Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Բարեկազմության հոգեբանություն

14.03.2023

Մենք շարունակաբար ձգտում ենք կատարյալ մարմին ունենալ։ Նկատենք, որ կատարյալ մարմին այն չէ, որը մենք տեսնում ենք ամսագրերի շապիկներին, այլ այն, որով մենք հարմարավետ, հանգիստ, առողջ, ուժեղ և ճկուն ենք զգում: Այնպիսի քաշը, որով մենք սիրում ենք ինքներս մեզ։ Բոլոր մարդիկ տարբեր են ծնվում, և անհնար է բոլորին նույն կերպ չափել։

Ցանկալի արդյունքի հասնելու համար հարկավոր է իմանալ բարեկազմության հոգեբանությունը և այն դարձնել ձեր կյանքի մի մասը։ Այսպիսով, ահա երեք պարզ եղանակ՝ ինքներդ ձեզ փոխելու համար.

1) Փոխեք ձեր վերաբերմունքը ինքներդ ձեր նկատմամբ

600x400

Ինչպես գիտեք, ինքնաներշնչանքը մեծ ուժ ունի։ Շատ գիտական փաստեր հաստատում են, որ մեր ֆիզիկական և հոգեկան վիճակը կախված է միայն մեզանից, այսինքն՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար մենք ինքներս ենք ընտրում մեր ինքնազգացողությունը։ Նույնը գործում է մեր մարմնի վիճակի պարագայում: Եթե վստահ եք, որ սլացիկ եք, ապա մարմինն ինքը կվերակազմավորվի և որոշ ժամանակ անց (չի կարելի ասել, որ դա արագ է տեղի ունենում) ավելորդ կիլոգրամները կվերանան։

2) ֆիզիոլոգիա

600x400

Եթե ցանկանում եք դառնալ բարեկազմ, ապա անկասկած, մեկ անգամ չէ, որ հետևել եք նիհար մարդկանց։ Բայց երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք, թե ինչպես են նրանք շարժվում: Ո՞չ։ Բայց իզուր։ Սովորաբար բարեկազմ մարդիկ ունեն ճարպկություն, արագաշարժություն, արագ քայլվածք և խորը շնչառություն։ Բարեկազմ լինելու համար դուք պետք է շարժվեք նրանց նման: Հասկանալու համար, թե ինչպես դա անել, գրանցվեք ֆիթնես դասընթացի կամ սկսեք օգտվել վազքուղուց: Շատերը սկսում են պարզապես տեղում հայելու առջև վազքից՝ զգալու համար, թե ինչպես է օրգանիզմն արձագանքում ծանրաբեռնվածությանը: Եվ, ինչպես ասում են, ախորժակը ուտելուց է գալիս։ Անպայման գովեք ինքներդ ձեզ յուրաքանչյուր քայլի համար և հիշեք, թե ուր եք գնում և ինչու եք դա անում:

3) Սնունդ

600x400

Հոգեբանները սննդի ավելորդ կարիքը բացատրում են զգացմունքային սովով։ Համաձայնեք, հաճախ մարդիկ իրենց խնդիրների կամ փորձառությունների ժամանակ սկսկում են շատ ուտել: Հետեւաբար, այստեղ դուք պետք է սովորեք օրինակ վերցնել բարեկազմ մարդկանցից՝ նրանք ուտում են, երբ իսկապես քաղց են զգում։ Այս զգացումը դրսևորվում է ստամոքսի դատարկությամբ և թեթեւ գլխապտույտով, այլ ոչ թե ինչ-որ համեղ բան ուտելու ցանկությամբ։

Պետք է նաև ուշադրություն դարձնել, թե ինչպես են սնվում բարեկազմ մարդիկ։ Սովորաբար նրանք չեն շտապում, բավականաչափ ժամանակ են հատկացնում սննդին և պատառը կուլ չեն տալիս այն շարժվելիս, ինչպես նաև մանրակրկիտ ծամում են սնունդը (ի դեպ, դա օգնում է ավելի արագ հագենալ): Բացի այդ, բերանում սկսվում է սննդի մարսման գործընթացը, քանի որ թուքը պարունակում է ֆերմենտներ, որոնք օգնում են սննդից դուրս հանել սննդանյութերը: Բարեկազմ մարդիկ երբեք չեն ուտում գրքը ձեռքին կամ հեռուստացույցի առաջ, քանի որ տարվելով հետաքրքիր զբաղմունքով՝ ոչ ոք երբեք չի նկատում, թե ինչ քանակությամբ սնունդ է ընդունում։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 929 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Թե ինչու է տղամարդը լքում կնոջը, հավերժական հարց է

13.09.2023
Թե ինչու է տղամարդը լքում կնոջը. հավերժական հարց, որը հնչում է ավարտված հարաբերություններում: Իսկ հիմքում ընկած պատճառը շատ պարզ է. եկեք պարզաբանենք:

5 հարց, որ պետք է ինքներդ ձեզ տաք, ծնող դառնալուց առաջ

24.08.2023
Երեխա ունենալու որոշումն ամենակարևորն ու պատասխանատուն է այն ամենից, ինչ մարդը նախաձեռնում է կյանքում: Յուրաքանչյուրը դրան գնում է յուրովի:

Սովորություններ, որոնցից պետք է հրաժարվել հաջողակ լինելու համար

29.07.2023
Ի՞նչն է խանգարում մարդուն հասնել բարձր արդյունքների։ Ամենից հաճախ պատճառը թաքնված է միայն որոշ սովորությունների մեջ, որոնք դանդաղեղնում են հաջողության հասնելու քայլերը։

5 սխալ, որ թույլ ենք տալիս արձակուրդի ժամանակ

11.07.2023
Արձակուրդից հետո հանգստանալու համար ևս մեկ արձակուրդի անհրաժեշտության մասին արտահայտությունը ծիծաղելի է թվում, բայց երբեմն՝ արդիական։ Պատճառը սխալներն են, որոնք թույլ ենք տալիս երկար սպասված արձակուրդի ընթացքում։

Սովորություններ, որոնք թույլ չեն տալիս ձեզ հարստանալ

29.06.2023
Աղքատության դեմ պայքարը սկսվում է այն ժամանակ, երբ մարդը հոգեբանական մակարդակով դուրս է գալիս նրա կապանքներից։

10 պատճառ՝ ձեր մասին ուրիշների կարծիքն արհամարելու համար

07.06.2023
Շատ հաճախ մենք չափազանց կարևորում ենք այն, թե ինչպես է հասարակությունը գնահատում մեր գործողությունները։ Սովորելով անընդհատ նայել ուրիշների գնահատականներին՝ մենք սկսում ենք կորցնել ինքներս մեզ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-09-2023 10:00
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային, որը դրական է պատասխանել։ Այդ մասին Ռոմաշկինան հրապարակում է արել սոցիալական ցանցերում։
29-09-2023 07:06
Կռվածքի առաջին դրսևորման ժամանակ անհրաժեշտ է դիմել մասնագետի, քանի որ կեցվածքի խախտումը ախտորոշում է, որը հնարավոր չէ բուժել առանց բժշկի օգնության։ Երբ մենք կռանում ենք, տեղի է ունենում ողերի դիրքի փոփոխություն, առաջանում են միջողնաշարային ելուստներ և ճողվածքներ։ Անոթներում արյան հոսքը նույնպես խախտվում է, դա կարող է առաջացնել քնկոտություն, թուլություն, գլխապտույտ։ Կեցվածքի խախտումների պատճառով կարող են տուժել ներքին օրգանները։
29-09-2023 05:02
2022 թվականին Ֆրանսիայում ծնվել է 726 հազար երեխա, ինչը ամենացածր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: 
29-09-2023 03:27
Բոնի Ռայթը, ով«Հարի Փոթերում» մարմնավորել է Ջիննի Ուիզլիին, իր առաջին երեխային է լույս աշխարհ բերել ամուսնու՝ Էնդրյու Լոկոկոյի հետ։ Ուրախալի լուրը բրիտանացի կինոաստղը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։
29-09-2023 01:34
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը ներքնազգեստով մասնակցել է CR Fashion Book նորաձեւության ամսագրի նկարահանմանը։ Համապատասխան կադրերը հրապարակվել են Hawtcelebs պորտալում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.09.2023
Դիտվել է 588 անգամ
26.09.2023
Դիտվել է 188 անգամ
27.09.2023
Դիտվել է 129 անգամ
28.09.2023
Դիտվել է 122 անգամ
29.09.2023
Դիտվել է 91 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster