Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Այս բառը երջանիկ հարաբերությունների ամենահավաստի ցուցիչն է

22.09.2023

Մասնագետները նշում են, թե ինչպես ձեր խոսքում ձևակերպեք նախադասությունները, որպեսզի զուգընկերոջ հետ «երջանիկ» ապրենք:

Ոմանք դա համարում են հարաբերությունների մեջ սեփական անձի կորուստ, սակայն վերջին հետազոտությունների համաձայն, զրույցի ընթացքում զոuգընկերների կողմից «մենք» և «մեզ» դերանունների օգտագործումը նշանակալի ցուցիչ է, որ մարդիկ իսկապես երջանիկ են միասին:

MarieClaire-ի փորձագետները պարզել են, թե ինչ են հուշում երջանիկ ընտանիքների օրինակները և ինչպես ճիշտ ձևակերպել վերաբերմունքը զուգընկերոջ նկատմամբ։

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները կապ են գտել առաջին դեմքով բազմաթիվ դերանունների (օրինակ՝ «մենք», «մեր», «մեզ») օգտագործման և զույգի մեջ հուզական կապի մակարդակի միջև:

600x400

Հոգեբան Մեգան Ռոբինսի գլխավորած հետազոտողների խումբը ուսումնասիրել է 30 աշխատանք, որոնցում մասնակցել են ավելի քան 5000 մարդ․ հարցվածներից մի մասն ամուսնացած էին: Ընտրանք կատարելիս փորձագետները հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ որքան ժամանակ են զուգընկերները միասին, նրանց վարքագիծը հարաբերություններում, մասնակիցների մտավոր ու ֆիզիկական առողջությունը և թե որքան լավ են հարցվածները հոգացել իրենց մասին ամեն օր:

Ի՞նչ եզրահանգման են եկել։ Նրանք, ովքեր ավելի հաճախ են օգտագործում «մենք»-ն իրենց զուգընկերոջ հետ շփվելիս, հարցման ժամանակ ավելի բարձր միավորներ էին հավաքել դիտարկված բոլոր 5 կատեգորիաներում։

«Տարբեր զույգերի մի շարք տարբեր կետերով վերլուծության առավելությունն այն է, որ պարզում է՝ «մենք» բառի օգտագործումը ոչ միայն ազդում է մեկ տեսանկյան առումով, այլ ցույց է տալիս ընդհանուր հարաբերությունների դրական վիճակը», - ասում է հետազոտողներց Ալեքսանդր Կարան։

600x400

«Զույգի մեջ կա մի կարևոր՝ «մենքի» գոտին։ Եվ յուրաքանչյուր զույգ պետք է աշխատի այն լրացնելու վրա: Ի՞նչն է մեզ կապում, բացի ընդհանուր բնակելի տարածքից և երեխաների մասին հոգալուց: Ինչու՞ է մեզ հետաքրքիր միասին: Ի՞նչ ենք մենք սիրում միասին անել: Ի՞նչ դրական հույզերով ենք խթանում մեր կապը: Սրանք բոլորը կարևոր հարցեր են, և եթե գտնեք դրանց պատասխանները, կկառուցեք ամուր և երջանիկ հարաբերություններ»,- ասում է հոգեբան և ինքնագնահատականի փորձագետ Աննա Բաբիչը։

Մնում է պարզել, թե ինչն է այստեղ առաջնահերթային՝ «մենք» բառի հաճախակի օգտագործումը երջանիկ հարաբերությունների բնական նշա՞ն է, թե՞ դա արդյունավետ գործիք է, որն իսկապես կարող է ամրապնդել միությունը:

«Ձեր կամ ձեր զուգընկերոջ կողմից ասված այս խոսքերը կարող են հանգեցնել մտածողության փոփոխության, ավելի սերտ կապի տրամադրվածության և, որպես արդյունք, ավելի առողջ հարաբերությունների», - ասում է հոգեբան Մեգան Ռոբինսը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3416 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երբ կարելի է տղամարդուց ամուսնության առաջարկություն ակնկալել, իսկ երբ հաստատ՝ ոչ

23.04.2025
Նախքան ձեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, դուք պետք է փորձեք հասկանալ ձեր զուգընկերոջ մտքերն ու զգացմունքները:

5 հարց, որոնք կօգնեն տարբերել սերը կախվածությունից

03.04.2025
Սիրահարված լինելը ամենահիասքանչ զգացումներից մեկն է, սակայն, չնայած բոլոր գեղեցիկ ու վեհ ապրումներին, երբեմն մարդուց չափից դուրս կախվածությունը կարող է վտանգավոր լինել։

Ժամադրության 7 ժամանակակից կանոն, որոնք դուք գուցե չգիտեք

18.03.2025
Մեր օրերում զուգընկեր գտնելու կարճ դասընթացը տեղավորվում է ընդամենը յոթ կետի մեջ. մենք ձեզ առաջարկում ենք ժամադրության չգրված կանոններ, որոնց մասին գուցե չգիտեք:

Դու սիրում ես, նա՝ ոչ․ ինչպես հաղթահարել սա

06.03.2025
Հոգեբաններն առաջարկում են հրահանգներ, թե ինչպես չեզոքացնել տառապանքը և հնարավորություն տալ ձեզ գտնել փոխադարձ սեր։

8 նշան, որ ձեր տղամարդն ընդունակ է դավաճանել

05.02.2025
Խաբելու ընդունակ լինելն ու խաբելը, բարեբախտաբար, երկու տարբեր բաներ են:

Սիրային եռանկյունի. ամուսին, կին և սիրուհի. ի՞նչ անել

24.01.2025
Ենթադրվում է, որ սիրուհի ունեցող ամուսինն աղետ է կնոջ համար, բայց եկեք իրավիճակին այլ կերպ նայենք։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-05-2025 08:47
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է: Այս մասին պարզ դարձավ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի համերգից հետո: Ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ անցան հետեւյալ երկրները՝ Լիտվա, Իսրայել, Հայաստան, Դանիա, Ավստրիա, Լյուքսենբուրգ, Ֆինլանդիա, Լատվիա, Մալթա, Հունաստան:
16-05-2025 08:41
Պրոֆեսիոնալ կրկեսի արտիստուհին Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 25 րոպե 11,3 վայրկյան կախված մնալով սեփական մազերից, հաղորդում է UPI-ն։ 39-ամյա Լեյլա Նունը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ռեդվուդ ազգային և նահանգային պարկի գեղատեսիլ վայրերից մեկում ռեկորդ է սահմանել՝ մազերով կախվելու տևողությամբ:
16-05-2025 05:05
Ժառանգական անգիոնևրոտիկ այտուցով հիվանդների մոտ մշտապես տեղի են ունենում նոպաներ, որոնց ընթացքում այտուցվում են դեմքը, վերջույթները և ներքին օրգանները: Դեռ բոլորովին վերջերս բժիշկները ժառանգական անգիոնևրոտիկ այտուցը չէին տարբերում ալերգիկ ռեակցիայից և կույր աղու բորբոքումից, սակայն այսօր բժիշկները ճանաչում են ախտանիշները և հիվանդներին ուղեգրում են իմունոլոգիական կենտրոններ՝ հետազոտման նպատակով:
16-05-2025 02:17
Հոնկոնգում գեղեցկության թագուհին դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման՝ ամերիկյան համալսարանի դիպլոմը կեղծելու համար։ Այս մասին հայտնել է Need To Know (NTK) կազմակերպությունը։ 28-ամյա Լի Սի Շուանի դատավճիռը կայացվել է մայիսի 8-ին։ Աղջիկը ձերբակալվել է 2024 թվականի հունիսի 20-ին՝ «Միսս Տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթում հաղթելուց երկու շաբաթ անց։ Սի Շուանը ներկայացնում էր Շենժեն քաղաքը, բայց սովորել է Հոնկոնգի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետում։
16-05-2025 01:20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ 31-ամյա Թիֆանի Թրամփը, առաջին անգամ մայր է դարձել։ Նա որդու ծննդյան մասին հայտարարել է Ինստագրամում՝ հրապարակելով նորածնի ոտքի սև-սպիտակ լուսանկար և բացահայտելով նրա անունը՝ Ալեքսանդր Թրամփ Բուլոս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.05.2025
Դիտվել է 994 անգամ
10.05.2025
Դիտվել է 512 անգամ
13.05.2025
Դիտվել է 482 անգամ
14.05.2025
Դիտվել է 365 անգամ
15.05.2025
Դիտվել է 224 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster