Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սինդի Քրոուֆորդը կիսվել է երիտասարդ մնալու իր սիրելի գաղտնիքներից մեկով

11.09.2024

Սինդի Քրոուֆորդը դառնալով Good American-ի դեմք՝ պատմել է ջինսերի նկատմաբի իր սիրո, բազմակողմանիության և նորաձևության մեջ բոդի դրականության մասին:

58-ամյա սուպերմոդելը WWD-ին ասել է, որ սիրում է ջինսե տաբատ կրել գրեթե ամեն օր։

Բեմահարթակների աստղը կարծում է, որ ճիշտ ձևվածքով ջինսերը կարող են շահեկան ընդգծել կազմվածքը։ Նա հավելել է, որ ցերեկը դրանք կրում է տափակ, իսկ երեկոյան՝ բարձրակրունկ կոշիկներով։

Այս հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Սինդին դարձավ Քլոե Քարդաշյանի Good American ընկերության նոր՝ American Icons, շարքի դեմքը:

Նա գովաբանել է ապրանքանիշը տարբեր կազմվածքներով կանանց կատարյալ ջինս ընտրելու հնարավորություն ընձեռելու համար:

«Ես ջինսեր հագնում եմ գրեթե ամեն օր և ինձ դուր է գալիս, թե որքան բազմակողմանի կարող են լինել դրանք», - ասել է Սինդին WWD-ին:

«Դրանք հեշտությամբ կարելի է հագնել թե շապիկի և տափակ կոշիկների, թե բաճկոնի ու բարձրակրունկների հետ, և ես պատրաստ եմ գրեթե ցանկացած միջոցառման: Նաև հետաքրքիր է ջինսերը փորձարկել տարբեր կերպարների հետ»:

600x400

«Կարևոր է գտնել ձեր կատարյալ համապատասխանությունը: Ես միշտ պատրաստ եմ փորձեր կատարել տարբեր ուրվագծերի հետ, բայց ամեն ինչ կախված է ջինսե տաբատի ձևվածքից և հարմարավետությունից»:

«Good American–ին հաջողվել է կատարելագործել ջինսի համապատասխանությունը մարմնի տարբեր կազնվածքների համար՝ չզոհաբերելով ոճն ու հարմարավետությունը»:

Սինդին հատկապես գնահատել է այն, որ Good American–ը, որի համահիմնադիրներն են Քլոե Քարդաշյանը և Էմմա Գրեդը, ողջունում է ներառականությունը:

«Ինձ դուր է գալիս այն փաստը, որ Good American-ը ձգտում է ներկայացնել բոլոր կազմվածքների և չափերի կանանց», - ասել է նա:

«Պատմականորեն, նորաձևությունն այս կանանցից շատերին աչքաթող է արել՝ թողնելով նրանց զգալ մեկուսացված կամ ամնասն նորաձևության թրենդներին»:

600x400

Մոդելը հույս ունի, որ իրեն կհիշեն այն բանի համար, որ օգնել է կանանց «ընդունել իրենց յուրահատուկ գեղեցկությունն ու ուժը»:

«Երբ ես նոր էի սկսում, ամսագրերում միայն մի քանի կին մոդելներ կային, և «գեղեցիկի հասկացությունը շատ նեղ էր», - հիշում է Սինդին:

«Ինձնից առաջ մոդելների սերունդը հիմնականում ուներ շիկահեր մազեր ու կապույտ աչքեր։ Ես նրանց նման չէի իմ շագանակագույն մազերով և անգամ՝ խալով, որն իմ առաջին մոդելային գործակալությունը հորդորում էր հեռացնել»:

600x400

«Ես միշտ հույս եմ ունեցել, որ իմ հաջողությունը կօգնի կանանց համար ստեղծել այնպիսի տարածություն, որ նրանք կարողանան ընդունել իրենց յուրահատուկ գեղեցկությունն ու ուժը», - հավելել է մոդելը:

«Եվ ես հուսով եմ, որ հատկապես երիտասարդ կանայք կտեսնեն, որ հաջողությունը գալիս է ոչ թե կաղապաների մեջ տեղավորվելուց, այլ գիտակցելուց, որ քո անհատականությունը քո գերուժն է»:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1921 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Միսս Ինթերնեյշնլ 2024»-ը Վիետնամից է և շատ ամաչկոտ

14.11.2024
Օրերս Տոկիոյում կայացավ «Միսս Ինթերնեյշնլ 2024» մրցույթի եզրափակիչը, որի հաղթող ճանաչվեց վիետնամցի ուսանողուհի, 22-ամյա Հյուն Թհի Թհան Թյունը:

Աննա Եղոյանի պոեզիաթերապիան

06.11.2024
Շատերն աշունը համարում են տարվա ամենառոմանտիկ եղանակը, և բանաստեղծուհի Աննա Եղոյանը բացառություն չէ։

Դրամատիկ կյանք. կանայք Արմեն Ջիգարխանյանի կյանքում

08.10.2024
Դերասան Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին։ Նրա կյանքը լի էր սիրային փորձություններով, հատկապես բուռն էին կյանքի վերջին տարիները։

Սինդի Քրոուֆորդը կիսվել է երիտասարդ մնալու իր սիրելի գաղտնիքներից մեկով

11.09.2024
Սինդի Քրոուֆորդը դառնալով Good American-ի դեմք՝ պատմել է ջինսերի նկատմաբի իր սիրո, բազմակողմանիության և նորաձևության մեջ բոդի դրականության մասին:

Ամուսնանալ 42 տարեկանում. դերասանուհի Քեմերոն Դիասի և երաժիշտ Բենջի Մեդդենի սիրո պատմությունը

30.08.2024
Օգոստոսի 30-ին Քեմերոն Դիասը դառնում է 52 տարեկան։ Դիասը բազմաթիվ սիրավեպեր է ունեցել հայտնի տղամարդկանց հետ, սակայն իր ընտանեկան երջանկությունը նա գտավ ռոք երաժիշտ Բենջի Մեդդենի հետ ամուսնության մեջ։

Հեյլի Բիբերն իր առաջին հարցազրույցն է տվել հղիության մասին և նկարահանվել ֆոտոշարքում

24.07.2024
27-ամյա Հեյլի Բիբերը շատ շուտով մայր է դառնալու, սակայն նրա առաջին հղի ֆոտոշարքն ամսագրի համար միայն հիմա է թողարկվել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2024 10:34
Լոնդոնում կայացել է «GQ Men Of The Year» 27-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Մրցանակով ավանդաբար պարգևատրում են դերասաններին, ռեժիսորներին, մարզիկներին, լրագրողներին, երաժիշտներին, արվեստագետներին և գրողներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ոլորտի զարգացման գործում: Կարմիր գորգով անցել են Նիկոլ Քիդմանը, Ալիսիա Վիկանդերը, Ջուդ Լոուն և այլք։
20-11-2024 10:06
Հինգ երեխաների վշտահար մայրը պատմել է, որ իրեն սպառնում է ոտնաթաթի անդամահատություն այն բանից հետո, երբ դաջվածքը, որն արել է Թուրքիայում հանգստանալու ժամանակ, վարակ է առաջացրել, հաղորդում է Mirror-ը: 34-ամյա Քիրսթի Գրիֆիթսը հոկտեմբերի 25-ին եկել էր Թուրքիայի Մարմարիս քաղաք, որպեսզի մեկ շաբաթ արևի տակ անցկացնի  ընտանիքի հետ:
20-11-2024 08:37
«Փոքրիկ կանայք»-ի աստղ Ֆլորենս Պյուգը հայտնել է, որ բժիշկներն իր մոտ ախտորոշել են պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ (PCOS) և էնդոմետրիոզ, ինչը նրան ստիպել է սառեցնել ձվաբջիջները:
20-11-2024 02:13
Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կիսվել է ընտանիքում տեղի ունեցած դժբախտության լուրով։ Նա կապ է հաստատել իր բլոգում և հայտնել, որ հայրը՝ Սմբատ Ավետիսյանը, շտապ հոսպիտալացվել է կաթվածի կասկածանքով։ Իմանալով կատարվածի մասին, Գոհարն անմիջապես գնացել է հիվանդանոց և ամբողջ գիշեր անցկացրել շտապօգնության բաժանմունքում։
20-11-2024 02:10
Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր նոր՝ լյուքս դասի շքեղ խաղալիքը։ Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 18-ին, SKIMS բրենդի հիմնադիրը տեսանյութ է հրապարակել X սոցիալական ցանցում, որտեղ ցուցադրել է իր նոր Tesla ռոբոտը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2024 թ․

01.11.2024
Աստղերը խոստանում են բավականին հանգիստ ամիս. նոյեմբերի մեծ մասը կանցնի «Բաժակը կիսով չափ լիքն է» կարգախոսի ներքո։

LADYNEWS TV
Սոնա Ռուբենյանը նոր տեսահոլովակ է թողարկել։ «Իմ աղջիկ» երգը, որը երգչուհին նվիրել է իր դստերը՝ Մարիին, ներկայացնում է զգացմունքային ու պարզ տեսահոլովակ, որտեղ Սոնայի կողքին նկարահանվել է նաեւ փոքրիկ Մարին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.11.2024
Դիտվել է 678 անգամ
16.11.2024
Դիտվել է 420 անգամ
15.11.2024
Դիտվել է 399 անգամ
19.11.2024
Դիտվել է 226 անգամ
20.11.2024
Դիտվել է 177 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster