Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Քուն ամառային գիշերը. ինչպե՞ս քնել նույնիսկ ծայրահեղ շոգին

08.08.2023

Ամառային անքնության հիմնական պատճառը շոգն է, որը չի թուլանում նույնիսկ գիշերը։ Քանի որ եղանակի կանխատեսումների համաձայն ամռան մնացած օրերին շոգ է լինելու, առանձնացրել ենք մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է հանգիստ քնել ամռանը:

Որակյալ քնի համար օպտիմալ ջերմաստիճանը համարվում է 18-21 ° C: Եթե ննջասենյակում ջերմաստիճանն ավելի բարձր է, ապա քնածը քրտնում է, շնչառությունը և զարկերակը արագանում են, ինչը քունը դարձնում է ընդհատվող և անհանգիստ։ Առավոտյան այն վերածվում է վատ տրամադրության ու թուլության զգացման։ Անգամ ամառային շոգ գիշերներին խորը քնելու և հանգստանալու համար փորձեք այս պարզ կանոնները.

Ընտրեք ճիշտ ներքնազգեստ

Բամբակն ու կտավատե սպիտակեղենը լավագույնս են բաց թողնում օդը և խոնավությունը: Հետեւաբար, եթե անգամ քրտնեք, ճիշտ ընտրված ներքնազգեստը կօգնի խուսափել «ջերմոցային էֆեկտից»։ Փոխարինեք սինթետիկ սավաններն ու բարձի երեսները բամբակով կամ կտավատով։

Օդորակիչը ճիշտ օգտագործեք

Հրաշք սարքը թույլ է տալիս արագ և արդյունավետ կերպով հաղթահարել շոգը։ Լավ քնելու համար գիշերը սահմանեք ջերմաստիճանը սովորականից մի քանի աստիճանով ցածր: Բայց մի չարաշահեք այն: Օդորակիչի տակ հեշտ է սառել, իսկ շոգին մրսածություն վաստակել ոչ մեկին էլ հաճելի չէ։ Համոզվեք, որ ջերմաստիճանը չի իջնում ձեզ համար հարմարավետ ցուցանիշից:

Որպես այլընտրանք, օգտագործեք օդի խոնավացուցիչ:

Ճիշտ բաշխեք ֆիզիկական ակտիվությունը

600x400

Ակտիվ սպորտը մեծացնում է արյան մեջ էնդորֆինի խտությունը։ Այս նյութերը տոնուսավորում են նյարդային համակարգը, ուստի երեկոյան վազքից կամ ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո քնելը դառնում է խնդրահարույց: Քնելուց առաջ ավելի լավ է զբոսնել մաքուր օդում, յոգա կամ մեդիտացիա անել։

Սնվեք չափավոր

Ակնհայտ է, որ չափազանց ծանր ընթրիքը թույլ չի տա արագ քնել, սակայն ցածր կալորիականությամբ երեկոյան խորտիկն ունի ճիշտ հակառակ ազդեցությունը։ Կաթնաշոռի կամ բանջարեղենային աղցանի փոքր չափաբաժինը ստամոքսում ծանրության զգացում չի առաջացնի, այլ կհանգեցնի արյան վերաբաշխման ուղեղից ստամոքս և կհեշտացնի քնելու գործընթացը։

Հոգ տարեք մթության մասին

Մելատոնինը՝ հիմնական հորմոնը, որն ապահովում է պատշաճ քունը, արտադրվում է միայն կատարյալ մթության մեջ։ Նույնիսկ մեղմ լույսը կարող է զգալիորեն նվազեցնել մելատոնինի սինթեզը, այնպես որ պետք է հրաժարվեք գիշերային լույսերից և հատակի լամպերից ու հոգ տանեք մթնեցնող վարագույրների մասին, որպեսզի ամառային վաղ լուսաբացները չխանգարեն ձեր քունը:

Հատկապես վնասակար է սմարթֆոնների կամ պլանշետների օգտագործումը անկողնում։ Ապացուցված է, որ դրանց լյումինեսցենտության սպեկտրը ճնշում է մելատոնինի սինթեզը։

Ի՞նչ անել, եթե քունը այդպես էլ չի տանում

600x400

Ժամանակակից մարդու կյանքին ուղեկցող մշտական սթրեսները երբեմն այնքան են անհավասարակշռում նյարդային համակարգի գործունեությունը, որ առանց բժշկական օգնության անհնար է դառնում վերականգնել քնի և արթնանալու բնականոն կենսաբանական ռիթմը: Պետք է խորհրդակցեք բժշկի հետ, եթե նկատում եք, որ դուք շաբաթական առնվազն 3 անգամ.

• կես ժամվա ընթացքում չեք կարողանում քնել,

• գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանում եք,

• արթնանաում եք չհանգստացած։

Ժամանակակից դեղագործական պատրաստուկները կարող են օգնել հաղթահարել անքնության նույնիսկ ամենաբարդ ձևերը: Շատ հաճախ, նյարդային համակարգի բնականոն գործունեությունը վերականգնելու համար պահանջվում է մասնագիտացված բուժում: Անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, ով կօգնի ընտրել քնի խանգարումների շտկման արդյունավետ դեղորայքային և ոչ դեղորայքային մեթոդներ։

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 1114 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 470 անգամ
09.05.2024
Դիտվել է 228 անգամ
15.05.2024
Դիտվել է 81 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster