Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ․

29.05.2023

Մայիսի 29-ից հունիսի 3-ն ընկած ողջ ժամանակահատվածում Լուսինն աստիճանաբար կանբողջանա, իսկ շաբաթվա ավարտին՝ հունիսի 4-ին, լիալուսն կլինի։ Հետաքրքիր ժամանակաշրջան է, որի ընթացքում մարդկանց մեծ մասի կարողություններն ու հնարավորություններն ամեն օր կմեծանան և աստիճանաբար կհասնեն գագաթնակետին։ Էներգիայի դեֆիցիտ չի ակնկալվում, ինչը նշանակում է, որ աստղերը դրդում են գործելու։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր նշանի շրջանակն ու բնորոշ դրսեւորումները տարբեր կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Խոյ

Խոյերն այս շաբաթ անպայման պետք է վերադառնան որոշ ժամանակ առաջ հետաձգվածին ու ավարտին հասցնեն։ Խոսքը ոչ միայն մասնագիտական գործերի մասին է, այլեւ անձնական չկատարված խոստումների։ Հակառակ դեպքում կարող է կոնֆլիկտ առաջանալ վերադասի, գործընկերների, ամուսնական զուգընկերոջ կամ հարազատներից ու ընկերներից մեկի հետ: Աստղերին այժմ խորհուրդ չեն տալիս նաև գումար տալ կամ պարտք վերցնել։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Ցուլ

Ցուլերին բավականին սովորական շաբաթ է սպասվում։ Նրանցից ոմանք, սակայն, անսպասելի լուր կստանան հեռավոր ազգականից կամ վաղեմի ընկերոջից, բայց դա ոչ մի արտառոց բան չի պարունակի։ Նրանք, ովքեր վերջերս սիրային հարաբերություն են սկսել, ստիպված կլինեն դիմակայել իրենց կրքի քմահաճույքներին։ Դրանց չարժե սուր արձագանքել, իսկ ընդհանրապես այս շրջանը հարմար չէ ռոմանտիկ հանդիպումների, ինչպես նաեւ ցանկացած տեսակի ճամփորդությունների համար։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Երկվորյակ

Երկվորյակներ, այս շաբաթը կբերի անհանգստությունների ու տագնապների մի ամբողջ շարք։ Ամենամեծ հոգսերն ու անախորժությունները կապված կլինեն ընտանեկան գործերի հետ։ Բացի այդ, դուք ստիպված կլինեք վերացնել հիմնական արտակարգ իրավիճակները, որոնք ձևավորվել են աշխատանքի ընթացքում: Այն վերացնելիս եղեք համբերատար, ապավինեք ձեր սեփական գիտելիքներին և փորձին ու թույլ մի տվեք գործընկերներին նեղացնել ձեզ անպատշաճ և աննրբանկատ առաջարկություններով:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Խեցգետին

Այն Խեցգետինները, ովքեր վաղուց երազել են փոփոխությունների մասին, ժամանակն է գործի անցնելու։ Ձեր ցանկացած փորձ և նախագիծ այս շաբաթ հիանալի արդյունքի կհանգեցնի։ Աշխատավայրում կարող եք ապահով առաջարկել նույնիսկ ցանկացած «խելագար» գաղափարներ, միանալ ավելի բարձր աշխատավարձի կամ պաշտոնի համար պայքարին։ Իսկ արտաքին տեսքի կտրուկ փոփոխությունները զգալիորեն կբարձրացնեն ձեր գրավչությունը հակառակ սեռի համար:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Առյուծ

Առաջիկա մի քանի օրվա ընթացքում ավելի լավ կլինի, որ առյուծները հրաժարվեն նույնիսկ նախապես ծրագրված պատասխանատու իրադարձություններից՝ գործնական բանակցություններից, պոտենցիալ գործատուի հետ հարցազրույցներից, նախագծերի ներկայացումից և նման այլ բաներից։ Մասնագիտական նվաճումների համար այժմ լավագույն ժամանակը չէ։ Բայց սա լավ շրջան է ընտանիքի կամ սիրելիի հետ հանգստանալու համար։ Ճիշտ է, դեռ չարժե տնից շատ հեռու գնալ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Կույս

Կույսերին այս շաբաթ բառացիորեն կհետապնդեն կոպիտ ու նեղմիտ մարդիկ։ Եվ աշխատավայրում, և գնումներ կատարելիս, և հասարակական տրանսպորտում, և այլ վայրերում նրանք ուղղակիորեն կբարձրանան ձեր գլխին և հակամարտություն կհրահրեն: Սա իմանալով, աշխատեք հեռու մնալ նրանցից և չխառնվել: Բայց տանը՝ լիակատար ներդաշնակություն և փոխըմբռնում կլինի: Օգտվեք դրանից, եթե ձեզ անհրաժեշտ է երկար քննարկել ընտանեկան որոշ կարևոր խնդիր:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Կշեռք

Այս շաբաթը շատ ակտիվ կսկսվի Կշեռքների համար։ Արդեն առաջին օրերին դուք շատ բան կվերագործարկեք թե՛ աշխատավայրում, թե՛ տանը և կունենաք ձեզնով հպարտանալու բոլոր հիմքերը, բայց փոխարենը, ընդհակառակը, «կթթվեք»։ Պատճառը, թերեւս, կլինի անցյալի կարոտը, որը ոգեշնչված կլինի հանկարծակի հայտնված մարդու կողմից, ով ժամանակին թանկ է եղել ձեզ համար։ Փորձեք ձեր միտքն ազատել տխուր հիշողություններից, հանգստացեք: Բայց՝ ոչ ալկոհոլ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Կարիճ

Այս շաբաթվա առաջին իսկ օրերից Կարիճները էներգիայի պոռթկում կզգան։ Սակայն անզուսպ գործունեությունը ձեզ հիմա հակացուցված է։ Եթե դուք չեք չափավորում ձեր ակտիվությունը, կարող եք ձեզ հասցնել ծանր հոգնածության և նույնիսկ դեպրեսիայի: Բացի այդ, այժմ խորհուրդ չի տրվում գումար ներդնել, այդ թվում՝ խոշոր գնումներում։ Ավելին, մինչև շաբաթվա ավարտը մտերիմ մեկը ձեզնից ֆինանսական օգնություն կխնդրի։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Աղեղնավոր

Աղեղնավորներն այս շաբաթ չպետք է դաշնակիցներ փնտրեն գործընկերների մեջ։ Այնպես չէ, որ նրանք բոլորը հանկարծակի զենք կվերցննեն ձեր դեմ, պարզապես թիմում կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ յուրաքանչյուրը կգործի բացառապես իր համար: Ընդհանուր առմամբ շաբաթը կարող է շատ հաճելի պահեր պարգեւել։ Ամբողջ դրականը կկենտրոնացվի տանը, սիրելիների հետ շփման մեջ։ Ընտանեկան տոնակատարությունները և այլ միջոցառումները հաջող կանցնեն։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Այծեղջյուր

Ե՛վ աշխատավայրում, և՛ ընտանիքում Այծեղջյուրներն այս շաբաթ կլինեն անվիճելի առաջատարներ։ Ձեր ղեկավարությամբ ցանկացած բիզնես հաջողությամբ կանցնի և կհանգեցնի գերազանց արդյունքների: Պարզապես ձեր հեղինակությամբ շատ մի ճնշում գործադրեք ուրիշների վրա, մի դարձեք բռնակալ, քանի որ դա կարող է առաջացնել «ապստամբություն նավի վրա»։ Միայնակ Այծեղջյուրների համար անձնական կյանքում էական փոփոխություններ դեռ չեն նախատեսվում։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Ջրհոս

Ջրհոսներն այս շաբաթ չպետք է հույսը դնեն ուրիշի օգնության վրա։ Ընտանիքի անդամները, ընկերները, գործընկերները զբաղված կլինեն սեփական խնդիրներով ու չեն կարողանա կամ չեն ցանկանա ստանձնել ձեր բեռի թեկուզ մի փոքր մասը։ Իսկ դա նշանակում է, որ որոշ բաներ ստիպված կլինեք հետաձգել ավելի ուշ։ Աստղերին խորհուրդ են տալիս նաև մեծ ուշադրություն դարձնել աշխատանքի առաջարկներին՝ զգալի է ռիսկը, որ ձեզ խաբեն։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ․ Ձկներ

Ամուսնացած Ձկներն այս շաբաթ հնարավորություն կունենան զգալիորեն ամրապնդել իրենց ամուսնությունը, իսկ նրանք, ովքեր դեռ ամուրի են, վերջապես կսկսեն ռոմանտիկ հարաբերություններ, որոնք լուրջ և երկարաժամկետ հարաբերությունների վերածվելու բոլոր հնարավորություններն ունեն: Ֆինանսական հարցերում մեծ առաջընթաց, ավաղ, չի սպասվում։ Աշխատավայրում սովորականից ավելի կզգաք գաղտնի ու ակնհայտ չարագործների ազդեցությունը, ովքեր ձգտում են խարխլել ձեր հեղինակությունը։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։


Դիտվել է 4996 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 10-16-ը 2025 թ․

10.11.2025
Մերկուրիի հետադարձ շարժման առաջին շաբաթը հեշտ չի լինի։ Սակայն հինգ նշանների բախտը կժպտա:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 3-9-ը 2025 թ․

03.11.2025
Այս ամիսն արդեն սկսել ենք Յուպիտերի, Սատուրնի, Ուրանի և Նեպտունի հետադարձ շարժումով։ Այս հսկաների ազդեցությունը կզգացվի մինչև 2026 թվականի սկիզբը։ Այնուամենայնիվ, որոշ նշաններ կկարողանան խուսափել նրանց ազդեցությունից։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը 2025 թ․

27.10.2025
Այս շաբաթն անցումային շրջան է. աստղերը բոլորիս համար բավականին մարտահրավերներով լի նոյեմբեր են պատրաստում։ Սակայն այս մարտահրավերները հիմք են 2026 թվականի մեծ հաջողության համար։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 20- 26-ը 2025 թ․

20.10.2025
Շաբաթը սկսվում է նորալուսնով (հոկտեմբերի 21), ինչը նշանակում է, որ սա ամենահարմար ժամանակն է անձնական կյանքում փոփոխությունների և ցանկացած նոր սկիզբի համար։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 13-19-ը 2025 թ․

13.10.2025
Այս շաբաթ՝ հոկտեմբերի 14-ին, ավարտվում է Պլուտոնի երկարատև նահանջի շրջանը, և ամեն ինչ մի փոքր ավելի կհեշտանա։ Բայց միայն մի փոքր, քանի որ նահանջող հսկաներ Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը դեռևս մեզ հետ են։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 6-12-ը 2025 թ․

06.10.2025
Հոկտեմբերի 7-ի լիալուսինն այս շաբաթվա սկզբին լուրջ վնաս կհասցնի շատ նշանների սիրային կյանքին, բայց որոշների բախտը սիրո հարցում կբերի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-11-2025 11:16
Վիրջինիայի համալսարանի ուսումնասիրությունից, պարզել է, որ դեռահասության շրջանում հայրերի և ընկերների հետ կոնֆլիկտները կապված են 30 տարեկանում կենսաբանական ծերացման արագացման հետ: Հատկապես ուժեղ կապ է ի հայտ եկել ուշ պատանեկության շրջանում հայրերի հետ մշտական վեճերի և թյուրըմբռնումների ու քսան տարեկանում ընկերների նկատմամբ թշնամական վարքագծի միջև: Պարզվել է, որ վարքագծի այս ձևերը կանխատեսել են տարբեր մարկերների վատթարացում՝ խոլեստերինից և արյան մեջ շաքարի մակարդակից մինչև բորբոքում և զարկերակային ճնշում: Կապը միանման է գործել և՛ տղաների, և՛ աղջիկների համար, նշում են հեղինակներ:
14-11-2025 11:04
Գիտնականները տեղեկացրել են նոր տագնապալի կապի մասին. նոր հետազոտության համաձայն՝ երիտասարդ կանանց մոտ, ովքեր մշտապես օգտագործել են գերվերամշակված մթերքներ, նկատելիորեն բարձրացել է աղիներում անոմալ գոյացությունների վաղ առաջացման հավանականությունը, որոնք ժամանակի ընթացքում կարող են վերաճել քաղցկեղի։ Գերվերամշակված սնունդ սովորաբար համարում են արդյունաբերական մթերքները, որոնք պատրաստ են օգտագործման կամ պահանջում են նվազագույն տաքացում, հարուստ չեն ամբողջահատիկ բաղադրիչներով, բջջանյութով եւ վիտամիններով, բայց պարունակում են մեծ քանակությամբ հագեցած ճարպեր, շաքար, աղ եւ սննդային հավելումներ։
14-11-2025 10:54
People-ը գրում է, որ Լեդի Գագայի՝ Rolling Stone-ի շապիկի համար հրապարակված հոդվածում Մայքլ  Պոլանսկին ամսագրի հետ խոսել է իր սուպերաստղ հարսնացուի մասին և հազվագյուտ մեկնաբանություն է արել իրենց առաջիկա հարսանիքի մասին։ «Մենք անընդհատ խոսում ենք այդ մասին»,-ասել է Պոլանսկին։ «Մենք ունենք այսպիսի ընդմիջումներ, և դրանք գայթակղիչ են։ Մենք չենք ուզում իսկապես մեծ հարսանիք, բայց ուզում ենք վայելել այն։ Շատ առումներով մենք արդեն զգում ենք, որ ամուսնացած ենք, այնպես որ, կարծես դա շատ բան չի փոխի»։
14-11-2025 10:52
Հարավային Կորեայի վերաքննիչ դատարանը արդարացրել է 81-ամյա դերասան Օհ Յոն Սուին, որը հայտնի է «Կաղամարի խաղը» հեռուստասերիալում իր դերակատարմամբ, սեռական ոտնձգության մեղադրանքներից, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը։ Սուվոնի դատարանը չեղյալ է հայտարարել նախկին դատարանի որոշումը, որն ավելի վաղ դերասանին մեղավոր էր ճանաչել թատրոնի շրջագայության ժամանակ կնոջը առանց նրա համաձայնության համբուրելու և գրկելու մեջ։
14-11-2025 03:20
33-ամյա ռեփեր Քարդի Բին լույս աշխարհ է բերել իր չորրորդ երեխային՝ որդի։ Նրա ներկայացուցիչները People ամսագրին ասել են. «Նա առողջ է և երջանիկ»։ Երեխայի հայրը Քարդիի ընկերն է՝ 31-ամյա ամերիկյան ֆուտբոլիստ Ստեֆոն Դիգսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.11.2025
Դիտվել է 2524 անգամ
08.11.2025
Դիտվել է 384 անգամ
11.11.2025
Դիտվել է 306 անգամ
12.11.2025
Դիտվել է 259 անգամ
13.11.2025
Դիտվել է 194 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster