5 հնարք կերպարում, որոնք տեսողականորեն ձեզ ավելի բարոկազմ կդարձնեն
22.06.2023
Պարզ հնաքներ, որոնք տեսողականորեն կգեղեցկացնեն ցանկացած կազմվածք։
Միագույն
Պատկերը, որը կազմված է միագույն ոճով, տեսողականորեն նիհար է ընկալվում: Բանն այն է, որ մեկ գունային երանգը թույլ է տալիս խուսափել նկատելի անցումներից և կտրող գծերից. ստացված ուղղահայացը տեսողականորեն ձգում է կազմվածքը:
Հատուկ շքեղություն կլինի, եթե հանդերձանքը կազմված լինի տարբեր կտորենենից: Այդպես, դուք թե տեսողականորեն կձգեք կազմվածքը, թե ավելի հետաքրքիր կդարձնեք հագուստը:
Ուղղահայաց գծեր
Աշխատող մեկ այլ հնարք արհեստականորեն ստեղծված ուղղահայաց գծերն են, որոնք տեսողականորեն մի քանի սանտիմետր կավելացնեն հասակին: Դա անելը բավականին հեշտ է՝ կարող եք նախապատվությունը տալ երկարավուն վերնաշապիկին կամ առջևում կտրվածք ունեցող մաքսի կիսաշրջազգեստին։ Կանոնաիկ օրինակները աշխատում են: Կարելի է ներառում նաև V-աձեւ օձիքով վերնաշապիկ, ինչպես նաև անփութորեն կախված շարֆ:
Բարձր գոտկատեղ
Պարզ խորամանկության շնորհիվ ոտքերը տեսողականորեն ավելի երկար տեսք կունենան։ Ի դեպ, բարձր գոտկատեղով հագուստը ինքնին օգնում է քողարկել խնդրահարույց հատվածները, օրինակ, թաքցնել փոքրիկ ծալքերը:
Բազմաշերտ
Բավական վտանգավոր հնարք, որը սխալ կիրառման դեպքում կարող է դաժան կատակ խաղալ ձեզ հետ։ Այստեղ կարևոր է պահպանել ոչ միայն իրերի համադրության համամասնությունները, այլև դրանց գունային համընկնումը։ Պետք չէ իրար հետ խառնել կոնտրաստային երանգներ, որոնք կկտրեն կազմվածքը և կիլոգրամներ կավելացնեն։ Ցանկացած առիթի համար որպես տարբերակ կարելի է հանգիստ ընտրել բլազեր, որը կարելի է կրել թե՛ բլուզների, թե՛ շրջազգեստների, և, նույնիսկ, շապիկների հետ։
Ասիմետրիա
Ամենանորաձև տեխնիկան, որի ժողովրդականությունը սեզոնից սեզոն աճում է: Ճիշտ է, այս դեպքն էլ ունի ի բայցը. նմանատիպ ձևվածքի հագուստ այնքան էլ հեշտ չէ խանութներում գտնել։ Այստեղ օգնության կհասնի հնարամտությունը: Օրինակ, դուք կարող եք վերնաշապիկի եզրերից մեկը թաքցնել, իսկ մյուսը դուրս թողնել, և կերպարն անմիջապես կփայլի նոր գույներով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2331 անգամ
Читать на русском
|