Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026

Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

Գիտականորեն ապացուցված փաստ է, որ սիրելիի կողմից դավաճանությանը կարող է գրեթե նույնքան դժվար լինել դիմանալ, որքան նրա կորուստին։ Սակայն որքան շատ բան իմանանք վտանգի մասին, այնքան ավելի հեշտ է հաղթահարել այն։ Պատրաստել ենք երեք կարևոր փաստ հարաբերությունների ամենացավոտ և դժվար կողմերի մասին, բայց հուսով ենք, որ դրանք օգտակար կլինեն ձեզ համար միայն տեսականորեն։

Փաստ №1. Տղամարդիկ և կանայք հավասարապես հաճախ են դավաճանում

Ընդհանուր առմամբ ընդունված է, որ տղամարդիկ ավելի հաճախ և հեշտությամբ են դավաճանում, մինչդեռ կանանց շատ լուրջ պատճառներ են պետք իրենց զուգընկերներին դավաճանելու համար: Սակայն ահա թե ինչ արդյունքներ են արձանագրվել Ինդիանայի համալսարանի Քինսիի ինստիտուտի սոցիոլոգների կողմից 2013 թվականին անցկացված լայնածավալ ուսումնասիրության ընթացքում.

փակ հարաբերություններում իրենց զուգընկերներին դավաճանող տղամարդկանց և կանանց թիվը գրեթե հավասար է՝ տղամարդկանց շրջանում՝ 23%, կանանց շրջանում՝ 19%։

Փաստ №2. մենք դավաճանությունը տարբեր կերպ ենք ընկալում

300x400

Ի՞նչն է ամենակարևորը տղամարդու համար դավաճանության մեջ։ Թարմ, առանց արգելքների սեքսը։ Կանանց համար, ընդհակառակը, միշտ կարևոր է հուզական բաղադրիչը, նույնիսկ, եթե դա արտամուսնական կապ է. մեզ առաջին հերթին անհրաժեշտ է օքսիտոցինի՝ կապի հորմոնի ալիք։

Ահա թե ինչու տղամարդու համար դավաճանությունը հաճախ «պարզապես սեքս է, ոչինչ անձնական, ոչինչ լուրջ», մինչդեռ կնոջ համար դա զգացմունքների փոթորիկ է, որի մեջ նա գլխապտույտ սուզվում է ՝ չկարողանալով տարբերակել «հարաբերությունները» «կողմնակի սիրավեպից»։

Փաստ №3. անհավատարմությունը տղամարդկամց և կանանց տարբեր կերպ է խոցում

300x400

Ավելի ճշգրիտ՝ մենք պատրաստ ենք միմյանց ներել բոլորովին տարբեր տեսակի դավաճանություններ։ Սա հաստատվում է Archives of Sexual Behavior-ում հրապարակված ուսումնասիրության արդյունքներով։

Մասնակիցներին (ընդհանուր առմամբ 63,000) խնդրվել է ընտրել, թե հետևյալ երկու իրավիճակներից որն իրենց ավելի շատ կվշտացնի.

• պարզվել է, որ զուգընկերը սեռական հարաբերություն ունի ուրիշի հետ, բայց սիրո մասին խոսք չկա,

• պարզվել է, որ զուգընկերը սիրահարվել է ուրիշի, բայց սեռական հարաբերություն չի եղել:

Անկախ եկամտի մակարդակից, ներկայիս հարաբերությունների կարգավիճակից, երեխաների առկայությունից կամ բացակայությունից և պահարանում թաքցված գաղտնիքներից, կարծիքները հետևյալն են եղել. տղամարդկանց ավելի շատ է վրդովվեցնում սեռական անհավատարմությունը (այս փաստով կվրդովվեր տղամարդկանց 54%-ը, կանաց՝ 35%-ը), մինչդեռ կանանց համար շատ ավելի անընդունելի է այն միտքը, որ իրենց տղամարդը սիրահարվել է մեկ այլ կնոջ։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2601 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1137 անգամ
20.10.2026
Դիտվել է 315 անգամ
21.10.2026
Դիտվել է 269 անգամ
22.10.2026
Դիտվել է 202 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster