Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ ամուսնու հետ ապրում եք ինչպես հարևաններ. 5 խորհուրդ ընտանիքում մտերմությունը վերադարձնելու համար  

08.09.2023

Պետք չէ հոգեբան լինել՝ հասկանալու համար, որ ցանկացած հարաբերությունների վրա աշխատելը կարևոր է։ Եվ ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց համար։

Միայն հեքիաթում է, որ սիրահարված զույգն ապրում է երկար ու երջանիկ: Իրական կյանքում մի քանի տարվա ամուսնկան (և առօրյա) կյանքից հետո տղամարդու և կնոջ միջև ցանկացած կայծ մարում է։ Պետք չէ սպասել այն պահին, երբ խոսելու բան չունեք, չեք ուզում նայել միմյանց, իսկ անկողինը վաղուց սառչել է։ Զգացմունքներ, գրավչություն, մտերմություն. ահա թե ինչի վրա պետք է աշխատեք ձեր համատեղ կյանքի ընթացքում: Հակառակ դեպքում ամուսնուց ու կնոջից կվերածվեք հարեւանների։

Դիտարկենք մի քանի կետեր, որոնց վրա ուշադրություն են դարձնում հոգեբանները. դրանք կօգնեն փրկել հարաբերությունները, որոնք ճաք են տվել:

Պետք չէ չափազանց լավը լինել

600x400

Կարող է տարօրինակ թվալ, բայց ապրել մի մարդու հետ, ով չափազանց քաղցր է, շատ բարի, շատ լավն՝ անհնար է: Դե, այդպիսի իդեալական մարդիկ չկան։ Օգտակար է ժամանակ առ ժամանակ ցույց տալ ձեր իսկական դեմքը, իսկ ավելի լավ է' դա ընդհանրապես չթաքցնել, որպեսզի անձը, ում հետ դուք ամուսնացած եք, մի քանի տարվա ընտանեկան կյանքից հետո չզարմանա հանկարծակի փոփոխություններից։ Ամուսնացած կանայք, երբ ցանկանում են նորից հետաքրքրել իրենց կողակցին, դառնում են ավելի քաղաքավարի, և դա հաճախ նրանց ձեռնտու չէ: Այսպիսով, դուք կարող եք կորցնել ինքներդ ձեզ, իսկ դա ձեզ պե՞տք է:

Աջակցեք նրա ինքնավստահությանը

600x400

Ցանկացած մարդ կարող է ճնշված զգալ իր կյանքի որոշակի պահերին: Սթրես աշխատավայրում, ֆինանսական խնդիրներ, աշխարհում անկայուն իրավիճակ... Նայելով այդ ամենին՝ ուզում ես ոռնալ։ Տղամարդիկ բացառություն չեն: Թեպետ երբեք ուղիղ չեն ասի։ Երբ նկատում եք, որ ձեր ամուսինը վրդովված է, թույլ տվեք նրան կիսվել ձեզ հետ իր զգացմունքներով։ Սա ձեզ անպայման կմոտեցնի։

Ձեր սիրելիին վստահություն հաղորդելու համար ոգևորեք նրան հաճոյախոսություններով: Եվ ամենակարևորը, երբեք մի համեմատեք ձեր տղամարդուն ուրիշների հետ, երբ դա նրա օգտին չէ:

Պարբերաբար և անսպասելի փաղաքշեք

600x400

Ձեր ամուսնական կյանքում առանձնահատուկ տեղ հատկացրեք անսպասելի անակնկալներին։ Եվ պարտադիր չէ, որ դրանք նոր գուլպաներ լինեն (թեև նյութական նվերը միշտ անհրաժեշտ է): Բավարարեք ձեր սիրելիի ինտելեկտուալ և էմոցիոնալ կարիքները: Հավանաբար գիտեք, թե նա ինչ ֆիլմ կցանկանար դիտել (հրավիրեք նրան կինոթատրոն), ինչ գրքի վրա է վաղուց ուշադրություն դարձնում (պատվիրեք)։

Զարմացրեք ձեր ամուսնուն փոքրիկ նվերներով, երբ նա աշխատանքից տուն վերադառնա: Ոչ այն պատճառով, որ այսօր ձեր առաջին ժամադրության տարեդարձն է, այլ՝ հենց այնպես:

Ոգեշնչեք

600x400

Երբ տղամարդու կյանքում ինչ-որ վատ բան է տեղի ունենում, կինը պետք է նրան սատար կանգնի: Անպայման ասեք նրան, որ ամեն ինչ կստացվի՝ նա անպայման կհասկանա, որ կարողանում է գլուխ հանել ամենադժվար իրավիճակներից։ Խրախուսեք՝ գովաբանելով նրան կատարած աշխատանքի համար և ասեք, որ շարունակում եք հավատալ նրա ուժերին:

Հարգանք դրսևորեք

Հարգանքի բացակայությունն ընտանիքների քայքայման հիմնական, բայց քիչ քննարկված պատճառներից մեկն է: Ձեր երկրորդ կեսին հարգելը նշանակում է ոչ միայն ցույց տալ ձեր սերն ու ուշադրությունը, այլ նաև ճանաչել ձեր զուգընկերոջ անհատականությունը. ցույց տվեք, որ գիտեք նրա անձնական սահմանները և չեք խախտի դրանք, ընդունեք նրա թույլ տված սխալները և նախատեք վիրավորանքներով ու մեղադրանքներով, հստակ հասկացեք, որ ձեր առջև կենդանի մարդ է՝ իր սեփական զգացմունքներով և հույզերով:

Եվ ամենագլխավորը․ վերը նշվածը վերաբերում է ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց: Քանի որ ամուսնությունը երկուսի միասնություն է, ինչը նշանակում է, որ երկուսն էլ պետք է աշխատեն հարաբերությունների վրա:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 721 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Կենդանակերպի նշաններ, որոնք երբեք դասեր չեն քաղում իրենց սխալներից

14.11.2023
Ինչպե՞ս կարելի է անընդհատ կանգնել նույն փոցխի վրա և կրկնել նույն սխալները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-03-2024 09:52
Տաք ջուրը բարելավում է նյութափոխանակությունն ու արյան շրջանառությունը, նշում եմ բժիշկները։ Տաք ջուրը խթանում է լեղու արտադրությունը և, ընդհանուր առմամբ, նորմալացնում է աղեստամոքսային տրակտի (GIT) աշխատանքը: Բացի դրանից, առավոտյան մեկ բաժակ տաք ջուրը փոխհատուցում է խոնավության գիշերային կորուստը։
01-03-2024 09:46
Օրգազմը միայն հաճույքի կամ բազմացման համար չէ: Օրգազմը նպաստում է սեռական զուգընկերների միջեւ երկարատեւ կապի հաստատմանը, ասվում է Օստինում Տեխասի համալսարանի նոր հետազոտության մեջ: 
01-03-2024 05:07
90-ականների սուպերմոդել Նաոմի Քեմփբելը կասկածվում է Սաուդյան Արաբիայի մուլտիմիլիոնատեր Մուհամեդ Ալ Թուրքիի հետ սիրավեպի մեջ։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ ինսայդերին հղումով։ Նաոմի Քեմփբելին հաճախ են նկատում Մուհամեդ Ալ Թուրքիի ընկերակցությամբ հանրային միջոցառումների ժամանակ: Փետրվարի սկզբին սուպերմոդելն ու մուլտիմիլիոնատերը միասին հայտնվեցին BAFTA մրցանակաբաշխությանը։
01-03-2024 03:11
Playboy-ի 22-ամյա մոդել Հայք Քոնինգսը, ով հայտնվել է մեծահասակների համար ամսագրի հոլանդական հրատարակության շապիկին, խոսել է գիշերային ակումբում Լեոնարդո դի Կապրիոյի հետ հանդիպման մասին։ Աղջիկը դերասանին անվանել է չափազանց «ծեր ու տարօրինակ» և հրաժարվել նրա հետ տուն գնալ, քանի որ ծանոթներից լսել է նրա «անկողնում տարօրինակ նախասիրությունների» մասին։
01-03-2024 02:02
Քեյթ Մոսը ֆրանսիական Harper's Bazaar-ի հատուկ թողարկման շապիկի համար կիսամերկ կեցվածք է ընդունել մուշտակով և զուգագուլպաներով, ասվում է հրապարակման սոցիալական ցանցում։ Լուսանկարում 50-ամյա սուպերմոդելը պատկերված է կաշվե աթոռի վրա պառկած։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
Երգչուհի Աիդա Արամին ունկնդրին է ներկայացրել «Ինչ էլ որ լինի» հեղինակային ստեղծագործությունը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.02.2024
Դիտվել է 627 անգամ
01.03.2024
Դիտվել է 340 անգամ
29.02.2024
Դիտվել է 205 անգամ
27.02.2024
Դիտվել է 202 անգամ
28.02.2024
Դիտվել է 153 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster