Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երկու մարմին, մեկ միտք. Չապլին երկվորյակների միստիկ կապը, ովքեր նույնիսկ խոսում էին միայն միասին

25.09.2026

Գրետան և Ֆրիդան երկվորյակներ էին, որոնց բնորոշ էր միմյանց նկատմամբ հիվանդագին կապվածությունը։ Նրանք միշտ խոսում էին միաժամանակ՝ օգտագործելով նույն արտահայտությունները և նույնիսկ նույն երազներն էին տեսնում։ Նրանք նաև սիրահարվել էին նույն տղամարդուն, և դա ողբերգություն էր։

Վերներ Հերցոգը ժամանակակից առաջատար ռեժիսորներից մեկն է, ով իր առաջին Կաննի կինոփառատոնի մրցանակը ստացել է դեռևս 1975 թվականին (Ժյուրիի մեծ մրցանակը «Յուրաքանչյուրն՝ իր համար» և «Աստված բոլորի դեմ» ֆիլմերի համար) և շարունակում է ֆիլմեր նկարահանել մինչ օրս: Նրա ամենահայտնի աշխատանքների թվում են «Ագիրե», «Աստծո զայրույթը», «Լռության և խավարի երկիրը» և «Նոսֆերատու. Գիշերվա ուրվականը», և հենցվերջինց հետո Հերցոգին անվանեցին «ամենախենթ վարպետ»:

Նախ, նա արհամարհում է համակարգչային գրաֆիկան և ստուդիական աշխատանքը, ուստի նրա դերասանները հաճախ ստիպված են նկարահանումներ անել բավականին դժվարին պայմաններում: Ռեժիսորի դիրքորոշումը մոտավորապես հետևյալն է. իրական կյանքի դժվարությունների հաղթահարումն իսկական արվեստի յուրացման մի մասն է: Երկրորդ, իր աշխատանքներում Վերներ Հերցոգն ուսումնասիրում է բարդ և երբեմն նույնիսկ տհաճ թեմաներ՝ խելագարության ու իրականության, մոլուցքի և ֆանատիզմի, սառն անտարբերության ու մահացու ճշմարտության միջև սահմանները:

Վերջերս կայացած Վենետիկի կինոփառատոնում Վերներ Հերցոգը կրկին ապշեցրեց ժյուրիին և հանդիսատեսին իր նոր՝ «Bucking Fastard» ֆիլմով։ Գլխավոր դերերում էին Քեյթ և Ռունի Մարաները, և, ուշագրավ է, որ նրանք խաղացել են, թերևս, ամենաառեղծվածային երկվորյակ քույրերի դերերը, մի երևույթ, որը գիտությունը դեռևս չի կարողանում բացահայտել։

600x400

Կադր «Bucking Fastard» ֆիլմից

Երկվորյակների միջև եզակի կապը լեգենդների նյութ է։ Օրինակ՝ 1970-ականների վերջին Միացյալ Նահանգներում բոլորը խոսում էին երկվորյակ եղբայրներ Ջիմ Լյուիսի և Ջիմ Սփրինգերի պատմության մասին, որոնք ծնվելուց կարճ ժամանակ անց բաժանել էին։ Մինչև 40 տարեկան դառնալը նրանք պատկերացում անգամ չունեին միմյանց գոյության մասին, և երբ առաջին անգամ հանդիպեցին, ապշեցին։ Պարզվեց, որ երկուսի առաջին կնոջ անունը Լինդա է եղել, իսկ երկրորդինը Բեթթի, երկուսի որդիների անունը Ջեյմս է, իսկ շներինը՝ Թոյ։ Եղբայրները նույնիսկ վարում էին նույն մակնիշի մեքենա և նախընտրում նույն ապրանքանիշի գարեջուր։ Այս պատմությունը զարմանալի էր հենց սկզբից։ Երեք շաբաթական հասակում տղաներին հայտնվեցին տարբեր խնամատար ընտանիքներում, որտեղ նրանց երկուսին էլ անվանեցին Ջիմ՝ առանց նախնական համաձայնության։ Սակայն Չապլին քույրերի պատմության առեղծվածն այլ է։

Գրետա և Ֆրիդա Չապլինները ծնվել են Մեծ Բրիտանիայում 1943 թվականին: Երկվորյակների շատ ծնողներ փորձում են նրանց համար գնել նմանատիպ հագուստ և խաղալիքներ՝ կոնֆլիկտներից խուսափելու համար, բայց Գրետայի և Ֆրիդայի մայրը դա ծայրահեղության հասցրեց: Քույրերն ունեին նույնական ամեն ինչ՝ բարձի երեսներից մինչև գուլպաներ, և նրանց անհատականության սահմանները արագորեն փլվեցին: Մայրը նրանց մեծացրեց ոչ թե որպես քույրերի, այլ պարզապես որպես մեկ անձնավորություն. եթե նա հարց էր տալիս, երկուսին էլ հարցնում էր, եթե նա առաջադրանք էր տալիս, քույրերը միասին էին կատարում այն:

600x400

Կադր «Bucking Fastard» ֆիլմից

Գրետայի և Ֆրիդայի մանկության մասին քիչ բան է հայտնի, սակայն որոշ աղբյուրների համաձայն՝ աղջիկները մինչև դպրոց գնալը հազվադեպ էին դուրս գալիս տնից և շփվում էին միայն միմյանց հետ։ Սա ևս նրանց զրկում էր այն գիտակցությունից, որ բոլոր մարդիկ անհատականություն են, և նրանք իսկապես վայելում էին միշտ միասին լինելը։

Աղջիկների խորը տարբերություններն իրենց հասակակիցներից ակնհայտ դարձան, երբ նրանք ընդունվեցին առաջին դասարան: Նրանց մայրը պնդում էր, որ Գրետան և Ֆրիդան նստեն նույն սեղանի շուրջ, բայց ուսուցիչներն իրենց առաջին լուրջ ցնցումը ունեցան ավելի ուշ: Մի օր ուսուցչուհին հարց տվեց Ֆրիդային, և նա սկսեց պատասխանել, և Գրետան միաձայն պատասխանեց: Երբ մեկը խոսում էր, մյուսը միշտ խոսում էր նույն բառերով և ինտոնացիայով: Երկվորյակները լիովին անբաժան էին. նրանք քնում և արթնանում էին միևնույն ժամանակ, հագնում էին նույն հագուստը և պնդում էին, որ իրենց ափսեներում նույն ուտելիքը լինի: Հնչում է ոչ միայն զարմանալի, այլև նույնիսկ միստիկ, բայց շրջապատի մարդիկ արագ հաշտվեցին Գրետայի և Ֆրիդայի վարքագծի հետ: Նույնիսկ քույրերի երազները նույնն էին:

600x400

Կադր «Bucking Fastard» ֆիլմից

Գրետան և Ֆրիդան շրջապատի բոլորի կողմից տարօրինակ էին համարվում, ուստի քույրերին ընկերներ ունենալ այդպես էլ չէր հաջողվում. նրանք միայն շփվում էին միմյանց հետ։ Հետո երկուսն էլ սիրահարվեցին նույն տղային։ Նրա անունը Քեն Այվեսոն էր. ապրում էր Չապլինների ընտանիքի մոտ և աշխատում որպես բեռնատարի վարորդ։ Սկզբում քույրերը տարիներ շարունակ պարզապես հեռվից հետևում էին Քենին, բայց հետո նրանց ուշադրությունը դարձավ շատ ավելի մոլուցքային։ Հետագայում հոգեբույժները նկատեցին, որ աղջիկների մոտ զարգացել է էրատոմանիա՝ խանգարում, որի դեպքում մարդն անսասանորեն համոզված է, որ մեկ այլ մարդ սիրահարված է իրենց։

600x400

Չապլին քույրերը

Գրետան և Ֆրիդան կարծում էին, որ Քենը խենթանում է իրենց համար, ուստի արեցին առաջին քայլը։ Նա քաղաքավարիորեն մերժեց նրանց առաջարկները, ինչը գրգռեց քույրերին։ Հենց այս պատմությունն էր, որը, ի վերջո, երկվորյակներին հայտնի դարձրեց ամբողջ Մեծ Բրիտանիայում և նույնիսկ դրանից դուրս։ Նրանք դատի տվեցին Քեն Այվեսոնին՝ իրենց հետ հարաբերություններ չցանկանալու համար։ Դժվար թե նման դատական հայց նախկինում երբևէ հայտնվել էր դատարոնում, ուստի պատմությունը տարածվեց բոլոր թերթերում։

Մինչ այս դատավարությունը շարունակվում էր, քույրերը հաճախակի էին շփվում մամուլի հետ և հարցազրույցի ժամանակ նույն լեզվի սայթաքումը թույլ տվեցին։ Նրանք երկուսն էլ Քենին անվանեցին «անբարոյական», այլ ոչ թե «խաբեբա», ինչը կրկին ուշադրություն հրավիրեց նրանց համաժամանակյա լինելու վրա։ Պատահական չէր, որ աղջիկները նման կոպիտ դիտողություններ արեցին իրենց սիրեցյալի մասին։ Այդ պահին նրա մերժման հանդեպ նրանց մոլուցքը զիջել էր Քենի նկատմամբ այրող ատելությանը, և դատարանը, ի վերջո, աղջիկներին պարտադրեց հեռու մնալ նրանից։

600x400Չապլին քույրերը

Քույրերն արագ խախտեցին արգելքը։ Քենը պատմել է, որ Գրետան և Ֆրիդան սկսեցին ավելի հաճախ հետապնդել իրեն իր տան մոտ, երբեմն սպասելով աշխատանքի վայրում, քարեր նետելով նրա ընտանիքի անդամների և ընկերների վրա ու վիրավորանքներ գոռալով նրանց հետևից։ Այդ ժամանակ Քենը դիմեց ոստիկանություն, և քույրերը դատապարտվեցին մեկ ամսվա ազատազրկման։ Չապլին քույրերի պատմությունը դարձավ առաջին աղմկոտ հետապնդման դեպքերից մեկը, որը լայնորեն քննարկվեց լրատվամիջոցներում։ Միևնույն ժամանակ, նրանց վարքագիծն ուսումնասիրվեց հոգեբույժների կողմից, որոնք նրանց նկարագրեցին որպես «երկու մարմին, մեկ միտք»։

600x400

              Չապլին քույրերը

Բժիշկները Գրետայի և Ֆրիդայի մոտ ախտորոշեցին անձի խանգարում, սակայն նրանց խելագար չհամարեցին, քանի որ նրանց վարքագիծը, ամենայն հավանականությամբ, դաստիարակության արդյունք էր. մայրը պարզապես թույլ չէր տվել, որ նրանք զարգանան որպես առանձին անհատներ: Այնուամենայնիվ, սրանք միայն ենթադրական ախտորոշումներ են, քանի որ մասնագետները չեն կարողացել համաձայնության գալ Չապլին քույրերի վերաբերյալ:

Աղմկահարույց սկանդալից հետո քույրերը երկար ժամանակով մնացին ստվերում, և նրանց անունները լրատվամիջոցներում կրկին հայտնվեցին միայն այն բանից հետո, երբ Գրետան մահացավ քաղցկեղից 64 տարեկան հասակում: Ֆրիդան նրանից 13 տարով ավելի երկար ապրեց: Քույրերը թաղված են Յորքի նույն գերեզմանում:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1395 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու մարմին, մեկ միտք. Չապլին երկվորյակների միստիկ կապը, ովքեր նույնիսկ խոսում էին միայն միասին

25.09.2026
Նրանք միշտ խոսում էին միաժամանակ՝ օգտագործելով նույն արտահայտությունները և նույնիսկ նույն երազներն էին տեսնում ։ Նրանք նաև սիրահարվել էին նույն տղամարդուն, և դա ողբերգություն էր։

Նորաձևության 5 կանոն Շարլիզ Թերոնի և Ռիզ Ուիզերսփունի ոճաբանից

12.08.2026
Հոլիվուդյան ոճաբան Լեսլի Ֆրիմարը կարմիր գորգի համար հագցնում է Հոլիվուդի գեղեցկ սեռի մեկ երրորդին:

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-11-2026 12:06
Քիմ Քարդաշյանը կրկին քննադատության է ենթարկվում սոցիալական ցանցերում։ Այս անգամ դա նրա SKIMS ապրանքանիշի կողմից տոնական սեզոնի համար թողարկված ադվենտ օրացույցների պատճառով է։ Նվերների տուփերը համացանցում ծաղրի են արժանացել իրենց պարունակության համար, որը շատ օգտատերերի կարծիքով, լիովին չի համապատասխանում 148 դոլար գնին։ Տուփերի բացումը և զայրացած տեսանյութերն այն հաճախորդներից, ովքեր կարծում են, որ իրենց խաբել են, այժմ վիրուսային են դառնում սոցիալական ցանցերում։
13-11-2026 12:03
Վերջերս Victoria's Secret-ի հրեշտակների հետ կապված սկանդալը ստիպեց նորաձևության սիրահարներին հիշել նրանց ծագումը։ 1997 թվականին ապրանքանիշը ստեղծեց Angels հավաքածուի գովազդային արշավ, որն ամբողջ երևույթին տվեց իր անունը։ Կարճ ժամանակ անց ապրանքանիշն անցկացրեց նորաձևության ցուցադրություն, որտեղ լուսանկարահանման մասնակիցները նույն կազմով քայլեցին ցուցադրության ժամանակ՝ յուրաքանչյուրը կրելով թևեր։ Այնուհետև Victoria's Secret-ը հայտարարեց, որ նրանց այժմ շնորհվել է հատուկ կարգավիճակ։
13-11-2026 12:00
Միրա Անդրեևան հաջողությամբ բարձրանում է WTA եզրափակիչ մրցաշարի գագաթնակետին։ Երկրորդ փուլում նա հաղթեց բելառուս Արինա Սաբալենկային, որը աշխարհի երկրորդ ռակետն է։ Մարզուհին իր հաղթանակը վերագրեց զայրույթին։ Խաղը տևեց մեկ ժամ երեք րոպե։ Այն սկսվեց դժվար. Անդրեևան հինգ անգամ մատուցեց գնդակը և առաջին սեթում պարտվում էր 4-1 հաշվով։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց շրջել իրավիճակը։ Նա գերազանցեց մրցակցին՝ հաղթելով 11 գեյմ անընդմեջ։ Խաղն ավարտվեց 6-4, 6-0 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
10-11-2026 10:52
Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55
Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.11.2026
Դիտվել է 1139 անգամ
10.11.2026
Դիտվել է 391 անգամ
13.11.2026
Դիտվել է 173 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster