Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Բնականոն է արդյոք, երբ դաշտանը տևում է մեկ օր

04.05.2023

Դաշտանի հետ կապված ամեն ինչ չէ, որ հասկանալի է. պատահում է, երբ այն ժամկետից ավելի երկար է տևում, ինչն անհանգստացնող է։ Բայց երբեմն այն ավարտվում է մեկ օրում և սկսվում են շագանակագույն արտանետումներ, ինչն էլ ավելի վատ է:

Սովորաբար դաշտանը տևում է 3-8 օր, սակայն ցիկլի կանոնավորությունը, ծավալը, ցավը և տեւողությունը կարող են փոխվել ողջ կյանքի ընթացքում։ Որպես կանոն, 18 տարեկանից հետո դաշտանները կարճանում են, ցիկլը՝ կանոնավորվում։ Մինչ այս, դեռահասության շրջանում, առաջին երկու տարիներին դաշտանը կարող է այլ կերպ ընթանալ, քանի որ վերարտադրողական համակարգը միայն կարգավորում է իր աշխատանքը: Իսկ 45 տարին անց դաշտանադադարի սկիզբով (չշփոթել դաշտանադադարի հետ, որի միջին տարիքը 51 տարեկանն է), այն նվաղում է, և ձվազատումը կարող է կրկին անկանոն լինել։ Այդ դեպքում ինչի՞ց է, որ 18-ից 45 տարեկանում դաշտանը կարող է ավարտվել մեկ օրում կամ վատ ընթանալ՝ շագանակագույն արտանետումների տեսքով:

Օվուլյացիայի խանգարում։ Եթե ցիկլի ընթացքում ձվաբջիջը չի հասունացել, և ձվազատումը տեղի չի ունեցել, ապա էնդոմետրիումը մնում է բարակ և չի արտանետվում առատ արյունահոսության տեսքով:

Սովորաբար, էնդոմետրիումի հաստությունը մինչև դաշտանի սկիզբը 8-15 մմ է, սակայն գերիշխող ֆոլիկուլի բացակայության դեպքում, որը պետք է ձվաբջիջ արձակի դաշտանային ցիկլի կեսին, էնդոմետրիումը ողջ ցիկլի ընթացքում մնում է բարակ 4-7 մմ (իսկ դա պետք է լինի դաշտանի ավարտից հետո):

Օվուլյացիայի բացակայությունը կարող է պայմանավորված լինել.

• ծանր սթրեսով,
• քնի խանգարմամբ,
• նյարդային հիվանդություններով, դեպրեսիայով,
• արտահայտված ֆիզիկական ակտիվությամբ,
• խիստ դիետաներով, որոնք ուղեկցվում են կարճ ժամանակում քաշի արագ կորստով,
• սպիտակուցներով և խոլեստերինով հարուստ մթերքների բացառմամբ (լյարդ, գառան միս, խոզի միս, թանձր սերուցք (20%), ձողաձուկ, կարագ, ձու), որոնք ստերոիդային (սեռական) հորմոնների համար շինանյութ են:

Ձվարանների ու արգանդի վարակիչ և բորբոքային պրոցեսներ։ Սովորաբար դրանք ուղեկցվում են տհաճ ցավով, սակայն որոշ դեպքերում, օրինակ, քրոնիկ էնդոմետիտի դեպքում, ցավը կարող է բացակայել։

600x400

 Հղիություն։ Հղիության ընթացքում պտղի ձվի իմպլանտացիայի ժամանակ կարող է առաջանալ էնդոմետրիումի աննշան անջատում, որը հեշտությամբ կարելի է շփոթել կարճ դաշտանի հետ: Ուստի ավելի լավ է հետազոտություն անցնել, հատկապես, եթե նախորդ ցիկլում անպաշտպան սեռական հարաբերություն եք ունեցել:

Էնդոկրին համակարգի հիվանդություններ։ Վահանաձև գեղձի գործունեությունը վերահսկող հորմոնի (TSH) մակարդակի բարձրացումը և հորմոնալ խանգարումները, օրինակ՝ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի դեպքում արական սեռական հորմոնների մակարդակի բարձրացումը կարող է ուղեկցվել արտանետումներով:

Դաշտանադադարի վաղ սկիզբ։ Ըստ բժշկական դասակարգման՝ վաղ դաշտանադադարը համարվում է մինչև 45 տարեկանը, ժամանակից շուտը՝ մինչև 40 տարեկանը, և երկու դեպքում էլ գործընթացը սկսվում է դաշտանի նվազմամբ և անկանոն ցիկլով։

Աբորտից հետո։ Հղիության արհեստական ընդհատումից հետո մի քանի ամիս, մինչ մարմինը վերականգնվում է, կարող են լինել նվաղ դաշտաններ:

Վիրահատություններ և վնասվածքներ։ Որպես կանոն, վերականգնողական շրջանն ուղեկցվում է նաեւ վերարտադրողական համակարգի խախտմամբ եւ վերականգնման համար մի քանի ամիս է պահանջում։

Եզրակացությունը մեկն է՝ բնականոն չէ, եթե դաշտանը մեկ օր է տևում։ Պատճառները կարող են տարբեր լինել, բայց դրանք բոլորն էլ պահանջում են գինեկոլոգի խորհրդատվություն:

Հակաբեղմնավորիչներ ընդունելիս հազվադեպ կամ բացակայող դաշտանները համարվում են հետազոտություն չպահանջող:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1281 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-05-2024 14:30
Ստեղծվել է Կորեայում․ նորաձևություն է մտել «մարմելադ» մատնահարդարումը: «Մարմելադե» եղունգները կորեական մատնահարդարման մեջ տարածված նմուշներից են: Կարճ եղունգների վրա ստեղծվում են 3D ձևեր, որոնք կարծես փափուկ կամ դոնդողանման են, որոնք հիմնականում հիշեցնում են դոնդողե կամ ծամոն կոնֆետներ:
22-05-2024 13:55
Թողարկվել է Շառլ Ազնավուրի մասին բիոպիկի առաջին տիզեր-թրեյլերը։ Կենսագրական ֆիլմը մեծ շանսոնյեի՝ «Մսյո Ազնավուրի» մասին կինոթատրոններում կլինի ընթացիկ տարվա հոկտեմբերի 23-ին, իսկ այսօր՝ մայիսի 22-ին, լեգենդար երգչի հարյուրամյակի կապակցությամբ, ներկայացվել է առաջին թրեյլերը։ Գլխավոր դերը ֆիլմում կատարում է Թահար Ռահիմը։
22-05-2024 12:11
Ոսպնյակի առաձգականության տարիքային փոփոխությունները, որոնք հանգեցնում են տեսողության սրության նվազմանը՝ պահպանելով այն հեռավորության վրա, սկսվում են մոտ 35 տարեկանից և նկատելի են դառնում մարդու համար 40-45 տարեկանից հետո։ 
22-05-2024 11:20
Այսօր նորաձևության մեջ առկա է ջինսերի հսկայական տեսականի՝ կապույտ կամ բաց կապույտ ուղիղ ոճերից մինչև պատռված, ցածր գոտկատեղով, լայն փողքերով տարբերակներ: Բայց կան մի քանի առաջատար միտումներ. եթե գարնանը բոլորը նախընտրում և գնում էին փայլերով ջինսեր, ապա այս ամառ նորաձևության մեջ են հայտնվել բաց երանգների ջինսերը։
22-05-2024 10:05
Չինաստանի Շենսի նահանգի Սիան քաղաքում թանգարանների միջազգային օրը բացվել է «Ծաղկած նռենին՝ Նոյի երկրից» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացվել է Երևանի պատմության թանգարանի հավաքածուից 94 բացառիկ ցուցանմուշ՝ 18-20-րդ դդ. ավանդական տարազ, գորգ, արծաթյա զարդեր, ասեղնագործություն, սպասք:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.05.2024
Դիտվել է 466 անգամ
17.05.2024
Դիտվել է 243 անգամ
21.05.2024
Դիտվել է 190 անգամ
22.05.2024
Դիտվել է 57 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster