Մեգան Ֆոքսի յուրահատուկ ոճը․ հոլիվուդյան սեքս-խոհրդանիշի ոճի 7 կանոն
17.05.2023
Նախօրեին Մեգան Ֆոքսը նշեց իր 37-ամյակը։ Վերլուծենք նրա կերպարները․ դրանցից որո՞նք արժե կրկնել, որոնք հաստատ՝ ոչ։
Կարևոր է նշել, որ Մեգանը սիրում է ցնցել հանրությանը։ Համեստությունը նրա համար չէ։ Դերասանուհին միշտ ընտրում է չափազանց անկեղծ և չափից դուրս սեքսուալ հանդերձանք, որոնք հնարավոր չէ ուշադրության չարժանացնել։ Ֆոքսն ունի նաև իր կանոնները կարմիր գորգերի և միջոցառումների համար կերպարներ ընտրելիս:
Կաշվե իրեր
Մեգան Ֆոքսը սիրում է կաշվե իրեր։ Եվ կապ չունի, թե դա ինչ է։ Դերասանուհուն կարելի է տեսնել բայքերի կաշվե բաճկոնով և կիպ կաշվե կոմբինիզոնով։ Նա նաև կաշվե շրջազգեստներ է կրում։ Բայց եթե միդին բավականին ոճային տեսք ունի, ապա խորը դեկոլտեով մինին, մեր կարծիքով, չափազանց շատ է: Այս տեսքը տեղին է միայն թեմատիկ երեկույթի համար:
Սակայն գույների ընտրությունը տպավորիչ է՝ Մեգանը կրում է ոչ միայն սովորական կաշվե սեւ մոդելներ, այլեւ կարմիր, կանաչ, վարդագույն։
Տաբատով կոստյում՝ քրոփ-թոփով
Օվերսայզ տաբատով կոստյում + քրոփ-թոփը վերջին տարիների ամենահայտնի թրենդներից է։ Իսկ Մեգանը, կարծես, առանձնահատուկ համակրում է այն։ Ֆոքսն ունի կատարյալ կազմվածք և գեղեցիկ որովայն, այնպես որ կարող է իրեն թույլ տալ մերկացնել փորը:
Հիմնական կանոնը բարձր գոտկատեղով տաբատ ընտրելն է։
Զգեստներ խորը դեկոլտեով և մինչև ազդրը բացվածքով
Կարմիր գորգերի համար դերասանուհին հաճախ ընտրում է խորը դեկոլտեով և մինչև ազդրը կտրվածքով զգեստներ։ Եվ, իհարկե, լուսանկարիչների աչքի առաջ նա մեկ ոտքն առաջ է դնում (ինչպես ժամանակին անում էր Անջելինա Ջոլին): Համարձա՞կ է։ Այո՛։ Բայց փոխարենը Մեգանի նկարները հայտնվում բոլոր սոցիալական ցանցերում։
Դուք կարող եք կրկնել ֆոքսի այս կերպարը, եթե ցանկանում եք ցնցել շրջապատին երեկոյան միջոցառման ժամանակ:
Շատ կարճ զգեստներ
Ֆոքսին դուր են գալիս նաև կարճ զգեստները։ Իսկ եթե դրանք ծածկում են դեկոլտեի շրջանը, ապա շատ ոճային տեսք են հաղորդում։ Բացի այդ, դերասանուհու ոտքերը պարզապես նախանձելի են։
«Մերկ» հանդերձանք
Աստղերի շրջանում այսօր թրենդային են թափանցիկ կտորից կամ «մերկ» զգեստները։ Մեգանը, իհարկե, չէր կարող շրջանցել այս միտումը։
Բայց, ի տարբերություն շատերի, նա նման զգեստի տակ միշտ փակ ներքնազգեստ է կրում։
Միաերանգ կերպարներ
Կարող ենք նկատել, որ շատ ժամանակ Ֆոքսը խուսափում է չափազանց վառ պատկերներից կամ տարբեր գույների համադրումից։ Դերասանուհին միաերանգ կերպարների սիրահար է։ Եվ ճիշտ էլ անում է. անկեղծ հագուստների պարագայում տարբեր երանգներն արդեն չափազանց շատ կլիներ։
Բարձրակրունկ կոշիկներ
Մեգանին երբեք չեք տեսնի տափակ կոշիկներով։ Համենայն դեպս սոցիալական միջոցառումների համար նա միշտ ընտրում է բարձրակրունկ կոշիկներ։ Եվ երբեմն՝ բարձր տակերով: Թերևս այսպես է փոխհատուցում ոչ շատ բարձրահասակ լինելը' 163 սմ։ Թե՞ դա հոլիվուդյան սեքս-խորհրդանիշի կերպարի մի մասն է:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2764 անգամ
Читать на русском
|