Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

45 կյանքի դասեր Ռեգինա Բրեթից

18.04.2023

Ամերիկացի լրագրողն աշխարհահռչակ դարձավ՝ գրելով փիլիսոփայական մտքերի ընդամենը մեկ սյունակ։

Այս դասերը գրել է մի կին, ով ընտանիքի ուշադրությունից դուրս մնացած 11-րդ երեխան էր, ով 16 տարեկանում իր խնդիրները մեղմում էր ալկոհոլով, ով, 20 տարեկանում ծննդաբերելով, 18 տարի միայնակ է մեծացրել իր երեխային, ով 41 տարեկանում կարողացավ հաղթել կրծքագեղձի քաղցկեղը։ Մի կին, ով իր իսկական սիրուն հանդիպեց միայն 45 տարեկանում, մի կին, ում հաջողվեց հասնել հաջողության և ունենալ փայլուն լրագրողական կարիերա։

Այս 45 կետերն այն են, ինչ մեզ անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք տարբերել կարևորը անհեթեթությունից, զգալ կյանքը և երջանիկ լինել։

«Ես դեռ զարմանում եմ, երբ նամակներ եմ ստանում Իռլանդիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Բրազիլիայից, Ավստրալիայից և երկրագնդի գրեթե բոլոր անկյուններից։ Աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ մտածում են նույն բանի մասին: Կյանքի այս խորհուրդները դիպչում են նրանց սրտերին ու հոգիներին, այդ իսկ պատճառով դրանք այդքան ունիվերսալ են»։

Այսպիսով, ահա 45 կյանքի դասեր Ռեգինա Բրեթից.

1. Կյանքն անարդար է, բայց, այդուհանդերձ, հիասքանչ:

2. Երբ կասկածում ես, ապա եւս մեկ քայլ արա առաջ:

3. Կյանքը չափազանց կարճ է այն ատելության վրա վատնելու համար:

4. Աշխատանքը չի հոգա ձեր մասին, երբ հիվանդ լինեք: Դա կանեն ձեր ընկերներն ու ծնողները: Հոգ տարեք այդ հարաբերությունների մասին:

5. Ամեն ամիս մարեք ձեր վարկային պարտավորությունները:

6. Հարկ չկա հաղթել յուրաքանչյուր վեճում: Համաձայնվեք կամ՝ ոչ:

7. Լաց լինել ինչ-որ մեկի հետ: Այն ավելի լավ է բուժում, քան միայնակ լաց լինելը:

8. Թույլատրելի է բարկանալ Աստծո վրա: Նա կհասկանա։

9. Խնայիր թոշակի անցնելու համար առաջին իսկ աշխատավարձից։

10. Եթե հարցը հասնում է շոկոլադին, ապա անիմաստ է դիմադրել:

11. Հաշտվեք ձեր անցյալի հետ, որպեսզի այն չփչացնի ձեր ներկան։

12. Կարող եք ձեզ թույլ տալ լաց լինել ձեր երեխաների ներկայությամբ:

13. Ձեր կյանքը մի համեմատեք ուրիշինի հետ։ Դուք պատկերացում անգամ չունեք, թե իրականում ինչի միջով են նրանք անցնում:

14. Եթե հարաբերությունները պետք է գաղտնի մնան, ապա դուք չպետք է դրա մասնակիցը լինեք:

15. Ամեն ինչ կարող է փոխվել աչքը թարթելու պահին։ Բայց մի անհանգստացեք. Աստված երբեք պահը բաց չի թողնում:

16. Խորը շունչ քաշեք։ Այն հանգստացնում է միտքը:

17. Ազատվեք այն ամենից, ինչ օգտակար, գեղեցիկ կամ զվարճալի չէ։

18. Այն, ինչ քեզ չի սպանում, քեզ ավելի ուժեղ է դարձնում:

19. Երբեք ուշ չէ երջանիկ մանկություն ունենալու համար։ Այնուամենայնիվ, երկրորդ մանկությունը կախված է բացառապես ձեզանից:

20. Երբ գալիս է այն ամենին հետեւելու ժամանակը, ինչն իսկապես սիրում եք այս կյանքում, երբեք մի ասեք՝ ոչ:

21. Վառեք մոմեր, օգտագործեք լավ սավաններ, հագեք գեղեցիկ ներքնազգեստ: Մի սպասեք հատուկ առիթի: Այդ հատուկ առիթն այսօր է։

22. Պատրաստվեք առատորեն, իսկ այնուհետև, ինչ լինում է՝ թող լինի։

23. Եղեք էքսցենտրիկ հիմա: Մի սպասեք ծերանալուն, որ վառ կարմիր հագուստ կրեք:

24. Սեքսում ամենակարեւոր օրգանն ուղեղն է։

25. Քո երջանկության համար քեզնից բացի ոչ ոք պատասխանատու չէ:

26. Ցանկացած, այսպես կոչված, աղետի դեպքում հարց տվեք. «Արդյո՞ք սա կարևոր կլինի հինգ տարի հետո»:

27. Միշտ ընտրիր կյանքը։

28. Ներիր ամեն ինչ և բոլորին:

29. Այն, ինչ մտածում են ուրիշները ձեր մասին, չպետք է անհանգստացնի ձեզ:

30. Ժամանակը բուժում է գրեթե ամեն ինչ։ Ժամանակին ժամանակ տվեք:

31. Կարևոր չէ՝ իրավիճակը վատ է, թե լավ, այն կփոխվի։

32. Ձեզ լուրջ մի ընդունեք։ Ոչ ոք դա չի անում։

33. Հավատացեք հրաշքներին:

34. Աստվածը քեզ սիրում է, որովհետև նա Աստված է, ոչ թե այն պատճառով, որ դու ինչ-որ բան ես արել, կամ՝ ոչ:

35. Կարիք չկա ուսումնասիրել կյանքը։ Դու հայտնվում ես դրա մեջ և անում եք այնքան, որքան հասցնում ես:

36. Ծերանալն ավելի լավ այլընտրանք է, քան երիտասարդ մեռնելը:

37. Ձեր երեխաները ունեն միայն ապագա։

38. Ի վերջո, արդյունքում կարևոր է միայն այն, որ դու սեր ես ապրել:

39. Ամեն օր դուրս եկեք զբոսանքի։ Հրաշքներ տեղի են ունենում ամենուր։

40. Եթե մեր բոլոր խնդիրները մեկտեղենք ու դրանք համեմատեինք ուրիշնի հետ, ապա արագ կնախընտրենք մերը։

41. Նախանձը ժամանակի վատնում է: Դուք արդեն ունեք այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է:

42. Այնուամենայնիվ, լավագույնը դեռ առջեւում է:

43. Անկախ նրանից, թե քեզ ինչպես ես զգում, վեր կաց, հագնվի և դուրս եկ մարդկանց մեջ:

44. Զիջիր։

45. Թեեւ կյանքը ժապավենով զարդարված չէ, այդուհանդերձ՝ այն նվեր է։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2773 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լեոնարդո դի Կապրիոյի անեծքը. ինչպես է դերասանը «սև նշան» դնում իր նախկինների վրա

22.11.2024
Հոլիվուդում լեգենդներ են պտտվում դերասանի սիրատոչորության մասին, սակայն վերջին շրջանում կանայք դժվարությամբ են համաձայնվում նրա հետ ժամադրության գնալ: Խնդիրը օսկարկիր դերասանի հակասական հեղինակությունն է:

«Միսս Ինթերնեյշնլ 2024»-ը Վիետնամից է և շատ ամաչկոտ

14.11.2024
Օրերս Տոկիոյում կայացավ «Միսս Ինթերնեյշնլ 2024» մրցույթի եզրափակիչը, որի հաղթող ճանաչվեց վիետնամցի ուսանողուհի, 22-ամյա Հյուն Թհի Թհան Թյունը:

Աննա Եղոյանի պոեզիաթերապիան

06.11.2024
Շատերն աշունը համարում են տարվա ամենառոմանտիկ եղանակը, և բանաստեղծուհի Աննա Եղոյանը բացառություն չէ։

Դրամատիկ կյանք. կանայք Արմեն Ջիգարխանյանի կյանքում

08.10.2024
Դերասան Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին։ Նրա կյանքը լի էր սիրային փորձություններով, հատկապես բուռն էին կյանքի վերջին տարիները։

Սինդի Քրոուֆորդը կիսվել է երիտասարդ մնալու իր սիրելի գաղտնիքներից մեկով

11.09.2024
Սինդի Քրոուֆորդը դառնալով Good American-ի դեմք՝ պատմել է ջինսերի նկատմաբի իր սիրո, բազմակողմանիության և նորաձևության մեջ բոդի դրականության մասին:

Ամուսնանալ 42 տարեկանում. դերասանուհի Քեմերոն Դիասի և երաժիշտ Բենջի Մեդդենի սիրո պատմությունը

30.08.2024
Օգոստոսի 30-ին Քեմերոն Դիասը դառնում է 52 տարեկան։ Դիասը բազմաթիվ սիրավեպեր է ունեցել հայտնի տղամարդկանց հետ, սակայն իր ընտանեկան երջանկությունը նա գտավ ռոք երաժիշտ Բենջի Մեդդենի հետ ամուսնության մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-12-2024 12:11
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15
Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
21-12-2024 01:28
Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին կասկածում են դերասան Միկել Մորոնեի հետ սիրավեպի մեջ՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է E!News տաբլոիդը։ Մեգան Ֆոքսի և Միկել Մորրոնեի սիրավեպի մասին բամբասանքները ծագել են «Մեգան. ձեր խոնարհ ծառան» ֆիլմում նկարահանումից հետո, որոնցում դերասանները խաղում էին գլխավոր դերերը:
20-12-2024 14:14
Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.12.2024
Դիտվել է 1011 անգամ
17.12.2024
Դիտվել է 710 անգամ
18.12.2024
Դիտվել է 636 անգամ
18.12.2024
Դիտվել է 567 անգամ
19.12.2024
Դիտվել է 352 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster