբ մի քանի կանայք դուրս եկան դահլիճից, ինչը կազմակերպիչներին ստիպել է արագորեն ավարտել նրա հատվածը: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա խոսել է կանանց դերի, մայրության և հակաբեղմնավորման մասին: Նրա դիրքորոշումն այն է եղել, որ ԱՄՆ-ում և Կանադայում կանայք չափազանց շատ են հետաձգում իրենց առաջնեկի ծնունդը, ինչը հանգեցնում է ծնելիության մակարդակի նվազմանը: Այս տեմպերով, կարծում է Ուիլսոնը, տեղացի տղամարդիկ ստիպված կլինեն «հարսնացուներ ներմուծել Թաիլանդից»՝ բազմազավակ դառնալու համար:
26-11-2026 12:31
65-ամյա քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսը չի թաքցնում իր երջանկությունը դստեր՝ Մայլի Սայրուսի և երաժիշտ Մաքս Մորանդոի՝ Պալմ Սփրինգսում կայացած հարսանիքից հետո, հաղորդում է People-ը։ Նա սոցիալական ցանցերում գրել է. «Իմ փոքրիկ աղջիկն ամուսնացել է իր կյանքի սիրո հետ։ Չեմ կարող նկարագրել, թե որքան հրաշալի զգացողություն էր, երբ իմ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մեկ սենյակում՝ միավորված սիրով։ Մայլի, բառերով չես կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ քեզնով ամեն օր... Ես աշխարհի ամենահպարտ հայրն եմ։ Մաքս, մեծ պատիվ է ողջունել քեզ ընտանիքում։ Դուք՝ երեխաներ, ստեղծված եք միմյանց համար...»։
26-11-2026 12:26
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համատեղ հայտարարություն են տարածել, որն առաջինն է գրեթե 10 տարի առաջ տեղի ունեցած դաժան բաժանումից հետո։ Այնտեղ նախկին ամուսինները հայտարարել են, որ առանց դատարանի կարողացել են համաձայնության գալ իրենց ֆրանսիական գինեգործարանի՝ Շատո Միրավալի շուրջ երկարատև վեճի շուրջ, որին ներգրավված էր ռուս օլիգարխ։ «Մենք վեճը դատարանից դուրս կարգավորել ենք մեր ընտանիքի շահերից ելնելով և որևէ այլ մեկնաբանություն չենք անի», - ասվում է նախկին ամուսինների հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Telegraph-ի կողմից։
26-11-2026 12:23
38-ամյա մոդել Ջոան Սմոլսն առաջին անգամ մանրամասն խոսել է Victoria's Secret-ի գործընկերուհի Քենդիս Սվեյնփոլի հետ իր երկարամյա բարեկամության խզման մասին, որի հետ «թշնամությունը» նախկինում քննարկվել էր առցանց: Մոդելը լուրը բացահայտել է The Cutting Room Floor փոդքասթի ժամանակ: Ջոանը հաստատել է այն լուրերը, որ իրենց հարաբերությունների խզման պատճառը Սվեյնփոլի սիրավեպն է Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ Թոմ Բրեդիի հետ, որի հետ Սմոլսը նախկինում հանդիպում էր, ինչպես նաև նրանց մեկ այլ մտերիմ ընկերուհին՝ Իրինա Շեյքը: Մոդելի խոսքով՝ ինքն ու Սվեյնփոլը դադարեցրել են շփվել այս տարվա ապրիլից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 1116 անգամ
25.11.2026
Դիտվել է 387 անգամ
26.11.2026
Դիտվել է 274 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster