Ամսվա աստղագուշակ․ մայիս 2023 թ․
01.05.2023
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի մայիսը շատերի համար դինամիկ և ակտիվ ամիս կլինի։ Այո, կամակոր ճակատագրի բացասական ծրագրերն այս ընթացքում կակտիվանան, բայց դրանք շատ ավելի քիչ կլինեն, քան դրական իրադարձություններն ու փոփոխությունները։
Մարդկանց մեծամասնության համար ընթացիկ ամսվա ամենադրական ժամանակաշրջանը կլինի մայիսի առաջին կեսը: 2023 թվականի մայիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածը կլինի անսովոր էներգետիկ, քանի որ 5-ին ավարտվում է լուսնի խավարման ազդեցությունը, իսկ մայիսի 7-ին Վեներան մտնում է Խեցգետնի համաստեղություն:
Բացի այդ, աճող լուսնի շրջանը մեզ հնարավորություն կտա փոխել մեր ճակատագիրը դեպի լավը, հաջողությամբ օգտագործել կուտակված փորձը, ինչպես նաև մեր մեջ բացահայտել նոր տաղանդներ։
Ամսվա աստղագուշակ․ մայիս 2023 թ. Խոյ
Էներգիա կա, բայց շարժմանը խանգարում են հանգամանքները։ Ամեն ինչ դեպի լավը կգնա, ակտիվ գործողությունների համար ամենաբարենպաստ ժամանակը կգա 20-ից հետո։ Հարմար ամիս է անշարժ գույքի, վերանորոգման հարցերով զբաղվելու համար։ Կարևորն այն է, որ ամեն ինչ միաժամանակ չձեռնարկեք, հատկապես՝ միայնակ: Ամսվա երկրորդ կեսին պատրաստ եղեք չպլանավորված ծախսերի։
• Բարենպաստ օրերը՝ 2, 7, 11, 15, 20, 25, 30 • Անբարենպաստ օրերը՝ 5, 9, 13, 18, 22, 27
Ամսվա աստղագուշակ․ մայիս 2023 թ. Ցուլ
Եկել է ձեր ժամանակը: Այժմ դուք և միայն դուք եք ձեր անձնական կյանքի դիրիժորը։ Հանդիպեք, զրուցեք, որոնեք և անպայման կգտնեք այն, ինչ փնտրում էիք: Գործնական հարցերը լավագույնս կկարգավորվեն ամսվա կեսին։ Իսկ մայիսի վերջին ստիպված կլինեք գլուխ հանել աշխատանքային հարցերից, լուծել բարդ խնդիրներ։ Թեեւ դա ձեզ համար դժվար չի լինի՝ կկարողանաք ցուցադրել ձեր պրոֆեսիոնալիզմն ու ձեռքբերումները։
• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 10, 14, 18, 22, 27 • Անբարենպաստ օրերը՝ 4, 7, 12, 16, 20, 25, 30
Ամսվա աստղագուշակ․ մայիս 2023 թ. Երկվորյակ
Ամսվա սկիզբը բազմաթիվ ոչ ստանդարտ իրավիճակներ կբերի, հավանաբար ստիպված կլինեք լուծել գլուխկոտրուկներ, որոնք ճակատագիրը պատրաստել է ձեզ համար։ Ամսվա կեսին ամեն ինչ ինքնըստինքյան կլուծվի, կկարողանաք պայմանավորվել գործընկերների հետ։ Միացրեք բնական հմայքը, քանի որ մայիսին դուք ունեք բոլոր հնարավորությունները հանդիպելու իսկական սիրուն: Եթե չունեք ամբողջական տեղեկատվություն, մինչեւ մայիսի վերջ հրաժարվեք կարեւոր որոշումներ կայացնելուց։
• Բարենպաստ օրերը՝ 2, 7, 11, 15, 20, 25, 30 • Անբարենպաստ օրերը՝ 5, 9, 13, 18, 22, 27
Ամսվա աստղագուշակ․ մայիս 2023 թ. Խեցգետին
Ամեն ինչ կընթանա բնականոն հունով, և թվում է, թե անհանգստանալու ոչինչ չկա։ Սակայն ամսվա սկզբին կարող եք անհանգստության և վախի զգացողություն ունենալ։ Սա լուսնի խավարման ազդեցությունն է: Գտեք ինքներդ ձեզ կայունացնելու միջոց, այլապես շատ սխալներ կգործեք։ Մայիսի վերջին ծախսերի մեջ ավելի խնայող եղեք։ Եվ մի փորձեք ինչ-որ մեկին գերազանցել, այժմ ցանկացած վեճ, մրցակցություն բոլորովին անտեղի է:
• Բարենպաստ օրերը՝ 5, 9, 13, 19, 23, 27 • Անբարենպաստ օրերը՝ 2, 7, 11, 17, 21, 25, 31
Ամսվա աստղագուշակ․ մայիս 2023 թ. Առյուծ
Դուք կկարողանաք ձեզ դրսևորել ողջ հմայքով, սակայն պետք է զգուշությամբ գործել։ Ամսվա սկզբի իրադարձություններով կսկսվի նոր ցիկլ, որը դուք պետք է ապրեք և իրագործեք մոտ ապագայում։ Իրատես գնահատեք ձեր ֆինանսական վիճակը և գումար մի ծախսեք այն բաների վրա, որոնք ձեզ իրականում պետք չեն, թեև գայթակղությունը մեծ կլինի: Ամսվա վերջին կարող են հանկարծակի արգելակվել այն գործերն ու նախագծերը, որոնցով զբաղվում էիք վերջին շրջանում։
• Բարենպաստ օրերը՝ 3, 8, 12, 17, 21, 25, 31 • Անբարենպաստ օրերը՝ 6, 10, 14, 19, 23, 29
Ամսվա աստղագուշակ․ մայիս 2023 թ. Կույս
Մայիսի մեծ մասը (մինչև 20-22-ը) հանգիստ զբաղվեք ձեր գործերով։ Ընտրեք ծանոթ ուղիներ, հիմա փորձարկումների ժամանակը չէ։ Ամսվա վերջին կյանքն ավելի կակտիվանա։ Բայց նույնիսկ այդ դեպքում պետք չէ հապճեպ գործել։ Ինչ-որ մեկը դրդելու է, շտապեցնելու, սակայն մի տրվեք դրան: Մշակեք գործողությունների ծրագիր և առաջնորդվեք դրանով: Սա կօգնի ձեզ խուսափել ավելորդ սխալներից։
• Բարենպաստ օրերը՝ 5, 9, 13, 18, 24, 28 • Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 15, 21, 26, 30
Ամսվա աստղագուշակ․ մայիս 2023 թ. Կշեռք
Մայիսը կսկսվի սիրով։ Առաջին օրերը հագեցած կլինեն սիրավեպով։ Բայց ֆինանսական կողմը կարող է թուլանալ: Եթե ծախսեր չպլանավորեք, վտանգավոր գոտում կհայտնվեք։ Ընդհանուր առմամբ, այս ամիս առանձնահատուկ ուշադրություն դարձրեք նյութական հարցերին, մի գերագնահատեք ինքներդ ձեզ։ Ցանկացած կարևոր հարցում խորհրդակցեք մասնագետների հետ, հույս մի դրեք միայն ձեր վրա:
• Բարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 16, 20, 26, 31 • Անբարենպաստ օրերը՝ 6, 10, 14, 18, 24, 29
Ամսվա աստղագուշակ․ մայիս 2023 թ. Կարիճ
Մայիսի առաջին կեսին էներգիան կհորդի, և դա հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Հիմա ավելի լավ է լինել թիմային, այլ ոչ թե միայնակ մարտիկ։ Առաջին պլան կմղվեն շփումը, միջանձնային փոխազդեցությունները։ Հաղթողը կլինի նա, ով կարող է, հակառակ իր ամբիցիաների, փոխզիջումային լուծում գտնել։ Փնտրեք մերձեցման կետեր, այլ ոչ թե անհամաձայնության պահեր:
• Բարենպաստ օրերը՝ 1, 5, 10, 14, 18, 22, 28 • Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 12, 15, 20, 25, 30
Ամսվա աստղագուշակ․ մայիս 2023 թ. Աղեղնավոր
Գալիս է պատասխանատու շրջան։ Մի տրվեք թուլություններին, հավաքեք ձեր կամքը բռունցքի մեջ և գործեք: Հնարավոր են դժվարություններ հարազատների ու գործընկերների հետ շփման մեջ։ Դժվար շրջանը հաղթահարելու համար արժե վերացական լինել, բայց միևնույն ժամանակ՝ բաց չթողնել ոչ մի դետալ։ Ամեն ինչին հանգիստ արձագանքեք, և իրավիճակը շուտով կբարելավվի։
• Բարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 16, 20, 26, 30 • Անբարենպաստ օրերը՝ 1, 6, 10, 14, 18, 24, 28
Ամսվա աստղագուշակ․ մայիս 2023 թ. Այծեղջյուր
Մայիսի սկզբին փոփոխություններ չեն լինի, միայն տնային սովորական գործեր, ինչը հաճելի կլինի Այծեղջյուրներին: Ամսվա առաջին կեսն ակտիվ կլինի։ Բայց սպասել որոշ անհավանական ձեռքբերումներ՝ դեռ չարժե: Սա համակարգված, չափված աշխատանքի և փոքրիկ ռոմանտիկ արկածների ժամանակաշրջան է: Իսկ մայիսի վերջին մեծ ուրախություն կպարգևեն երեխաները։ Նրանք, ովքեր միայն երազում են ընտանիքում համալրման մասին, պետք է փորձեն։ Այս շրջանը լավ է բեղմնավորման համար:
• Բարենպաստ օրերը՝ 5, 10, 14, 19, 23, 29 • Անբարենպաստ օրերը՝ 2, 8, 12, 17, 21, 25, 31
Ամսվա աստղագուշակ․ մայիս 2023 թ. Ջրհոս
Ամիսը կսկսվի տնտեսական հարցերի լուծմամբ, ընտանեկան կոնֆլիկտների կարգավորմամբ (որոնցից կարող են շատ լինել)։ Ամսվա մեծ մասը ստիպված կլինեք լուծել ֆինանսական հարցեր, ռացիոնալ բաշխել ընտանեկան բյուջեն։ Միշտ չէ, որ եկամուտը կհամապատասխանի ծախսերին, և դա կարող է նյարդայնացնել: Պահպանեք սառը դատողությունը, մի տրվեք զգացմունքներին, որպեսզի չսխալվեք։
• Բարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 17, 21, 26, 30 • Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 9, 14, 19, 23, 28
Ամսվա աստղագուշակ․ մայիս 2023 թ․ Ձկներ
Դուք գլոբալ փոփոխությունների շեմին եք։ Այժմ շատ բան կախված է ձեր ակտիվությունից, ինքներդ ձեզ ներկայացնելու կարողությունից։ Տարիների ընթացքում կուտակված գիտելիքն ու փորձը կարող են կիրառվել գործնականում և արժանանալ արժանի ճանաչման։ Մի մոռացեք ձեր անձնական կյանքի մասին․ շատ հավանական են նաեւ հաճելի փոփոխություններ այս ոլորտում, հատկապես՝ մայիսի երկրորդ կեսին։
• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 10, 14, 18, 24, 29 • Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 16, 21, 26, 31:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 5250 անգամ
Читать на русском
|