Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Հորմոնալ հակաբեղմնավորիչ. օգտկա՞ր է, թե՞ չարիք

19.04.2023

Ներկայումս Անգլիայում գրեթե յուրաքանչյուր երրորդ կին անցանկալի հղիությունը կանխելու համար ընդունում է համակցված խմելու հակաբեղմնավորիչներ (ՀԽՀ), Նիդեռլանդներում` ավելի քան 40%-ը, իսկ Ֆրանսիայում և Բելգիայում մոտ կեսը: Ռուսաստանում այդ միջոցից օգտագործող կանանց թիվը կազմում է ոչ ավելի, քան 6%, մեծ քաղաքներում՝ մինչև 20%:

Կանայք, և երբեմն իրենք՝ բժիշկները, մեծ զգուշությամբ են վերաբերվում համակցված խմելու հակաբեղմնավորիչներին, բայց արդյոք դա արդարացվա՞ծ է: Արժե՞ խուսափել ընտանիքի պլանավորման այս ամենաարդյունավետ մեթոդից և որո՞նք են դրա դրական և բացասական կողմերը:

Անցանկալի հղիության դադարեցում, թե՞ ՀԽՀ

Այսպիսով, աբորտը կամ անցանկալի հղիության ընդհատումը միշտ վնասակար է կնոջ օրգանիզմի համար, սա աճող վարակի (էնդոմետրիտ, արգանդափողերի բորբոքում, որը հետագայում կարող է հանգեցնել անպտղության) և լուրջ հորմոնալ փոփոխությունների մեծ ռիսկ է: Կանացի մարմնում, որը հարմարվել էր հղիության բնականոն ընթացքին, հղիության ընդհատման արդյունքում կարող են առաջանալ լուրջ խնդիրներ՝ ընդհուպ մինչև ուռուցքաբանական հիվանդությունները, ինչը լուրջ ռիսկի գործոն է։

Այդ իսկ պատճառով, եթե հղիությունը դեռ ցանկալի չէ, պետք է ընտրել պաշտպանության ամենաարդյունավետ մեթոդը։ Դա պարզապես համակցված խմելու հակաբեղմնավորիչներ են, հորմոնալ պատրաստուկներ, որոնք ֆիզիոլոգիական են կանանց մարմնի համար և մարմնում ստեղծում են «կեղծ հղիության»՝ կնոջ համար ավելի բնական վիճակ, քան ձվարանների միկրոտրավմայով ամսական օվուլյացիան, երբ արտանետվում է ձվաբջիջը:

Սա ոչ միայն անցանկալի հղիության կանխարգելում է և սեռական կյանքի որակի բարելավում, երբ պետք չէ անհանգստանալ հաջորդ դաշտանի օրվան ընդառաջ, այլ նաև հորմոնալ խանգարումների կանխարգելում ու բուժում, օրինակ՝ ցիկլի խանգարումները, նախադաշտանային համախտանիշի դրսևորումները, կաթնագեղձերում, ձվարաններում գոյացությունները, վեգետատիվ փոփոխությունները պերիմենոպաուզայի ժամանակ, հիպերանդրոգենիզմը։ Ապացուցված է, որ ՀԽՀ-ների ընդունումը նվազեցնում է ձվարանների և էնդոմետրիումի ուռուցքային հիվանդությունների, քաղցկեղի վտանգը: Դաշտանի ժամանակ արյան կորուստի նվազեցման շնորհիվ նվազում է անեմիայի զարգացման ռիսկը։

Համակցված խմելու հակաբեղմնավորիչների դրական ազդեցությունը ցանկացած տարիքի կնոջ առողջության և կյանքի որակի վրա վաղուց ուսումնասիրված է և կասկածից վեր է:

ՀԽՀ-ների տեսակները և հակացուցումները

600x400

Հաբավորված ՀԽՀ-ների տեսակները․ մոնոփուային (մեկ ամսվա ընթացքում բոլոր հաբերում պարունակում են նույն քանակությամբ հորմոններ), եռափուլ (ամսվա ընթացքում չափաբաժինները փոխվում են): Կան նաև դեղամիջոցներ, որոնք պարունակում են միայն պրոգեստերոն: Բացի հաբերից, հորմոններ կարող են պարունակել նաև հեշտոցային օղակները և ներարգանդային հակաբեղմնավորիչները:

Հորմոնալ հակաբեղմնավորման ընտրության ժամանակ անհրաժեշտ է գնահատել, թե արդյոք կինը հակացուցումներ ունի այս մեթոդին: Բացարձակ հակացուցումներն են՝ խորը երակային թրոմբոզը, թոքային էմբոլիան, նախատեսված վիրահատությունը, զարկերակային գերճնշումը, սրտի փականային հիվանդությունը՝ բարդություններով, շաքարային դիաբետը՝ անգիոպաթիայի հետ համատեղ, սրտանոթային հիվանդությունների ռիսկի մի քանի գործոնների առկայությունը (օրինակ՝ ծխելը, շաքարախտը, արյան բարձր ճնշումը), լյարդի հիվանդությունը (սուր վիրուսային հեպատիտ, քրոնիկ ակտիվ հեպատիտ, լյարդի ուռուցք, լյարդի ցիռոզ), միգրենը, հետծննդյան շրջանը՝ մինչև 6 շաբաթ կրծքով կերակրմամբ, հղիությունը, կրծքագեղձի քաղցկեղը։

Բացի այդ, խորհուրդ է տրվում գնահատել արյան ճնշման մակարդակը, կատարել կաթնագեղձերի, կոնքի օրգանների հետազոտություն։ Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս կատարել ևս մեկ կոագուլոգրամիա՝ արյան մակարդման թեստ՝ բացառելու համար թրոմբոզի բարձր ռիսկը: Ինչ վերաբերում է տարիքային սահմանափակումներին, ապա հակաբեղմնավորիչ մեթոդների բժշկական իրավասության չափանիշների համաձայն, տարիքը ՀԽՀ-ներ նշանակելու սահմանափակում չէ, դրանք կարող են ընդունել վերարտադրողական տարիքի բոլոր կանայք։ Բժիշկները խորհուրդ են տալիս դրանք ընդունել մինչև դաշտանադադարը և դրանից հետո մեկ տարվա ընթացքում:

Միֆեր և իրականություն

Կան նաև մի քանի միֆեր, որոնք կարող են ազդել կնոջ ընտրության վրա։ Օրինակ՝ հակաբեղմնավորիչներ ընդունելիս քաշի ավելացումը: Ժամանակակից ՀԽՀ-ների պայմաններում, եթե անգամ դա տեղի ունենա, ապա կլինի աննշան՝ մինչև 2 կգ, ինչը հեշտությամբ ենթակա է շտկման ֆիզիկական ակտիվության և դիետայի օգնությամբ։ Ոմանք ՀԽՀ-ներ ընդունելիս, ընդհակառակը, նիհարում են:

Ինչ վերաբերում է ՀԽՀ ընդունելիս մարմնի վրա մազերի աճելուն, ապա սա նույնպես միֆ է: Ընդհակառակը, կան ուժեղացված հակաանդրոգեն ազդեցություն ունեցող դեղամիջոցներ, որոնք օգնում են պայքարել արյան մեջ տեստոստերոնի բարձր մակարդակի դեմ, ինչը հաճախ մաշկի վատթարացման և ավելորդ մազերի աճի պատճառ է հանդիսանում:

Տարածված միֆերից է այն, որ ՀԽՀ-ի ընդունումը դադարեցնելուց հետո հղիանալը դժվարանում է: Ընդհակառակը, դեղերի դադարեցումից հետո հղիությունը սովորաբար տեղի է ունենում շատ արագ։ Եթե հղիությունը տեղի չի ունենում, ապա ավելի շուտ պետք է այլ պատճառ փնտրել:

Հակաբեղմնավորման համար դեղերի տարբերակների ընտրությունն այժմ բավականին մեծ է, այն կարելի է յուրաքանչյուր կնոջ համար ընտրել անհատապես՝ հաշվի առնելով նրա տարիքը և առողջական վիճակը: Կարևոր է հիշել, որ միայն մանկաբարձ-գինեկոլոգն է ընտրում և խորհուրդ տալիս ՀԽՀ-ներ:

Ձեր ինտիմ խնդիրները լուծեք այն բժշկի հետ խորհրդակցելով, ում վստահում եք:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2772 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մթերքներ, որոնք նպաստում են ծերացմանը

20.12.2024
Մեզնից ոչ ոք չի ցանկանում իր տարիքից մեծ երևալ: Իհարկե, գենետիկան այս հարցում կարևոր դեր է խաղում, բայց մենք կարող ենք վերահսկել ծերացման շատ գործընթացներ, այդ թվում՝ սննդակարգի միջոցով։

Գենետիկա թե հիվանդություն. փոխանցվո՞ւմ է թեփոտումը ժառանգաբար և արդյոք այն վարակիչ է

20.11.2024
Թեփը հիվանդություն չէ, այլ գլխամաշկի հիվանդության ախտանիշ կամ մաշկի բնական շերտազատման հետևանք:

Ինչպես են հորմոններն ազդում լիբիդոյի վրա. հետաքրքիր փաստեր

31.10.2024
Լիբիդոն կամ սեռական ցանկությունը յուրաքանչյուր մարդու սեռական կյանքի կարևոր բաղադրիչն է: Պարզվել է, որ հորմոնները էական դեր են խաղում մեր սեռական ցանկությունը կարգավորելու և վերարտադրողական համակարգի աշխատանքի մեջ։

7 սխալ՝ ինտիմ գոտու խնամքի հարցում

25.09.2024
Ժամանակակից կանայք կոսմետոլոգներից ոչ պակաս են տեղյակ դեմքի խնամքի բոլոր նրբություններին։ Բայց երբ խոսքը վերաբերում է ինտիմ գոտու խնամքին, բացահայտվում են գիտելիքների պակաս:

Սրտաբանները բացահայտել են թրոմբների առաջացման անսպասելի պատճառներից մեկը

31.08.2024
Ի՞նչ վատ բան կա, որ մենք անընդհատ նստում ենք գրասենյակում ու մարզանք չենք անում։

Գիտնականները հաշվարկել են ճշգրիտ տարիքը, երբ օրգանիզմը սկսում է կտրուկ ծերանալ

28.08.2024
Ամեն ինչ կապված է նյութափոխանակության փոփոխությունների հետ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-01-2025 11:22
«Կոնկլավ» թրիլերը, որտեղ Ռալֆ Ֆայնսը խաղում է կարդինալի դերը, որը վերահսկում է նոր պապի ընտրությունը, 12 անվանակարգով գլխավորում է BAFTA մրցանակաբաշխության մրցավազքը՝ մեկով ավելի, քան «Էմիլիա Պերես» մյուզիքլը: Մրցանակների հանձնման արարողությունը նախատեսվում է փետրվարի 16-ին՝ Լոնդոնի Royal Festival Hall-ում: Դեմի Մուրը հնարավորություն ունի՝ առաջադրվելով գլխավոր դերասանուհու անվանակարգում՝ The Substance-ում իր դերի համար: Այլ նշանավոր անվանակարգերում են Սելենա Գոմեսը և Արիանա Գրանդեն՝ «Էմիլիա Պերես» և «Wicked» մյուզիքլներում իրենց դերերի համար։
16-01-2025 10:44
Բրեդ Փիթն արձագանքել է ֆրանսուհու հետ տեղի ունեցած միջադեպին, ով 830 հազար եվրո է տվել խարդախին, որը ներկայացել է դերասանի փոխարեն։ Աստղի ներկայացուցիչը պաշտոնական հայտարարություն է տարածել E! News–ին. «Սարսափելի է, որ խաբեբաներն օգտվում են հայտնի մարդկանց հանդեպ երկրպագուների սերտ կապվածությունից, բայց կարևոր հիշեցում է՝ չպատասխանել առցանց չստուգված հաղորդագրություններին, հատկապես այն դերասանների, ովքեր սոցիալական ցանցերում ներկայությունչունեն»:
16-01-2025 10:29
Ջենիֆեր Լոպեսը հսկայական քանակությամբ հագուստ և աքսեսուարներ է նվիրաբերել Լոս Անջելեսի հրդեհներից տուժածներին, հայտնում է DailyMail.com-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Իրերը շատ են եւ արժեն մի ամբողջ կարողություն: Կան շատ հարմարավետ հագուստներ, ինչպիսիք են գլխաշորերը և ջինսերը, պարզապես ամենօրյա իրեր, որոնք կօգնեն մարդկանց ոտքի կանգնել»:
16-01-2025 05:39
Քեմերոն Դիասը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ անցել է կարմիր գորգի վրայով։ 52-ամյա դերասանուհին ներկայացել է իր նոր՝ «Նորից գործի մեջ է» ֆիլմի պրեմիերային։ Իր կերպարի համար դերասանուհին ընտրել է սև տոպ և ջինսե տաբատ, ինչպես նաև երկար թրենչ։
15-01-2025 11:16
Սուրճի մեջ դարչին ավելացնելը կարող է մի փոքր իջեցնել արյան շաքարը և զսպել քաղցը: Այս մասին The Conversation-ին ասել են Հարավային Ավստրալիայի համալսարանի սննդաբանները։ Դարչինի կարողությունը՝ արագացնել քաշի կորուստը, գնահատվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում: Դրանցից մեկը ցույց է տվել, որ օրական 1,5 գրամ դարչին օգտագործելը (կես թեյի գդալում պարունակվող քանակությունը) մի քանի ամսվա ընթացքում նվազեցրել է գոտկատեղի շրջագիծը 1,68 սմ-ով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2025 թ․

01.01.2025
Սա այն ամիսն է, երբ դուք կարող եք սկսել ամենահավակնոտ նախագծերը և ձգտել ձեր նվիրական նպատակներին: 

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.01.2025
Դիտվել է 1018 անգամ
14.01.2025
Դիտվել է 530 անգամ
16.01.2025
Դիտվել է 507 անգամ
15.01.2025
Դիտվել է 326 անգամ
18.01.2025
Դիտվել է 174 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster